Archive for March, 2010

Խորհուրդ մաթանալիզ չսիրողներին!

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Mar 29 2010

Ինձ այսօրվա դրությամբ մի քիչ անհանգստացնում ա այն վիճակը, որում գտնվում է մեր ֆակուլտետը: Դրա համար ուզում եմ մի քիչ կիսվել իմ 3 տարվա համալսարանական փորձով: Ասեմ ես եկա համալսարան ամեն ինչից անտեղյակ ու շատ էի սիրում դպրոցում մաթեմատիկա առարկան: Գալով համալսարան մի քիչ հիասթափություն ապրեցի մաթեմի պահով, ու սկսեցի շաաատ քիչ ուշադրություն դարձնել դրան, մտածելով որ այդ ամենը ծրագրավորման համար պետք չեն, սակայն ինչպես հիմա զգացի չարաչար սխալվել եմ  ու ցավում եմ դրա համար: Ինչևէ ինչ եղել եղելա: Դրա համար ձեզ ուղղակի խորհուրդ կտամ առաջին եկրորդ ինչու չէ երրորդ և չորրորդ (չնայած չորրորդ կուրդս արդեն ուշա դրա մասին մտածելու համար եթե մինչև եդ չես մտածել Smile ) Սա ինչ վերաբերվում էր այն արտահայտության «էէէ զզվանք թե ինչներիս ա էսքան մաթեմ պետք, որ մենք ենք անցնում», հավատացեք պետք ա Wink Որովհետև ծրագրավորողը էն չի, որ ծրագրավորման լեզու գիտի, կամայական լեզու կարելի ա մի քանի ամսում ամենաշատը, որ լավ աշխատես սովորես: Ծրագրավորողը էն ա ով ալգորիթմ գիտի ու փորձ ունի դրանք կիրառելու մեջ: Իսկ այդ փորձը ձեռք ա բերվում տարիների ընթացքում, իսկ արանց լավ մաթեմատիկական հիմքերի և մաթեմատիկական մտածելակերպի ալգորիթմ կառուցելը մեղմ ասած հեշտ գործ չի:

Հիմա ինչ վերաբերվում ա ծրագրավորմանը:

Չգիտեմ ինչի ա տենց համատարած բնույթ  ստացել Web programming-ը ուր գնում ես էդ են քեզ հարցնում, Web գիտե՞ս: Ու նենց տպավորություն ա որ ուրիշ հետաքրքիր բան չկա Web-ից բացի Smile Ու արդեն էնքան Web ծրագրավորող կա, որ թող ու փախի: Կան շատ հետաքրքիր ոլորտներ ու լիքը լեզուներ որոնց մասնագետների պակաս կա Հայաստանում, իսկ եթե նույիսկ դրա կարիքը չկա Հայաստանում պետք չի դրանից վախենալ, (պաչեմ ինտերնետի ճակատը Smile ): Օրինակ հեչ մարդ կա որ փորձել ա զբաղվել iPhone SDK-ով, Apple Mac OS միջավայրում ծրագրավորմամբ: Ու էլի սենց լիքը բաներ: ասածս ինչա փորձեք կողմնորոշվել այն ոլորտում որտեղ ձեզ լավ կզգաք և հետաքրքիր կլինի, և ինչու չէ լավ վարձատրվող կլինի, ու ինչքան շուտ անեք այդքան լավ: Ու ասեմ իմանաք մաթեմատիկական լավ հիմքերով ծրագրավորողների համար գործատուները կռվում են Smile  Այսքանը, հուսով եմ ինչ-որ չափով օգնեցի բոլորին Wink

Միջանկյալները սկսվեցին :((((

Express գրառումներ | Հեղինակ Elya Yeghiazaryan
Mar 28 2010

ICON-ի տնօրենը կիրառականում

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Mar 25 2010

Կիրառականի ՈՒԳԸ-ն կազմակեպել է հանդիպում ICON communications ընկերության տնօրեն`Րաֆֆի Քասարջյանի հետ, “ինտերնետի հեռանկարները և նրա զարգացումը Հայաստանում” թեմայով:
հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 13:30, 204 լսարանում:

Կիրառականը բասկետբոլի ՉԵՄՊԻՈՆ!

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Mar 24 2010

Այսօր տեղի ունեցավ միջֆակւլտետային խաղերի բասկետբոլի եզրափակիչ փուլը: Եզրափակչին մրցելու էին ԻԿՄ-ն և երկրաբանականը: Նախքան խաղի կայանալը ողջ կիրառականը <<եռում էր>>: ԻԿՄ-ի թիմի բոլոր երկրպագուները համախմբվել էին և միահամուռ ուժերով պաստառներ էին պատրաստում` իրենց թիմի համար:Խաղադաշտում պայքարը բավականին թեժ էր:Առաջին խաղակեսի սկզբում մենք պարտվում էինք խոշոր հաշվով,խաղակեսի վերջում հաշիվը մեղմացրեցին մեր տղաները:Իսկ արդեն երկրորդ խաղակեսի հենց սկզբից մենք ունեինք առավելություն:Խաղավերջում երկու թիմերն էլ լարված պայքարի մեջ էին,մենք հաղթում էինք 31-25 հաշվով: Վերջին րոպեներին հակառակորդը կարողոցավ հաշիվը դարձնել 31-29, բայց նրան այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել այն:

Վերջում տեղի ունեցավ դիպլոմների և գավաթի շնորհում: Երրորդ տեղը գրավեց ֆիզիկայի ֆակուլտետը, երկրորդը` երկրաբանականը, իսկ առաջին պատվավոր տեղին արժանացավ մեր` ԻԿՄ-ի թիմը: Ուռաաաաաաաաաաա:drunk_tb:

Կիրառականը ֆինալում:))))

Միջոցառումներ | Հեղինակ Anahit Arzumanyan
Mar 22 2010

Բասկետբոլի միջֆակուլտետային առաջնության կիրառական-տնտեսագիտական հանդիպումն ավարտվեց դե իհա´րկե կիրառականի հաղթանակով: Խոստովանեմ, որ բոլորս լարված էինք, որովհետև տնտեսագիտականի հավաքականը լավ էր խաղում: Բայց մեր տղաներն այս արգելքն էլ հաղթահարեցին, մեր տղաներին ոչ ոք չի հասնի :tongue2_tb:
Բոլոր նրանք , ովքեր փոքր-ինչ հետաքրքրվում են կիրառականի միջոցառումներով խնդրում ենք , որ վաղը` մարտի 23-ին  ժամը 15:00 -ին գան ոգևորելու, խաղալու ենք երկրաբանականի հետ: Վստահ եմ, որ հավաքականը կարդարացնի բոլորիս հույսերը: Մաղթում ենք հաջողություն:)

Կիրառականը կիսաեզրափակիչում:)

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Anush Shahbazyan
Mar 20 2010

Մարտի 18-ին` միջֆակուլտետային առաջնության շրջանակներում կայացած կիրառական-իրավաբանական բասկետբոլային խաղի արդյունքում, հաղթեց կիրառականը!: Մեր տղաները արեցին հնարավոր ամեն ինչ` ֆակուլտետի պատիվը բարձր պահելու համար: Ապրեք, երեխեք!

Այսպիսով մեր հավաքականը անցավ կիսաեզրափակիչ փուլ! Ի դեպ, կիսաեզրափակչում կիրառականցիները կխաղան տնտեսագիտականի հետ: Խաղը տեղի կունենա մարտի 22-ին ժամը 14:45:

Եկեք մեր ներկայությամբ աջակցենք տղաներին!

1-ին կուրսեցիների այցը մանկատուն

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Mar 20 2010

ԻԿՄ-ի առաջին կուրսի ուսանողները այցելեցին <<Մարի Իզմիրլյանի անվան>> մանկատուն։Երեխաները շատ ուրախացան`տեսնելով մեզ։Նրանք առանց քաշվելու խաղում էին մեր հետ,նկարում,ցույց էին տալիս իրենց ննջասենյակներն ու պահարանները։Անշուշտ երեխաներին չէինք կարող դատարկաձեռն այցելել և որպեսզի մեր տարած նվերը արդյունավետ լինի,հարցրեցինք տնօրինությունից։Նրանց խնդրանքով երեխաների համար գնեցինք մայկաներ,իսկ մեր կողմից ավելացրեցինք տորթ ու կոմֆետներ։Տղաներից մեկը,փոքր-ինչ ուշ գալով,իր կողմից երեխաներին մեծ արջուկ նվիրեց։Նվերները փոքրիկներին շատ դուր եկան։
Այնտեղ մի աղջիկ կար,որին նոր էին վիրահատել և հնարավոր է,որ վիրահատությունից հետո նա կարողանա քայլել։Բոլոր երեխաները ուրախացել էին`լսելով այդ լուրը։Մի փոքրիկ աղջկա որդեգրել էին և պիտի շուտով տանեն։Նա այնքան ուրախ էր։
Մանկատնից հեռացանք ծանր տպավորություններով։Կրկին ու կրկին զարմանում էինք այդ փոքրիկների ծնողների վրա`ինչպես կարող էին այդ հրաշք երեխաներին լքել։Աշխարհում հազարավոր մարդիկ երազում են մայր կամ հայր լինել,բայց չեն կարող։Ոմանց կյանքը պարգևում է այդ երջանկությունը,իսկ նրանք չեն հասկանում ու գնահատում։
Ինչևէ`իրոք որ անարդար է կյանքը ։Բայց պետք չէ մոռանալ,որ մեր կյանքի,մեր ճակատագրի տերը ինքներս ենք։
Մի եղեք անտարբեր շրջապատի նկատմամբ։

Բասկետբոլի միջֆակուլտետային առաջնություն

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Mar 17 2010

Մարտի 17-ին սկսվում է միջֆակուլտետային բասկետբոլի առաջնությունը: Իսկ մարտի 18-ին` հինգշաբթի օրը, ժամը 15:45 կիրառականը խաղալու է իրավաբանականի հետ: Եկեք աջակցենք ու հավեսով բալետ անենք մեր մարզիկներին:surrender_tb:

Մեր հավաքականը`

1.Մասարաջյան Գևորգ 4-րդ կուրս
2.Դանոյան Դավիթ 3-րդ կուրս
3.Բադալյան Արա 1-ին կուրս
4.Մելտոնյան Ալեքսանդր 4-րդ կուրս
5.Հարութունյան Վահե  3-րդ կուրս
6.Նասիբյան Վահան 1-ին կուրս
7.Ճիտոյան Արման 1-ին կուրս
8.Խաչատրյան Արտաշ 3-րդ կուրս
9.Բեգլարյան Արթուր 1-ին կուրս
10. Կյուրկչյան Գագիկ 3-րդ կուրս

Ով է կծել Apple-ի խնձորը?

IT նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Mar 14 2010


1952 թվականին մաթեմատիկոս Ալան Թյուրինգը, որը ժամանակակից համակարգիչների «նախահոր» հայտնագործողն էր, կալիումի ցիանիդ ներարկեց խնձորի մեջ և ուտելով այն՝ մահացավ։ Խնձորը գտան նրա մահվան վայրում՝ աշխատանքային սեղանի վրա։ Հենց այս պատմությունը հիմք վերցնելով հետագայում Apple ընկերությունը ընտրեց իր լոգոտիպը՝ կծած խնձորը, որն այժմ աշխարհում ամենաճանաչելի լոգոտիպներից մեկն է համարվում։ Սակայն քչերին է հայտնի Ալան Թյուրինգի մահվան պատճառը։  Պարզվում է, որ ինքնասպան լինելու որոշումը Թյուրինգն ընդունեց անհաջող վիրահատությունից հետո։ Նա նույնասեռական էր։ Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը դեռ հոգեկան հիվանդություն էր համարվում։ 1952-ին Թյուրինգին «արվամոլության» մեջ են մեղադրում և դատարանի առաջ կանգնեցնում։ Դատարանը երկու որոշում է կայացնում և Թյուրինգին ընտրության հնարավորություն տալիս։ Նա կամ պիտի ազատազրկվեր, կամ պիտի թույլատրեր սաստել լիբիդոն էստրոգեն կանացի հորմոնի ներարկման միջոցով (դրան քիմիական ամորձատում էլ են անվանում)։ Գիտնականն ընտրում է երկրորդ տարբերակը։ Էստրոգենի ներարկումների հետևանքով նրա մոտ կորում է սեռական ցանկությունը և սկսում են կրծքեր հասունանալ։ Նա կորցնում է աշխատանքը և զրկվում է իր բնագավառում աշխատելու իրավունքից։ Ինչի հետևանքում էլ նախ սկսում է մեկուսի կյանք վարել, հետո՝ ընդունում կալիումի ցիանիդով ինքնասպան լինելու որոշում :( Նրա սպանության «գործիքը» այժմ կարելի է հանդիպել ցանկացած էլեկտրոնիկայի խանությում՝ նոութբուքների ու լափ թոփների վրա… Բա…
e-colors.info

Հաջողություն, Internet Explorer 6!

IT նորություններ | Հեղինակ Hrant
Mar 11 2010

Stop IE6!Internet Explorer 6 բրաուզերը թողարկվեց Microsoft-ի կողմից 2001 թվականին: Այն իր ժամանակի մեջ բավական հաջող բրաուզեր էր, ուներ բազմաթիվ նոր հնարավորություններ ու էապես ավելի լավն էր իր նախորդից (IE5.5): IE6-ը ներառվեց Windows XP-ի մեջ և բավական արագ լայն տարածում ստացավ աշխարհում:

Բայց դա 2001 թիվն էր: 2010-ին այդ բրաուզերի մասին լավ կլիներ խոսել որպես մի մոռացված, “պատմական նշանակության” ծրագրի մասին, որը շատերը չեն էլ տեսել: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010-ի փետրվարի դրությամբ ինտերնետից օգտվողների 20%-ը օգտագործում է IE6: Read the rest of this entry »