Շնորհավոր կիրառականցիներ

Express գրառումներ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Dec 31 2010

Սիրելի կիրառականցիներ շհնորհավորում եմ ձեր նոր տարին, ցանկանում եմ որ 2011 թվականը լինի հինգերի առատության տարի, որ ձեզ դաս տան միայն խելացի ու բարի դասախոսները, որ երբեք լիկվիդը ձեր դուռը չթակի :thumbdown_tb: Ու ի սրտե մաղթում եմ, որ ձեր ուսանողական կյանքը լինի էլ ավելի հետաքրքիր, ուրախ ու անակնկալներով լի:)

Տարին լինում է նենց, ոնց այն դիմավորում ես… դե ուրեմն եկեք այս գիշեր չքնենք ու մի լավ ուրախանանք:drunk_tb::clap_tb:

HAPPY NEW YEAR!!!

Express գրառումներ | Հեղինակ՝ Karen Ghandilyan
Dec 31 2010

Ժամեր անց կղողանջեն զանգերը և բոլորս միասին կճանապարհենք 2010 թվականը և կդիմավորենք 2011: Ոտք ենք դնում 21-րդ դարի թ-րդ տասնամյակ: 2010 թվականում մեր ֆակուլտետում շատ բաներ տեղի ունեցավ: Փոխվեցին որոշ լսարանների նստարանները: Ճիշտ է ոչ երկար ժամանակ նստարանները մնացին առանց “գրաֆիտիների”, եթե իհարկե կարելի է այն այդպես անվանել: Ինչևէ չշեղվեմ թեմայից: Ճանապարհեցինք 4-րդ կուրսեցիներին, որոց թվում են այն մարդիկ են` ում շնորհիվ գոյություն ունի այս բլոգը: Դիմաորեցինք առաջին կուրսեցիներին և այլն:  Դե ինչ հարգելի Կիրառականցիներ և ոչ միայն վատ հիշողությունները թողնենք 2010 թվական և 2011 դիմավորենք բարձր տրամադրությամբ: Բոլորիս ցանկանում եմ նորանոր հաջողությունների,ուսման, գիտելիքի, սիրո, երջանկության տարի: Թող 2011 թվականին կատարվեն այն բոլոր երազանքները,որոնք չհասցրեցին կատարվել 2010-ին: Լիկվիդներից հեռու տարի լինի:

Շպառգալկաբուծության ժամանակակից մեթոդոլոգիա

Կիրառական հումոր | Հեղինակ՝ Davit Avetisyan
Dec 23 2010

Եթե շպառգալկան պատրաստելիս օգտվել Մ&Թ մեթոդից,  ասյսինք շպառգալկան գրել Մատիտով Թղթադրամի վրա, ապա դասախոսի` այն խլելու փորձը կդիտվի որպես կաշառք :thumbup_tb:

Սա էլ թե ինչպես ճիշտ արտագրել:smoke_tb: www.kirarakan.info/archives/480



Ինչպես գտնել կորցրած բջջային հեռախոսը

IT նորություններ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Dec 17 2010

Բջջային հեռախոս կորցնելը ամենավատ բաներից է որ կարող է պատահել ուսանողի հետ.. չպլանավորված ծախսեր նոր հեռախոս գնելու համար, կորցրած կոնտակտային համարներ, նկարներ, սիրած երգեր և այլն:Բայց դե հեռախոսը ավելի հաճախ գողանում են, քան թե կորցնում ենք:  Այստեղ կպատմեմ մի ծրագրի մասին, որը ինչ-որ չափով հնարավորություն կտա խուսափել այս տհաճ իրավիճակից: Symbian, Android և Windows Mobile պլատֆորմայի վրա աշխատող հեռախոսների համար F-Secure ընկերությունը ստեղծել է շատ լավ անվճար ծրագիր, որի միջոցով կարելի է կորցրած հեռախոսը արգելափակել, իմանալ նրա գտնվելու վայրը, իմանալ SIM քարտի փոփոխության մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան: Սկզբի համար պետք է ներբեռնել F-Secure Anti-Theft ծրագիրը, տեղադրել հեռախոսի մեջ և կարգավորել (ընտրել գաղտնի կոդը, գաղտնաբառը, հեռախոսի համար որի վրա ուղարկվելու է ինֆորմացիան ):

Հեռախոսը կորցնելու դեպքում դուք ունեք հետևյալ հնարավորությունները.

1. Արգելափակել հեռախոսը sms ուղարկելով #lock#<your code> տեքստը: Հեռախոսը կմնա արգելափակված մինչև չմուտքագրեք ճիշտ կոդը:

2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրը sms ուղարկելով #locate#<your code> տեքստը:

3. SIM քարտը փոխելու դեպքում հեռախոսը արգելափակվում է և կարգավորումներում նախապես գրված համարին sms է ուղարկում, նշելով նոր SIM քարտի տվյալները: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ կերպով:

4. Եթե ոչինչ  չի օգնում և հեռախոսը հետ վերադարձնելու ոչ մի հնարավորություն չկա, դուք կարող եք ջնջել հեռախոսի մեջ եղած ամբողջ ինֆորմացիան sms ուղարկելով #wipe#<your code> տեքստը:

Այս ծրագրի խորհուրդ կտամ բոլոր սմարտոններ ունեցողներին, մի քանի րոպե ծախսեք այս ծրագիրը տեղադրելու համար և հհանրավոր է այն հետագայում ձեզ վերադարձնի ձեր հեռախոսը :)

P.S. Սա էլ վիդեո որը ցույց է տալիս թե ինչպես է աշխատում ծրագիրը:

Google-ը կպատասխանի ավելի շուտ, քան դուք կհարցնեք

IT նորություններ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Dec 12 2010

Պատկերացրեք մեքենայով անծանոթ քաղաքով  գնում եք ու զգում եք, որ սովածացել եք… այդ պահին, չգիտես ոնց, ձեր հեռախոսը հասկանում է ձեզ ու քարտեզի վրա ցույց է տալիս մոտակայքում գտնվող լավ ռեստորաններից մեկը ու ասում, որ այնտեղ շատ համեղ խորոված են պատրաստում: Ահա դուք մտաք այդ ռեստորան.  դեռ չեք հասցրել նստել սեղանի մոտ, իսկ հեռախոսը արդեն ձեզ ցույց է տալիս մենյուն, գները ու ռեստորանի ամենահամեղ ուտեստները իրենց բաղադրությամբ:  Նման է հրաշքի չէ? Սա հանրահայտ Google ընկերության նոր պռոեկտն է, որը կսկի գործել մոտ 5 տարի հետո: Նոր տեխնոլոգիաների հիման վրա աշխատող որոնողական համակարգում կարիք չի լինի հարցում անել, քանի որ այն ավելի շուտ կպատասխանի ձեզ:Համակարգը կկարողանա ավտոմատ կերպով գուշակել, թե այդ պահին ինչը կարող է ձեզ հետաքրքիր լինել և կառաջարկի այդ ինֆորմացիան:Այս համակարգը  ինֆորմացիա է հավաքում մարդու մասին և դրանք օգտագործում մեր կյանքը ավելի ռոբոտացնելու հեշտացնելու համար: Ռեստորանի օրինակում մուտքային տվյալներ են հանդիսանում օգտագործողի ճաշելու սովորական ժամը, նրա գտնվելու վայրը և ընթացիկ ժամը, հենց այս տվյալների միջոցով google-ը մոտավոր կանխատեսում է թե երբ կարող է մարդը սովածանալ:Շուտով ոչ թե մենք ենք ինֆորմացիա փնտրելու, այլ ինֆորմացիան է մեզ գտնելու:ponder_tb:
Այստեղ
կարող եք կարդալ նաև ապագա բջջայինների մասին, որոնք կախված եղանակից և փողոցների խցանումներից կարող են առավոտյան մի քանի րոպե շուտ արթնացնել ձեզ որպեսզի դուք չուշանաք:

P.S. Ապագա տեխնոլոգիաները կեղտոտ կոշիկներով կամաց-կամաց մտնում են մեր կյանքի մեջ… լավ է թե վատ, դա արդեն ժամանակը ցույց կտա Smile

Դասախոսների բոցերը. Best comments!

Կիրառական հումոր | Հեղինակ՝ Tigranuhi Grigoryan
Dec 08 2010

Սարդարյան: – 8086-ում էտ հրամանը կար, բայց ոչ մեկ չգիտեր, փաստաթղթերում չէին գրում:
Ուսանող. -Դուք էլ չգիտեիք?:unsure_tb:

Գրիգորյան (Մաթ. Անալիզ)

Ուսանող: -Պարոն Գրիգորյան, էս անալիզը ինչի՞ ենք անցնում, մեկ ա ծրագրավորման համար պետք չի:
Գրիգորյան: – Չգիտեմ, ծրագրավորման համար պետք ա, պետք չի, բայց 2-րդ կուրս հասնելու համար հաստատ պետք ա:

Նավասարդյան Կ. (Մաթ. Անալիզ)
Հերթական դասին տարված գրում բացատրում էր, սխալ թույլ տվեց, երեխեքից մեկը ուղղեց, ասեց «Վայ, կներեք երեխեք ջան, երևի տպագրական սխալա…»:)

Մկրտչյան Ե. (Մաթ. Անալիզ)

Ուսանող: – Ընկեր Մկրտչյան կարա՞մ դուրս գամ ջուր խմեմ:
Մկրտչյան: – Այ տղա, լավա չես ասում կարամ դուրս գամ մի հատ փռշտամ գամ…

Ծիծաղում է նա,ով ճտերը աշնանն է հաշվում:

Տղա ջան, դու լեկցիա գրու՞մ ես… Դու լեկցիա չես գրում, դու կողքինիդ հետ քնում ես!!!

Հովհաննիսյան (Դիֆ.Հավասարումներ)
Լսարանի աղմուկից հոգնած`
-Էէէ, իմ համբերությունը սահման ունի, զուգամետ ա…

Նույն` լսարանի աղմուկի պատճառով.
-Երեխեք, էն որ սոց-հարցում են անցկացնում, էդտեղ կետ կա չէ, թե դասախոսը ոնց ա տիրապետում լսարանին, դրանից ինձ 0 կդնեք!

-Սրանք սինուսոիդով են ծիծաղում…
-Ինչ ինքնաբավարարված հոսք ա!

-2 ձև կա ինֆորմացիան ստանալու. մեկը գրելով, մյուսը ձայնով…

-Համաձայն կես ժամ առաջ ասած հանրահաշվի թեորեմի… էդ «համաձայն կես ժամ առաջ ասած»-ը մի գրեք…

…հիմա ասեմ պապայի արև, թե ապացուցեմ?8)

Ուսանողը զանգից հետո մտնում է լսարան, ու առանց Հովհաննիսյանի վրա նայելու` արագ գնում է դեպի իր տեղը:
Հովհաննիսյան:- Ենթադրում եք, որ կարելի ա?????????????

Ռ. Խաչատրյան

Իմ ասածը 70% -ովա ճիշտ, չէ 80%, չէ 50%, չէ չէ սխալա, վայ չէ ճիշտա…:wallbash_tb:

Մարգարյան Ժ. (Հանրահաշիվ)

-Կյաժ աչքերով տղա, դուրս արի լսարանից:

-Ծամոնը ուղղահայաց դիրքում են ծամում:

Մարգարյան: – Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա` դասախոս ա: Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա` ուսանող ա: Մարդ կա ոչ մարդ ա, ոչ էլ ուսանող…

Ուսանող: – Ուրեմն դասախոս ա!!!

Արաբյան (Դիֆ.Հավասարումներ)

Զանգին 10 րոպե է մնացել, Արաբյանը նոր խնդիր է սկսում գրել:
Ուսանող: -10 րոպեից զանգը տալու ա!
Արաբյան: -Ոչինչ, մի հուզվեք, օրվա մեջ մի քանի անգամ լինում ա, սովորական երևույթ ա, ինչ կա դրա մեջ, մի հուզվեք:

Նիգիյան

Երկխոսություն ամբիոնում

Ուսանող: – Պրն. Նիգիյան, կներեք, երրորդ հոսքի գրավորները ստուգել եք?

Նիգիյան (շատ ջղային): Դուրս գնացեք, չեք ամաչում եկել եք էստեղ, այդպիի հարցեր եք տալիս?:dunce_tb:

Մաթ.անալիզ: դուռը ծեծում են, դասախոսը ջղայնացաց ասումա.
-Էլի մի էշ գալուա մի անասունի ուզի!
(դուռը բացում են)
-Ընկեր Պետրոսյան մի րոպեով Ձեզ կարելիա?

Բանականությունը հաղթանակ է տանում: Շախ և մատ!

Միջոցառումներ | Հեղինակ՝ Jemulik
Dec 07 2010

Դեկտեմբերի 2-ին Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում մեկնարկեց շախմատի ներֆակուլտետային առաջնությունը: Այս մրցաշարն արդեն ավանդույթ է դարձել ֆակուլտետում: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նարեկ Ղարիբյանի խոսքերով նմանօրինակ միջոցառումներն ու մրցույթները նպատակ ունեն ավելի հետաքրքրիր և բազմաբովանդակ դարձնել ուսանողների առօրյան: Մրցույթին մասնակցում էին առաջինից չորրորդ կուրսի ուսանողները: Նրանցից չորսն արդեն իսկ առաջին կարգ ունեցող շախմատիստներ են:
ՈՒսանողները խաղում էին շրջանային մրցակարգով: Չորս ենթախմբերում հաղթանակած ուսանողները մրցում էին նաև առանձին մրցափուլով` հասնելով վերջնական հաղթանակի: Առաջին խմբում սպիտակներով հաղթանակ տարավ Սարգիս Սուլյանը, որը նշեց, որ ֆակուլտետում բոլորն էլ լավ են խաղում:
Մրցաշարի հաղթողները կձևավորեն ԻԿՄ ֆակուլտետի շախմատի թիմը, որը հետագայում կմրցի մյուս ֆակուլտետների թիմերի հետ, հաջողության դեպքում կմասնակցեն նաև միջբուհական առաջնություններին: Հաղթող ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով:

Մրցարշավի արդյունքներ

1-ին տեղ` Հայկ Ավդալյան
2-րդ տեղ` Միքայել Մարկոսյան
3-րդ տեղ` Ջեմմա Մանվելյան
4-րդ տեղ` Սարգիս Սուլյան

Հ. Գ
Շախմատը ծագել է Հնդկաստանում ավելի քան երկու հազար տարի առաջ: Այն փորձում էր պատկերել հնդկական զորքի կազմը: Հետագայում արդեն խաղը տարածվել է Ասիայում, առավելապես Պարսկաստանում: Պարսկական ձեռագրերից մեկից պարզ է դառնում, որ պարսիկները շախմատը համարում էին բանականության խաղ և խաղի վարջում ասում .<<Բանականությունը հաղթանակ տարավ>>: Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետ նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։
Խաղի անունն առաջացել է պարսկերեն շահ – արքա և մատ – մահացավ բառերից: Սկզբնական շրջանում Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա, Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբները անվանեցին շատրանջ։ Հայերենում պահպանվել է ճատրակ ձևը, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում:

հեղինակ` Լուսինե Սարգսյան

Ավարտվեց “Эрудит квартет” (“Своя игра”) խաղը

Միջոցառումներ | Հեղինակ՝ Jemulik
Nov 27 2010

Նոյեմբերի 22-ին ԻԿՄ ֆակուլտետում տեղի ունեցած “Эрудит квартет” (“Своя игра”) խաղի հաղթողները` Այվազյան Համբարձումը, Եսայան Տիգրանը, Ասուլյան Արսենը և ֆակուլտետում խաղը կազմակերպած` Գևորգյան Նորայրը, նոյեմբերի 23-ին մասնակցեցին նույն խաղի միջֆակուլտետային փուլին: Խաղն անցկացվում եր 3 փուլով` բաց, կիսաբաց և մութ: Մեր թիմը փայլեց իր խաղով բոլոր 3 փուլերին էլ և անցավ եզրափակիչ փուլ: Նոյեմբերի 24-ին էլ, եզրափակչում հավաքելով 55 միավոր, դարձավ 2-րդը, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք նրանց: Ապրեք տղաներ !!!

Շնորհավոր տոնդ ՈՒՍԱՆՈՂ!

Միջոցառումներ | Հեղինակ՝ Jemulik
Nov 15 2010

Սիրելի կիրառականցիներ, նոյեմբերի 16-ին ԻԿՄ ֆակուլտետում տեղի կունենա միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային տոնին, որը նշվում է նոյեմբերի 17-ին: Այդ օրը երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի լավագույն երեք ուսանողները ԻԿՄ ուսանողական խորհրդի կողմից կպարգևատրվեն պատվոգրերով:

P.S. Ուսանողների միջազգային օրը հաստատվել է նոյեմբերի 17ը 1946թ-ին Պրահայում տեղի ունեցաց ուսանողների միջազգային կոնգրեսի ժամանակ` ի հիշատակ չեխ ուսանողների: Իհարկե այս տոնը ասոցացվում է ուրախ և հետաքրքիր ուսանողական կյանքի հետ, բայց արի ու տես, որ տոնի պատմությունը կապված է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեխոսլովակիայում տեղի ունեցաց մի շարք իրադարձությունների հետ: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին Չեխոսլովակիայի մի շարք ուսանողներ և դասախոսներ որոշեցին կազմակերպել իրենց երկրի անկախության օրը` ի դեմս երկիրը օկուպացրաց ֆաշիստների: Ֆաշիստները ցրեցին հավաքվածներին, արդյունքում սպանվեց վժշկական ֆակուլկտետի ուսանող Յան Օպլետալը: Նոյեմբերի 15-ին տեղի ունեցաց ՅԱն Օպլետալի թաղման արարողությունը կրկին վեռածվեց բողոքի ցույցի:Նոյեմբերի 17-ին վաղ առավոտյան ֆաշիստները շրջապատեցին ուսանողական հանրակացարանը: Ավելին քան 1200 ուսանողներ ձերբակալվեցին: Ուսանողական շարժի ավելի քան իննը ակտիվ ուսանողներ առանց դատի ենթարկվեցին մահապատժի:Հիտլերի հրամանով մինչև պատերազմի վերջ փակվեցին չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Աշխատավարձ թե սեփական բիզնես?

Միջոցառումներ | Հեղինակ՝ Davit Avetisyan
Nov 10 2010

Նոյեմբերի 8-ին Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի ուսանողները հյուրընկալեցին <<Ինստիգեյթ>>(Instigate) ծրագրավորման ընկերության գլխավոր ինժիներ Վահագն Պողոսյանին:
Վերջինս ներկայացրեց խոշոր հիմնարկների պատմությունը,շուկայի և արտադրական գործընթաց ծավալելու բարդությունները և արտադրական ունակության կարևորությունն աշխատանքում:Հանդիպման քննարկման արդյունքում պարզվեց,որ այժմ աշխարհի թերզարգացած երկրները հնարավորություն չունեն ներդրումներ անել արտադրության մեջ և դա կարող է տևել նաև հազարամյակներ:Սա կարող է հանգեցնել նրան,որ հետզհետե ազգային ավանդույթներից դուրս կմղվի արտադրության ունակություն հասկացությունը:
Վահագնի կարծիքով նույնը կատարվում է նաև Հայաստանում:
Հայը`գնալով արտասահման աշխատանքի ցուցաբերում է իր մասնագիտական ունակություններն ու հմտությունները,ձեռք է բերում լավ վարձատրվող աշխատանք:Սակայն նույնը չի կարողանում անել իր սեփական երկրում,որտեղ նույնիսկ փողոցն իրենը չի համարում,որի համար նույնիսկ կռվել է, արյուն թափել:Պետության մեջ այս ամենը հանգեցնում է արտադրական ունակությունների ճգնաժամի, վաճառվում են երկրում առկա բոլոր ռեսուրսները և պետությունում ապրում է լոկ աշխատավարձող ապրող ազգ:
<<Պարտադիր չէ ինչ որ մեկի մոտ աշխատավարձով աշխատել,կարող ես ստեղծել սեփական արտադրանքը>>,-ասաց Պողոսյանը
Պրոֆեսիոնալ բիզնեսը մենամարտ է ,որը տեղի է ունենոմ տարբեր հիմնարկների մեջ:Այժմ Հայասատնի շուկայում նշանակալի տեղ են զբաղեցնում Synopsys,Cadence,Montor,Grap,Magme ընկերությունները:
Վահանգնը գտնում է,որ Հայաստանում բացակայում է նաև հաղորդակցման, կոմունիկացիայի կուլտուրան:
<<Երբ արտասահմանից հյուր է գալիս և տեսնելով շուկայում առկա բացը`տեղեկացնում է քեզ այդ մասին,չպետք է արդարանալ,այլ պետք է շտկել թերությունները>>:

Հանդիպման ավարտին համալսարանի շրջանավարտ,գիտությունների թեկնածու Վահագն Պողոսյանը ուսանողներին խորհուրդ տվեց լավ սովորել ,քանի որ շուկային անհրաժեշտ են լավ մասնագետներ:
<<Հանդիպումը կազմակերպվել է ուսանողների հետաքրքրվածությունից և պահանջարկից դրդված. նպատակն էր ծանոթացնել նրանց շուկայի ստեղծման պատմությանն ու պահանջներին>>-նշեց ԻԿՄ ՈՒԳԸ նախագահ Նարեկ Ղարիբյանը:

P.S.<<Ինստիգեյթ>>-ը (Instigate) ինժիներական ընկերություն է,որի գիտահետազոտական մասնաճյուղը տեղակայված է Գյումրիում:Հիմնական գործընկերն ու հաճախորդները ԱՄՆ-ից և Եվրամիությունից են:

հեղինակ`Սարգսյան Լուսինե