
Mitsubishi 155" OLED TV
Կենցաղային տեխնիկա արտադրող ճապոնական ընկերությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ նրանք շարունակում են մնալ առաջատար դիսփլեյների արտադրության մեջ: Ինչպես հաղորդում է Mainichi Daily News-ը, Mistsubishi Electric ընկերությունը Sharp ընկերության հետ համատեղ առաջին անգամ հանրությանն են ներկայացրել հսկայական OLED(Organic light-emitting diode) TV 155″(մոտավորապես 4 մետր) անկյունագծով էկրանով: Նշենք որ ի տարբերություն Sony և Samsung ընկերությունների օրգանական լուսադիոդների հիմքի վրա արտադրած դիսփլեյների, Mistsubishi ընկերության ստեղծած նախատիպը կազմված է ոչ թե մեկ մոնոլիտ բլոկից, այլ 720 օրգանական լուսադիոդների բլոկներից: Ամեն մի բլոկի մակերեսը կազմում է 10սմ քառակուսի, բայց դրանց չափսերը կարելի է փոփոխել անհրաժեշտության դեպքում: Եթե հավատանք ճապոնացիներին, այս հսկայի պայծառությունը 10 անգամ գերազանցում է սովորական LCD TV-ների համապատասխան ցուցանիշը: Հայտարարված է, որ այս հսկան իր տեղը պետք է գտնի բացօթյա հանրային վայրերում, սակայն հայտնի չէ, թե ինչպես եղանակային պայմանները կանդրադառնան լուսադիոդների կյանքի տևողության վրա:
Ըստ <<Միլվարդ բրաոն օփթիմերի>> հաղորդած վերջին տվյալների համաձայն` 100 մլրդ դոլար գնահատված Google ընկերությունը, ճանաչվել է որպես լավագույն գործարանային ապրանքանիշ: Արդեն երեք տարի անընդմեջ այս ընկերությունը գտնվում էր առաջին հորիզոնականում: Այս գնահատականը ստացվել է ապրանքանիշի դոլարային գնի և սպառողների կարծիքներ հետազոտման արդյունքում:
Ամերիկայի լաբորատորիաներից մեկը ստեղծել է մի ծրագիր, որը սպառողի աչքի շարժումները ճանաչելով, անծանոթ մարդկանց արգելում է տեսնել էկրանի վրա եղած տեքստի բովանդակությունը: Տեքստը նշմարելի է միայն համակարգչի տիրոջ համար և ուրիշ ոչ ոք չի կարող տեսնել այն: Chameleon-ը մի ամբողջական ֆոտոխցիկ է` միացված յուրահատուկ դյուրակիր համակարգչի վրա, որը ընդունակ է 15 վայրկյանի ընթացքում քննել համակարգչի տիրոջ աչքի շարժումները և գրանցել համապատասխան տեղեկությունները: Երբ սպառողը զբաղված է լինում որևէ տեքստի ընթերցմամբ, և մեկ այլ անձնավորություն նայում է այդ տեքստին, ծրագիրը սկսում է գործարկվել: Այն փոփոխության է ենթարկում տեքստի գրվածքները, այնպես որ անծանոթ մարդը չի կարողանում այն ընթերցել: