Archive for March 20th, 2010

Կիրառականը կիսաեզրափակիչում:)

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Anush Shahbazyan
Mar 20 2010

Մարտի 18-ին` միջֆակուլտետային առաջնության շրջանակներում կայացած կիրառական-իրավաբանական բասկետբոլային խաղի արդյունքում, հաղթեց կիրառականը!: Մեր տղաները արեցին հնարավոր ամեն ինչ` ֆակուլտետի պատիվը բարձր պահելու համար: Ապրեք, երեխեք!

Այսպիսով մեր հավաքականը անցավ կիսաեզրափակիչ փուլ! Ի դեպ, կիսաեզրափակչում կիրառականցիները կխաղան տնտեսագիտականի հետ: Խաղը տեղի կունենա մարտի 22-ին ժամը 14:45:

Եկեք մեր ներկայությամբ աջակցենք տղաներին!

1-ին կուրսեցիների այցը մանկատուն

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Mar 20 2010

ԻԿՄ-ի առաջին կուրսի ուսանողները այցելեցին <<Մարի Իզմիրլյանի անվան>> մանկատուն։Երեխաները շատ ուրախացան`տեսնելով մեզ։Նրանք առանց քաշվելու խաղում էին մեր հետ,նկարում,ցույց էին տալիս իրենց ննջասենյակներն ու պահարանները։Անշուշտ երեխաներին չէինք կարող դատարկաձեռն այցելել և որպեսզի մեր տարած նվերը արդյունավետ լինի,հարցրեցինք տնօրինությունից։Նրանց խնդրանքով երեխաների համար գնեցինք մայկաներ,իսկ մեր կողմից ավելացրեցինք տորթ ու կոմֆետներ։Տղաներից մեկը,փոքր-ինչ ուշ գալով,իր կողմից երեխաներին մեծ արջուկ նվիրեց։Նվերները փոքրիկներին շատ դուր եկան։
Այնտեղ մի աղջիկ կար,որին նոր էին վիրահատել և հնարավոր է,որ վիրահատությունից հետո նա կարողանա քայլել։Բոլոր երեխաները ուրախացել էին`լսելով այդ լուրը։Մի փոքրիկ աղջկա որդեգրել էին և պիտի շուտով տանեն։Նա այնքան ուրախ էր։
Մանկատնից հեռացանք ծանր տպավորություններով։Կրկին ու կրկին զարմանում էինք այդ փոքրիկների ծնողների վրա`ինչպես կարող էին այդ հրաշք երեխաներին լքել։Աշխարհում հազարավոր մարդիկ երազում են մայր կամ հայր լինել,բայց չեն կարող։Ոմանց կյանքը պարգևում է այդ երջանկությունը,իսկ նրանք չեն հասկանում ու գնահատում։
Ինչևէ`իրոք որ անարդար է կյանքը ։Բայց պետք չէ մոռանալ,որ մեր կյանքի,մեր ճակատագրի տերը ինքներս ենք։
Մի եղեք անտարբեր շրջապատի նկատմամբ։