Archive for the ‘Կիրառական հումոր’ Category

Դասախոսների բոցերը #3:)

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Oct 26 2009

bocer #3

Մաթ. Անալիզ
Բ. Գրիգորյան
…ես գրում եմ, մատս ջնջում ա
…մատների արանքով կբացատրենք
…ստե չի երևում հա՞, եկեք երևացնենք
…x-ը եթե փոխվի, պարզ է, որ y-ը կփոխվի կամ չի փոխվի
…մնացածը բանավոր գրեք
…պարոն ընկեր դեկանատ

Գրիգորյան: – ձևակերպենք անալիտիկ ֆունկցիայի միակության թեորեմը
Ուսանող: – անալիտիկ ֆունկցիան միակն է

Դիսկրետ Մաթեմատիկա
Ռ. Տոնոյան
… N=4-ից հետո բնական է դիտարկել 13-ի դեպքը
…(40 րոպե մեզ ապացուցելուց հետո) – դա հանգիստ կարելի էր նույնիսկ ենթադրել
…այդ հեշտությունը տարբեր դեպքերում տարբեր բարդություն ունի
…բազմանդամը գիտեք ինչ բան է` x-ի ինչ որ աստիճան, գումարած x–ի ավելի փոքր աստիճան

Մաթ. Տրամաբանություն

Զասլավսկի
…եվ այսպիսի (0,1) խլդիբլդի թվեր
…ինչպես ասում էր իմ դասախոսը. “ինչքան զիբիլ կա` գցում ենք 0-ի ու 1-ի վրա”
…ես քիչ էր մնում խառնաշփոթվեի
…մինիմիզացիան հիմար է

Ծրագրավորում
Թվային Մեթոդներ

Յու. Հակոբյան
…գնահատենք այս մեծության փոքրությունը
…վեկտորատիպ օբյեկտ
…մի քիչ BOLD գրեմ

Դիֆերենցիալ Հավասարումներ
Գ. Կարապետյան
…ապացույցի սկիզբը շատ արժեքավոր է
…այս վերջին փաստից մենք կօգտվենք մյուս կիսամյակում
…ժամանակից կախված որոշում ենք արագությունը, ջերմաստիճանը և այլն
…ուժեղ հարված է կատարվում թեորեմի ապացույցին
…թեորեմի ապացույցի 75%-ը
…որտեղ f(x)–ը քվազիբազմանդամ է, այսինքն ունի n հատ գումարելիներ
…որտեղ կ-ն հավասար է 0-ի կամ ինչ որ թվի
…լուծումը կետի շնորհք է
…շատ կլասիկ, գեղեցիկ, անալիզի փաստ է
…ես հիշեցնեմ, որ լուծումը կետի շնորհք էր
…սոսնձումնեևը տեղի են ունենում բավականաչափ ողորկ
…համակարգը ունի միակ 0-ական լուծում (ուրիշ դեպքերում երևի ունի 3, նունիսկ 4 հատ 0-ական լուծում)
…Հակոբյանին խեղդում եմ, Շուքուրյանին խնդրում եմ….

Կարապետյան: – այսօր շատ էկզոտիկ բաներ ենք նայում
Ուսանող: – ես չգիտեի, որ գծայինը էկզոտիկ ա

Կարապետյան: – հիմա դուք կարող եք ալգորիթմը համեմատել նախորդի հետ…
Ուսանող: – և զարմանալ

Ուսանող: – Պրծնում ենք էլի..
Կարապետյան: – Չէ, արագ-արագ պրծնել չի կարելի

Դիֆերենցիալ Հավասարումներ գործնական
Ե. Հակոբյան
…այսօր դա ձեզ ո’չ տաքացնում է, ո’չ սառացնում
…նույնությունը չենք մաքրագրում, նույնությունը տեղի ունի
…օգտագործենք եռանկյունաչափական մեկը

միջանկյալից հետո դեբիլանում են:)

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Oct 25 2009

araj-heto Հավես նկարա… շատ լավ բնութագրումա միջանկյալից հետո ուսանողի վիճակըGrin

Տղամարդ դասախոսը 210-ում!

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Oct 14 2009

туалетՍկսեմ նրանից որ 210 լսարանը կիրառականում աղջիկների ամենասիրած տեղն է… իրանց զուգարանը (туалет)!
Դասի զանգը նոր էր տվել, մեր դասախոսը դեռ չեր եկել ու մենք մեր համար կանգնած զրուցում էինք: Մեկ էլ տեսնենք 210-ի դիմացի լսարանից դուրս է գալիս մի  ՏՂԱՄԱՐԴ դասախոս… և ohooo!! Մտնում է աղջիկների զուգարանSmile Մենք շշմած ու զարմացած սպասում ենք թե ինչ է լինելու հետո… և ահա չանցած մի քանի վայրկյան,  210-ից դուրս են գալիս 4-5 աղջիկ ու արագ-արագ մտնում դիմացի լսարանը, նրանց հետևից դուրս եկավ դասախոսը ու հպարտ քայլերով մտավ նույն լսարանը!!!! Grin
P.S. Ինչեր ասես որ չեն անում մեր դասախոսները ուսանողներին լսարան բերելու համարSmile

դասախոսների բոցերը #2:)

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Sep 30 2009

bocer-2
Բ. Գրիգորյան
• …ներքևի ճեղքի հետ զգույշ վարվենք
• …համարյա դանդաղ եմ ասում
• կստանա՞նք թե ոչ փակ կոր… երևի…
• …ուսանողների գնահատականների տատանման 2 մեթոդ կա՝ ռեգրեսիվ և պրոգրեսիվ, այսինքն` դեպի ներքև կամ դեպի ներքև

Գրիգորյան: – ձևակերպենք անալիտիկ ֆունկցիայի միակության թեորեմը
Ուսանող: – անալիտիկ ֆունկցիան միակն է:

Ա. Բաղդասարյան
• …զանգը չի տվել, տալիս է
• …ինչ կար չկար վերացավ
• …7 րոպե տնտեսեցինք
• …չստացվածներ կա՞ն, ավելի ճիշտ ստացվածներ
• …ես երևի դեռ կգամ (Terminator)
• …էս հատուկ գրված է որ ես չհասկանամ

Վ. Միքաելյան
• …ծրագրավորումը էն չի, որ if (yes) then (no)
• …(ուշացած ուսանողի ներս մտնելուց հետո) – ներողություն, մի ուշացեք, ապրեք, նստեք
• …նույնքան ավելի կարճ է մի քիչ ավելի երկար այս թեորեմը

Ա. Մալխասյան
• …Սկալյար արտադրյալը սահմանենք այնպես, որ բավարարի մեր բնական պահանջներին
• …Դետերմուտանտ

Գ.Կարապետյան
• …ես 2 անգամ հասցրեցի պրծնեի, իսկ էս բիձեքը հլա 1 անգամ էլ չեին պրծել (դասախոսությունները սեմեստրի ընթացքում ավարտելու մասին)
• …ձեր ամենաբեղմնավոր տարիքնա…(լռություն)…սովորելու համար
• …ըսկի համասեռ չի
• …հիմա ինչ որ գրում ենք` բացարձակ կապ չունի դիֆ.-հավասարումների հետ
• …ուզում էք նկատենք, որ…
• …սա դիֆինեյշն է, այսինքն` սահմանում է (definition)

Կարապետյան: – էսօր շատ էկզոտիկ բաներ ենք նայում
Ուսանող: – ես չգիտեի, որ գծայինը էկզոտիկ ա

Դասախոսների բոցերը:)

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Sep 22 2009
smile

smile

Ֆ. Հարությունյան
• …չգիտեմ՝ թեորեմ ասեմ, լեմմա ասեմ…. Պնդու՝մ
• …հիմա ես կուզեմ մի քիչ փիլիսոփայություն անեմ
• …ես քննությունը կարող եմ անցկացնել կամայական օր, կամայական ժամի, բացի շաբաթ ու կիրակի օրերից և այն ժամերից, երբ ես զբաղված եմ

Բ. Գրիգորյան
• …(զանգը հնչելու ընթացքում) – Ուր՞ էք շտապում, զանգը հլա չի պրծել
• …Դե մարդ կարա հանգիստ M-ը N-ի հետ խառնի
• …մենք որ գրել ենք x=a, մենք ի նկատի ունենք, որ x-ը հավասար չի a-ի
• …Չէ սուտ եմ ասում, հը-հը, վայ չէ, ձիշտ եմ ասում
• …շուռ արի, սուս մնա ու դուրս արի լսարանից

Ա. Բաղդասարյան
• …(մեծ գծ.-հավ. համակարգին նայելուց հետո) – մեզ միայն զանգը կփրկի
• …հասկացաք, ոչ մի բան էլ չհասկացաք

Ռ. Խաչատրյան
• …դե խոսքա էլի, իմ խոսքը բանի տեղ մի դրեք
• …Ով որ լավ դասի գա պրոբլեմ չի ունենա, իսկ ով որ չէ` կգնահատվի օբյեկտիվորեն

Գ. Կարապետըան
Ուսանող: – Ընկեր Կարապետյան, մի hատ հարց տամ, էլի
Կարապետյան: – Տուր
Ուսանող: – Էս ինչ՞ ենք անում

Վ. Իսրայելյան
• …5 րոպե նստեք 10 րոպեից գալիս եմ
• …վերցնենք n թիվը, չէ n-ը փոքր ա` m