Archive for the ‘ԻԿՄ նորություններ’ Category

Պրծել եք միջանկյալներից?!!! Let’s party!

ԻԿՄ նորություններ, Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Oct 27 2009
տոմսերի և պաստառի դիզայնը` Արմինե Ամիրխանյանի

տոմսերի և պաստառի դիզայնը` Արմինե Ամիրխանյանի

Վերջապես պրծանք միջանկյալներիցSmile ուզում եմ շնորհավորել առաջին կուրսեցիներին ուսանողական կյանքի առաջին տանջանքների հետ ծանոթանալու կապակցությամբSmile Հիմա կարանք հավեսով ման գանք, ուրախանանք ու քեֆ անենք… Այս ուրախ առիթը նշելու համար kirarakan.info-ի անդամները կազմակերպում են party ամբողջ կիրառականի ուսանողների համարSmile Այսպիսով` հանդիպում ենք նոյեմբերի 9-ին ժամը 18:00 aftershock club-ում (Տերյան 91, HSBC բանկի դիմաց) Բարձր տրամադությունը, հետաքրքիր խաղերը և անակնկալ նվերները անխուսափելի ենWink

BONUS party-ի տոմս գնելիս դուք կստանաք 10% զեղջ icon communication ինտերնետ կապի միացման վարձի համար:

Տղաների մուտքը 2000դր
Աղջիկների մուտքը 1000դր
Տոմսերի համար զանգահարել

098 01 03 05-Դավիթ
093 97 80 00-Գևորգ

P.S. Տոմսերի առաքումը կիրառականի սահմաններում անվճար էSmile

Անդրեասյանը թիմային օլիմպիադայի մասին

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Vard
Oct 06 2009

Շաբաթ օրը մենք անցկացրինք ԵՊՀ ծրագրավորման թիմային մրցույթը։ Մասնակցեցին ԵՊՀ 11 թիմեր, սլավոնական համալսարանից հրավիրված 4 թիմ։ Առաջադրված էր 8 խնդիր, որոնցից 2-ի տեքստը անգլերեն էր։ Առաջին տեղը գրավեց YSU 2 թիմը։ Թիմի կազմը Արամ Շատախցյան (իկմ 3-րդ կուրս), Վահագն Ասլանյան (մաթ. 1 կուրս) և ՎահեԳալստյան (ֆիզ. 1 կուրս)։ Բայց Վահեն հիվանդության պատճառով չի մասնակցել։ Երկրորդ տեղը գրավեց YSU 1 թիվը։ Կազմը (Արմեն Մնացականյան (իկմ 4-րդ կուրս), Կարապետ Կոստանդյան (իկմ 3-րդ կուրս), Մարտուն Կարապետյան (իկմ 2-րդ կուրս)։ Այս երկու թիմերը լուծեցին 7-ական խնդիր։ Առաջին տեղը գրաված թիմը դա ավելի արագ արեց։ Երրորդ տեղը 6 լուծած խնդիրներով գրավեց սլավոնական համալսարանի RAU 1 թիմը։ Չորրորդ և հինգերորդ տեղերը ևս սլավոնականի թիմերը զբաղեցրին։ Լավ արդյունք ցույց տվեցին ԵՊՀ չորս թիմեր, լուծելով 3 խնդիր։ Հատկապես ուզում եմ առանձնացնել այն ուսանողներին, ովքեր օլիմպիական խնդիրներով սկսել են զբաղվել անցած կիսամյակին, հաճախելով օլիմպիական խմբակի պարապմունքներին, և նոր են ծրագրավորման օլիմպիադաների մասնակցության փորձ ձեռք բերում։ Դրանք են իկմ 2-րդ կուրսեցիներ Տարանյան Արամը, Կարապետյան Աշոտը, Ասատրյան Մհերը, Խաչատրյան Դավիթը, 3-րդ կուրսեցիներ Խաչատրյան Ներսեսը, Չորոխյան Անդրանիկը և Բալոյան Արտյոմը։
Հոկտեմբերի 17-ին կայանալու է ACM ICPC ուսանողական ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի Հայաստանյան քառորդ եզրափակիչը։ Մեր համալսարանի թիմերը չափելու են իրեց ուժերը սլավոնականի և ճարտարագիտականի թիմերի հետ։ Ցանկանք, որ մեր օլիմպիականները չխախտեն ավանդույթը և գրավեն առաջին տեղերը այդ մրցույթում։

ծրագրավորման օլիմպիադայի խնդիրներ

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Vard
Sep 28 2009

ԵՊՀ ծրագրավորման անհատական օլիմպիադայի խնդիրները

tarberak A. Օպտիմալ ընտրույթ

Տրված է բնական թվերի բազմություն, որում կրկնվող թիվ չկա։ Օպտիմալ ընտրույթ կանվանենք այն ենթաբազմությունը, որի տարրերի գումարը չի գերազանցում տրված C թվին և գոյություն չունի այլ ենթաբազմություն, որի տարրերի գումարը ավելի մեծ լինի և չգերազանցի C թվին։

Պահանջվում է գրել ծրագիր, որը տրված բազմության համար արտածի օպտիմալ ընտրույթի տարրերի գումարը։

Մուտքը

Առաջին տողում տրված է C (10 <= C <= 35,000) բնական թիվը և N (1 <= N <= 21) բնական թիվը։ Երկրորդ տողում տրված են N բնական թվեր, որոնք չեն գերազանցում 35000-ը։

Ելքը

Ելքում պետք է արտածել մի թիվ՝ օպիտմալ ընտրույթի տարրերի գումարը։

Օրինակ

input.txt

output.txt

40 6

7 13 17 19 29 31

39

39-ը ստացվում է հետևյալ կերպ. 7 + 13 + 19 = 39։ Ավելի լավ տարբերակ չկա։

B. Տեղափոխություն

Տրված n թվի համար պահանջվում է կառուցել 1-ից n թվերի տեղափոխություն (այսինքն n երկարության այնպիսի հաջորդականություն, որտեղ 1-ից n թվերից յուրաքանչյուրը հանդիպում է ճիշտ մեկ անգամ) այնպես, որ ցանկացած երեք հարևան թվերի մեջ կա մեկը, որը մյուս երկուսի գումարից մեծ է կամ հավասար։

Մուտքը

Մուտքում տրված է մի n (3 ≤ n ≤ 1000)։

Ելքը

Ելքում պետք է արտածել խնդրի պահանջներին բավարարող որևէ հաջորդականություն, թվերն իրարից անջատելով բացակներով կամ նոր տողի անցման սիմվոլներով։ Եթե այդպիսի հաջորդականություն հնարավոր չէ կառուցել տրված n-ի համար, պետք է արտածել 0 (զրո) թիվը։

Մուտքային և ելքային տվյալների օրինակ

input.txt

output.txt

5

2 3 5 1 4

C. Զառ

N×N չափի տախտակի վրա հարավ-արևմտյան անկյունում գտնվող (1,1) վանդակում գտնվում է խաղալու խորանարդ, որի յուրաքանչյուր նիստի վրա կետեր կան նկարված։ Ներքևի նիստի վրա մի կետ է նկարված, վերևի նիստի վրա վեց կետ, արևմտյան նիստի վրա հինգ կետ, արևելյան նիստի վրա երկու կետ, հարավային նիստի վրա չորս կետ, հյուսիսային նիստի վրա երեք կետ։ Մի քայլով թույլատրվում է խորանարդը շրջել հարևան (ըստ կողի) վանդակի վրա։ Այդ դեպքում խորանարդի նոր ներքևի նիստի կետերի քանակով տուգանային միավոր է հաշվվում։ Պահանջվում է խորանարդը հասցնել տրված i,j կոորդինատներով վանդակը մինիմալ տուգանային միավորներ հավաքելով։

Մուտքը

Մուտքային ֆայլում տրված են N, i և j թվերը։ Տախտակի չափերը չեն գերազանցում 20-ը։

Ելքը

Ելքային ֆայլի առաջին տողում պետք է արտածել մինիմալ տուգանային բալը։

Մուտքային և ելքային ֆայլերի օրինակներ.

input.txt

output.txt

20 2 2

5

D. The Grand Dinner

Each team participating in this year’s ACM World Finals contest is expected to join the grand dinner to be arranged after the prize giving ceremony ends. In order to maximize the interaction among the members of different teams, it is expected that no two members of the same team sit at the same table.

Now, given the number of members in each team (including contestants, coaches, reserves, guests etc.) and the seating capacity of each available table, you are to determine whether it is possible for the teams to sit as described in the previous paragraph. If such an arrangement is possible you must also output one possible seating arrangement. If there are multiple possible arrangements, any one is acceptable.

Input

The first line of the input contains two integers M (1 ≤ M ≤ 70) and N (1 ≤ N ≤ 50) denoting the number of teams and the number of tables respectively. The second line M integers where the i-th (1 ≤ i ≤ M) integer mi (1 ≤ mi ≤ 100) indicates the number of members of team i. The third line contains N integers where the j-th (1 ≤ j ≤ N) integer nj (2 ≤ nj ≤ 100) indicates the seating capacity of table j.

Output

In the output print a line containing either 1 or 0 depending on whether or not there exists a valid seating arrangement of the team members. In case of a successful arrangement print M additional lines where the i-th (1 ≤ i ≤ N) of these lines contains a table number (an integer from 1 to N) for each of the members of team i.

Sample Input and Output

input.txt

output.txt

4 5

4 5 3 5

3 5 2 6 4

1

1 2 4 5

1 2 3 4 5

2 4 5

1 2 3 4 5

4 5

4 5 3 5

3 5 2 6 3

0

Անդրեասյանը օլիմպիադայի մասին

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Vard
Sep 28 2009
ծրագրավորման օլիմպիադա

ծրագրավորման օլիմպիադա

Ուրախալի է , որ մեծացել է մասնակիցների քանակը նախորդ տարիների համեմատ:Սա ավանդական մրցույթ է, որն անց է կացվում 2003 թվից սկսած:Ժյուրիի նախագահն ընկ. Տոնոյանն է:

Հաջորդ մրցույթը լինելու է թիմային: Հոկտեմբերի 3-ին, սկիզբը 9:30:
Ուսանողներն իրենք պիտի թիմեր կազմեն, թիմում` 3 ուսանող. 1 թիմին տրվելու է 1 համակարգիչ, կլինի 6-8 խնդիր:
Նպատակը` ձևավորել համալսարանի թիմերը` միջազգային  ACM ICPC օլիմպիադային մասնակցելու համար:
ACM ICPC -ի Հայաստանյան քարորդ եզրափակիչը անց է կացվելու հոկտեմբերի 17-ին, նորից մեզ մոտ, IV հարկում: Յուրաքանչյուր համալսարանից լավագույն 3 թիմերը իրավունք են ստանալու նոյեմբերի 11-ին Բաթումիում մասնակցել acm icpc կիսաեզրափակիչին և պայքարել եզրափակիչ տեղերի համար:

Ողջույն բոլորին

ԻԿՄ նորություններ | Հեղինակ admin
Sep 22 2009

www.Kirarakan.infoՈղջույն բոլորին…
Այժմ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկաըի ֆակուլտետը ունի իր սեփական BLOG-ը… վերջապեեես!!! Big Smile
Այստեղ դուք կարող եք կիսվել ձեր մտքերով, ստանալ թարմ տեղեկություններ ֆակուլտետում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Կիմանաք թե որտեղ են անցկացվում IT միջոցառումները: կարող եք մասնակցել կազմակերպվող հետաքրքիր խաղերին և մրցույթներին, որտեղ ձեռք կբերեք բազում նոր ընկերներSmile Ինչպես նաև կիմանաք քննությունը հեշտ ստանալու գաղտնիքներըWink))

Մնացեք մեզ հետ, հետևեք նորություններին և գրեք comment-ներ!!!