Posts Tagged ‘IT’

BarCamp հունիսի 4-6

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
May 23 2010

ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։
Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Սա Երևանյան 2-րդ միջոցառումն է, առաջինը եղել է անցած տարի ապրիլի 17-19: ԲարՔեմպը իրենից ներկայացնում ` շաաատ հետաքրքիր 30 րոպեանոց կոնֆերամսների շարք, որոնք սովորաբար ավարտվում են բուռն քննարկումով:
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
Իրար զուգահեռ ընթանում են մի քանի կոնֆերանսներ և կարող ես մասնակցել նրան, որը ավելի շատ է դուր գալիս:
ԲարՔեմփը տեղի կունենա ամերիկյան համալսարանի նոր կոռպուսում(կենտրոնական մուտքի ձախ կողմում) հունիսի 4-6:
Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ` http://barcamp.am/hy/ և իհարկե մի մոռացեք գրանցվել` սեղմելով այստեղ http://barcamp.am/hy/register/