Աշխատավարձ թե սեփական բիզնես?

Միջոցառումներ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Nov 10 2010

Նոյեմբերի 8-ին Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի ուսանողները հյուրընկալեցին <<Ինստիգեյթ>>(Instigate) ծրագրավորման ընկերության գլխավոր ինժիներ Վահագն Պողոսյանին:
Վերջինս ներկայացրեց խոշոր հիմնարկների պատմությունը,շուկայի և արտադրական գործընթաց ծավալելու բարդությունները և արտադրական ունակության կարևորությունն աշխատանքում:Հանդիպման քննարկման արդյունքում պարզվեց,որ այժմ աշխարհի թերզարգացած երկրները հնարավորություն չունեն ներդրումներ անել արտադրության մեջ և դա կարող է տևել նաև հազարամյակներ:Սա կարող է հանգեցնել նրան,որ հետզհետե ազգային ավանդույթներից դուրս կմղվի արտադրության ունակություն հասկացությունը:
Վահագնի կարծիքով նույնը կատարվում է նաև Հայաստանում:
Հայը`գնալով արտասահման աշխատանքի ցուցաբերում է իր մասնագիտական ունակություններն ու հմտությունները,ձեռք է բերում լավ վարձատրվող աշխատանք:Սակայն նույնը չի կարողանում անել իր սեփական երկրում,որտեղ նույնիսկ փողոցն իրենը չի համարում,որի համար նույնիսկ կռվել է, արյուն թափել:Պետության մեջ այս ամենը հանգեցնում է արտադրական ունակությունների ճգնաժամի, վաճառվում են երկրում առկա բոլոր ռեսուրսները և պետությունում ապրում է լոկ աշխատավարձող ապրող ազգ:
<<Պարտադիր չէ ինչ որ մեկի մոտ աշխատավարձով աշխատել,կարող ես ստեղծել սեփական արտադրանքը>>,-ասաց Պողոսյանը
Պրոֆեսիոնալ բիզնեսը մենամարտ է ,որը տեղի է ունենոմ տարբեր հիմնարկների մեջ:Այժմ Հայասատնի շուկայում նշանակալի տեղ են զբաղեցնում Synopsys,Cadence,Montor,Grap,Magme ընկերությունները:
Վահանգնը գտնում է,որ Հայաստանում բացակայում է նաև հաղորդակցման, կոմունիկացիայի կուլտուրան:
<<Երբ արտասահմանից հյուր է գալիս և տեսնելով շուկայում առկա բացը`տեղեկացնում է քեզ այդ մասին,չպետք է արդարանալ,այլ պետք է շտկել թերությունները>>:

Հանդիպման ավարտին համալսարանի շրջանավարտ,գիտությունների թեկնածու Վահագն Պողոսյանը ուսանողներին խորհուրդ տվեց լավ սովորել ,քանի որ շուկային անհրաժեշտ են լավ մասնագետներ:
<<Հանդիպումը կազմակերպվել է ուսանողների հետաքրքրվածությունից և պահանջարկից դրդված. նպատակն էր ծանոթացնել նրանց շուկայի ստեղծման պատմությանն ու պահանջներին>>-նշեց ԻԿՄ ՈՒԳԸ նախագահ Նարեկ Ղարիբյանը:

P.S.<<Ինստիգեյթ>>-ը (Instigate) ինժիներական ընկերություն է,որի գիտահետազոտական մասնաճյուղը տեղակայված է Գյումրիում:Հիմնական գործընկերն ու հաճախորդները ԱՄՆ-ից և Եվրամիությունից են:

հեղինակ`Սարգսյան Լուսինե

100-րդ գրառում: բլոգի պատմություն

Express գրառումներ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Nov 08 2010

Սա 100-րդ գրառումն է որ կատարվում է այս բլոգում: Անչափ ուրախ եմ որ հասանք այս մակարդակին, որ դեռ նոր էինք սկսել կասկածում էի որ կարող ենք բլոգը երկար պահել, բայց ինչպես տեսնում եք ստացվում է ու ստացվում է շատ լավ Smile Ուզում եմ պատմել բլոգի պատմությունը` ինչից է սկսվել և ուր է գնում: IT clubներից մեկի ժամանակ Neomedia ընկերության կողմից առաջարկ եղավ կիրառականի համար բլոգ սարքել: Ես, Վարդը Պապիկյան ու Վահեն Սարգսյան որոշեցինք որ  կվարենք բլոգը: Բլոգի կառոցվածքին և wordpress-ից օգտվել սովորել ենք Yum-Yum կաֆեում :thumbup_tb: հավաքվում էինք այնտեղ ու Պապիկյան Վարդանը մեզ երեքիս սովորացնում էր ինչը ոնց պետք է արվի : առաջին գրառումը ողջույնի խոսքն էր որը գրվեց սեպտեմբերի 22-ին:  Հետո գրեցինք դասախոսների բոցերը, որը կարդացել են 5250 անգամ, հենց բոցերից էլ բլոգը հայտնի դարձավ: Հետո գրվեցին բազմաթիվ հետաքրքիր պոստեր որոնց ցուցակը բլոգի աջ հատվածում է… մեր մասին 2 անգամ պատմվել է Լյունսե ռադիոհաղորդման շրջանակներում և նաև  Հ1-ի ինտերակտիվ հաղորդման մեջ: Հիմա ունենք 8 հեղինակ, որոնք պարբերաբար գրառումներ են կատարում բլոգում, հույսով եմ այս թիվը կշատանա, իսկ բլոգը կշարունակի ծաղկելSmile

5 կետ հաջողակ դառնալու համար

Express գրառումներ | Հեղինակ՝ Kyurkchyan Gagik
Nov 05 2010

Ինչ է պետք հաջողակ լինելու համար? Հարց, որ ամբողջ աշխարհը տալիս է և շատ քչերը ունեն դրա պատասխանը: Ամեն մարդ իր համար է փնտրում հաջողության հասնելու բանալին, բայց միշտ չէ, որ գտնում է: Պատճառն այն է, որ սովորաբար սխալ ծայրից են սկսում փնտրտուքները: Հարցը ընդհանրապես նրա մեջ չէ, թե ինչ քայլեր անես, որ լինես հաջողակ, հարցը մարդու մտածելակերպի մեջ է, և հաջողակ է այն մարդ ով ունի հաջողակ մտածելակերպ, և այդպիսի մտածելակերպով մարդիկ ամենուրեք են հաջողակ լինում, թե՛ անձնական կյանքում, թե՛ մնացած ոլոտներում: Այժմ փորձենք տալ 5 կետ հաջողակ լինելու համար:

  1. Ամենապարզ բանը, որ կարելի է մտածել, թե ինչ է պետք հաջողակ լինելու համար, դա հաջողակ լինելն է Smile : Այսինք, դու չպետք է մտածես, որ դու անհաջողակ մարդ ես, չպետք է բողոքես, որ քեզ ոչ մեկ շանս չի տվել քո ուժերը ցույց տալու համար, պետք չէ բողոքել կառավարությունից և մնացած ամեն ինչից, միայն թեկուզ այն բանի համար, որ դրանք դատարկ խոսակցություններ են, և իզուր ժամանակի ծախս: Դրա փոխարեն փորձիր քայլեր ձեռնարկել , պարզիր թե ինչն է, որ կանեիր մեծ հաճույքով, կապ չունի դա ինչ է:
  2. Եղիր նախաձեռնող: Այո պետք է մտածել, թե ինչ լավ կլիներ որ անեիր, բայց եթե դա մտքերից  չի անցնում գործնական ոլորտի, արդեն իսկ իզուր ժամանակի ծախսի է վերածվում:
  3. Կապ չունի, թե կողքինները ինչ են ասում, կապ չունի որ նրանք չեն հավատում, որ դու դա կարող ես անել: ԴՈւ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՍ, ՈՐ ԱՄԵՆ ԲԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՍ ՀԱՍՆԵԼ: Եթե սկսես հաշվի առնել ուրիշների “ոգևորիչ” խոսքերը, կգա կյանքում մի պահ, որ կհասկանաս, որ ողջ կյանքդ ապրել ես ուրիշների կարծիքի համար, և այժմ ոչ մի բան չունես, զուտ այն բանի պատճառով, որ հավատացել ես, որ չես կարող այդ ամենը անել:
  4. ԵՂԻՐ ՀԱՂԹՈՂ: Հաղթողը նա չէ, որ երբեք չի պարտվում,  հաղթողը նա է, ով երբեք չի հանձնվում:  Սա ահագին մտածելու տեղ է տալիս… Այսինքն պետք չէ կոտրվել այն բանից, որ ինչ-որ բան քո մոտ չի ստացվել, դու հաղթել ես, եթե մինչև վերջ չես հանձնվել: Փորձիր մեկ այլ բան, ես քեզ հավատացնում եմ, մի օր շատ կամ քիչ բաներ փորձելուց հետո, դու կգտնես քո հաջողությունը:
  5. Մի վախեցիր: Նկատի ունեմ ընդհանրապես: Մի նայիր թե կողքդ ինչ է կատարվում, մի նայիր, որ բոլորը փորձել են և չի ստացվել: Մի գուցե դու հենց այն մարդն ես ում մոտ դա պետք է ստացվի: Մի նայիր որ կողքդ ամեն ինչ փուլ է գալիս, ամենը քայլելով ընկնում են, եթե ուզես կարող ես կոտրվել, և անցնել մնացածի հոսքի մեջ: Բայց կարող ես ուժեղ լինել, և չնայած շուրջդ խավար ու ցուրտ լինի, դու կարող ես լույս լինել:

Այս պարզ 5 կետերի մեջ շաաաատ մտածելու տեղ կա: Եթե ունես որոշում հաջողակ լինելու, հուսով եմ սա քեզ կօգնի, և կլինես  հաջողակ մարդ: Իսկ եթե այս ամենը քեզ համար չինական այբուբեն է, այդ դեպքում էլ հոգ չէ Wink  Կգա ժամանակ կհասկանաս ինչ էր այստեղ գրված: Եթե կուզես մի տեղ պահիր այս 5 կետը: Ձեզ բոլորիդ հաջողություն:

Սիրով՝

Գագիկ Կյուրկչյան

Երգ քննության մասին

Կիրառական հումոր | Հեղինակ՝ Jemulik
Nov 04 2010

Հայտնի է որ քննությունների շրջանում ուսանողների ուղեղը սկսում է ավելի ակտիվ աշխատել… բայց պարզվում է որ աշխատում է ոչ միայն քննական առարկաների վրա:) Ահա մի ստեղծագործություն որը գրվել քննության նախորդ օրը:wallbash_tb:

Եկ այս գիշեր կրծենք բոլոր գրքերը
Թույլ տուր սկզբից կարդանք մենք լեկցիաները
Թող այս գիշեր լուծվեն համակարգերը
Ու մենք գտնենք բոլոր եքստրեմումները

Իմ աչքերից արցունք է մեղմ հոսում
Նստել եմ ես ու քունս է տանում
Քանի կռուշկա կոֆե պիտի խմեմ
Որ նստած տեղս հանկարծ ես չքնեմ

Իմ աչքերին տեսիլք է երևում
Որ դասախոսը չորսեր է նվիում
Ասա որքան, որքան պիտի մաքրենք
Ձեր տան պոլերը, որ տակից դուրս գանք մենք

Եկ այս գիշեր մաքրենք պատուհանները
Ջեմմա ինձ տուր կողքիդ այդ օճառները:
Թույլ տուր սկզբից լվանք մենք ամանները
Հետո մանրից կանցնենք պատուհանները

Ջեմմա թարգի հիմար-հիմար երգելը
Տրյապկեն վեկալ ու շուտ մաքրի պոլերը
Հետո մաքրի սարդի այն հին բները
Շուտ դեղ ցանի սատկեն տառականները

Լուչշե լուծենք բոլոր վարժությունները
Քան թե մաքրենք այս կեղտերը
Հիմա հաստատ կորան բոլոր հույսերը
4 ստանալու մեր անուրջները:

:clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb:

Հանդիպում Instigate-ի տնօրենի հետ

Միջոցառումներ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Oct 30 2010

Նոյեմբերի 8ին ԻԿՄ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է Instigate ծրագրավորման ֆիրմայի տնօրեն Վահագն Պողոսյանի և ուսանողների հանդիպում կիրառականում: Պարոն Պողոսյանը կխոսի Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների, նորաստեղծ ֆիրմաների զարգացման և  Instigate –ում պրակտիկա անցնելու հնարավորությունների մասին:: Հանդիպումը տեղի կունենա
Նոյեմբերի 8ին 206 լսարանում ժամը 13:30

Մանրամասների համար դիմել ԻԿՄ Ուսանողակագան գիտական ընկերություն (ՈՒԳԸ)

DigiTec Expo 2010

Միջոցառումներ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Oct 28 2010

DigiTec տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած, ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից:

Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:
Այս տարի «DigiTec Expo 2010» 6-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը, Կ. Դեմերճյանի անվան Մարզահամերգային համալիրում 11:30-18:00:

Նպատակներ.

Ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև:
Ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել ինֆորմացիոն հասարակության զարգացմանը):
Ընդլայնել միջազգային կապերը:
Հաստատել գործարար կապեր:

Ցուցահանդեսին կից միջոցառումներ.
ԱրմԹեք հայկական տեխնոլագիական կոնգրեսի աշխատանքային հանդիպում
DigiTec Start Up forum – Նորաստեղծ ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և գործունեությունը:
Էլեկտրոնային կառավարում ֆորում – ՀՀ կառավարության և առընթեր մարմինների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ներկայացում:
DigiLife սեմինարների շարք
Արմռոբոտիքս- Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն

ԵՊՀ-ն 3-րդն է

Միջոցառումներ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Oct 23 2010

Այս շաբաթ ԵՊՀ-ում անցկացվում էր բասկտբոլի միջբուհական  առաջնությունը: Այսօր 3-րդ տեղի համար մրցում էին ԵՊՀ-ն և պոլիտեխնիկը և ԵՊՀ-ն հաղթեց 48:41 հաշվով: Ասեմ որ առաջին տեղ գրավեցին Գյումրուց եկած ուսանողները, իսկ 2-րդ տեղ բժշկականը:

Համակարգչային ծրագրավորում. ևս մեկ քայլ

ԻԿՄ նորություններ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Oct 13 2010

Գայանե Մկրտչյան, Շուշան Բայրամյան, Արտյոմ Բալոյան, Վահագն Վարդանյան, Վահան Ստեփանյան: Ահա ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի

այն ուսանողները, ովքեր այս ուսումնական տարվա ընթացքում կստանան ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի կողմից սահմանված կրթաթոշակը: Ինստիտուտի տնօրեն Վիկտոր Իվաննիկովի նախաձեռնությամբ տրվող կրթաթոշակը այս տարի հանձնվում է առաջին անգամ: Ու թեպետ ընտրված ուսանողների անունները հայտնի էին դեռեւս սեպտեմբերին, կրթաթոշակի վկայագրերի հանձնման արարողությունն անցկացվեց այսօր:

ԵՊՀ եւ ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի համագործակցությունն սկսվել է շատ ավելի վաղ: 2009-ի հոկտեմբերից ԵՊՀ-ում գործում է Համակարգային ծրագրավորման լաբորատորիա, որը բացվել է ինստիտուտի եւ ԵՊՀ-ի միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում:

Վատառողջ լինելու պատճառով Վիկտոր Իվաննիկովը միջոցառմանը ներկա չէր: Կրթաթոշակի հիմնական նպատակների մասին խոսեց ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի գիտական քարտուղար Հարություն Ավետիսյանը:

«Թե՛լաբորատորիայի եւ թե՛ կրթաթոշակի հիմնական նպատակը ԵՊՀ-ի միջոցով Հայաստանում համակարգային ծրագրավորման ճյուղը զարգացնելն է: Պատահական չէ, որ բոլոր ուսանողները ԵՊՀ-ից են: Մենք համոզված ենք, որ երբ տարիներ անց այս երիտասարդները դառնան դասախոսներ, այսօրվա կրթաթոշակի դրական արդյունքները կզգացվեն նաեւ կրթական համակարգում»,- նշեց Հարություն Ավետիսյանը:

Կրթաթոշակը տրվում է 9 ամսով, բացառապես ԵՊՀ ուսանողներին: 75 հազար դրամի չափով գումարը ինչ-որ տեղ նաեւ աշխատավարձ է ուսանողների համար. ինստիտուտի կողմից անցկացվող մրցույթի արդյունքում ընտրված 5 ուսանողները պարտավորվում են կրթաթոշակն ստանալու ընթացքում գիտահետազոտական գործունեություն ծավալել ԵՊՀ համակարգային ծրագրավորման լաբորատորիայում: 9 ամսվա գիտական գործունեության վերջում ուսանողները պետք է ավարտական աշխատանք ներկայացնեն:Կրթաթոշակի արժանացած ուսանողների վկայագրերը հանձնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Նյութական աջակցությունից ավելի, կարծում եմ, կրթաթոշակը կարեւոր է հոգեբանական տեսանկյունից. ուսանողները համոզվում են, որ իրենց արած գործը խրախուսվում է: Այս առումով երիտասարդ ուսանող գիտնականների հետ ինստիտուտի այսօրինակ աշխատաոճը միանշանակ արժանի է գովեստի եւ ընդօրինակման»,- ասաց ԵՊՀ ռեկտորը` խոստանալով ամեն կերպ աջակցել ԵՊՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը:

www.ysu.am

Google-ի իրական պատմությունը

IT նորություններ | Հեղինակ՝ Artur Beglaryan
Oct 12 2010

Անհնար է, որ մեզանից որևէ մեկը լսաց չլինի Google կազմակերպւտըան մասին, բայց երևի շատ քչերը գիտեն Google-ի իրական պատմությունը:   2007  թվականին  փնտրող համակարգերը, ինչպիսիք են Google-ը և Yahoo-ն, ունեցել են միլիարդավոր դոլլարների եկամուտ` ստիպելով նախանձությունից լաց լինել աշխարհի գրեթե բոլոր գործարարներին: Սակայն, երբ ստեղծվեց ինտերնետը, ոչ մեկ չէր մտածում հարստանալ ցանցի միջոցով: Հենց այդ միտքը այդ ժամանակ նույնիսկ չարիք էր համարվում:  90-ականների սկզբներին ցանցային մշակույթի կենտրոնը ոչ թե սիլիկոնային հովիտն էր, այլ Սան Ֆրանցիսկոյի հարավում գտնվող “South Park” փողոցը, որտեղ մինչ այդ արդեն ծնվել էր “WIRED” թերթը և նրա օնլայն տարբերակ “hotwire.com”-ը: Ինչպես պատմում է Wired-ի նախկին աշխատակիցներից մեկը, այդ ժամանակ ինտերնետը այսպես ասաց կամաց-կամաց սեփականաշնորհվում էր, իսկ բոլոր ինտերնետի հետ կապ ունեցող մարդկանց բերաններին մի բառ էր-ԳՈՎԱԶԴ: Հենց այդ բառն էլ բաժանեց ինտերնետի վաղ օգտագործողներին 2 ճակատի: Բարիկադների մի կողմում գործարարներն էին, որոնք ասում էին, որ ինչպես բոլոր կազմակերպությունները, այնպես ել ինտերնետը պետք պահի գովազդը, իսկ մյուս կողմում ութոպիստները, որոնք ասում էին, որ ինտերնետը պետք է լինի ազատ խոսքի դրախտ: Դրանք հիմնականում ուսանօղներն էին, ովքեր ինտերնետը օգտագործում էին իրենց ծրագրերը փորձարկելու համար:

Yahoo

Հենց այդ ժամանակ էլ երկու ուսանողների` Jerry Yang-ին և David Filo-ին առաջարկեցին մեծ կապիտալ: Նրանք պետք է ստեղծեին կազմակերպություն, որը պետք է փող աշխատեր ինտերնետի միջոցով: ԵՎ նրանք ստեղծեցին Yahoo-ն: Jerry-ն և David-ը վախենում էին կայքի մեջ միանգամից գովազդ դնել` համարելով, որ դա կարող է վախեցնել ինտերնետ օգտագործողներին: Նրանք դա համարում էին շատ ռիսկային գործ, քանի-որ կանգնած էին մի շատ ծանր ընտրության առաջ` կամ կորցնել մշտական հաճախորդներին, կամ կորցնել ընկերությունը: 1995 թվականին Yahoo-ի կայքում առաջին անգամ հայտնվեց գովազդային բաներ: Դրանից հետո Yahoo-ի այցելուների թիվը սկսեց շատարագ աճել: Դրանից հետո Yahoo-ն սկսեց պատվերներ ստանալ աշխարհի տարբեր կազմակերպություններից իրենց գովազդը տեղադրելու համար: Yahoo-ն առաջին կազմակերպությունն էր, որը տեսականորեն ցույց տվեց, թե ինչպես կարելի է փող աշխատել ինտերնետի միջոցով: Դրանից հետո սկսվեց ինտերնետի համաշխարհային ԲՈՒՄ-ը!!!!!!!!!: 1996-ի վերջերին Yahoo-ն բախվեց մի շարք մրցակիցների հետ` Infoseek,  Altavista, բայց ամենավտանգավորը Excite-ն էր:  Առաջին հայացքից այն ոչնչով չէր տարբերվում Yahoo-ից, բայց փաստը մնում էր այն, որ Excite-ի փնտրման տարբերակը ավելի կատարյալ էր, քան Yahoo-ինը: Yahoo-ն օգտագործում էր հետևյալ տարբերակը. նա էկրանին էր բերում սայտերի կատալոգ, որոնք բաժանված էին խմբերի մարդկանց միջոցով: Իսկ Excite-ը հիմնվել էր ծրագրային փնտրման վրա: Երբ հավաքվում էր բառերի կոմբինացիա, Excite-ի ծրագիրը դուրս էր գալիս ցանց, փնտրում էր այն սայտերը, որտեղ կար այդ կոմբինացիան և էկրանին ցույց էր տալիս այդ կոմբինացիայով սայտի տվյալ հատվածը: Դա ժամանակակից փնտրման հիմքն էր: Այդ ժամանակ իսկական վիրտուալ պատերազմ սկսվեց այդ երկու կազմակերպությունների միջև և աստիճանաբար նրանք շեղվեցին իրենց նախնական նշանակությունից: Այժմ նրանք դառել էին խաղատան նման մի բան, որոնք դեպի իրենց էին գերում հաճախորդներին ավելի վառ լույսերով: Այնպես էր ստացվել, որ կարող էիր մեկ օր կորցնել ինֆորմացիան գտնելու համար ու այդպես էլ չգտնել այն:

Google

Ինտերնետին պետք էր ռադիկալ փոփոխություն և հենց այդ ժամանակ էլ հայտնվեց մի նոր կազմակերպություն, որը իր ժամանակի համար ուներ հիմար անվանում Google, որը նշանակում էր տասի հարյուր աստիճան: Այն ծնվեց այն նույն տեղը ինչ մյուսները “South Park”-ում: Ստեղծողները երկու ուսանողներ էին` Larry Page-ն ու Sergey Grin-ը: Այժմ, նայելով Google-ին, բոլորը կասեն, որ այն շատ բարդ կառւցվածք ունի, սակայն այն երևի թե ամենապարզ կառուցվածքն ունի: Google-ի հիմնադիրներից մեկի դիպլոմային աշխատանքում գրված էր, որ եթե Ա կայքում հղում կա Բ կայքի վրա, ապա դա միավոր է բերում Բ կայքին: Այսինքն ինչքան շատ է կայքի միավորը ապա այն ավելի շուտ է հանդիպվում կայքերի ցանկում: Եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք, որ գրեթե ամեն ինչ փնտրելուց Wikipedia կայքի ինֆորմացիան բերվում է սկիզբ: Բայց Google-ի հիմնադիրներին ոչ-ոք չէր հավատում: ԵՎ նրանք միջոցներ էին ման գալիս կայքը փորձարկելու համար: Նրանք ուզում էին ընդամենը 1000000$, որը խղճուկ գումար էր ՏՏ ոլորտում արդոն այդ տարիներին: Այդ ընթացքում Google-ը կարող էր գնել Excite-ը, բայց նրանք ծիծաղելի համարեցին Google-ի իմաստը: Այդ ժամանակ նրանց օգնության հասավ Sun Microsystems-ի ստեղծող Andy Bechtolsheim-ը: Երբ նա առաջին անգամ տեսավ Google-ը, նա հանեց իր բանկային գիրքը և միանգամից 100000$ անոց չեկ գրեց: նույնը արեցին նրա ընկերները: Հավաքվեց 25000000$: Բայց դրանից հետո  Google-ը կորցնում էր ամսեկան 500000$ միայն իր կարիքները հոգալու համար: Նրանք չէին ուզում գովազդ դնեին կայքում, քանի որ այդ դեպքում նրանք վոչնչով չէին տարբերվի: Բայց ուրիշ ելք չկար: Նրանց գովզադը հետևյալն էր: Օրինակ BMW-ն շատ փող կտար, եթե Google-ում գրեիր car ու առաջինը իրանց կայքը լիներ: ԵՎ դա աշխատեց: Բայց դա հերիք չէր: Պարզվեց, որ Google-ը իր մեջ պահում

է այն ամենը ինչ մարդիկ գրում են նրա տողում և այդ ինֆորմացիան

սկսեց վաճառել կազմակերպություններին: Google-ը սկսեց աշխատել ամբողջ ուժով: Google-ը սկսեց գնել ինչ իրեն պետք էր, չմոռանալով ստեղծել: Picasa, Youtube, Google Earth, GMail այս բոլորը այժմ պատկանում է Google-ին, այդ կազմակերպությունը այժմ գնահատվում է 20 մլրդ $, տարեկան ունենալով 5 մլրդ $-ից ավել եկամուտ:

Discovery Science

328 427 Icons of the Web

IT նորություններ | Հեղինակ՝ Karen Ghandilyan
Sep 29 2010

2010 թվականի սկզբին Nmap Security Scanner ծրագրի հեղինակները կատարել են միլիոնավոր կայքերի լայնամաշտաբ սկան, և արձանագրել են ռեյտինգները` իկոնկաների(favicon) հետ միասին: Հավաքվել է  328 427 իկոնկա,  որից հետո հանելով Nmap ծրագրի կողմից սխալ տրված նկարները ստացել են 288 945 favicon-ներ: Հեղինկաների գլխավոր նպատակն էր http-favicon.nse սկրիպտի բարելավումը, սակայն միևնույն ժամանակ հեղինկաները ստեղծեցին արտացոլում (визуализация), որտեղ մասնկցեցին բոլոր հավաքված favicon-ները:


Ամեն մի favicon-ի չափը համապատասխանում է կայքի ռեյտինգին: Ամենափոքր favicon-ի չափը 16×16 պիկսել է (այսինքն համապատասխանում է favicon-ի օրիգինալ չափին: Ամենամեծ favicon-ի  (Google)  չափը 11 936 x 11 936 պիկսել է, իսկ ամբողջ դիագրամի չափը կազմում է  37 440 x 37 440 պիքսել (կամ 1,4  գեգապիքսել): Բռաուզերում իմաստ չունի բացել այդ հսկա նկարը, այդ պատճառով հեղինակները ստեղծել են հատուկ սկրիպտ, որը հիշեցնում է Google Maps-ին : Այստեղ դուք կարող եք տեսնել պատկերը ամբողջական չափով:

Իսկ Kirarakan.info կայքի favicon-ը գտնվում է 12 567, 15 447 հատվածում, իսկ favicon-ի չափը 16×16 պիքսել է :