
1952 թվականին մաթեմատիկոս Ալան Թյուրինգը, որը ժամանակակից համակարգիչների «նախահոր» հայտնագործողն էր, կալիումի ցիանիդ ներարկեց խնձորի մեջ և ուտելով այն՝ մահացավ։ Խնձորը գտան նրա մահվան վայրում՝ աշխատանքային սեղանի վրա։ Հենց այս պատմությունը հիմք վերցնելով հետագայում Apple ընկերությունը ընտրեց իր լոգոտիպը՝ կծած խնձորը, որն այժմ աշխարհում ամենաճանաչելի լոգոտիպներից մեկն է համարվում։ Սակայն քչերին է հայտնի Ալան Թյուրինգի մահվան պատճառը։ Պարզվում է, որ ինքնասպան լինելու որոշումը Թյուրինգն ընդունեց անհաջող վիրահատությունից հետո։ Նա նույնասեռական էր։ Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը դեռ հոգեկան հիվանդություն էր համարվում։ 1952-ին Թյուրինգին «արվամոլության» մեջ են մեղադրում և դատարանի առաջ կանգնեցնում։ Դատարանը երկու որոշում է կայացնում և Թյուրինգին ընտրության հնարավորություն տալիս։ Նա կամ պիտի ազատազրկվեր, կամ պիտի թույլատրեր սաստել լիբիդոն էստրոգեն կանացի հորմոնի ներարկման միջոցով (դրան քիմիական ամորձատում էլ են անվանում)։ Գիտնականն ընտրում է երկրորդ տարբերակը։ Էստրոգենի ներարկումների հետևանքով նրա մոտ կորում է սեռական ցանկությունը և սկսում են կրծքեր հասունանալ։ Նա կորցնում է աշխատանքը և զրկվում է իր բնագավառում աշխատելու իրավունքից։ Ինչի հետևանքում էլ նախ սկսում է մեկուսի կյանք վարել, հետո՝ ընդունում կալիումի ցիանիդով ինքնասպան լինելու որոշում
Նրա սպանության «գործիքը» այժմ կարելի է հանդիպել ցանկացած էլեկտրոնիկայի խանությում՝ նոութբուքների ու լափ թոփների վրա… Բա…
e-colors.info