Համաշխարհային ցանցում Facebook-ի առաջխաղացումն արդեն վաղուց անհնար է կանգնեցնել, դանդաղեցել կամ մտնել մրցակցության մեջ անալոգային ծառայության մասով: Ամբողջ աշխարհում այս րոպեի դրությամբ Facebook սոցիալական ցանցի օգտվողների թիվը կազմում է 304,489,560 գրանցված մարդ: համեմատության համար նշենք որ odnoklassniki.ru օգտվողների քանակը կազմում է ընդամենը 40 մլն:
Աշխարհում Facebook-ից օգտվողների քանակով առաջին հորիզոնականում է Facebook-ի հայրենիքը` ԱՄՆ-ը, որն ունի 89,5 մլն ֆեյբուքյան օգտվող:
10 խոշոր ֆեյսբուքյան երկրները
1. ԱՄՆ 89,501,220
2. Միացյալ թագավորություն 21,793,400
3. Թուրքիա 14,058,120
4. Ֆրանսիա 13,243,160
5. Կանադա 13,230,220
6. Իտալիա 12,202,480
7. Ինդոնեզիա 10,963,880
8. Ավստրալիա 7,186,200
9. Իսպանիա 7,020,300
10. Արգենտինա 6,834,540
Ինչպես երևում է աղյուսակից, մեր հարևան Թուրքիան գտնվում է 3-րդ հորիզոնականում: Ի դեպ, 70 մլն բնակչություն և ծայրաստիճան հետամնաց ռեգիոններ ունեցող այս երկրում 14 մլն ֆեյսբուքյան օգտվողների թիվը չափազանց ազդեցիկ թիվ է կազմում: (տվյալները` checkfacebook center-ի) Սա նշանակում է, որ Թուրքիայի ինտերնետիզացված հասարակության մեծամասնությունը օգտվում է ֆեյսբուքից: Այստեղից հետևություն և նկատողություն կարելի է անել. Չնայած այն բանին, որ ոչ մի կերպ չկարողացա գտնել Հայաստանին վերաբերող ֆեյսբուքյան վիճակագրական տվյալներ, բայց կարելի է ենթադրել, որ աշխարհասփյուռ հայության մեջ ընդհանուր առմամբ կլինեն 200.000 ֆեյսբուքյան օգտվողներ: Եվ այս 200.000 օգտվողներից շատերը հասարակական հակաթուրքական գործունեությամբ են զբաղված Facebook-ի տիրույթում` ֆեյսբուքյան ադմինիստրացիային փորձելով երբեմն ինչ-ինչ Quiz-ների կամ հարցումների միջոցով պարտադրել հակաթուրքական տարբեր միջոցառումներ: Ես կասեի, դրանք անիմաստ են, քանի որ ամենահասարակ մարքետինգային տրամաբանությունը բերում է նրան, որ առաջին եռյակում գտնվող երկրի նկատմամբ ոչինչ էլ երբեք չի ձեռնարկվի, քանի որ սովորական կամ թեթև ցանկացած վիրավորանքը թուրքերի հասցեին Facebook-ի վրա կարող է միլիոններ արժենալ
Ինչ վերաբերում է Հայաստանին և հայ ֆեյսբուքյան օգտվողներին. Նախ ասեմ, որ համաշխարհային ֆեյսբուքյան քարտեզում Հայաստանի մասին թվերն առհասարակ բացակայում են: Հնարավոր է արդյոք որևէ վիճակագրական տեղեկություն հայթայթել Հայաստանի կամ հայ ֆեյսբուքյան օգտվողների մասին, չգիտեմ, սակայն փաստ է, որ Հայաստանում ֆեյսբուքը դեռ զարգանալու և արմատնել գցելու դեռ շա~տ տեղ ունի:
Իհարկե կարամ նկարագրեմ facebook.com-ի առավելությունները ու նկարագրեմ odnoklassniki.ru թերությունները, բայց ես դա չեմ անի… ուղակի խորհուրդ կտամ գրանցվել facebook.com-ում և համոզվել անձամբ
p.s. Դուրս եկեք օդնոկլասնիկից ու գրանվեք այստեղ: