Archive for January 18th, 2010

Համալսարանը վերացնելու 10 պատճառ…

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Jan 18 2010

Explosion

  1. Համալսարանը նպաստում է անքնությանը և դրա հետևանքով` ուղեղի թերզարգացմանը:
  2. Համալսարանի պատճառով տեղի են ունենում նյարդային համակարգի սուր խանգարումներ, ընդհուպ մինչև կատաղության նոպաներ և մասնակի անգործունակություն:
  3. Եթե նույնիսկ սովորում եք անվճար համակարգում, ապա օրական ծախսում եք 200 դրամ տրանսպորտի վրա + 300 ուտելիքի վրա, ստացվում է շաբաթական 5×500=2500 դրամ, ամսական` 4×2500=10,000 դրամ: Մի կուրսի ընթացքում հաճախում եք համալսարան միջինում 8 ամիս` 8×10,000=80,000: Ուսանողների կեսը վճարովի է, և տարեկան վճարում է 350,000 դրամ, այսինքն միջինում ուսանողը տարեկան վճարում է 175,000 դրամ, որին ավելացնելով 80,000-ը ստանում ենք 255,000: Սովորենք 4 տարի` կստացվի 4×255,000=1,020,000 ՀՀ դրամ կամ 14,570 հատ կարկանդակ + մի հատ 100 դրամանոց բուլկի:
  4. Դասախոսների նկատողություններն ու ուսուցանվող առարկաների մեջ օգտագործվող հոգեմետ անվանումները խորը հետք են թողնում երիտասարդ ուսանողի հոգեբանության մեջ, որը հետագայում խոչընդոտում է կայուն ընտանիքի ձևավորմանը և ազգի բարգավաճմանը:
  5. Հանգիստ և խաղաղասեր աշակերտները համալսարան ընդունվելով այլասերվում են: Այսինքն համալսարանում հիմա մեծանում են ահաբեկիչ-մանյակներ, որոնք տարիներ անց տեռորի են ենթարկում խաղաղ բնակչությանը, պահանջելով իրենց կորցրած տարիների հատուցումը:
  6. Համալսարանը խանգարում է ուսանողի ստեղծագործական ունակություններին, թույլ չտալով նրանց ի հայտ գալ: Փաստորեն մենք ամեն տարի կորցնում ենք բազում բանաստեղծներ, նկարիչներ, կոմպոզիտորներ:
  7. Համալսարանում սովորելու ընթացքում ուսանողի մոտ իսպառ վերանում է սովորելու և ընդհանրապես գիտական աշխատանքով զբաղվելու ցանկությունը:
  8. Առաջանում են մի շարք առողջական խնդիրներ` օստիոխոնդրոզ, ուղեղի բորբոքում, դասերի ժամանակ երկարատև քաղցածության հետևանքով` ստամոքսի քաղցկեղ, ինչպես նաև մեծանում է խոզի գրիպով վարակվելու հավանականությունը:
  9. Քանի որ դասի ժամանակ չի կարելի ֆակուլտետ մտնել, ուշացած ուսանողները ստիպված մինչև հաջորդ դասը աննպատակ թրև են գալիս, կռիվներ սարքում, ծխում, զբաղվում թմրամոլությամբ:
  10. Չստացած գնահատականների պատճառով սրվում են ուսանող-դասախոս հարաբերությունները, որը ինքնին նպաստում է ազգի ներքին պայքարին, ցույցերի և քաղաքական պատերազմների առաջացմանը, ինչպես նաև հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ:

Հեղինակ` Շատախցյան Արամ