Archive for August, 2010

Մաթեմատիկան առօրյաում!

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Aug 17 2010

Ռոմանտիկայի մաթեմատիկա`

Խելացի տղամարդ + խելացի կին = ռոմանտիկա

Խելացի տղամարդ + հիմար կին = սիրավեպ

Հիմար տղամարդ + խելացի կին = ամուսնություն

Հիմար տղամարդ + հիմար կին = հղիություն

Օֆիսային մաթեմատիկա`

Խելացի ղեկավար + խելացի աշխատող = եկամուտ

Խելացի ղեկավար + հիմար աշխատող = արտադրություն

Հիմար ղեկավար + խելացի աշխատող = առաջընթաց աշխատանքում

Հիմար ղեկավար + հիմար աշխատող = սնանկություն

Գնումների մաթեմատիկա`

Կինը կգնի այն ապրանքը , որը նրան պետք չէ, 2անգամ ավելի էժան…

Տղամարդը կգնի այն ապրանքը , որը նրան պետք է, 2 անգամ ավելի թանկ …

Հաշվարկներ և ստատիստիկա`

Կինը անհանգստանում է իր ապագայի մասին մինչ ամուսնանալը…

Տղամարդը երբեք չի մտածում իր ապագայի մասին մինչ ամուսնանալը …

Առաջադեմ տղամարդը նա է, ով ավելի շատ փող է աշխատում , քան կարող է ծախսել իր կինը….

Առաջադեմ կինը նա է , ով կարող է գտնել այդպիսի տղամարդ …

Երջանկութան մաթեմատիկա `

Որպեսզի երջանիկ ապրես տղամարդու հետ , պետք է նրան լավ հասկանաս և մի քիչ սիրես …

Որպեսզի երջանիկ ապրես կնոջ հետ, պետք է նրան շատ սիրես և նույնիսկ չփորձես հասկանալ …

Երկարակացության մաթեմատիկա`

Ամուսնացած տղամարդիկ ավելի երկար են ապրում ,քան ամուրիները , չնայած ամուսնացածները ավելի շատ են ուզում մահանալ …

Երկխոսության մաթեմատիկա`

Վեճի մեջ վերջին խոսքը միշտ կնոջն է պատկանում …

Այն ամենը , ինչ տղամարդը փորձում է ասել դրանից հետո, դառնում է նոր վեճի սկիզբ …

www.copypaste.am

Ֆիլմերի երրորդ առանցքը

IT նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Aug 09 2010

Առաջին կինոֆիլմերը նկարահանվել են ավելի քան մեկ դար առաջ: Դրանք իրենցից ներկայացնում էին անձայն և անգույն ֆիլմեր: Ժամանակի ընթացքում ֆիլմերը ձեռք բերեցին և ձայն, և գույն: Վերջերս մեծ տարածում ստացան նաև ֆիլմեր, որոնցում առկա նաև տարածության երրորդ՝ խորության առանցքը: Դրանց կոչում են եռաչաֆ (3D) ֆիլմեր: Բայց շատ քչերը գիտեն, որ առաջին եռաչաֆ ֆիլմերը նկարահանվել են դեռևս կես դար առաջ: Սակայն այդ ժամանակ դրանք մեծ տարածում չեն գտել: Ֆիլմերի մեծ մասը սկսեցին նկարահանվել եռաչափ ֆորմատով, Հոլիվուդյան ռեժիսյոր Ջեյմս Կամերոնի (James Cameron) Ավատար (Avatar) ֆիլմից հետո, որը վաստակեց հսկայանան գումարներ եռաչափ կինոթատրոննորի շնորհիվ: Վեռջերս նույնիսկ որոշ անգլիական ֆուտբոլային ակումբների խաղերը հեռարձակում են եռաչաֆ ֆորմատով:

Նկարը եռաչափ ցուցադրելու եղանակները

Առաջին եղանակը դա ստերեոսկոպիկ, գունային կոդավորում օգտագործող ակնոցների օգտագործումն է: Այսինքն էկրանին տրվում է երկու տարբեր գույնի նկար իրարից շեղված մարդու աչքերի միջև հեռավորության չափով: Դիտողին տրվում են նկարում պատկերված ակնոցնեից:

Ամեն աչքը տեսնում է իրեն համապատասխանող գույնի նկարը, ստեղծելով եռաչափության էֆֆեկտ:

ՈՒրիշ եղանակներից է հաջորդաբար ամեն աչքին իրեն համապատասխանող նկարի տրամադրման եղանակը: Սա նշանակում է, որ էկրանին բարձր հաճախությամբ թերթում են մեկ աջ աչքի համար նախատեսված նկարը, հետո ձախ: Նույն հաճախությամբ ակնոցների վրա փակվում և բացվում են համապատասխանաբար աջ և ձախ աչքերը:

Ամենատարածված եղանակն է բևեռացնող ակնոցների օգտագործումը: Սրա հիմքում ընկած է լույսի բևեռացվելիության սկզբմունքը: Հայտնի է, որ ըստ լույսի ալիքային տեսության լույսը էլեկտրամագնիսական ալիք է, որը տատանվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ: Հատուկ բևեռացուցիչ նյութերի շնորհիվ լույսը սկսում է տատանվել միայն հորիզոնական կամ ուղղահայաց ուղղություններով: Ակնոցների վրա տեղադրված են հակաբևեռաղուղիչներ, որոնցից մեկը հորիզոնական բևեռացված լույսը դարցնում է չբևեռացված, իսկ մյուսը ուղղահայացը: Դրա շնորհիվ տարբեր աչքերով տեսնում ենք տարբեր պատկերներ:

очки-для-3D

Բացի վերը նշված եղանակներից կան նաև այլ եռաչափ պատկեր ցուցադրելու եղանակներ: Չնայած այքան բազմաթիվ եղանակների առկայությանը, դրանք տալիս են միայն եռաչափության էֆֆեկտ և չեն կարող ցուցադրել եռաչափ աշխարհի բոլոր հատկությունները: Եռաչափ ֆիլմերի ամբողջ հաճույքը, դրական և բացասական կողմերը ինչպես ասում են սեփական կաշվի վրա զգալու համար խորհուրդ եմ տալիս այցելել «Մոսկվա» կինեթատրոնի եռաչաֆ դահլիճը:
809 բլոգ