Զարմանալի է,թե ինչու մենք`հայերս,նախընտրում ենք կրել սև հագուստ։
Եթե փոքր ինչ ուշադիր նայեք ձեզ շրջապատողներին,ապա հատուկենտ մարդկանց կգտնեք,որոնք փոքրիշատե պայծառ են հագնվում։Իսկ մնացածը իրենց գտնում են մութ ու գորշ գույների մեջ։
Գաղտնիք չէ,որ բոլոր ուրախ տոների ժամանակ հանդիսության սրահները զարդարում ենք տարբեր գույներով,ստեղծում ենք հետաքրքիր գունային գամաներ,փորձում ենք ուրախ տեսք տալ անկենդան պատերին ու անշունչ առարկաներին…Այս ամենը`ուրախուտյունը և տոնական տրամադրությունը ,մենք կարող ենք փոխադրել առօրյա`գույների ու ժպիտի միջոցով։
Կյանքը այնքան էլ բարեհաճ չէ մշտապես տխուր և գործնական մարդկանց նկատմամբ։Այն ժպտում է նրանց,ովքեր ժպտում ենք իրեն։Փորձեք լինել ավելի կեսուրախ,հագեք ավելի վառ,պայծառ ու ուրախ գույներ։Չէ՞ որ գույները իրենք են կերտում տրամադրությունը։
Անկախ բոլոր դժվարություններին և ի դեմս նրանց`մի ընկճվեք։Եղեք ուրախ ու կյանքին նայեք մեկ այլ տեսանկյունից։Փորձեք ամենինչում գտնել լավը,դրականը…
Ծանոթ մարդկանց հանդիպելիս,անկախ շփման աստիճանից,բարևեք ժպտալով և ոչ թե քթի տակ կիսատ-պռատ մի բարև շշնջացեք ու անցեք.առավոտյան ձեր ուսումնական հաստատության կամ աշխատանքային հիմարկի դուռը բացելու պահից սկսած ժպտալով բարևեք ձեր ծանոթներին ու մտերիմներին։Դրանից կբարձրանա և ձեր,և ձեզ շրջապատողների տրամադրությունը։Եղեք ուրախ ու կզգաք,թե ինչպես է փոխվում նաև շրջապատը։Վարակեք բոլորին ձեր ծիծսղով և մշտական ժպիտով,թույլ տվեք,որ կյանքը ձեր առջև ներկայանա իր ցայտուն ու վառ գույներով…
Ինքներդ ստեղծեք ձեր տրամադրությունը։