Archive for January, 2010

Happy Valentines day!!!

ԻԿՄ նորություններ, Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Jan 31 2010

valentines-dayՓետրվարի 14-ին ամբողջ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի տոնը: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ որոշել ենք մրցույթ կազմակերպել: Դուք ուղարկում եք ձեր սիրո խոստովանությունը, սիրային նամակը կամ սիրո պատմությունը  info@kirarakan.info էլեկտրոնային հասցեին, իսկ մենք Փետրվարի 14-ին այդ բոլոր նամակները կտեղադրենք բլոգում:Մինչև փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ ձայներ հավաքած նամակը կճանաչվի հաղթող և նրա սիրո խոսքը կլսի ողջ աշխարհը։

Մի վախեցեք հայտնել ձեր սերը ի լուր աշխարհի:smiley2_tb:

Մինչև փետրվարի 20-նընկած ժամանակահատվածը ամենաշատ ձայներ հավաքած նամակը կճանաչվի հաղթող և նրա սիրո խոսքը կլսի ողջ աշկարհը։

Մի վախեցեք հայտնել ձեր սերը ի լուր աշխարհին։

Համալսարան… ես քեզ սիրում եմ!!!

Express գրառումներ | Հեղինակ Jemulik
Jan 27 2010

hamalsaranՀաստատ լսել կամ արտաբերել եք “չեմ սիրում դասերը”, “ատում եմ քննությունները” և շատ նմանատիպ խոսքեր… Միշտ պատճառներ եք գտնում ատելու դասերը,իսկ ես փնտրում և գտնում եմ պատճառներ,որոնք ինձ օգնում են սիրել այն։ Ինչքան էլ զվարճություններով և ուրախությամբ լի են լինում արձակուրդները,միևնույն է բոլորս էլ անհամբերությամբ ենք սպասում դասերի սկսվելուն։Այո,միգուցե ոչ հենց դաս սովորելու համար,այլ պարզապես մեր ընկերներին կրկին հանդիպելու…Բայց մի մոռացեք,որ ընկերների հետ ծանոթանալու,շփվելու և ընկերանալու հնարավորությունը հենց դասերն ու համալսարանն են մեզ ընձեռել։Ես նորեկ եմ համալսարանում,բայց արդեն իսկ ուրախ եմ այդ փաստի համար։Ուրախ եմ,որ կարոխ եմ մինչև ուշ երեկո ընկերներիս հետ նստել ընթերցասրահի ընդարձակ սրահում ու նրանց օգնությամբ դասերս սովերել…Ուրախ եմ քննության օրերին գիշերները գրքերով թափթփված սենյակում ընկերներիս հետ անքուն անցկացնելու համար։ Սիրում եմ,երբ դասերը ավարտելուց հետո ուսանողներով հավաքվում ենք մի`մաֆիայի սեղանի շուրջ։Սիրում եմ դասամիջոցին վազել բուֆետ ու երկեր ազատ սեղան փնտրել…Վստահ եմ,որ այն երիտասարդները,որոնք աշխույժ և հետաքրքիր ուսանողութըուն են անցկացնում չեն կարող չսիրել համալսարանը… Կներեք,բայց պիտի քննադատական խոսքս ասեմ մեր ուսանողության որոշ մասի հասցեին…Չեմ ընդունում,որ երիտասարդ ուսանողը բացի դասի գնալուց,դաս սովորելուց ու դասերից հետո տուն վազելուց ոչինչ չգիտի։Պետք չէ այդչափ տարվել դասերով… Քաղեք կյանքից այն ինչ կարող եք…Եթե չեք ուզում կամ ձեր մոտ չի ստացվում կազմակերպել հետաքրքիր հավաքույթներ,ապա գոնե մասնակցեք դրանց… Մի սահմանափակվեք միայնակ ապրելով ձեր երևակայական աշխարհում։ Տրամադրվածությունից շատ բան է կախված։Մի տրամադրեք ձեզ դասերի և քննությունների դեմ…փորձեք հաճույքով դիմավորել նրանց։ Ես սիրում եմ համալսարանը,սիրում եմ իմ ֆակուլտետը,դասախոսներիս և ձեռք բերասծ ընկերներիս։

Ֆիզիկայի ապուշ պատասխանների հավաքածու:)

Կիրառական հումոր | Հեղինակ Kyurkchyan Gagik
Jan 25 2010

EinsteinԻնֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգը պատասխանատվություն չի կրում, այն ապուշությունների համար, որոնք այստեղ գրված են Smile

Խորհուրդ` նյութը կարդալ մեկ անգամ թե չե էս սաղ դեբիլությունները սկսում են մոտդ տպավորվել (աչքիս իմ մոտ արդեն տպավորվել ա Smile

  1. Հաղորդակից են կոչվում այն անոթները, որոնք իրենց միջով հոսանք են հաղորդում:
  2. Քանի որ վեկտորների հետ աշխաետլը շատ դժվար է, նրանց պրոյեկտում են x-երի առանցքի վրա, ծայրահեղ դեպքում y-ների առանցքի վրա:
  3. Վեկտորական են կոչվում այն մեծությունները որոնք բացի կշռից ունեն նաև ուղղություն:
    (փաստորեն մարդիկ վեկտորական մեծություններ են Smile )
  4. Տրված բաղադրիչ ուժերով արդյունարար ուժը գտնելը կոչվում է արագությունների գումարում:
  5. Պտտական է կոչվում այն շարժումը, որի ժամանակ ուղիղը, որ պատկանում է տվյալ մարմնին, շարժման ժամանակ հանդիսանում է գլխավոր օպտիկական առանցք:
    (Ուրեմն մարդ շրջանագծով շարժվելուց պետք ա անպայման ձեռը մի հատ փայտ ունենա, էդ հերիք չի, մի հատ էլ այդ փայտի վրա պետք ա մի հատ մեծ ոսպնյակ դրած լինի, որ էդ փայտը լինի գլխավոր օպտիկական առանցք Smile )
  6. Մեխանիկական աշխատանքը լինում է ֆիզիկական, մտավոր և այլն….
  7. Ջոուլը դա այն ուժի աշխատանքն է, որը միավոր ճանապարհի վրա կատարում է աշխատանքի մեկ միավոր:
  8. Յուրաքանչյուր ոք ծանոթ է ծանրության ուժին: Ձեռքի կամ ոտքի վրա ընկնող մարմինը վնասում է ձեռքը կամ ոտքը: Վայր ընկնող երեխան ստանում է վնասվածք:
  9. Դիէլեկտրիկները այն նյութերն որոնք մեկուսիչներով հոսաքն չեն հաղորդում: (փաստորեն նենց նյութեր կան, որ մեկուսիչներով հոսանք են հաղորդում Smile ) : Դիֆուզիայի ամենապարզ օրինակներից է պղնձարջասպի լուծույթը:
  10. Հագեցած գոլորշիները դրանք այն գոլորշիներն են, որոնք տարածության մեջ չեն երևում: Իսկ ոչ հագեցած գոլորշի դրանք այն գոլորշիներն են, որոնք երևում են շրջապատող միջավայրում, երբ մարմինը հասնում է իր հալման վերջին ջերմաստիճանին, այն ժամանակ առաջ է գալիս եռում:
  11. Այն գոլորշիները, որոնց ժամանակ տեղի է ունենում գոլշիացում կոչվում էն հագեցած գոլորշիներ:
  12. Հաստատուն ճնշման դեպքում գազի ծավալը հավասար է իրեն նախկին ծավալի 1/273-ին:
  13. Եթե ջուրը սեղմենք 4-ից մինչև 0 աստիճան, նա ոչ թե սեղմվում է այլ ընդարձակվում:
    (Ուզում ես ջուրը սեղմես, չէ ինքը ինադի ա ընկնում ու մեկա ընդարձակվում ա Smile )
  14. Բնության մեջ մենք հաճախ ենք հանդիպում խոնավությունների, բայց ամենից շատ հանդիպում ենք հարաբերական խոնավության:
  15. Իզոխոր պրոցես – հաստատուն ճնշման դեպքում ծավալը ուղիղ համեմատական է արտադրյալին:
  16. Մարդու կյանքում կարևոր նշանակություն ունի լույսը, գիշերը մարդու ակտիվ կյանքը դառնում է պասիվ: (Բայց ով ասեց որ պասիվ ա դառնում? Smile )
  17. Լուսային ալիքներ կոչվում են այն ալիքները, որոնց վրա շարժվող կետը ուղղահայաց է ալիքի երկարությանը:
  18. Հավասարակշռության դիրքից ամենամեծ հեռավորությունը կոչվում է հաճախականություն:
  19. Այն ալիքները որոնք առաջանում են պարանի շարժման ժամանակ կոչվում են երկայնական ալիքներ:
  20. Այն մեծությունը, որը շարժվում է S մակերևույթի և t ժամանակամիջոցի հարաբերությամբ կոչվում է լուսային հոսք:

P.S. ԲՈԼՈՐԸ   ԻՐԱԿԱՆ   ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ!:jittery_tb:

Заметки первокурсницы!

Express գրառումներ | Հեղինակ Anush Shahbazyan
Jan 24 2010

student11-ое сентября,утро
Столько усилий инаконец…поступила! Интересно,а каково это-учиться в университете? Преподаватели и правда такие страшные? Легко сдавать экзамены? А с однокурсниками сдружимся?
Как страшно!!!!

1-ое сентября,университет
Я в университете!!!Smile сколько незнакомых лиц!!! Они все ц нашего факультета??? Как нас много!!! Да, наверное потребуется уйма времени, чтобы с ними познакомиться…

Однокурсники
Они все такие разные! Я наверное с ними не познакомлюсь…Буду ходить на урок , с урока-домой…И ничего интересного! Студентом быть скучно!!!

Преподаватели
Самый первый урок в университете-урок русского. Препод мне понравился!
конец первой недели
ни один препод нас не съел!!!

Мафия
Культовая игра!

Первые промежуточные экзамены
Аж сердце в пятки ушло! Ничего не помню! Обидно, занималась ведь!((
после первых промежуточных
Ха-ха! Нас так просто не возьмешь!
…….. мне спать захотелось…

Party!
Прозевать такое событие!!!
Без дальнейших комментариев…

Преподаватели
Начинают мне не нравиться! Они конечно же не плохие, но все равно начинают мне не нравиться!

Вторые промежуточные
Опять к ним готовиться! Хотя уже и не так страшно!
после вторых промежуточных
Это совсем не больно- раз и все!!!
Пошла спать!!!!

Зачеты
см. После вторых промежуточных!

Ура, Новыий год!!!

Экзамены
Жуткое зрелище! Сколько можно ждать? Когда кончится этот кошмар? Хотя такое и в самом страшном сне не приснится! Нет, точно завалю….

Сдала!!!
см. Зачеты

Студенты
Со многими познакомилась! Надо же, неплохо, за семестр управилась!

Мои впечатления
Студентом быть очень даже… весело!!!

Գույներ = Տրամադրություն

Express գրառումներ | Հեղինակ Jemulik
Jan 21 2010

s320x240Զարմանալի է,թե ինչու մենք`հայերս,նախընտրում ենք կրել սև հագուստ։
Եթե փոքր ինչ ուշադիր նայեք ձեզ շրջապատողներին,ապա հատուկենտ մարդկանց կգտնեք,որոնք փոքրիշատե պայծառ են հագնվում։Իսկ մնացածը իրենց գտնում են մութ ու գորշ գույների մեջ։
Գաղտնիք չէ,որ բոլոր ուրախ տոների ժամանակ հանդիսության սրահները զարդարում ենք տարբեր գույներով,ստեղծում ենք հետաքրքիր գունային գամաներ,փորձում ենք ուրախ տեսք տալ անկենդան պատերին ու անշունչ առարկաներին…Այս ամենը`ուրախուտյունը և տոնական տրամադրությունը ,մենք կարող ենք փոխադրել առօրյա`գույների ու ժպիտի միջոցով։
Կյանքը այնքան էլ բարեհաճ չէ մշտապես տխուր և գործնական մարդկանց նկատմամբ։Այն ժպտում է նրանց,ովքեր ժպտում ենք իրեն։Փորձեք լինել ավելի կեսուրախ,հագեք ավելի վառ,պայծառ ու ուրախ գույներ։Չէ՞ որ գույները իրենք են կերտում տրամադրությունը։
Անկախ բոլոր դժվարություններին և ի դեմս նրանց`մի ընկճվեք։Եղեք ուրախ ու կյանքին նայեք մեկ այլ տեսանկյունից։Փորձեք ամենինչում գտնել լավը,դրականը…
Ծանոթ մարդկանց հանդիպելիս,անկախ շփման աստիճանից,բարևեք ժպտալով և ոչ թե քթի տակ կիսատ-պռատ մի բարև շշնջացեք ու անցեք.առավոտյան ձեր ուսումնական հաստատության կամ աշխատանքային հիմարկի դուռը բացելու պահից սկսած ժպտալով բարևեք ձեր ծանոթներին ու մտերիմներին։Դրանից կբարձրանա և ձեր,և ձեզ շրջապատողների տրամադրությունը։Եղեք ուրախ ու կզգաք,թե ինչպես է փոխվում նաև շրջապատը։Վարակեք բոլորին ձեր ծիծսղով և մշտական ժպիտով,թույլ տվեք,որ կյանքը ձեր առջև ներկայանա իր ցայտուն ու վառ գույներով…
Ինքներդ ստեղծեք ձեր տրամադրությունը։

