Google Chrome բրաուզերը թողարկվեց 2.5 տարի առաջ ու կտրուկ արագացրեց բրաուզերների զարգացման տեմպերը: Միանգամից փոխվեցին բրաուզերի արագության ու հարմարավետության չափանիշները, բոլոր բրաուզեր արտադրող ֆիրմաները սկսեցին նորանոր ֆունկցիաներ ավելացնել իրենց ծրագրերում` մրցակցությանը դիմանալու համար:
Այդպիսի նորություններից էր բրաուզերի արտաքին տեսքը փոխելու հարմար մեխանիզմի ստեղծումը: Այսինքն, անել այնպես, որ ցանկացած օգտագործող, չլինելով ծրագրավորող ու չիմանալով բրաուզերի աշխատանքի մանրամասները, կարողանա հեշտությամբ փոխել բրաուզերի տեսքը, այլ կերպ ասած` ստեղծել theme:
Chrome-ում, սկսած 3րդ վերսիայից (ի դեպ, երեկ թողարկվեց արդեն 10րդ վերսիան!), կարող եք ներբեռնել բրաուզերի նոր theme-եր: Այդ theme-երը իրենցից ներկայացնում են .crx ֆայլեր` առաջին հայացքից անհասկանալի, բայց իրականում շատ պարզ կառուցվածք ունեցող:
Տեխնիկական մանրամասներ
.crx ֆայլը իրենից ներկայացնում է սովորական zip archive, որոշակի լրացուցիչ ինֆորմացիայով: Ֆայլի սկզբում մի քանի բայթ այդ metadata-ն է, այնուհետև` zip-ի պարունակությունը: Ունենալով zip-ը, դժվար չէ ստանալ համապատասխան .crx-ը: Theme-ին համապատասխանող zip-ում կա մի ֆոլդեր images անունով, որտեղ տեղակայվում են theme-ի բոլոր նկարները: Կա նաև մի ֆայլ` manifest.json անվամբ, որտեղ JSON ֆորմատով գրվում է theme-ի անունը, նկարագրությունը և բոլոր բնութագրիչները. բրաուզերի որ մասում որ նկարը պետք է լինի, ինչը ինչ գույնով պետք է ներկվի և այլն: Ավելի մանրամասն բոլոր բնութագրիչների մասին կարող եք կարդալ code.google.com-ում: Կարդալ ամբողջությամբ »


որը ցույց է տալիս թե քանի անգամ են կարդացել բլոգը ու էլի մի քանի բան: Բայց թե քանի անգամ են կարդացել ու քանի հոգի է կարդացել(նկատի ունեմ տարբեր IP-ներից) դրանք շատ տարբեր բաներ են… հնարավոր է մի հոգի մտնի ու սաղ պոստերը հերթով բացի կարդա, իսկ բլոգի հեղինակին թվա թե 20-30 հոգի մտել են: Սովորական հաշվիչների մեծ մասը աշխատում են ջավասկրիպտով, իսկ wordpress.comը ջավասկրիպտը չի հասկանում
դրա համար պետք է տեղադրել HTML-ով աշխատող հաշվիչ: Անձամբ ես օգտագործում եմ 





Այս շաբաթ-կիրակին կիրառականցիների մեծ մասը հանգստանում էր ծաղկաձորում, հիմա երևի բոլորը տանը հոգնած պարկած են կամ էլ քնած
հեսա մի քանի ժամից բոլորն էլ կգնան քնելու, առավոտյան 8:30 դասի… 

