Internet Explorer 6 բրաուզերը թողարկվեց Microsoft-ի կողմից 2001 թվականին: Այն իր ժամանակի մեջ բավական հաջող բրաուզեր էր, ուներ բազմաթիվ նոր հնարավորություններ ու էապես ավելի լավն էր իր նախորդից (IE5.5): IE6-ը ներառվեց Windows XP-ի մեջ և բավական արագ լայն տարածում ստացավ աշխարհում:
Բայց դա 2001 թիվն էր: 2010-ին այդ բրաուզերի մասին լավ կլիներ խոսել որպես մի մոռացված, “պատմական նշանակության” ծրագրի մասին, որը շատերը չեն էլ տեսել: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010-ի փետրվարի դրությամբ ինտերնետից օգտվողների 20%-ը օգտագործում է IE6: Read the rest of this entry »