Posts Tagged ‘տրամաբանական խնդիրներ’

Հետաքրքիր խնդիրներ

ԻԿՄ news | Հեղինակ Davit Avetisyan
Feb 24 2011

Այսօր կիրառականում անցկացվեց ԻԿՄ ուսանողական գիտական ընկերության կազմակերպած խաղ-մրցույթը, որի ընթացքում մասնակիցներին տրվեց 40 րոպե ժամանակ և 8 հետաքրքիր տրամաբանական հարց, նրանք պետք է պատասխանեին այդ հարցերին:  Կարդացեք հարցերը և եթե կարողանաք լուծումը գտնել, գրեք մեկնաբանություններում և կքննարկենք Wink

1. Օգտագործելով 8 թվանշանը 8 անգամ և մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*)  ստանալ 1000

2. Օգտագործելով ընդամենը 5 հատ «+» գործողությունը, ստանալ հավասարություն`
1 2 3 4 5 = 5 4 3 2 1
Թվերի դասավորությունը խախտել չի կարելի

3. Օգտագործելով «+» և «-» գործողությունները, ստանալ հետևյալ հավասարությունը`
0 1 2 3 4 5 6 7 8 9 = 1

4. Ունենալով 1,3,4,6 և օգտագործելով մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*) , ստանալ 24:

5. Առանց օգտագործելու հաշվիչ, պարզել թե ինչի է հավասար հետևյալ արտահայտությունը
12345678902 – 1234567889*1234567891 = ?

6. Կա մետաղադրամներով լցված 2 քսակ: Մի քսակի մեջ կա ճիշտ 2 անգամ ավելի շատ մետաղադրամ, քան մյուսի մեջ: Երբ 2 քսակները դատարկեցին և հաշվեցին բոլոր մետաղադրամները, պարզվեց որ կա ընդամենը 20 մետաղադրամ: Ինչպես այդպիսի բան կարող է լինել:

7. Կա N հատ տուփ, որոնք բոլորը բաց են և դասավորված են կողք կողքի: Մարդը անցելով տուփերի շարքով` յուրաքանչյուր 2-րդը փակում է: Այնուհետև կրկին անցնելով այդ տուփերի շարքով , յուրաքանչյուր 3-րդ տուփը փակում է, եթե այն բաց է, կամ բացում է, եթե այն փակ է: Այնուհետև անցնում է յուրաքանչյուր 4-րդով և այդպես շարունակ մինչև N: Քանի՞ բաց տուփ կմնա այս բոլոր գործողությունների ավարտից հետո:
(ի դեպ այս խնդիրը տրվել է Google-ի կողմից որպես հարցազրույցի խնդիր)

8.Ապացուցել , որ գոյություն ունի մի թիվ, որը կազմված է միայն 1 թվանշանից (այսինքն (11…1) ̅)և բաժանվում է 1999-ի վրա առանց մնացորդի

Share