Սա 100-րդ գրառումն է որ կատարվում է այս բլոգում: Անչափ ուրախ եմ որ հասանք այս մակարդակին, որ դեռ նոր էինք սկսել կասկածում էի որ կարող ենք բլոգը երկար պահել, բայց ինչպես տեսնում եք ստացվում է ու ստացվում է շատ լավ
Ուզում եմ պատմել բլոգի պատմությունը` ինչից է սկսվել և ուր է գնում: IT clubներից մեկի ժամանակ Neomedia ընկերության կողմից առաջարկ եղավ կիրառականի համար բլոգ սարքել: Ես, Վարդը Պապիկյան ու Վահեն Սարգսյան որոշեցինք որ կվարենք բլոգը: Բլոգի կառոցվածքին և wordpress-ից օգտվել սովորել ենք Yum-Yum կաֆեում
հավաքվում էինք այնտեղ ու Պապիկյան Վարդանը մեզ երեքիս սովորացնում էր ինչը ոնց պետք է արվի : առաջին գրառումը ողջույնի խոսքն էր որը գրվեց սեպտեմբերի 22-ին: Հետո գրեցինք դասախոսների բոցերը, որը կարդացել են 5250 անգամ, հենց բոցերից էլ բլոգը հայտնի դարձավ: Հետո գրվեցին բազմաթիվ հետաքրքիր պոստեր որոնց ցուցակը բլոգի աջ հատվածում է… մեր մասին 2 անգամ պատմվել է Լյունսե ռադիոհաղորդման շրջանակներում և նաև Հ1-ի ինտերակտիվ հաղորդման մեջ: Հիմա ունենք 8 հեղինակ, որոնք պարբերաբար գրառումներ են կատարում բլոգում, հույսով եմ այս թիվը կշատանա, իսկ բլոգը կշարունակի ծաղկել![]()
Posts Tagged ‘IT club’
Ժամանակն է արդեն հանդիպելու 5-րդ անգամ:
Անցած հանդիպման ժամանակ մասնակիցներն ու կազմակերպիչները պայմանավորվեցին, որ այսուհետ ակտիվ մասնակցություն պետք է ցուցաբերեն նաև ուսանողները:
Եթե կան թեմաներ որոնք կուզենայիք ներկայացնել IT Club Meeting #5-ի ժամանակ, գրեք commenti տեսքով:
Թեմաները կարող են լինել զուտ ինֆորմատիվ, կապված նոր տեխնոլոգիաների, հաջողված IT-բիզնեսների և այլնի հետ:
Մասնակցության համար պետք է նաև e-mail ուղարկել itclubmeeting@gmail.com հասցեին:
Ուղարկում եք ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
Subject-ում նշելով Meeting #5:
Մուտքն ազատ է !!!
Հանդիպման վայրն է Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի կաֆետերիա 19:00

Այսպես սկսեց իր ելույթը IT club-ի չորրորդ հանդիպման ժամանակ ԻՏՁՄ(ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարությունների միություն) տնօրեն Կարեն Վարդանյանը: Մեկ ժամ հոգեբանական դասընթաց անցկացրեց` ոգևորելով մասնակիցներին, որ պետք է չվախենալ խոշոր նախագծերից ու մեծ ոգևորությամբ պիտի առաջ շարժվել: Առաջին ու կարևոր պայմանը հաջողակ բիզնեսի դա թիմն է:
Ալեքսանդր Եսայանը պատմեց, թե ինչպես իրենց թիմը, սկսելով ժամանակին փոքր բիզնեսից, այսօր դարձավ Ucom ընկերություն, որը հայտնի է արդեն բոլորին իր IP-TV նախագծով:
IT Club-ի կազմակերպիչները առաջարկեցին ուսանողներին չլինել միայն լսողի դերում, այլ հաջորդ հանդիպումների համար հենց իրենք առաջարկեն թեմաները և վարեն դրանք: Այդ թեմաները կարող են լինել հետաքրքիր նյութեր նոր տեխնոլոգիաների, IT բիզնեսների, հաջողության պատմությունների մասին:
Մյուս հանդիպման համար թեմաներ կաող եք մտածել և առաջարկել հենց այսօրվանից:
25.09.2009թ. ժ.19:00-ին “Բրիջ” ակումբում(Խանջյան 41) տեղի կունենա IT Club Meeting #3:
Հանդիպման ժամանակ կքնարկվեն հետևյալ թեմաները’
1 Էլէկտրոնային կոմերցիա
2. Նորաստեղծ IT ընկերությունների ֆինանսավորման աղբյուրների մասին՝ Seed, Angel, VC (Venture Capitalists) ներդրողների կողմից
3.CAPS Ծրագրի մասին
4.ՏՏ(Տեղեկատվական Տեխնոլոգիաներ) Աուդիտ և ՏՏ վերահսկողություն
Ասենք նաև, որ կարճ ժամանակահատվածում այս հանդիպումները ուշադրության են արժանացել թե կաոավարության և թե Հայաստանում գործող IT(Information technology) ոլորտի ընկերությունների կողմից:
Մասնակցության համար պետք է e-mail ուղարկել itclubmeeting@gmail.com հասցեին:
Ուղարկել ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
Subject-ում նշելով Meeting #3:
Մուտքն ազատ է: