Archive for February 14th, 2010

ԽԱՂԱՆՔ?

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Feb 14 2010

Այսպիսով հաղթող է ճանաչվում Հռիփսիմե Հակոբյանը իր “խաղանք?” բանաստեղծությունով !

ԽԱՂԱՆՔ ?

Լուռ նստաց ենք սենյակում

Եվ ակամա ձայնս է ճեղքում,

Տաղտկալի լռությունը տեղանքի.

-Մի այսպիսի խաղ խաղանք

Եվ պայմանն է այդ խաղի

Ամեն հարցին  մի պատասխան

Ես քեզ `“այո”, դու ինձ `”ոչ”:

Կյանքում ես քո հյուր եմ անկոչ?

Դու ինձ ասում ես `ոչ:

Կուզես չքվեմ ես քո կյանքից?

Եվ պատասխանդ նորից ,

-Ոչ, չէ քո պայմանն է այդպիսին :

-Գիտես ես դեռ հիշում եմ քեզ

Արդյոք հիշում ես դու ինձ?,

Գուցե և ոչ ,բայց ասեմ քեզ,

Որ դժվար է մոռանալ ինձ:

-Մի հարց էլ այժմ ես տամ քեզ,

( հարցնւմ է տղան )

Արդյոք, դու ինձ սիրում ես?:

Ես քեզ այո ,բայց դու…

Կարծես հիմա պիտի ասես

“Ոչ”, չէ որ պայմանն է այդպիսին ,

Բայց բոլոր պայմաններին ,

Կյանքի բոլոր օրենքներին

Մարդը ունի հակասում

Եվ սպասումիս հակառակ ,

Ես լսում եմ համարձակ .

-Այո,այո,սիրելիս ,

Չէ որ Դու ես

Կեսը  սրտիս!……

հեղինակ` Հռիփսիմե Հակոբյան