Posts Tagged ‘kirarakan’

Դասախոսների բոցերը #4 ;)

Կիրառական հումոր | Հեղինակ Vard
Dec 06 2009

prepod
Մարկոսյան
Ուսանող. <<Ձեր առարկան քննությու՞ն է, թե՞ զաչոտ>>:
Մարկոսյան . <<էդ լիկվիդ ա, լիկվիդ>>:

Օհանյան
Ուսանող.<< Կներեք, Ձեզ ո՞նց դիմենք>>:
Օհանյան.<<Ոնց ուզում եք>>:

Նարիմանյան

…-x-ն էլ է անհայտ`անտերը…

… -Պրոբլեմ չունենք, նոպրոբլեմ…

…-Դե հիմա
<<ուշադրությու՜ն ուշադրությու՜ն>>, ոնց որ ասում են (Achtung Achtung!!!)…

…-Բա եթե ոչ բացասական գումարներ ունեմ մի վագո՞ն…
…-Պոլնի պիրյոդ ենք…

…-yr-երը խփեցին իրար…

Եկ. Հակոբյան
…-Ինտեգրալ sexy dexy… ...ինտեգրալ sexy dexy...
…-Շուտ ես շտապում հավասարություն դնես…
…(X-յան ոսանողը գրատախտակին գրում է)
Հակոբյան.<<X-յան, սպառվեցին քո բոլոր անդամները…>>

Բ.Գրիգորյան
…-Ես Բաղդասարյանին ասել եմ, որ էս 4 ամիս է` ես ձեր համար պատվերով համերգ եմ տալիս

Ա.Բաղդասարյան

…-Եկեք, մի ստից բան գտա ապացուցելու
…-Որպեսզի լինի ինտեգրելի, պարտադիր է, որ անհրաժեշտ լինի
…-Տոնոյան понимаешь ли, մենք էլ տենց մի հատ բրոշյուր ունենք` Բաղդասարյան և էլի մի քանի ուրիշներ

Յու. Հակոբյան
… ԱԱԱ-ն դրական է (Aa,a)>0
Հակոբյան. <<Բազմանդամը միակն է հաստատունների ճշտությամբ>>:
Ուսանող.<<Կամայական բազմանդամ միակն է հաստատունների ճշտությամբ>>

Գ. Կարապետյան
…-Նայեք, ավելի սուպեր բան եմ ասում
… -(Հիացած) ՄաթՖիզ-ում սկալյար արտադրյալ…էն էլ զրո ????
… -Թեորեմը ապացուցել ենք, բայց չենք ձևակերպել
… -Ձեր հարցը 5 րոպեով հետաձգենք
…. -Ստացվեց <<գեղեցիկ>> տեսքը, հենց <<գեղեցիկ>> էլ գրե՞նք…ինչի՞ չգրենք որ…տղաները թող գրեն, աղջիկները` մտածեն :
…-Ֆիզիկայից պաշտպանվել հնարավոր չէ
… -Օպերատոր է սա, կեղտոտ օպերատոր
… -Ինչ-որ բանը կիրառած ինչ որ բանի վրա

Գասպարյան
…-էս տերմինը չեմ ուզում թարգմանել, միջազգային տերմինա, տենց էլ գրեք` օպտըվալակոն

Կարաքեշիշյան
…-Տղա ջան, եթե հետաքրքիր չի, կա՛մ դուրս գնա, կա՛մ դուր արի

Մալխասյան

…(գրատախտակի վրա դատարկությունը ցույց տալով)
-Էս պայմաններին պիտի բավարարի, էս, որ մաքրեցի

Բ. Գրիգորյան

…-Ցանկացած իրական թիվ` ռացիոնալ լինի,իռացիոնալ լինի, կոմպլեքս լինի…
…-Խոտյաբըը
… -x-ը եթե փոխվի, պարզ է, որ y-ը կփոխվի կամ չի փոխվի
… -Մնացածը բանավոր գրեք

Ա. Բաղդասարյան
… -Չստացվածներ կան, ավելի ճիշտ ստացվածներ
… -էս հատուկ գրված է, որ ես չհասկանամ

Զասլավսկի
… -Ինչպես ասում էր իմ դասախոսը.<<Ի՜նչքան զիբիլ կա գցում ենք 0-ի ու 1-ի վրա>>
… -Ես քիչ էր մնում խառնաշփոթվեի
… -Մինիմիզացիան հիմար է

40 պատճառ, թե ինչու է կոմպյուտերը ավելի լավ, քան կինը:P

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Nov 23 2009

kompaxjik11. Կոմպը կարա անվերջ սպասի
2. Կոմպը քեզ իր նախորդ օգտագործողների հետ չի համեմատում
3. Կոմպին իր նախորդ օգտագործողները չեն զանգում
4. Կոմպի համար միևնույնա, թե դուք ինչ տեսք ունեք
5. Կոմպը երբեք չի մոռանում ձեր ծննդյան օրը
6. Կոմպը չի հարցնի. “Քո մոտ ուրիշ կոմպ կա?”,
7. կոմպը երբեք չի խոսում ամուսնության մասին
8. կոմպը չի ջղայնանում, երբ դու իրան շատ դանդաղ ես պատասխանում
9. կոմպը չի նայում քո հեռախոսի համարները
10. կոմպը չի ստուգում գրպաններդ
11. կոմպը չի ասում “արի ընկերներ մնանք”
12. կոմպը քո բրիտվայով չի սափրվում
13. կոմպը ամեն անգամ սկանդալ չի անում, երբ դու ուշ ես տուն գալիս
14. կոմպը հանգիստ կարող ես միացնել ու անջատել
15. կոմպը միշտ պատրաստա անել այն, ինչ դու ուզում ես նրանից
16. կոմպին տարիքային տարբերությունը չի հետաքրքրում
17. կոմպին չի հետաքրքրում դուք ամուսնացած եք, թե ոչ
18. կոմպը չի կարող հղիանալ
19. կոմպը չի նեղանում, եթե դուք ուրիշ կոմպ եք օգտագործում
20. կոմպը չի առաջարկում ծանոթանալ իր ծնողների հետ
21. դու կարաս կիսվես կոմպով քո ընկերների հետ
22. կոմպը օրական 100 անգամ չի զանգում
23. կոմպը ձեր հետ ապուշ խաղեր չի խաղում, մինչև որ դուք նրան չխնդրեք
24. կոմպը չի վիրավորվում նրանից, որ ձեզ իր ընկերները դուր չեն գալիս
25. կոմպի հետ շփվելու սեանսը տևումա միջինը չորս ժամ
26. Քոմփյութերից երբեք ներողություն խնդրելու կարիք չկա
27. դուք կարող եք այցելել կոմպին ցանկացած ժամանակ ու ինքը միշտ պատրաստ է
28. կոմպին պետք չի ասել, որ դու իրեն սիրում ես
29. կոմպի մայրը իր նման կոմպա
30. կոմպը չի խնդրում զիբիլը թափել
31. կոմպը չի խաբում
32. կոմպը հիշաչար չի
33. կոմպը միշտ կսպասի քեզ, մինչև դու բանակից գաս
34. կոմպը քո թրաշը չի նկատում
35. կոմպին պետք չի տուն ճանապարհել
36. կոմպը ամիսը մեկ չի գժվում
37. կոմպը իր իրական գինը գիտի
38. երկու կոմպ հեշտությամբ իրար հետ լեզու են գտնում
39. կոմպը կյանքը հեշտացնումա
40. կոմպից երբեք չես վարակվի տարբեր հիվանդություներով

P.S. Սիրելի աղջիկներ այս ամենը իհարկե ճիշտ է, բայց կա շատ կարևոր մի բան, որ չունեն կոմպերը… դա ձեր սերն է: ինչ ուզում ես արա, կոմպը դրանից չի սկսի քեզ ավելի շատ կամ ավելի քիչ սիրել: Սերը դա մի հաճույք է, որը ոչ մի բանի հետ չես փոխի Smile

Պետք չի սովորել… պետք է արտագրել սովորել!

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Nov 19 2009

Հաաա.. արտագրելը հեշտ բան չիSmile ու ինչքան էլ մինիփոքր շպարգալկա  լինի գրպանումդ, եթե արտագրել չգիտես մեկ է բռնվելու ես: Իհարկե,եթե դասախոսը վերջին նստարանին նստած գիրք է կարդում,արտագրելը շաատ ավելի հեշտ է, իսկ եթե չէ…Frown բայց ինչպես բոլոր դասերը, այնպես էլ արտագրելու արվեստը նույնպես շատ հանգիստ կարելի է սովորել ու մենք կօգնենք ձեզWink
shpo21. Ամենալավ ձևը իհարկե ամեն ինչ սովորելն էGrin զատո հետո արտագրելուց չես տանջվիWink
2. Սկզբի համար պիտի սովորես ուշադրություն չգրավել. քիչ շարժվի, կողքիններիդ հետ մի խոսա… այս բոլորը բերում են նրան որ դասախոսը սկսում է ավելի շատ քեզ նայել, որն էլ իր հերթին նպաստումա ժամանակից շուտ լսարանից դուրս գալունSmile
3. Շպարգալական (շպոն) լավ կլինի ինքնուրույն պատրաստես, գոնե ինչ որ բան տեքստից կմնա ուղեղումդ: Շպոն պետք չի չոբանավարի նույն բանը գրել ինչ որ գրքումա գրած կամ լեկցիայի մեջ, 100% դասախոսը կհասկանա ու հետո մեղմ ասած լավ չի լինիRazz Լավ կլինի սարքելուց հետո նորից ամբողջը կարդալ:
4. Եթե ալարում ես սարքես, ուրեմն պիտի փոքր Xerox անես: Դրանից հետո բերես տուն, կտրտես, համարակալես էջերով: Հետո առանձին թղթի վրա գրես հարցերը ու այն շպոի էջի համարը որտեղ գտնվում է այդ հարցի պատասխանը: Այդպիսով շատ արագ կարաս գտնես ցանկացած հարցի պատասխանը:
5. Շպոն անպայման պիտի փոքր լինի ու տեղավորվի ձեռքի մեջ: Կարելի է նաև կոմպով հավաքել 4րդ կամ 5րդ չափի տառերով ու տպել: Շպոի լայնությունը պիտի լինի 4-6սմ:
6. Հիմա ասենք,թե որտեղ պիտի պահես շպոն: երբեք մի պահեք սեղանի տակ` հետևից երևումա, կասկածելուց դասախոսները առաջին հերթին սեղանի տակ են նայում: Պետք չի տակը դնել որովհետև ամեն վայրկյան հնարավորա պետք լինի տեղափոխվել: Ավելի լավ է դիր տետրիդ մեջ ու հանգիստ արտագրի, յանիմ սևագրից ես արտագրում:
7. Կարաս ձևացնես որ հիվանդ ես, մի 2 անգամ հազաս ու փռշտաս, իսկ հետո թաշկինակը դնես սեղանին շպոն էլ մեջը:
8. Եթե դասախոսը դեմ չի որ հեռախոսները սեղանին լինեն, շպոն հանգիստ կարաս պահես բացովի-փագովի հեռախոսների մեջ:
9. Ու լավ կլինի մեկ-մեկ նախադասությունները մի 2 տեղ լղոզես ու նույն բանը տարբեր ձևերով գրես: Այդ ժամանակ չեն հասկանա որ արտագրել ես:
10. Երկար մազերով աղջիկները կարան նաուշնիկ դնեն ու հանգիստ գրեն այն ինչը թելադրումա խելոք ընկերուհին կողքի լսարանից: Իսկ տղաները կարող են նաուշնիկը անցկացնել թևի տակ և ձեռքը դնեն ականջին յանի հենվել են ձեռքի վրա (կարճաթևով այս հնարքը վտանգավոր է ձեր իսկ առողջության համար Grin): Ու ամեն վարկյան հնարավոր է ձեռքը ականջից հետ քաշել:
11. Ու ամենակարևորը շպոն տետրի մեջ չմոռանաքWink

P.S. հուսով եմ սա դասախոսների ձեռքը չի ընկնիWink

Դասախոսների բոցերը #3:)

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Oct 26 2009

bocer #3

Մաթ. Անալիզ
Բ. Գրիգորյան
…ես գրում եմ, մատս ջնջում ա
…մատների արանքով կբացատրենք
…ստե չի երևում հա՞, եկեք երևացնենք
…x-ը եթե փոխվի, պարզ է, որ y-ը կփոխվի կամ չի փոխվի
…մնացածը բանավոր գրեք
…պարոն ընկեր դեկանատ

Գրիգորյան: – ձևակերպենք անալիտիկ ֆունկցիայի միակության թեորեմը
Ուսանող: – անալիտիկ ֆունկցիան միակն է

Դիսկրետ Մաթեմատիկա
Ռ. Տոնոյան
… N=4-ից հետո բնական է դիտարկել 13-ի դեպքը
…(40 րոպե մեզ ապացուցելուց հետո) – դա հանգիստ կարելի էր նույնիսկ ենթադրել
…այդ հեշտությունը տարբեր դեպքերում տարբեր բարդություն ունի
…բազմանդամը գիտեք ինչ բան է` x-ի ինչ որ աստիճան, գումարած x–ի ավելի փոքր աստիճան

Մաթ. Տրամաբանություն

Զասլավսկի
…եվ այսպիսի (0,1) խլդիբլդի թվեր
…ինչպես ասում էր իմ դասախոսը. “ինչքան զիբիլ կա` գցում ենք 0-ի ու 1-ի վրա”
…ես քիչ էր մնում խառնաշփոթվեի
…մինիմիզացիան հիմար է

Ծրագրավորում
Թվային Մեթոդներ

Յու. Հակոբյան
…գնահատենք այս մեծության փոքրությունը
…վեկտորատիպ օբյեկտ
…մի քիչ BOLD գրեմ

Դիֆերենցիալ Հավասարումներ
Գ. Կարապետյան
…ապացույցի սկիզբը շատ արժեքավոր է
…այս վերջին փաստից մենք կօգտվենք մյուս կիսամյակում
…ժամանակից կախված որոշում ենք արագությունը, ջերմաստիճանը և այլն
…ուժեղ հարված է կատարվում թեորեմի ապացույցին
…թեորեմի ապացույցի 75%-ը
…որտեղ f(x)–ը քվազիբազմանդամ է, այսինքն ունի n հատ գումարելիներ
…որտեղ կ-ն հավասար է 0-ի կամ ինչ որ թվի
…լուծումը կետի շնորհք է
…շատ կլասիկ, գեղեցիկ, անալիզի փաստ է
…ես հիշեցնեմ, որ լուծումը կետի շնորհք էր
…սոսնձումնեևը տեղի են ունենում բավականաչափ ողորկ
…համակարգը ունի միակ 0-ական լուծում (ուրիշ դեպքերում երևի ունի 3, նունիսկ 4 հատ 0-ական լուծում)
…Հակոբյանին խեղդում եմ, Շուքուրյանին խնդրում եմ….

Կարապետյան: – այսօր շատ էկզոտիկ բաներ ենք նայում
Ուսանող: – ես չգիտեի, որ գծայինը էկզոտիկ ա

Կարապետյան: – հիմա դուք կարող եք ալգորիթմը համեմատել նախորդի հետ…
Ուսանող: – և զարմանալ

Ուսանող: – Պրծնում ենք էլի..
Կարապետյան: – Չէ, արագ-արագ պրծնել չի կարելի

Դիֆերենցիալ Հավասարումներ գործնական
Ե. Հակոբյան
…այսօր դա ձեզ ո’չ տաքացնում է, ո’չ սառացնում
…նույնությունը չենք մաքրագրում, նույնությունը տեղի ունի
…օգտագործենք եռանկյունաչափական մեկը

Բջջային հեռախոսը 2015 թվականին սխալ է աշխատելու:)

IT նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Oct 16 2009

alarm2015 թվականն է: Դուք բջջային հեռախոսի զարթուցիչը ծրագրել եք, որ առավոտյան ժամը ութին ձեզ արթնացնի: Սակայն զարթուցիչի ձայնային ազդանշանը հնչում է ժամը յոթին: Կմտածեք ինչպես կարող է 2015թ. Տեխնոլոգիաները նման վրիպում թույլ տալ: Անկասկած, դուք ճիշտ եք. Դա ոչ թե սխալմունք է, այլ ծրագրավորված նոր համակարգի գործունեության արդյունք:
<<Մոբնա>> լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն, ինքնակառավարվող համակարգով աշխատող հեռախոսները, նկատի ունենալով արտաքին պայմանները, ինչպես օրինակ, խցանումները, անձրևային եղանակը և այլն… նորագույն մի ծրագրի շնորհիվ ճշգրտում են դրանց ստույգ ժամերը, ծրագրավորում և հայտարարում են:
Զարթուցիչի ձայնային ազդանշանի անջատման պահին, անմիջապես ձեզ տեղեկություններ է հաղորդում եղանակի տեսության և խցանումների վերաբերյալ, որոնք հնարավոր է, որ սպասվում են ճանապարհին: Հեռախոսն այս տեղեկությունները քաղում է Google-ի քարտեզներից, ապա նկատի ունենալով համակարգչի օրացույցում նախապես նշված հանդիպման վայրը, որը համապատասխանացված է հեռախոսի օրացույցի հետ, հայտարարում է, թե ձեզ որքան ժամ է պետք նպատակակետին հասնելու համար:
Հենց այս հրաշալի համակարգն է, որ ձեզ մեկ ժամ շուտ է արթնացնում և որի օգնությամբ դուք այլևս չեք ուշանում:

Տղամարդ դասախոսը 210-ում!

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Oct 14 2009

туалетՍկսեմ նրանից որ 210 լսարանը կիրառականում աղջիկների ամենասիրած տեղն է… իրանց զուգարանը (туалет)!
Դասի զանգը նոր էր տվել, մեր դասախոսը դեռ չեր եկել ու մենք մեր համար կանգնած զրուցում էինք: Մեկ էլ տեսնենք 210-ի դիմացի լսարանից դուրս է գալիս մի  ՏՂԱՄԱՐԴ դասախոս… և ohooo!! Մտնում է աղջիկների զուգարանSmile Մենք շշմած ու զարմացած սպասում ենք թե ինչ է լինելու հետո… և ահա չանցած մի քանի վայրկյան,  210-ից դուրս են գալիս 4-5 աղջիկ ու արագ-արագ մտնում դիմացի լսարանը, նրանց հետևից դուրս եկավ դասախոսը ու հպարտ քայլերով մտավ նույն լսարանը!!!! Grin
P.S. Ինչեր ասես որ չեն անում մեր դասախոսները ուսանողներին լսարան բերելու համարSmile

Անդրեասյանը թիմային օլիմպիադայի մասին

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Vard
Oct 06 2009

Շաբաթ օրը մենք անցկացրինք ԵՊՀ ծրագրավորման թիմային մրցույթը։ Մասնակցեցին ԵՊՀ 11 թիմեր, սլավոնական համալսարանից հրավիրված 4 թիմ։ Առաջադրված էր 8 խնդիր, որոնցից 2-ի տեքստը անգլերեն էր։ Առաջին տեղը գրավեց YSU 2 թիմը։ Թիմի կազմը Արամ Շատախցյան (իկմ 3-րդ կուրս), Վահագն Ասլանյան (մաթ. 1 կուրս) և ՎահեԳալստյան (ֆիզ. 1 կուրս)։ Բայց Վահեն հիվանդության պատճառով չի մասնակցել։ Երկրորդ տեղը գրավեց YSU 1 թիվը։ Կազմը (Արմեն Մնացականյան (իկմ 4-րդ կուրս), Կարապետ Կոստանդյան (իկմ 3-րդ կուրս), Մարտուն Կարապետյան (իկմ 2-րդ կուրս)։ Այս երկու թիմերը լուծեցին 7-ական խնդիր։ Առաջին տեղը գրաված թիմը դա ավելի արագ արեց։ Երրորդ տեղը 6 լուծած խնդիրներով գրավեց սլավոնական համալսարանի RAU 1 թիմը։ Չորրորդ և հինգերորդ տեղերը ևս սլավոնականի թիմերը զբաղեցրին։ Լավ արդյունք ցույց տվեցին ԵՊՀ չորս թիմեր, լուծելով 3 խնդիր։ Հատկապես ուզում եմ առանձնացնել այն ուսանողներին, ովքեր օլիմպիական խնդիրներով սկսել են զբաղվել անցած կիսամյակին, հաճախելով օլիմպիական խմբակի պարապմունքներին, և նոր են ծրագրավորման օլիմպիադաների մասնակցության փորձ ձեռք բերում։ Դրանք են իկմ 2-րդ կուրսեցիներ Տարանյան Արամը, Կարապետյան Աշոտը, Ասատրյան Մհերը, Խաչատրյան Դավիթը, 3-րդ կուրսեցիներ Խաչատրյան Ներսեսը, Չորոխյան Անդրանիկը և Բալոյան Արտյոմը։
Հոկտեմբերի 17-ին կայանալու է ACM ICPC ուսանողական ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի Հայաստանյան քառորդ եզրափակիչը։ Մեր համալսարանի թիմերը չափելու են իրեց ուժերը սլավոնականի և ճարտարագիտականի թիմերի հետ։ Ցանկանք, որ մեր օլիմպիականները չխախտեն ավանդույթը և գրավեն առաջին տեղերը այդ մրցույթում։

Կիրառականը բանտ է դառել:(

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Oct 01 2009

bantԱյս տարի կիրառականում երկու նոր բան է ավելացել, երկուսն էլ կապված մեր սիրելի ֆակուլտետի անվտանգության հետ:

Առաջին նորամուծությունը կիրառականի մուտքի վերևում տեղադրված տեսախցիկն է:Տեսախցիկը անձամբ ինձ այդքան էլ չի խանգարում, նույնիսկ հակառակը. ուրախացնում է այն փաստը, որ դեկանատում հետաքրքրվում են նաև ԻԿՄ-ի պատերի մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններով:

Բայց այ երկրորդը մի քիչ“նեռվայնացնումա”… նույնիսկ ջղայնացնում: խոսքը կիրառականի դռների մասին է:

Որպեսզի կիրառականի առաջին հարկից դուրս գաս կիրառականի դիմաց սպասող ընկերոջդ տեսնես, պետք է

1.երեք հարկ բարձրանաս

2. մտնես Ֆիզֆակ

3. երեք հարկ իջնես

4.մի 2 րոպե քայլես

5. անցնես դալանով ու վերջապես կհասնես նպատակակետին!!!

Սենց որ շարունակվի կարելի է ֆիզկուլտի էլ չգնալ, շաբաթը հինգ օր ֆիզկուլտաSmile ներս չթողնելը ինչ-որ տեղ կարելիա ընդունել, միջանցքում դասի ժամերին, իրոք, աղմուկը բավականին քչացել է: Բայց ես չեմ կարում հասկանամ թե ինչի չեն թողում, որ դասի ժամանակ դուրս գանք, դուռը պինդ-պինդ փակում են ու նստում: Մնանք միջանցքում խոսանք, ծիծաղենք, շուխուռ անենք ավելի լավ է? Կարծում եմ որ ՈՉ:

P.S. Հուսով եմ ինչ-որ բան կփոխվի…

Անդրեասյանը օլիմպիադայի մասին

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Vard
Sep 28 2009
ծրագրավորման օլիմպիադա

ծրագրավորման օլիմպիադա

Ուրախալի է , որ մեծացել է մասնակիցների քանակը նախորդ տարիների համեմատ:Սա ավանդական մրցույթ է, որն անց է կացվում 2003 թվից սկսած:Ժյուրիի նախագահն ընկ. Տոնոյանն է:

Հաջորդ մրցույթը լինելու է թիմային: Հոկտեմբերի 3-ին, սկիզբը 9:30:
Ուսանողներն իրենք պիտի թիմեր կազմեն, թիմում` 3 ուսանող. 1 թիմին տրվելու է 1 համակարգիչ, կլինի 6-8 խնդիր:
Նպատակը` ձևավորել համալսարանի թիմերը` միջազգային  ACM ICPC օլիմպիադային մասնակցելու համար:
ACM ICPC -ի Հայաստանյան քարորդ եզրափակիչը անց է կացվելու հոկտեմբերի 17-ին, նորից մեզ մոտ, IV հարկում: Յուրաքանչյուր համալսարանից լավագույն 3 թիմերը իրավունք են ստանալու նոյեմբերի 11-ին Բաթումիում մասնակցել acm icpc կիսաեզրափակիչին և պայքարել եզրափակիչ տեղերի համար:

Ողջույն բոլորին

ԻԿՄ նորություններ | Հեղինակ admin
Sep 22 2009

www.Kirarakan.infoՈղջույն բոլորին…
Այժմ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկաըի ֆակուլտետը ունի իր սեփական BLOG-ը… վերջապեեես!!! Big Smile
Այստեղ դուք կարող եք կիսվել ձեր մտքերով, ստանալ թարմ տեղեկություններ ֆակուլտետում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Կիմանաք թե որտեղ են անցկացվում IT միջոցառումները: կարող եք մասնակցել կազմակերպվող հետաքրքիր խաղերին և մրցույթներին, որտեղ ձեռք կբերեք բազում նոր ընկերներSmile Ինչպես նաև կիմանաք քննությունը հեշտ ստանալու գաղտնիքներըWink))

Մնացեք մեզ հետ, հետևեք նորություններին և գրեք comment-ներ!!!