Posts Tagged ‘odnoklassniki.ru’

Օդնոկլասնիկով աղջիկ կպցնելը՝ նոր սպորտաձև

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Oct 30 2009

odnoklassniki.ruՀՀ Մշակույթի և Սպորտի նախարարությունների աննախադեպ բարձր հովանու ներքո, Հայաստանում կկայանա նոր սպորտաձևի առաջին բաց առաջնությունը: Նոր սպորտաձևը կոչվում է ‘օդնոլկասնիկով աղջիկակպցնում’ և արդեն հասցրել է դառնալ հայ երիտասարդների ամենասիրվածը: Կանոնները շատ պարզ են՝ երիտասարդները պետք է մտնեն www.odnoklassniki.ru կայքը և փորձեն առավելագույնս շուտ ծանոթանալ հայ աղջկա հետ, քանի որ ռուս աղջկա հետ ծանոթանալու տարբերակները վաղուց դրված են հայ տղայի գենետիկ կոդում: Աղջկա կողմից պատասխան ուղարկված յուրաքանչյուր սմայլիկ գնահատվում է 1 միավորով, պաչիկ 3 միավոր, եթե աղջիկը մարզիկի նկարը գնահատում է 5+, ապա մարզիկը ստանում է 5 միավոր, եթե աղջիկը համաձայնվում է մարզիկի հետ հանդիպել սրճարանում, ապա մարզիկը ստանում է 100 միավոր, իսկ եթե գործը ավարտվում է սեքսով, ապա դատավորները մարզիկին շնորհում են 500 միավոր և վերցնում են այդ աղջկա հեռախոսահամարը:

«iPhone-ը աղջիկների մագնիս է» – պնդում է Simpo $$$ Karenchik
Simpo $$$ Karenchik անունով հանդես եկող մարզիկը մեզ հետ կիսվեց իր մարտավարության նրբություններով: «Ես շեշտը դրել եմ իմ նկարների վրա, սաղ նկարներումս երևում ա, որ ես iPhone եմ բռնում: Իսկ մրցույթի օրը կավելացնեմ մի նկար, որտեղ ես iPhone եմ բռնում ու սիպտակ դորջարի ռույլին եմ» – ասաց Simpo $$$ Karenchik-ը: Մեկ այլ մարզիկ Hopar մականունով նշեց, որ իր նկարից լավը չկա, քանի, որ նկարում նա նստած է ճոխ սեղանի շուրջ քաղաքական գործիչներ Առնոլդ Շվարցենեգերի և Գագիկ Ծառուկյանի կողքին: «Ձյաձ ջան, էտի դե ֆոտոշոպա, բայց նանարներին շատա դուր գալիս» – կիսվեց մեզ հետ Hopar-ը:

Սակայն ոչ բոլոր մարզիկներն են շեշտը դնում նկարների վրա, ինչպես օրինակ TXUR TXA 007 մականունով մարզիկը: «Ստեղ կարևորը կարանաս աղջկան խոսացնես, մտնես նրա հոգին ու փոթորիկ անես: Շատ եմ օգտագործում Շեքսպիրի սոնետները, իհարկե աղջիկներին ասում եմ, որ ես եմ գրել» – ասաց ԵՊՀ ուսանողը և ավելացրեց «Շատ կորևոր ա, թե ոնց խոսակցությունը կբացես: Օրինակ ես գրում եմ աղջկան «բա քեզ չե՞ն փնտրում», նա հարցնում ա «ո՞րտեղ» ու ըտեղ ես գրում եմ «երկնքում, չէ որ դու հրեշտակ ես» ու էդ պահից աղջիկը իմն ա»: Վերջապես 2Pac xXx մականունով մարզիկը խոստովանեց, որ նա կենտրոնանում է տգեղ, գեր և չափազանց մազոտ աղջիկների վրա: «Իչքան աղջիկը գեշ, ենքան հեշտա կպնում» – նկատեց մարզիկը և հույս հայտնեց, որ գեշ աղջիկները Երևանից անպակաս կլինեն:

Մինչ մարզիկները պատրաստվում են առաջնությանը Bee Line ընկերությունը նախատեսում է րոպեավճար մտցնել www.odnoklassniki.ru կայքը այցելելու համար: Ընկերության ներկայացուցիչը մերժեց, որ այդ քայլը արվելու է հայ սպառողին ևս մի նոր ձևով փողազերցելու համար և հիմնավորեց, որ դա պայմանավորված է միջազգային շուկայի ժամանակակից տենդենցներով, ինտերնետի սերվերներով, HTTP port-երով և այլ մոգոնված պատճառներով:

Միջնակարգ կրթությամբ կանանց ասոցիացիան ողջունեց նախաձեռնությունը, քանի որ այն առավելագույնս կնպաստի ծննդաբերության աճին:
www.armcomedy.com

facebook-ը ծալած ունի одноклассник-ին!

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Oct 24 2009

facebook_logoՀամաշխարհային ցանցում Facebook-ի առաջխաղացումն արդեն վաղուց անհնար է կանգնեցնել, դանդաղեցել կամ մտնել մրցակցության մեջ անալոգային ծառայության մասով: Ամբողջ աշխարհում այս րոպեի դրությամբ Facebook սոցիալական ցանցի օգտվողների թիվը կազմում է 304,489,560 գրանցված մարդ: համեմատության համար նշենք որ odnoklassniki.ru օգտվողների քանակը կազմում է ընդամենը 40 մլն:
Աշխարհում Facebook-ից օգտվողների քանակով առաջին հորիզոնականում է Facebook-ի հայրենիքը` ԱՄՆ-ը, որն ունի 89,5 մլն ֆեյբուքյան օգտվող:

10 խոշոր ֆեյսբուքյան երկրները
1. ԱՄՆ 89,501,220
2. Միացյալ թագավորություն 21,793,400
3. Թուրքիա 14,058,120
4. Ֆրանսիա 13,243,160
5. Կանադա 13,230,220
6. Իտալիա 12,202,480
7. Ինդոնեզիա 10,963,880
8. Ավստրալիա 7,186,200
9. Իսպանիա 7,020,300
10. Արգենտինա 6,834,540
Ինչպես երևում է աղյուսակից, մեր հարևան Թուրքիան գտնվում է 3-րդ հորիզոնականում: Ի դեպ, 70 մլն բնակչություն և ծայրաստիճան հետամնաց ռեգիոններ ունեցող այս երկրում 14 մլն ֆեյսբուքյան օգտվողների թիվը չափազանց ազդեցիկ թիվ է կազմում: (տվյալները` checkfacebook center-ի) Սա նշանակում է, որ Թուրքիայի ինտերնետիզացված հասարակության մեծամասնությունը օգտվում է ֆեյսբուքից: Այստեղից հետևություն և նկատողություն կարելի է անել. Չնայած այն բանին, որ ոչ մի կերպ չկարողացա գտնել Հայաստանին վերաբերող ֆեյսբուքյան վիճակագրական տվյալներ, բայց կարելի է ենթադրել, որ աշխարհասփյուռ հայության մեջ ընդհանուր առմամբ կլինեն 200.000 ֆեյսբուքյան օգտվողներ: Եվ այս 200.000 օգտվողներից շատերը հասարակական հակաթուրքական գործունեությամբ են զբաղված Facebook-ի տիրույթում` ֆեյսբուքյան ադմինիստրացիային փորձելով երբեմն ինչ-ինչ Quiz-ների կամ հարցումների միջոցով պարտադրել հակաթուրքական տարբեր միջոցառումներ: Ես կասեի, դրանք անիմաստ են, քանի որ ամենահասարակ մարքետինգային տրամաբանությունը բերում է նրան, որ առաջին եռյակում գտնվող երկրի նկատմամբ ոչինչ էլ երբեք չի ձեռնարկվի, քանի որ սովորական կամ թեթև ցանկացած վիրավորանքը թուրքերի հասցեին Facebook-ի վրա կարող է միլիոններ արժենալ

Ինչ վերաբերում է Հայաստանին և հայ ֆեյսբուքյան օգտվողներին. Նախ ասեմ, որ համաշխարհային ֆեյսբուքյան քարտեզում Հայաստանի մասին թվերն առհասարակ բացակայում են: Հնարավոր է արդյոք որևէ վիճակագրական տեղեկություն հայթայթել Հայաստանի կամ հայ ֆեյսբուքյան օգտվողների մասին, չգիտեմ, սակայն փաստ է, որ Հայաստանում ֆեյսբուքը դեռ զարգանալու և արմատնել գցելու դեռ շա~տ տեղ ունի:
Իհարկե կարամ նկարագրեմ facebook.com-ի առավելությունները ու նկարագրեմ odnoklassniki.ru թերությունները, բայց ես դա չեմ անի… ուղակի խորհուրդ կտամ գրանցվել facebook.com-ում և համոզվել անձամբSmile
p.s. Դուրս եկեք օդնոկլասնիկից ու գրանվեք այստեղ: