Archive for the ‘ԻԿՄ նորություններ’ Category

«Orange Armenia»-ի նորարարության մրցույթի հաղթողը կիրառականցի է

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
May 31 2011

Այսօր «Orange Armenia» ընկերությունը հայտարարեց հայ ուսանողների շրջանում 2011թ-ի նորարարության մրցույթի հաղթողի անունը:
Լավագույնն է ճանաչվել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյանը ներկայացրել էր էլեկտրոնային քվեարկության նախագիծ:
«Լուծումներ եմ տվել էլեկտրոնային քվեարկության իրականացման ամբողջ ընթացքի հետ կապված՝ մասնավորապես պաշտպանության: Քանի որ նախագիծը դեռ իրականացված չէ, հստակ պատկերացում չկա թե ինչ տեսքով է լինելու այն: Ես ներկայացրել եմ, թե ինչ խնդիրներ են առաջ գալու և դրանց համար ինչ լուծումներ կարելի է կիրառել»,- պատմեց Դավիթ Վարդանյանը:
Դավիթ Վարդանյանը որպես հաղթող կմեկնի Ֆրանսիա՝ 6-ամսյա վարձատրվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում՝ աշխատելու նորարարական նախագծերի վրա:
Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ չի բացառում, որ նախագիծը կարող է կյանքի կոչվել. «Չենք կարող խոստանալ, սակայն հնարավոր է, որ նախագիծն իրականացվի: Մենք առաջարկելու ենք գտնել այլ նախագիծ Orange-ի լաբորատորիաների պրակտիկայի թեմաների ցանկից և աշխատել դրա վրա: Դավիթը կունենա անմիջական ղեկավար: Նա վարձատրվելու է պրակտիկայի համար»:
Օրանժը հավանել է նաև մեկ այլ ուսանողի նախագիծ, ում հնարավորություն կտա աշխատանքային պրակտիկա անցնել «Orange Armenia»-ում: Դա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Գևորգ Պողոսյանն է: Նա ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ: Read the rest of this entry »

Նկարեք կիրառականը

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Mar 03 2011

Բլոգի աջ հատվածում կա նկարների բաժին: Եթե ուզում եք, որ ձեր նկարած նկարները նույնպես այդտեղ երևան ապա ուղարկեք այն davit@kirarkan.info էլեկտրոնային հասցեին՝ նշելով նկարի անունը ու հեղինակին: Լավագույն նկարները անպայման կտեղադրվեն բլոգում ու պարբերաբար կերևան նկարների  բաժնում: Նկարը անպայման պիտի կապված լինի կիրառականի հետ. նկարեք կիրառականի շենքը, լսարանները, ուսանողներին և այլն:

P.S. Դասախոսներին նկարել չի կարելի :tongue3_tb:

Հետաքրքիր խնդիրներ

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Feb 24 2011

Այսօր կիրառականում անցկացվեց ԻԿՄ ուսանողական գիտական ընկերության կազմակերպած խաղ-մրցույթը, որի ընթացքում մասնակիցներին տրվեց 40 րոպե ժամանակ և 8 հետաքրքիր տրամաբանական հարց, նրանք պետք է պատասխանեին այդ հարցերին:  Կարդացեք հարցերը և եթե կարողանաք լուծումը գտնել, գրեք մեկնաբանություններում և կքննարկենք Wink

1. Օգտագործելով 8 թվանշանը 8 անգամ և մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*)  ստանալ 1000

2. Օգտագործելով ընդամենը 5 հատ «+» գործողությունը, ստանալ հավասարություն`
1 2 3 4 5 = 5 4 3 2 1
Թվերի դասավորությունը խախտել չի կարելի

3. Օգտագործելով «+» և «-» գործողությունները, ստանալ հետևյալ հավասարությունը`
0 1 2 3 4 5 6 7 8 9 = 1

4. Ունենալով 1,3,4,6 և օգտագործելով մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*) , ստանալ 24:

5. Առանց օգտագործելու հաշվիչ, պարզել թե ինչի է հավասար հետևյալ արտահայտությունը
12345678902 – 1234567889*1234567891 = ?

6. Կա մետաղադրամներով լցված 2 քսակ: Մի քսակի մեջ կա ճիշտ 2 անգամ ավելի շատ մետաղադրամ, քան մյուսի մեջ: Երբ 2 քսակները դատարկեցին և հաշվեցին բոլոր մետաղադրամները, պարզվեց որ կա ընդամենը 20 մետաղադրամ: Ինչպես այդպիսի բան կարող է լինել:

7. Կա N հատ տուփ, որոնք բոլորը բաց են և դասավորված են կողք կողքի: Մարդը անցելով տուփերի շարքով` յուրաքանչյուր 2-րդը փակում է: Այնուհետև կրկին անցնելով այդ տուփերի շարքով , յուրաքանչյուր 3-րդ տուփը փակում է, եթե այն բաց է, կամ բացում է, եթե այն փակ է: Այնուհետև անցնում է յուրաքանչյուր 4-րդով և այդպես շարունակ մինչև N: Քանի՞ բաց տուփ կմնա այս բոլոր գործողությունների ավարտից հետո:
(ի դեպ այս խնդիրը տրվել է Google-ի կողմից որպես հարցազրույցի խնդիր)

8.Ապացուցել , որ գոյություն ունի մի թիվ, որը կազմված է միայն 1 թվանշանից (այսինքն (11…1) ̅)և բաժանվում է 1999-ի վրա առանց մնացորդի

Համակարգչային ծրագրավորում. ևս մեկ քայլ

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Oct 13 2010

Գայանե Մկրտչյան, Շուշան Բայրամյան, Արտյոմ Բալոյան, Վահագն Վարդանյան, Վահան Ստեփանյան: Ահա ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի

այն ուսանողները, ովքեր այս ուսումնական տարվա ընթացքում կստանան ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի կողմից սահմանված կրթաթոշակը: Ինստիտուտի տնօրեն Վիկտոր Իվաննիկովի նախաձեռնությամբ տրվող կրթաթոշակը այս տարի հանձնվում է առաջին անգամ: Ու թեպետ ընտրված ուսանողների անունները հայտնի էին դեռեւս սեպտեմբերին, կրթաթոշակի վկայագրերի հանձնման արարողությունն անցկացվեց այսօր:

ԵՊՀ եւ ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի համագործակցությունն սկսվել է շատ ավելի վաղ: 2009-ի հոկտեմբերից ԵՊՀ-ում գործում է Համակարգային ծրագրավորման լաբորատորիա, որը բացվել է ինստիտուտի եւ ԵՊՀ-ի միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում:

Վատառողջ լինելու պատճառով Վիկտոր Իվաննիկովը միջոցառմանը ներկա չէր: Կրթաթոշակի հիմնական նպատակների մասին խոսեց ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի գիտական քարտուղար Հարություն Ավետիսյանը:

«Թե՛լաբորատորիայի եւ թե՛ կրթաթոշակի հիմնական նպատակը ԵՊՀ-ի միջոցով Հայաստանում համակարգային ծրագրավորման ճյուղը զարգացնելն է: Պատահական չէ, որ բոլոր ուսանողները ԵՊՀ-ից են: Մենք համոզված ենք, որ երբ տարիներ անց այս երիտասարդները դառնան դասախոսներ, այսօրվա կրթաթոշակի դրական արդյունքները կզգացվեն նաեւ կրթական համակարգում»,- նշեց Հարություն Ավետիսյանը:

Կրթաթոշակը տրվում է 9 ամսով, բացառապես ԵՊՀ ուսանողներին: 75 հազար դրամի չափով գումարը ինչ-որ տեղ նաեւ աշխատավարձ է ուսանողների համար. ինստիտուտի կողմից անցկացվող մրցույթի արդյունքում ընտրված 5 ուսանողները պարտավորվում են կրթաթոշակն ստանալու ընթացքում գիտահետազոտական գործունեություն ծավալել ԵՊՀ համակարգային ծրագրավորման լաբորատորիայում: 9 ամսվա գիտական գործունեության վերջում ուսանողները պետք է ավարտական աշխատանք ներկայացնեն:Կրթաթոշակի արժանացած ուսանողների վկայագրերը հանձնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Նյութական աջակցությունից ավելի, կարծում եմ, կրթաթոշակը կարեւոր է հոգեբանական տեսանկյունից. ուսանողները համոզվում են, որ իրենց արած գործը խրախուսվում է: Այս առումով երիտասարդ ուսանող գիտնականների հետ ինստիտուտի այսօրինակ աշխատաոճը միանշանակ արժանի է գովեստի եւ ընդօրինակման»,- ասաց ԵՊՀ ռեկտորը` խոստանալով ամեն կերպ աջակցել ԵՊՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը:

www.ysu.am

Ուսխորհուրդ, ՈՒԳԸ, kirarkan.info!

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Sep 11 2010

Նոր ուսումնական տարին սկսվեց և իր հետ բերեց նոր ուսանողներ, նոր դասախոսներ, նոր առարկաներ…:doh_tb:
արդեն խոսացել ենք ֆակուլտետում գործող կառույցների մասին այստեղ: Ուսանողական խորհուրդ և ուսանողական գիտական ընկերություն.  2 կառույցում էլ պետք է ընտրություններ լինեն նոր կազմ ստեղծելու համար:  Ուզում եմ պատմեմ ընտրությունների կարգի մասին:
Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ձևավորվում է ֆակուլտետի յուրաքանչյուր ամբիոնի կողմից ներկայացված առնվազն երկու ներկայացուցիչներից, ովքեր իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար: ՈՒԳԸ քարտուղարից և նախագահից բացի ընտրվում են 9 անդամներ, որոնք հետագայում կազմակերում են գիտաժողովներ, կոնֆերանսներ և այլն:
Ոսխորհուրդը ձևավորվում է ըտրությունների արդյունքում որը անցկացնում է ընտրական հանձնաժողովը` ամբողջ ֆակուլտետից ընտրելով 9 անդամ: Որից հետո այս իննից  մեկը ընտրվում է ՈՒԽ նախագահ:  Ամեն կուրսից ընտրվում է 1-3 ուսանող:
Սեփական փորձից ասում եմ, որ ուսանողական կյանքը շատ ավելի հետաքրքիր է դառնում, երբ վերոհիշյալ կառույցներից որևէ մեկի անդամ ես դառնում
ՈՒԳԸ հետ կապվելու համար զանգահարել 093 443004
Ոսխորհուրդի հետ կապվելու համար զանգահարել 099 602999
Իսկ այս բլոգում գրել սկսելու համար զանգահարել 098 010305 կամ դիտել այս էջը:exclaim_ee:

Կիրառականը կիսաեզրափակիչում:)

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Anush Shahbazyan
Mar 20 2010

Մարտի 18-ին` միջֆակուլտետային առաջնության շրջանակներում կայացած կիրառական-իրավաբանական բասկետբոլային խաղի արդյունքում, հաղթեց կիրառականը!: Մեր տղաները արեցին հնարավոր ամեն ինչ` ֆակուլտետի պատիվը բարձր պահելու համար: Ապրեք, երեխեք!

Այսպիսով մեր հավաքականը անցավ կիսաեզրափակիչ փուլ! Ի դեպ, կիսաեզրափակչում կիրառականցիները կխաղան տնտեսագիտականի հետ: Խաղը տեղի կունենա մարտի 22-ին ժամը 14:45:

Եկեք մեր ներկայությամբ աջակցենք տղաներին!

Փուչիկներ:))))

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Jemulik
Feb 15 2010

Այսօր կիրառականում ՏՈՆ էր:
Մեր տղաները` հանձինս Դավիթի և Վահեի, որոշել էին ուրախացնել կիրառականի բոլոր աղջիկներին: Քանի որ երեկ սուրբ Վալենտինի տոնն էր, այսօր, այդ կապակցությամբ, նրանք շատ գունավոր սրտիկ փուչիկներ էին բերել ֆակուլտետ: Իրոք որ տոնական տրամադրություն էր իշխում կիրառականում: Երբ նայում էի գույնզգույն փուչիկներով կիրառականում ուրախ շրջող աղջիկներին, ուրախությունս վերածվում էր հրճվանքիSmile
Ապրեք տղերք!!!

DSC05133
DSC05130
DSC05158

DSC05136

Happy Valentines day!!!

ԻԿՄ նորություններ, Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Jan 31 2010

valentines-dayՓետրվարի 14-ին ամբողջ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի տոնը: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ որոշել ենք մրցույթ կազմակերպել: Դուք ուղարկում եք ձեր սիրո խոստովանությունը, սիրային նամակը կամ սիրո պատմությունը  info@kirarakan.info էլեկտրոնային հասցեին, իսկ մենք Փետրվարի 14-ին այդ բոլոր նամակները կտեղադրենք բլոգում:Մինչև փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ ձայներ հավաքած նամակը կճանաչվի հաղթող և նրա սիրո խոսքը կլսի ողջ աշխարհը։

Մի վախեցեք հայտնել ձեր սերը ի լուր աշխարհի:smiley2_tb:

Մինչև փետրվարի 20-նընկած ժամանակահատվածը ամենաշատ ձայներ հավաքած նամակը կճանաչվի հաղթող և նրա սիրո խոսքը կլսի ողջ աշկարհը։

Մի վախեցեք հայտնել ձեր սերը ի լուր աշխարհին։

Մեր ֆակուլտետի ՀԻԱՆԱԼԻ տոնածառը :)

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Dec 24 2009

блогԻհարկե չես կարող համեմատել կենտրոնականի դիմաց կանգնած “գեղեցկուհու” հետ

ԵՊՀ Բազկամարտի առաջնություն

ԻԿՄ նորություններ, Միջոցառումներ | Հեղինակ admin
Nov 26 2009

Armwrestling

Հարգելի ԵՊՀ-ականներ նոյեմբերի 29-ին անցկացվում է բազկամարտի առաջնություն:Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս մրցույթին կարող են գալ և գրանցվել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ՈՒ.Խ.-ում մինչև նոյեմբերի 28-ը: Կշեռքը կլինի նոյեմբերի 29-ին: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ 1-ին տեղ զբաղեցնողները կկազմեն ԵՊՀ-ի թիմը, որը կմասնակցի միջբուհական առաջնոթյանը, որտեղ հաղթողներին կտրվեն գումարային պարգևատրումներ` 1-ին տեղ - 1000000դրամ, 2-րդ տեղ - 500000դրամ, 3-րդ տեղ - 300000դրամ:
Քաշային կարգերը հետևյալն են`60կգ , 70 կգ, 80կգ, 90կգ, 100կգ, 100+ կգ: Մրցույթը տեղի է ունենալու աջ ձեռքով:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 099 602 999 հեռախոսահամարով: