Ստացեք ցանկացած էջի QR կոդը 1 վայրկյանում

IT news | Հեղինակ՝ Hapet
Nov 25 2012

Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում սմարթֆոններից օգտվողների թիվն աճում է ամեն րոպե: Սմարթֆոններին զուգահեռ, մեծ տարածում գտան նաև QR նշագրերը, որոնց այժմ կարող եք հանդիպել ամենուրեք:

 

Այդպիսի նշագրերը կարող են պարունակել, օրինակ, որոշակի տեքստ, կայքի հասցե հեռախոսահամար և այլ ինֆորմացիա, որը կարող է հասկանալ սմարթֆոնը:

 

QR նշագիր ստանալու բազմաթիվ եղանակներ կան: Ներկայացնենք դրանցից մեկը:

 

SimpleCode QRer:

 

SimpleCode QRer

SimpleCode QRer

 

Chrome-ի հավելված, որն աշխատում է հատուկ կայքի հետ և թույլ է տալիս մեկ click-ով ստանալ այն էջի QR կոդը, որում գտնվում եք սեղմելու պահին:

Ապա այցելելով http://new.pclenta.ru/SimpleCode_QRer/ էջ կարող եք կոդավորել ցանկացած ինֆորմացիա:

 

Հավելվածը հասանելի է Chrome Webstore-ում:

DigiTec Expo 2012

Events | Հեղինակ՝ Davit Avetisyan
Sep 29 2012

DigiTec-ը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդես է բոլոր նրանց համար ովքեր հետաքրքրվում են նորարարական վերջին լուծումներով, սիրում են դրանց միջոցով հեշտացնել իրենց առօրյա և գործնական կյանքը:
Այս տարի DigiTec-ը տեղի կունենա հոկտեմբերի 05-07-ը, նոր վայրում` «Երևան Էքսպո» կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում:

DigiTec-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը:

 

P.S. ՄԻշտ շատ հետաքրքիր է անցնում, բոլոր կիրառականցիներին խորհուրդ եմ տալիս անպայման գնալ: 


Դասախոսների բոցերը:)

Կիրառական հումոր | Հեղինակ՝ Davit Avetisyan
Aug 22 2012
smile

smile

Ֆ. Հարությունյան
• …չգիտեմ՝ թեորեմ ասեմ, լեմմա ասեմ…. Պնդու՝մ
• …հիմա ես կուզեմ մի քիչ փիլիսոփայություն անեմ
• …ես քննությունը կարող եմ անցկացնել կամայական օր, կամայական ժամի, բացի շաբաթ ու կիրակի օրերից և այն ժամերից, երբ ես զբաղված եմ

Բ. Գրիգորյան
• …(զանգը հնչելու ընթացքում) – Ուր՞ էք շտապում, զանգը հլա չի պրծել
• …Դե մարդ կարա հանգիստ M-ը N-ի հետ խառնի
• …մենք որ գրել ենք x=a, մենք ի նկատի ունենք, որ x-ը հավասար չի a-ի
• …Չէ սուտ եմ ասում, հը-հը, վայ չէ, ձիշտ եմ ասում
• …շուռ արի, սուս մնա ու դուրս արի լսարանից

Ա. Բաղդասարյան
• …(մեծ գծ.-հավ. համակարգին նայելուց հետո) – մեզ միայն զանգը կփրկի
• …հասկացաք, ոչ մի բան էլ չհասկացաք

Ռ. Խաչատրյան
• …դե խոսքա էլի, իմ խոսքը բանի տեղ մի դրեք
• …Ով որ լավ դասի գա պրոբլեմ չի ունենա, իսկ ով որ չէ` կգնահատվի օբյեկտիվորեն

Գ. Կարապետըան
Ուսանող: – Ընկեր Կարապետյան, մի hատ հարց տամ, էլի
Կարապետյան: – Տուր
Ուսանող: – Էս ինչ՞ ենք անում

Վ. Իսրայելյան
• …5 րոպե նստեք 10 րոպեից գալիս եմ
• …վերցնենք n թիվը, չէ n-ը փոքր ա` m

Միացեք մեզ ;)

Express | Հեղինակ՝ Davit Avetisyan
Jul 27 2012

kirarakan
Հարգելի կիրառականցիներ այժմ դուք հնարավորություն ունեք kikrarakan.info-ում գրառումներ կատարել, պատասխանել ուսանողների հարցերին, կիսվել ձեր մտքերով ամբողջ ֆակուլտետի հետ և վերջապես դառնալ kirarakan.info թիմի լիակատար անդամ: Դրա համար պետք է մեկնաբանությունների տեսքով գրել այն թեմաների մասին որոնց մասին պատրաստվում եք գրել kirarakan.info-ի անդամ դառնալուց հետո: Իսկ լավ թեմաներ առաջարկողները կմիանան մեզSmile
P.S. Առաջին և երկրորդ կուրսեցիներ  ակտիվ եղեք!!

Տղամարդ դասախոսը 210-ում!

Կիրառական հումոր | Հեղինակ՝ Davit Avetisyan
Jul 14 2012

туалетՍկսեմ նրանից որ 210 լսարանը կիրառականում աղջիկների ամենասիրած տեղն է… իրանց զուգարանը (туалет)!
Դասի զանգը նոր էր տվել, մեր դասախոսը դեռ չեր եկել ու մենք մեր համար կանգնած զրուցում էինք: Մեկ էլ տեսնենք 210-ի դիմացի լսարանից դուրս է գալիս մի  ՏՂԱՄԱՐԴ դասախոս… և ohooo!! Մտնում է աղջիկների զուգարանSmile Մենք շշմած ու զարմացած սպասում ենք թե ինչ է լինելու հետո… և ահա չանցած մի քանի վայրկյան,  210-ից դուրս են գալիս 4-5 աղջիկ ու արագ-արագ մտնում դիմացի լսարանը, նրանց հետևից դուրս եկավ դասախոսը ու հպարտ քայլերով մտավ նույն լսարանը!!!! Grin
P.S. Ինչեր ասես որ չեն անում մեր դասախոսները ուսանողներին լսարան բերելու համարSmile

Հետաքրքիր ածանցյալ

Կիրառական հումոր | Հեղինակ՝ Davit Avetisyan
Apr 22 2012

Ու ինչի մեզ ինտեգրալն ու դիֆերենցիալը այսպես չեն բացատրում? Smile

Դասախոսների բոցերը #5

Կիրառական հումոր | Հեղինակ՝ admin
Sep 25 2011

Հանրահաշիվ

Ուսանող՝  Արա էս ինչ սոված եմ ես:
Բոլիբեկյան՝  2 հատ ՉԱՂ կոմպլեքս թիվ կա, կուտես???????????????? Pig

Միքայելյան՝  Կա՞ մեկը, որ չհասկացավ:
Ուսանող՝  Չէ՛:
Միքայելյան՝  Էն որ մառշուտկաների, որ երթուղայինի մեջ վարորդը հարցնում ա իջնող կա, թե ոչ, հո չեք ասում ոչ, կարողա ինչ որ մեկը իջնում ա, չէ, հո ուրիշի փոխարեն չեք պատասխանում, հիմա էլ որ հարցնում եմ, մի պատասխանեք….  Eek!

Գրաֆների տեսություն
Դասի ժամանակ լսարանի դուռը ծեծում են՝  -Կներեք, որ խանգարում ենք, բայց եթե հնարավոր է սոց-հարցումը հիմա անենք…
Դասախոս՝ -Երեխեք, 15 րոպե էս կնոջ…,- պաուզա տվեց, նայեց  դուռը ծեծողին, -աղջկա…,- նորից պաուզա,- կներեք, դուք կին եք, թե աղջիկ???  Question

Մաթֆիզ հավասարումներ
Հովհաննիսյան՝ …Կամ չկա, կամ էլ եթե կա, միակն ա, օրինակ՝ եթե ինչ-որ մեկի մոր հայրը 2 երեխա ունի, ապա նա կարող է ունենալ միակ քեռի…
Ուսանող՝ մի հատ ՔԵՌԻ-ի սահմանումը կտաք?  ROTFL

Հովհաննիսյան՝ -Սկզբից t-ի փոխարեն տեղադրում ենք  τ , հետո  τ-ի փոխարեն t… քյասար ստացանք՝ v(x,t,t)…

Ուսանող՝ Միջանկյալը 30-ին ա, բայց կուզեինք, որ 28-ին լիներ:
Հովհաննիսյան՝ -Է հա, ճապոնացիք էլ կուզեին, որ երկրաշարժ չլիներ…   Skeleton

Արաբյան՝  Ձեզանից բաներ եք հորինում, ու ինձ զրպարտում եք!

Արաբյան՝  Մի նախադասության մեջ 2 հատ вообшем, դա ինչ խոսելու ձև ա…

Գործույթների հետազոտում

Մարկոսյան՝ -Մեկը ուզում ա ինչ-որ տեղ գնա, որ չգիտի, մոտենում ա էդտեղի խառոշիին, որ ստոլբի մոտ հենված էր, հարցնում ա՝ ոնց էսինչ տեղը գնամ, էսի ասում ա՝ դե որ էդքան հարգել հարցրել ես՝ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԳՆԱ!

Մարկոսյան՝ _Ինչքան գծորեն անկախ տող կա, էնքան էլ  սյուն կա, դրա համար էլ անունը ՌԱՆԳ են դրել…. (թե իիիիինչ կապ ուներ…)

Մարկոսյան՝   Լա՛վ, լիրիկական ձևով հասկացա՛ք…

Մարկոսյան՝  Հասկացա՞ք երեխեք … Չեք նեղանում չէ՞, որ ձեզ երեխեք եմ ասում, թե ասեմ` տիկնայք և պարոնայք!
Ուսանող՝  Չէ, էնքան բան եք ասել, որ դրանից արդեն չենք նեղանում…..


kirarakan.info-ն Արցախում

Events | Հեղինակ՝ Davit Avetisyan
Sep 07 2011

Սեպտեմբերի 2-4 Արցախում տեղի ունեցավ Բարքեմփ Արցախ 2011-ը:
Ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ շատ ընտիր էր, մեեեծ շնորհակալություն կազմակերպիչներին ու Արցախի Հանրապետությանը ֆինանասավորելու համար: Այնտեղ ներկայացրեցի կիրառականի բլոգի մասին պատմող պրեզենտացիա, պատմեցի ինչպես է ստեղծվել, ոնց է զարգացել ու ինչի համար է պետք:  Բարքեմփից հետո գնացինք Շուշիի թանգարանը, Ջդրդուզ, եղանք Ղազանչեցոց եկեղեցում, 3 ժամ մեքենայով գնացինք Դադիվանք ու 3 ժամ էլ հետ եկանք Grin, նկարվեցինք Գանձասարում ու տատիկի ու պապիկի արձանի մոտ, մասնակցեցինք Արցախի քսանամյակին,  երբեք չեմ մոռանա ժենգյալով հացը…
Մի խոսքով  շատ օգտակար, հաճելի ու տպավորություններով լի ճամփորդություն էր, շատ բան սովորեցի ու շատ բան տեսա Smile
P.S.  Հետո էլ ասում եք kirarakan.info-ից օգուտ չկա, ուզում էի ինչ որ մեկին հետս տանեի, որ կիրառականի մասին երկուսով պատմեինք, այն էլ մարդ չկար Razz

2 հետաքրքիր խնդիր

Express | Հեղինակ՝ Davit Avetisyan
Aug 20 2011

Խնդիր 1. ինչպես 6 լուցկուց պատրաստել 4 հավասարակողմ եռանկյուն:

Խնդիր 2.  Ինչ օրինաչափույամբ է ստեղծված այս թվային շարքը?

1

11

21

1211

111221

312211

13112221

Հուշում: Առաջին խնդիրը լուծելու համար պետք է մտածել ոչ սովորական ձևով, իսկ երկրորդ խնդիրը կարող է լուծել նույնիսկ առաջին դասարանի երեխան:

Barcamp Artsakh 2011

Events | Հեղինակ՝ Davit Avetisyan
Aug 20 2011

Ս/թ սեպտեմբերի 2-4` Արցախում տեղի կունենա‘’BarCamp 2011 Artsakh’’ երիտասարդական ինտերակտիվ “ոչ կոնֆերանս”-ը`

նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման կենտրոնն է`  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

“BarCamp 2011 Artsakh” միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի և նոր լրատվամիջոցների հեռանկարների ստեղծմամբ:

‘’BarCamp 2011 Artsakh’’-ը միասին կհավաքի տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր լրատվամիջոցների ոլորտի մասնագետների և ծրագրավորողների, համացանց օգտագործողների, բլոգերների, սոցիալական ցանցերի, հեռախոսային համացանց-կապի ստեղծման և ներմուծման, արագ և մատչելի համացանց-կապով և թվային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, լրագրողների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձանց և խմբերի, ովքեր նոր տեխնոլոգիաները և համացանցն օգտագործում են իրենց ամենօրյա աշխատանքում: Այն կնպաստի ԼՂՀ երիտասարդության շրջանում սոցիալական ցանցերից օգտվելու գաղափարի զարգացմանը և արտերկրի երիտասարդների հետ կապերի ստեղծմանը:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնանակցել Barcamp Artsakh 2011-ին, կարող են դիմել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն հետևյալ հասցեով՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 63։

Հեռախոսներ՝ +3747 97-19-55, բջջ.՝ .+374 97 30-47-13

Էլ. Փոստ՝ leonnkr@gmail.com

Կայք՝www.artsakhtoday.com։

Հայտերն ընդունվում են օգոստոսի 13-ից մինչև 27-ը ներառյալ։ Հայտերի քննարկման ժամկետը՝ 3 օր։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք տրամադրել հակիրճ անձնական տեղեկատվություն, աշխատանքի վայրը, շնորհանդեսի ենթադրվող թեման։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպում է Barcamp Artsakh 2011-ը։