2010 թվականի սկզբին Nmap Security Scanner ծրագրի հեղինակները կատարել են միլիոնավոր կայքերի լայնամաշտաբ սկան, և արձանագրել են ռեյտինգները` իկոնկաների(favicon) հետ միասին: Հավաքվել է 328 427 իկոնկա, որից հետո հանելով Nmap ծրագրի կողմից սխալ տրված նկարները ստացել են 288 945 favicon-ներ: Հեղինկաների գլխավոր նպատակն էր http-favicon.nse սկրիպտի բարելավումը, սակայն միևնույն ժամանակ հեղինկաները ստեղծեցին արտացոլում (визуализация), որտեղ մասնկցեցին բոլոր հավաքված favicon-ները:

Ամեն մի favicon-ի չափը համապատասխանում է կայքի ռեյտինգին: Ամենափոքր favicon-ի չափը 16×16 պիկսել է (այսինքն համապատասխանում է favicon-ի օրիգինալ չափին: Ամենամեծ favicon-ի (Google) չափը 11 936 x 11 936 պիկսել է, իսկ ամբողջ դիագրամի չափը կազմում է 37 440 x 37 440 պիքսել (կամ 1,4 գեգապիքսել): Բռաուզերում իմաստ չունի բացել այդ հսկա նկարը, այդ պատճառով հեղինակները ստեղծել են հատուկ սկրիպտ, որը հիշեցնում է Google Maps-ին : Այստեղ դուք կարող եք տեսնել պատկերը ամբողջական չափով:
Իսկ Kirarakan.info կայքի favicon-ը գտնվում է 12 567, 15 447 հատվածում, իսկ favicon-ի չափը 16×16 պիքսել է :