Համալսարանը վերացնելու 10 պատճառ…

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Jan 18 2010

Explosion

  1. Համալսարանը նպաստում է անքնությանը և դրա հետևանքով` ուղեղի թերզարգացմանը:
  2. Համալսարանի պատճառով տեղի են ունենում նյարդային համակարգի սուր խանգարումներ, ընդհուպ մինչև կատաղության նոպաներ և մասնակի անգործունակություն:
  3. Եթե նույնիսկ սովորում եք անվճար համակարգում, ապա օրական ծախսում եք 200 դրամ տրանսպորտի վրա + 300 ուտելիքի վրա, ստացվում է շաբաթական 5×500=2500 դրամ, ամսական` 4×2500=10,000 դրամ: Մի կուրսի ընթացքում հաճախում եք համալսարան միջինում 8 ամիս` 8×10,000=80,000: Ուսանողների կեսը վճարովի է, և տարեկան վճարում է 350,000 դրամ, այսինքն միջինում ուսանողը տարեկան վճարում է 175,000 դրամ, որին ավելացնելով 80,000-ը ստանում ենք 255,000: Սովորենք 4 տարի` կստացվի 4×255,000=1,020,000 ՀՀ դրամ կամ 14,570 հատ կարկանդակ + մի հատ 100 դրամանոց բուլկի:
  4. Դասախոսների նկատողություններն ու ուսուցանվող առարկաների մեջ օգտագործվող հոգեմետ անվանումները խորը հետք են թողնում երիտասարդ ուսանողի հոգեբանության մեջ, որը հետագայում խոչընդոտում է կայուն ընտանիքի ձևավորմանը և ազգի բարգավաճմանը:
  5. Հանգիստ և խաղաղասեր աշակերտները համալսարան ընդունվելով այլասերվում են: Այսինքն համալսարանում հիմա մեծանում են ահաբեկիչ-մանյակներ, որոնք տարիներ անց տեռորի են ենթարկում խաղաղ բնակչությանը, պահանջելով իրենց կորցրած տարիների հատուցումը:
  6. Համալսարանը խանգարում է ուսանողի ստեղծագործական ունակություններին, թույլ չտալով նրանց ի հայտ գալ: Փաստորեն մենք ամեն տարի կորցնում ենք բազում բանաստեղծներ, նկարիչներ, կոմպոզիտորներ:
  7. Համալսարանում սովորելու ընթացքում ուսանողի մոտ իսպառ վերանում է սովորելու և ընդհանրապես գիտական աշխատանքով զբաղվելու ցանկությունը:
  8. Առաջանում են մի շարք առողջական խնդիրներ` օստիոխոնդրոզ, ուղեղի բորբոքում, դասերի ժամանակ երկարատև քաղցածության հետևանքով` ստամոքսի քաղցկեղ, ինչպես նաև մեծանում է խոզի գրիպով վարակվելու հավանականությունը:
  9. Քանի որ դասի ժամանակ չի կարելի ֆակուլտետ մտնել, ուշացած ուսանողները ստիպված մինչև հաջորդ դասը աննպատակ թրև են գալիս, կռիվներ սարքում, ծխում, զբաղվում թմրամոլությամբ:
  10. Չստացած գնահատականների պատճառով սրվում են ուսանող-դասախոս հարաբերությունները, որը ինքնին նպաստում է ազգի ներքին պայքարին, ցույցերի և քաղաքական պատերազմների առաջացմանը, ինչպես նաև հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ:

Հեղինակ` Շատախցյան Արամ

9 խորհուրդ, թե ինչպես քննությանը 5 ստանալ!

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Jan 15 2010

1211529854_umor_21_031. Ամենալավ ու վստահելի ձևը դա սովորելն է: ամբողջ կիսամյակի ընթացքում գնացեք բոլոր դասերին, նստեք առաջին նստարանին, կատարեք բոլոր տնայինները ու քննության ժամանակ համարյա միանգամից կստանաք այդքան բաղձալի 5-ը::innocent1_tb:

2. Համալսարան գնալուց առաջ ձեզ կարգի բերեք: Հնարավորին չափ սիրուն տեսք ունեցեք: Սոցհարցումները ցույց են տվել, որ կոկիկ ու լավ տեսք ունեցողները ավելի խելացի ուսանողի տպավորություն են թողնում քան փնթի հագնվածները: Նամանավանդ աղջիկները չպետք է չքսված ու գզգզված մազերով գան քննության: :jittery_tb:օգտագործեք ձեր գեղեցկությունը, ձեր գնահատականը բարձրացնելու համար:smiley2_tb: նամանավանդ կիրառականում այս կետը շատ լավա աշխատում::kiss_tb:

3. Պետք չի ամբողջ գիշեր պարապել, անպայման քնեք: Գիշերվա ընթացքում պարապածը առավոտյան սաղ խառնվածա լինում ու պետք է մի հատ լավ կրկնել: Քնելուց առաջ և անմիջապես արթնանալուց հետո ինֆորմացիան լավ է մնում հիշողության մեջ, այդ ժամերին ամբողջ սովորածը կկրկնեք:

4. Գոյութուն ունի “հինգերը պրծել են” երևույթը: Դասախոսների մեծ մասը քննության ժամանակ դնում են որոշ քանակությամբ հինգեր, իսկ դրանից հետո 5 պոկելը համարյա անհնար է: Որպես կանոն սկզբից մտնում են լավ իմացողները և ստանում իրենց հինգերը: Մինչև առաջին չորսը, որը կարող է նաև պատահական լինել, եթե չորսից հետո հինգ է գալիս, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե չորս… հինգերը վերջացել են :( Երկու իրար հետևից եկող 4 դասախոսի համար նշան է, որ լավ իմացողները վերջացել են: եթե չեք հասցրել առաջին հինգերի հետ մտնել, ավելի լավ է երեքների հետ մտնեք, նրանց ֆոնի վրա ավելի հեշտ կլինի հինգ ստանալը:

5. Կարևոր է թե ինչպես է պատասխանել նախորդ ուսանողը: Եթե վատ է պատասխանել ու ստացել է 3 կամ 4, դուք նրանից միքիչ ավելի լավ պատասխանելով հանգիստ կարող եք մի բալ բարձր ստանալ: Աշխատեք միշտ պատասխանել այնպիսի ուսանողից հետո որը ստացել է իր գիտելիքների համեմատ ավելի բարձր գնահատական::thumbdown_tb:

6. ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ է ինքնավստահ պատասխանելը: Եթե վախեցած հայացքով նայես դասախոսին ու ներվային շարժումներ անես, համոզված եղիր որ երեքից բարձր չես ստանա: Դասախոսները դա տեսնում են և մտածում որ լավ չգիտես: Հանգիստ ու վստահ պատասխանի, եթե չգիտես ասա մոռացել եմ, ոչ թե կմկմա ու տանջվի: Ուշադրություն դարձրու թե ինչպես են իրանց պահում գերազանցիկները, փորձի նրանց նման պահել քեզ:

7. Երբեք մի հանձնվի: Միշտ ամենաբարձր գնահատականին ձգտի: Եթե նույնիսկ զոռով չորսի ես պատասխանել, պահանջի հինգի համար հարցեր տան, շատ հնարավոր է որ կարողանաս պատասխանել: “Պադոշավարի” գնահատական պահանջի::wallbash_tb:

8. Կարևոր են զաչոտնիկի նախորդ գնահատականները: Եթե նախորդները բոլորը հինգ են, հանգիստ կարող ես մտնել քննության և ցույց տաս գնահատակններդ: Ու ասես որ կյանքում 4 չես ստացել: Իսկ եթե չէ… թղթի սոսնձով կպցնում ես նախորդ էջերը(այնպես որ հետո կարողանաս պոկես) և թողում միայն այդ տարվա էջը:

9. Ծանոթացեք բարձր կուրսեցիների հետ: Նրանցից հետաքրքրվեք թե ինչպես է անցկացնում քննությունը այդ դասախոսը: Նրա սիրած հարցերը, խնդիրները, թույլ և ուժեղ կողմերը… այդ ամենը նրանք գիտեն և n քանակությամբ գարեջուրի փոխարեն հաճույքով կպատմեն ձեզ ::drunk_tb: