Archive for December, 2009

HAPPY NEW YEAR կիրառականցիներ!!

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Dec 31 2009

snegovik-v-krasnom-1280Ահա և վերջացավ ևս մեկ տարի մեր ֆակուլտետում: Այս տարին նշանավորվեց նրանով, որ վերջապես ստեղծվեց մեր ֆակուլտետի բլոգը (նորեկների համար` այն կայքը որտեղ դուք այժմ գտնվում եք Smile ): Ոմանց համար նշանավորվեց հեշտ ստացված ստուգարքներով(ոմանց համար էլ չստացած): Բայց այս ամենը արդեն մի քանի ժամից կլինի անցյալում, այնպես որ թողնում ենք այս խոսակցությունները և անցնում ավանդական դարձած շնորհավորանքներին: Ու քանի որ համոզված ենք որ ավանդական շնոհավորանքներից արդեն բոլորդ էլ զզվել եք ուզեցինք շնոհավորանքների շարանը upgrade անել հատուկ ԻԿՄ-ականների համար`

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ: Ցանկանում ենք որ այս տարին լինի վիրուսներից և սպամերից ազատ տարի, որպեսզի ձեր կոմպը միշտ բարեհամբույր դիմավորի ձեզ Welcome-ով: Ցանկանում ենք որ այս տարի լինի 5-երի տարի, լինի լավ ու բարի դասախոսների տարի : Թող այս տարի թոշակը  ոչ թե վերացնեն, այլ կրկնապատկեն Smile Եվ ԹՈՂ ԱՅՍ ՏԱՐԻ ԼԻՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԻ 20 ԱՆԳԱՄ ԻՋԵՑՄԱՆ ՏԱՐԻ!!!

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ!!!

Ինտերնետի տեսությունը Հայաստանում:

Կիրառական հումոր | Հեղինակ Kyurkchyan Gagik
Dec 26 2009
Ինտերնետային տեսությունը Հայաստանում

Ինտերնետի տեսությունը Հայաստանում

Մեր ֆակուլտետի ՀԻԱՆԱԼԻ տոնածառը :)

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Dec 24 2009

блогԻհարկե չես կարող համեմատել կենտրոնականի դիմաց կանգնած “գեղեցկուհու” հետ

Մեր համալսարանի ՔՈՍՈՏ տոնածառը!

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Dec 19 2009

տոնածառ Հուսով եմ մինչև նոր տարի գոնե մի քիչ կսիրունացնեն!!! ԱՄՈԹ է :wallbash_tb:

Բօմբ սմայլիկներ facebook-ի համար;)

IT նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Dec 17 2009

UntitledԱմեն ինչ շատ հեշտ է. սկզբից քաշում եք ծրագիրը այստեղից, հետո ինստալիացիա եք անում… այս ամենից հետո երբ բացեք facebook-ը, չատի ներքևի ձախ անկյունում կտեսնեք սմայլիկը :) սեղմեք դրա վրա և կբացվի պատուհան, որտեղ կգտնեք շատ կայֆոտ սմայլիկներ, որոնք ձեր շփումը ընկերների հետ կդարձնեն էլ ավելի հետաքրքիր Wink
P.S. ձեր զրուցակիցը կտեսնի նոր սմայլիկները միայն այն դեպքում, եթե նրա մոտ նույնպես կա այս ծրագիրը(չի աշխատում google chrome-ում)

P.P.S. ծագիրը կարող եք ունենալ սեղմելով այստեղ

Զգա մկնիկի փափկությունը :)

IT նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Dec 15 2009

mknikԱմերիկական Jelfin ֆիրման ստեղծել է կոմպյուտերային մկնիկի նոր տեսակ, որը ունի գնդի տեսք և փափուկ է : :clap_tb:Jelfin gel covered mouse իրենից ներկայացնում է 6,5սմ տրամաչափով գունդ, որի 5 միլիմետրը պլաստմասայի հատուկ տեսակ է, որը փափկում է բարձր ջերմության պայմաններում: Արտադրողը պնդում է, որ նոր մկնիկի ձևը և ծածկույթը այն դարձնում են շատ ավելի հարմարավետ քան սովորական մկնիկն է: Նորույթը ունի 1000կետ/դույմ ճշտություն: Ունի 3 կնոպկա, համակարգչին միանում է USB ինտերֆեյսի միջոցով և վաճառվում է 5 տարբեր գույներով:

P.S. Այս հրաշք մկնիկը կարող եք պատվիրել 35$-ով www.jelfin.com սայտում::money_mouth_tb:

Դասախոսների բոցերը #4 ;)

Կիրառական հումոր | Հեղինակ Vard
Dec 06 2009

prepod
Մարկոսյան
Ուսանող. <<Ձեր առարկան քննությու՞ն է, թե՞ զաչոտ>>:
Մարկոսյան . <<էդ լիկվիդ ա, լիկվիդ>>:

Օհանյան
Ուսանող.<< Կներեք, Ձեզ ո՞նց դիմենք>>:
Օհանյան.<<Ոնց ուզում եք>>:

Նարիմանյան

…-x-ն էլ է անհայտ`անտերը…

… -Պրոբլեմ չունենք, նոպրոբլեմ…

…-Դե հիմա
<<ուշադրությու՜ն ուշադրությու՜ն>>, ոնց որ ասում են (Achtung Achtung!!!)…

…-Բա եթե ոչ բացասական գումարներ ունեմ մի վագո՞ն…
…-Պոլնի պիրյոդ ենք…

…-yr-երը խփեցին իրար…

Եկ. Հակոբյան
…-Ինտեգրալ sexy dexy… ...ինտեգրալ sexy dexy...
…-Շուտ ես շտապում հավասարություն դնես…
…(X-յան ոսանողը գրատախտակին գրում է)
Հակոբյան.<<X-յան, սպառվեցին քո բոլոր անդամները…>>

Բ.Գրիգորյան
…-Ես Բաղդասարյանին ասել եմ, որ էս 4 ամիս է` ես ձեր համար պատվերով համերգ եմ տալիս

Ա.Բաղդասարյան

…-Եկեք, մի ստից բան գտա ապացուցելու
…-Որպեսզի լինի ինտեգրելի, պարտադիր է, որ անհրաժեշտ լինի
…-Տոնոյան понимаешь ли, մենք էլ տենց մի հատ բրոշյուր ունենք` Բաղդասարյան և էլի մի քանի ուրիշներ

Յու. Հակոբյան
… ԱԱԱ-ն դրական է (Aa,a)>0
Հակոբյան. <<Բազմանդամը միակն է հաստատունների ճշտությամբ>>:
Ուսանող.<<Կամայական բազմանդամ միակն է հաստատունների ճշտությամբ>>

Գ. Կարապետյան
…-Նայեք, ավելի սուպեր բան եմ ասում
… -(Հիացած) ՄաթՖիզ-ում սկալյար արտադրյալ…էն էլ զրո ????
… -Թեորեմը ապացուցել ենք, բայց չենք ձևակերպել
… -Ձեր հարցը 5 րոպեով հետաձգենք
…. -Ստացվեց <<գեղեցիկ>> տեսքը, հենց <<գեղեցիկ>> էլ գրե՞նք…ինչի՞ չգրենք որ…տղաները թող գրեն, աղջիկները` մտածեն :
…-Ֆիզիկայից պաշտպանվել հնարավոր չէ
… -Օպերատոր է սա, կեղտոտ օպերատոր
… -Ինչ-որ բանը կիրառած ինչ որ բանի վրա

Գասպարյան
…-էս տերմինը չեմ ուզում թարգմանել, միջազգային տերմինա, տենց էլ գրեք` օպտըվալակոն

Կարաքեշիշյան
…-Տղա ջան, եթե հետաքրքիր չի, կա՛մ դուրս գնա, կա՛մ դուր արի

Մալխասյան

…(գրատախտակի վրա դատարկությունը ցույց տալով)
-Էս պայմաններին պիտի բավարարի, էս, որ մաքրեցի

Բ. Գրիգորյան

…-Ցանկացած իրական թիվ` ռացիոնալ լինի,իռացիոնալ լինի, կոմպլեքս լինի…
…-Խոտյաբըը
… -x-ը եթե փոխվի, պարզ է, որ y-ը կփոխվի կամ չի փոխվի
… -Մնացածը բանավոր գրեք

Ա. Բաղդասարյան
… -Չստացվածներ կան, ավելի ճիշտ ստացվածներ
… -էս հատուկ գրված է, որ ես չհասկանամ

Զասլավսկի
… -Ինչպես ասում էր իմ դասախոսը.<<Ի՜նչքան զիբիլ կա գցում ենք 0-ի ու 1-ի վրա>>
… -Ես քիչ էր մնում խառնաշփոթվեի
… -Մինիմիզացիան հիմար է

8000 դրամ- ոչ թե 128, այլ 256Kbit/sec

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Dec 01 2009

Ինտերնետի կյանքը Հայաստանում սկսվել է շատ վաղուց, դեռ 2000 թվականի սկզբներից, բայց այն վիճակը, որում գտնվում էր ինտերնետը Հայաստանում, ինչպես բոլորին հայտնի է, կարելի է բնութագրել միայն մի կերպ` զուտ բարդ գոյատևում, որի միակ նպատակն էր` ինտերնետ բառի իմաստի պահպանումը Հայաստանում: Այդ ամենը նման էր Օլիմպիական խաղերի անցկացմանը միայն մի հոգու համար, պարզ է այս դեպքում հաղթողը նույնպես մեկն է… որին բոլորդ էլ քաջ ճանաչում եք…

Վիճակը սկսեց ինչ-որ ընթացք ստանալ, երբ Հայաստան եկավ Orange-ը: Էստաֆետան սկսվեց նրանից: Ատրճանակի կրակոց…և BOOOM!!, Orange-ը առաջարկում է 7.2ՄԲիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Օրեր շարունակ հերթեր…Բայց ահա հիասթափություն…Orange-ը ներկայացնող մարզիկը ցուցաբերեց սահմանափակ հնարավորություններ,…և միանգամից էստաֆետան փոխանցեց VivaCell-ին: Այս դեպքում արդեն Orange-ի դառը փորձը ճաշակած մարդիկ շատ հույսեր չէին կապում VivaCell-ի հետ: Ճիշտ էլ անում էին, VivaCell-ը դուրս մնաց էստաֆետայից իրական արագության topping-ի համար Smile Այնուհետև էստաֆետան փոխանցվում է բոլոր ընկերություններին Հայաստանում, իրենց բազմազան ակցիաներով: Սկսվեցին կրկնակի գների իջեցում….Ինչը չի վերաբերվում BeeLine-ին…Երևի մտածում են իրանց վարած մեղմ ասած ապուշ քաղաքականության արդյունքերը կկոմպենսացվեն իրանց սարքած Էրոտիկ գովազդներով Smile

Եվ վերջապես Էստաֆետայի վերջին մասնակիցը և միաժամանակ հաղթողը` UCOM! : Այո, այո…նա շարունակում է DigitecExpo-ին իր կատարած սխրագործությունը: Եվ իմ կարծիքով հենց այս ընկերության վարած հիասքանչ քաղաքականության շնորհիվ Հայաստանը մոտ ժամանակներում թևակոխելու է նոր դարաշրջան(գերազանց ինտերնետի հետ մեկտեղ իհարկե Smile ): Եվ ինչպես միշտ բոլոր հաղթողների դեպքում, այս դեպքում ևս ներկայացնենք չեմպիոնի ցուցաբերած արդյունքները: Ստորև բերված բոլոր արագությունները սիմետրիկ են(upload speed = download speed):

8000 դրամ 256Kbit/sec
12000 դրամ 512Kbit/sec
20000 դրամ 1024Kbit/sec
37000դրամ 2048Kbit/sec

9000դրամ 256Kbit/sec + 2GB գերարագ ինտերնետ 10Mbit/sec արագությամբ:
11000
դրամ 256/Kbit/sec + 4GB գերարագ ինտրենետ 10Mbit/sec արագությամբ:
Եվ ի տարբերություն մնացած ընկերությունների, որոնք առաջարկում են նման տեսակի տարիֆներ, այս տարիֆային պլանները թույլ են տալիս ցանկացած ժամանակ ձեր ինտերնետի արագությունը հասցնել 10Mbit/sec արագության, ապա վերադառնալ ցածր արագության, և այսպես ամեն անգամ, երբ ձեզ պետք գա գերարագ ինտերնետ։