Լույսի արագությունը հավասար է մարմնային անկյան և ժամանակամիջոցի արտադրյալին: (Լավ ենթադրենք թե <<մարմնային անկյուն>> հասկացողություն կա, բայց ախր էդ անտեր լույսի արագությունը հաստատուն ա
)- Հավաքող հայելիներով հավաքում են աստղերի լույսը և չափում նրանց հեռավորությունը:
- Լույսի ուղղագիծ տարածվելով է բացատրվում այն որ պատի ետևում կանգնած երգչի ձայնը լսվում է բայց ինքը չի երևում: (Որ նայում ես վատ օրինակ չի, կյանքից ա
) - Պատկերը հարթ հայելու մեջ պատկերվում է այնպես ինչպես պատկերը գոյություն ունի:
- Նյութի դիէլեկտրիկ թափանցելիությունը կապված է հիմնականում փորձի միջոցով: Վերցնենք մի S լույսի աղբյուր և այդ աղբյուրից բաց թողնենք լույս, մենք կտեսնենք , որ այդ փունջը անցնում է մի S1 և S2 հայելիների վրա, այդտեղից էլ իջնում է էկրանի վրա, էկրանի վրա էլ թափանցում է: Հենց այստեղից էլ դուրս է գալիս նյութի դիէլեկտրիկ թափանցումը:
- Վերցնենք պղնձե արջասպի լուծույթ, և նրա միջոցով բաց թողնենք սպիտակ լույսի ճառագայթներ, կտեսնենք, որ արջասպի լուծույթի հետ ոչ մի բան չի կատարվում: Իսկ բավական է մի փոքր ուլտրամանուշակագույն ճառագայթներ բաց տողնենք, և կտեսնենք որ որ պղնձե արջասպի լուծույթից սկսում է անջատվել պղինձ, բայց ոչ թե անընդհատ, այլ բաժիններով, այսինքն քվանտներով:
- Այն ճառագայթները, որոնք ունեն ուժագծեր կոչվում էն ալիքներ:
- Ծանրության ուժը դա այն ուժն է, որի հետևանքով բոլոր մարմինները ընդունում են ուղղահայաց դիրք: (Գոնե ասեր հորիզոնական…)
- Լույսի ճառագայթը ընկնելով հարթ հայելու վրա որոշ մասը անդրադառնում է, իսկ մյուս մասը հայելում ստեղծում է պատկերի ստվեր:
- Ձայն արտադրելու հետևանքով ձայնի խոռոչների արտադրած թրթիռները դրանք հենց ալիքի երևույթներն են որոնք շարժվում են սինուսոիդով: (Էս ուզում էր ասեր տեսեք ինչքան անկապ բառ գիտեմ
) - Ձայնային ալիքները, դրանք այն ալիքներն են որոնք տարածման հետ միաժանակ արձակում են ձայներ:
- (Բռնվեք….
) Ալիքները հիմնականում լինում են տարբեր տեսակի… - Դեֆորմացիաներ են համարվում զսպանակից կախված բեռը, կամուրջի վրայով քայլող զորքը: (Զգույշ եղեք հանկարծ զորքի հետ կամուրջի վրայով չքայլեք, թե չէ ձեզ դեֆորմացիա կասեն
) - Բնության մեջ և կենցաղում կան շատ տիպի տատանումներ` ծովի ալիքները, ժամացույցի ճոճանակը, մխոցները, կափույրները` ավտոմեքենայի շարժիչներում, տղամարդիկ` անտարբեր կնոջ նկատմամբ:
- Ջերմունակությունը ջերմության այն ծավալն է, որն անհրաժեշտ է տալ միավոր զանգվածով մարմնին ջերմաստիճանը 12լիտր փոխելու համար:
- Մասնիկները ի պատիվ անգլիացի մեծ գիտնական Բրոունի 1905թ ից ի վեր մասնակցում են Բրոունյան շարժմանը: (Այդ շարժումը մինչ օրս էլ գործում է, մասնակցության համար կարող եք դիմել ջրածնի մոլեկուլին
) - Հարմոնիկ են կոչվում այն տատանումները, որոնք առաջանում են հարմոն նվագելուց:
- Ձիաուժ կոչվում է այն ձիու ուժը, որի բարձրությունը 1 մետր է, քաշը 75կգ և պահվում է Փարիզի մոտ գտնվող Սևր քաղաքում: (Խեղճ ձի, էսքան տարի պահում են, խեղճը հլը 1 մետր բոյ ունի, ու ընդամենը 75կգ քաշ…սկի պոնիի ածանցյալ չի…)
Archive for the ‘Կիրառական հումոր’ Category
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգը պատասխանատվություն չի կրում, այն ապուշությունների համար, որոնք այստեղ գրված են ![]()
Խորհուրդ` նյութը կարդալ մեկ անգամ թե չե էս սաղ դեբիլությունները սկսում են մոտդ տպավորվել (աչքիս իմ մոտ արդեն տպավորվել ա ![]()
- Հաղորդակից են կոչվում այն անոթները, որոնք իրենց միջով հոսանք են հաղորդում:
- Քանի որ վեկտորների հետ աշխաետլը շատ դժվար է, նրանց պրոյեկտում են x-երի առանցքի վրա, ծայրահեղ դեպքում y-ների առանցքի վրա:
- Վեկտորական են կոչվում այն մեծությունները որոնք բացի կշռից ունեն նաև ուղղություն:
(փաստորեն մարդիկ վեկտորական մեծություններ են
) - Տրված բաղադրիչ ուժերով արդյունարար ուժը գտնելը կոչվում է արագությունների գումարում:
- Պտտական է կոչվում այն շարժումը, որի ժամանակ ուղիղը, որ պատկանում է տվյալ մարմնին, շարժման ժամանակ հանդիսանում է գլխավոր օպտիկական առանցք:
(Ուրեմն մարդ շրջանագծով շարժվելուց պետք ա անպայման ձեռը մի հատ փայտ ունենա, էդ հերիք չի, մի հատ էլ այդ փայտի վրա պետք ա մի հատ մեծ ոսպնյակ դրած լինի, որ էդ փայտը լինի գլխավոր օպտիկական առանցք
) - Մեխանիկական աշխատանքը լինում է ֆիզիկական, մտավոր և այլն….
- Ջոուլը դա այն ուժի աշխատանքն է, որը միավոր ճանապարհի վրա կատարում է աշխատանքի մեկ միավոր:
- Յուրաքանչյուր ոք ծանոթ է ծանրության ուժին: Ձեռքի կամ ոտքի վրա ընկնող մարմինը վնասում է ձեռքը կամ ոտքը: Վայր ընկնող երեխան ստանում է վնասվածք:
- Դիէլեկտրիկները այն նյութերն որոնք մեկուսիչներով հոսաքն չեն հաղորդում: (փաստորեն նենց նյութեր կան, որ մեկուսիչներով հոսանք են հաղորդում
) : Դիֆուզիայի ամենապարզ օրինակներից է պղնձարջասպի լուծույթը: - Հագեցած գոլորշիները դրանք այն գոլորշիներն են, որոնք տարածության մեջ չեն երևում: Իսկ ոչ հագեցած գոլորշի դրանք այն գոլորշիներն են, որոնք երևում են շրջապատող միջավայրում, երբ մարմինը հասնում է իր հալման վերջին ջերմաստիճանին, այն ժամանակ առաջ է գալիս եռում:
- Այն գոլորշիները, որոնց ժամանակ տեղի է ունենում գոլշիացում կոչվում էն հագեցած գոլորշիներ:
- Հաստատուն ճնշման դեպքում գազի ծավալը հավասար է իրեն նախկին ծավալի 1/273-ին:
- Եթե ջուրը սեղմենք 4-ից մինչև 0 աստիճան, նա ոչ թե սեղմվում է այլ ընդարձակվում:
(Ուզում ես ջուրը սեղմես, չէ ինքը ինադի ա ընկնում ու մեկա ընդարձակվում ա
) - Բնության մեջ մենք հաճախ ենք հանդիպում խոնավությունների, բայց ամենից շատ հանդիպում ենք հարաբերական խոնավության:
- Իզոխոր պրոցես – հաստատուն ճնշման դեպքում ծավալը ուղիղ համեմատական է արտադրյալին:
- Մարդու կյանքում կարևոր նշանակություն ունի լույսը, գիշերը մարդու ակտիվ կյանքը դառնում է պասիվ: (Բայց ով ասեց որ պասիվ ա դառնում?
) - Լուսային ալիքներ կոչվում են այն ալիքները, որոնց վրա շարժվող կետը ուղղահայաց է ալիքի երկարությանը:
- Հավասարակշռության դիրքից ամենամեծ հեռավորությունը կոչվում է հաճախականություն:
- Այն ալիքները որոնք առաջանում են պարանի շարժման ժամանակ կոչվում են երկայնական ալիքներ:
- Այն մեծությունը, որը շարժվում է S մակերևույթի և t ժամանակամիջոցի հարաբերությամբ կոչվում է լուսային հոսք:
P.S. ԲՈԼՈՐԸ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ!
Ինտերնետի տեսությունը Հայաստանում

Մարկոսյան
Ուսանող. <<Ձեր առարկան քննությու՞ն է, թե՞ զաչոտ>>:
Մարկոսյան . <<էդ լիկվիդ ա, լիկվիդ>>:
Օհանյան
Ուսանող.<< Կներեք, Ձեզ ո՞նց դիմենք>>:
Օհանյան.<<Ոնց ուզում եք>>:
Նարիմանյան
…-x-ն էլ է անհայտ`անտերը…
… -Պրոբլեմ չունենք, նոպրոբլեմ…
…-Դե հիմա
<<ուշադրությու՜ն ուշադրությու՜ն>>, ոնց որ ասում են (Achtung Achtung!!!)…
…-Բա եթե ոչ բացասական գումարներ ունեմ մի վագո՞ն…
…-Պոլնի պիրյոդ ենք…
…-yr-երը խփեցին իրար…
Եկ. Հակոբյան
…-Ինտեգրալ sexy dexy… ![]()
…-Շուտ ես շտապում հավասարություն դնես…
…(X-յան ոսանողը գրատախտակին գրում է)
Հակոբյան.<<X-յան, սպառվեցին քո բոլոր անդամները…>>
Բ.Գրիգորյան
…-Ես Բաղդասարյանին ասել եմ, որ էս 4 ամիս է` ես ձեր համար պատվերով համերգ եմ տալիս
Ա.Բաղդասարյան
…-Եկեք, մի ստից բան գտա ապացուցելու
…-Որպեսզի լինի ինտեգրելի, պարտադիր է, որ անհրաժեշտ լինի
…-Տոնոյան понимаешь ли, մենք էլ տենց մի հատ բրոշյուր ունենք` Բաղդասարյան և էլի մի քանի ուրիշներ
Յու. Հակոբյան
… ԱԱԱ-ն դրական է (Aa,a)>0
Հակոբյան. <<Բազմանդամը միակն է հաստատունների ճշտությամբ>>:
Ուսանող.<<Կամայական բազմանդամ միակն է հաստատունների ճշտությամբ>>
Գ. Կարապետյան
…-Նայեք, ավելի սուպեր բան եմ ասում
… -(Հիացած) ՄաթՖիզ-ում սկալյար արտադրյալ…էն էլ զրո ????
… -Թեորեմը ապացուցել ենք, բայց չենք ձևակերպել
… -Ձեր հարցը 5 րոպեով հետաձգենք
…. -Ստացվեց <<գեղեցիկ>> տեսքը, հենց <<գեղեցիկ>> էլ գրե՞նք…ինչի՞ չգրենք որ…տղաները թող գրեն, աղջիկները` մտածեն :
…-Ֆիզիկայից պաշտպանվել հնարավոր չէ
… -Օպերատոր է սա, կեղտոտ օպերատոր
… -Ինչ-որ բանը կիրառած ինչ որ բանի վրա
Գասպարյան
…-էս տերմինը չեմ ուզում թարգմանել, միջազգային տերմինա, տենց էլ գրեք` օպտըվալակոն
Կարաքեշիշյան
…-Տղա ջան, եթե հետաքրքիր չի, կա՛մ դուրս գնա, կա՛մ դուր արի
Մալխասյան
…(գրատախտակի վրա դատարկությունը ցույց տալով)
-Էս պայմաններին պիտի բավարարի, էս, որ մաքրեցի
Բ. Գրիգորյան
…-Ցանկացած իրական թիվ` ռացիոնալ լինի,իռացիոնալ լինի, կոմպլեքս լինի…
…-Խոտյաբըը
… -x-ը եթե փոխվի, պարզ է, որ y-ը կփոխվի կամ չի փոխվի
… -Մնացածը բանավոր գրեք
Ա. Բաղդասարյան
… -Չստացվածներ կան, ավելի ճիշտ ստացվածներ
… -էս հատուկ գրված է, որ ես չհասկանամ
Զասլավսկի
… -Ինչպես ասում էր իմ դասախոսը.<<Ի՜նչքան զիբիլ կա գցում ենք 0-ի ու 1-ի վրա>>
… -Ես քիչ էր մնում խառնաշփոթվեի
… -Մինիմիզացիան հիմար է
Աքսիոմ: Կամայական ծրագրում կա սխալ:
Համեմատականության օրենք: Ծրագրի մեջ սխալների քանակը ուղիղ համեմատական է ծրագրի կարևորությանը:
Հետևանք: Սխալներ չեն պարունակում միայն ամենաանպետք ծրագրերը:
Սխալների տեսության հիմնական օրենքը: Մարդը սխալների վրա սովորում է:
Հետևանք 1: Այն ծրագրավորողը, ով գրել վերջացրել է ծրագիրը, դառնում է գիտնական:
Հետևանք 2: Ծրագրավորողի գիտնական դառնալու արագությունը ուղիղ համեմատական է նրա կողմից արվող սխալների քանակին:
Հետևանք 3: Պրոֆեսիոնալ գիտնական-ծրագրավորողը երբեք չի գրում ճիշտ ծրագրեր:
Դիտողություն. Հենց այդ պատճառով էլ գիտնական է:
Սկսնակ ծրագրավորողներին ցուցում:
1. Եթե դուք առաջին անգամից կարողացաք գրել ծրագիր, որի մեջ կոմպիլյատորը չի գտել և ոչ մի սխալ, ապա հաղորդեք այդ սիստեմային ծրագրավորողին(նա կուղղի կոմպիլյատորի սխալները):
2. Երբեք մի ուղղեք գտնված սխալները, քանզի դա իր հերթին կբերի անհայտ քանակությամբ չգտնված սխալների. Ավելի լավա նկարագրեք դրանք user-manual-ում որպես ծրագրի առանձնահատկություններ:
Սխալների խումբ
1. Սխալները կարող են հաջորդել մեկը մյուսին:
2. Երկու համարժեք սխալների տեղափոխությունից արդյունքը չի փոխվում (համարժեք սխալների կոմմուտատիվություն)
3. Մի քանի հաջորդական սխալները կարելի է միավորել մի ավելի մեծ սխալի մեջ:
4. Նույն սխալները անպայման չի անել մի քանի անգամ, կարելի է մի անգամ անել սխալը, և մնացած անգամները կանչել այդ սխալը ծրագրի կամայական կետում ըստ անհրաժեշտության:
5. Սխալները կարող են ձևավորել ցիկլեր. Ամենակայունները անվերջ ցիկլերն են:
6. Սխալները կարող են կանչել մեկը մյուսին և իրենք իրենց (ռեկուրսիվ սխալներ):
7. Սխալները կարելի է տեղադրել մեկը մյուսի մեջ ինչքան ցանկանաք: Երկու միատեսակ ներդրված սխալները կոչվում են զույգ սխալ, և սխալ չեն համարվում:
Զույգության հատկություն: Եթե գրված ծրագիրը ճիշտ է աշխատել, ապա ծրագրի կատարման ժամանակ տեղի են ունեցել զույգ թվով սխալներ (կամ էլ ծրագրավորողը չի հասկացել թե ինչ ա իրանից ուզում խնդիրը)
Սխալների փոխազդեցությունը OS –ի հետ
Աքսիոմ: Կատարման ժամանակ սխալները ունեն ամենամեծ նախապատվությունը:
Հետևանք 1: OS-ի դիմումները սխալին սխալի կողմից կարող են բանի տեղ չդրվել:
Հետևանք 2: Սխալների դիմումները OS-ին բանի տեղ չդրվել չեն կարող:
Հետևանք 3: Աշխատանքի ժամանակ սխալները կարող են օգտվել OS-ի ֆայլային համակարգից և հենց OS-ի սխալներից:
Հետևանք 4: Նոր օպերացիոն համակարգերում, պայմանավորված բազմախնդիր մեխանիզմի ներմուծմամբ, մի հաշվիչ մեքենայի վրա կարող են իրականացվել մի քանի սխալներ միաժամանակ:
Եվ վերջում
Սահմանում: Տեստավորումը տեստի մեջ սխալները գտնելու պրոցեսն է: Լավ տեստը պետք է պարունակի որոշ քանակությամբ սխալներ, որոնք կկոմպենսացնեն վերջիններիս անբավարարությունը տեստավորվող ծրագրի մեջ:
Dear Tech Support,
Last year I upgraded from Boyfriend 5.0 to Husband 1.0 and noticed a distinct slow down in overall system performance, particularly in the flower and jewelry applications, which operated flawlessly under Boyfriend 5.0 .
In addition, Husband 1.0 uninstalled many other valuable programs, such as Romance 9.5 and Personal Attention 6.5, and then installed undesirable programs such as NASCAR 6.0, NFL 5.1 and Golf Clubs 4.1.
Conversation 8.0 no longer runs, and Housecleaning 2.6 simply crashes the system.
Please note that I have tried running Nagging 5.3 to fix these problems, but to no avail.
What can I do?
Signed,
Desperate.
DEAR DESPERATE,
First, keep in mind, Boyfriend 5.0 is an Entertainment Package, while Husband 1.0 is an operating system.
Please enter command: ithoughtyoulovedme.HTML and try to download Tears 6.2 and do not forget to install the Guilt 3.0 update. If that application works as designed, Husband 1.0 should then automatically run the applications Jewelry 2.0 and Flowers 3.5.
However, remember, overuse of the above application can cause Husband 1.0 to default to Grumpy Silence 2.5, Happy Hour 7.0 or Beer 6.1 . Please note that Beer 6.1 is a very bad program that will download the Farting and Snoring Loudly Beta.
Whatever you do, DO NOT under any circumstances install Mother-In-Law 1.0 (it runs a virus in the background that will eventually seize control of all your system resources.)
In addition, please do not attempt to reinstall the Boyfriend 5.0 -program. These are unsupported applications and will crash Husband 1.0.
In summary, Husband 1.0 is a great program, but it does have limited memory and cannot learn new applications quickly. You might consider buying additional software to improve memory and performance. We recommend Cooking 3.0 and Hot Lingerie 7.7 .
Good Luck!
1. Կոմպը կարա անվերջ սպասի
2. Կոմպը քեզ իր նախորդ օգտագործողների հետ չի համեմատում
3. Կոմպին իր նախորդ օգտագործողները չեն զանգում
4. Կոմպի համար միևնույնա, թե դուք ինչ տեսք ունեք
5. Կոմպը երբեք չի մոռանում ձեր ծննդյան օրը
6. Կոմպը չի հարցնի. “Քո մոտ ուրիշ կոմպ կա?”,
7. կոմպը երբեք չի խոսում ամուսնության մասին
8. կոմպը չի ջղայնանում, երբ դու իրան շատ դանդաղ ես պատասխանում
9. կոմպը չի նայում քո հեռախոսի համարները
10. կոմպը չի ստուգում գրպաններդ
11. կոմպը չի ասում “արի ընկերներ մնանք”
12. կոմպը քո բրիտվայով չի սափրվում
13. կոմպը ամեն անգամ սկանդալ չի անում, երբ դու ուշ ես տուն գալիս
14. կոմպը հանգիստ կարող ես միացնել ու անջատել
15. կոմպը միշտ պատրաստա անել այն, ինչ դու ուզում ես նրանից
16. կոմպին տարիքային տարբերությունը չի հետաքրքրում
17. կոմպին չի հետաքրքրում դուք ամուսնացած եք, թե ոչ
18. կոմպը չի կարող հղիանալ
19. կոմպը չի նեղանում, եթե դուք ուրիշ կոմպ եք օգտագործում
20. կոմպը չի առաջարկում ծանոթանալ իր ծնողների հետ
21. դու կարաս կիսվես կոմպով քո ընկերների հետ
22. կոմպը օրական 100 անգամ չի զանգում
23. կոմպը ձեր հետ ապուշ խաղեր չի խաղում, մինչև որ դուք նրան չխնդրեք
24. կոմպը չի վիրավորվում նրանից, որ ձեզ իր ընկերները դուր չեն գալիս
25. կոմպի հետ շփվելու սեանսը տևումա միջինը չորս ժամ
26. Քոմփյութերից երբեք ներողություն խնդրելու կարիք չկա
27. դուք կարող եք այցելել կոմպին ցանկացած ժամանակ ու ինքը միշտ պատրաստ է
28. կոմպին պետք չի ասել, որ դու իրեն սիրում ես
29. կոմպի մայրը իր նման կոմպա
30. կոմպը չի խնդրում զիբիլը թափել
31. կոմպը չի խաբում
32. կոմպը հիշաչար չի
33. կոմպը միշտ կսպասի քեզ, մինչև դու բանակից գաս
34. կոմպը քո թրաշը չի նկատում
35. կոմպին պետք չի տուն ճանապարհել
36. կոմպը ամիսը մեկ չի գժվում
37. կոմպը իր իրական գինը գիտի
38. երկու կոմպ հեշտությամբ իրար հետ լեզու են գտնում
39. կոմպը կյանքը հեշտացնումա
40. կոմպից երբեք չես վարակվի տարբեր հիվանդություներով
P.S. Սիրելի աղջիկներ այս ամենը իհարկե ճիշտ է, բայց կա շատ կարևոր մի բան, որ չունեն կոմպերը… դա ձեր սերն է: ինչ ուզում ես արա, կոմպը դրանից չի սկսի քեզ ավելի շատ կամ ավելի քիչ սիրել: Սերը դա մի հաճույք է, որը ոչ մի բանի հետ չես փոխի ![]()
Համալսարանի ֆակուլտետների միջանցքներով քայլելիս կլսես շաաատ “հաճելի” ու “գրական” բառեր, որոնք այդքան էլ հայկական ծագում չունեն… Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը բացառություն չի կազմում
Եվ այսպես, գրում ենք քյարթու բառեր ու նրանց բացատրությունը:
Մենք սկսենք, դուք շարունակեք…
Ցբխել –շատ ուժեղ կոտրել, հարվածել, քարուքանդ անել
Հորս արեւ արա- արտահայտություն, որ ասում է ամեն ինչ եւ չի ասում ոչինչ միաժամանակ:
Լռվել- մի տեղ երկար ժամանակ մնալ
ղժժալ- շատ ուժեղ ծիծաղել
Տժժալ- հաճելի ժամանակ անցկացնել
սֆթուց – սկզբից
կիշկվել- շատ ուտել
Մեռնեմ օկոլո տեբյա- ???????
Բոց- արտասովոր, տարօրինակ, յուրահատուկ
Աբրանք- իր կյանքի իմաստը չգտած անձնավորություն
ՀՀ Մշակույթի և Սպորտի նախարարությունների աննախադեպ բարձր հովանու ներքո, Հայաստանում կկայանա նոր սպորտաձևի առաջին բաց առաջնությունը: Նոր սպորտաձևը կոչվում է ‘օդնոլկասնիկով աղջիկակպցնում’ և արդեն հասցրել է դառնալ հայ երիտասարդների ամենասիրվածը: Կանոնները շատ պարզ են՝ երիտասարդները պետք է մտնեն www.odnoklassniki.ru կայքը և փորձեն առավելագույնս շուտ ծանոթանալ հայ աղջկա հետ, քանի որ ռուս աղջկա հետ ծանոթանալու տարբերակները վաղուց դրված են հայ տղայի գենետիկ կոդում: Աղջկա կողմից պատասխան ուղարկված յուրաքանչյուր սմայլիկ գնահատվում է 1 միավորով, պաչիկ 3 միավոր, եթե աղջիկը մարզիկի նկարը գնահատում է 5+, ապա մարզիկը ստանում է 5 միավոր, եթե աղջիկը համաձայնվում է մարզիկի հետ հանդիպել սրճարանում, ապա մարզիկը ստանում է 100 միավոր, իսկ եթե գործը ավարտվում է սեքսով, ապա դատավորները մարզիկին շնորհում են 500 միավոր և վերցնում են այդ աղջկա հեռախոսահամարը:
«iPhone-ը աղջիկների մագնիս է» – պնդում է Simpo $$$ Karenchik-ը
Simpo $$$ Karenchik անունով հանդես եկող մարզիկը մեզ հետ կիսվեց իր մարտավարության նրբություններով: «Ես շեշտը դրել եմ իմ նկարների վրա, սաղ նկարներումս երևում ա, որ ես iPhone եմ բռնում: Իսկ մրցույթի օրը կավելացնեմ մի նկար, որտեղ ես iPhone եմ բռնում ու սիպտակ դորջարի ռույլին եմ» – ասաց Simpo $$$ Karenchik-ը: Մեկ այլ մարզիկ Hopar մականունով նշեց, որ իր նկարից լավը չկա, քանի, որ նկարում նա նստած է ճոխ սեղանի շուրջ քաղաքական գործիչներ Առնոլդ Շվարցենեգերի և Գագիկ Ծառուկյանի կողքին: «Ձյաձ ջան, էտի դե ֆոտոշոպա, բայց նանարներին շատա դուր գալիս» – կիսվեց մեզ հետ Hopar-ը:
Սակայն ոչ բոլոր մարզիկներն են շեշտը դնում նկարների վրա, ինչպես օրինակ TXUR TXA 007 մականունով մարզիկը: «Ստեղ կարևորը կարանաս աղջկան խոսացնես, մտնես նրա հոգին ու փոթորիկ անես: Շատ եմ օգտագործում Շեքսպիրի սոնետները, իհարկե աղջիկներին ասում եմ, որ ես եմ գրել» – ասաց ԵՊՀ ուսանողը և ավելացրեց «Շատ կորևոր ա, թե ոնց խոսակցությունը կբացես: Օրինակ ես գրում եմ աղջկան «բա քեզ չե՞ն փնտրում», նա հարցնում ա «ո՞րտեղ» ու ըտեղ ես գրում եմ «երկնքում, չէ որ դու հրեշտակ ես» ու էդ պահից աղջիկը իմն ա»: Վերջապես 2Pac xXx մականունով մարզիկը խոստովանեց, որ նա կենտրոնանում է տգեղ, գեր և չափազանց մազոտ աղջիկների վրա: «Իչքան աղջիկը գեշ, ենքան հեշտա կպնում» – նկատեց մարզիկը և հույս հայտնեց, որ գեշ աղջիկները Երևանից անպակաս կլինեն:
Մինչ մարզիկները պատրաստվում են առաջնությանը Bee Line ընկերությունը նախատեսում է րոպեավճար մտցնել www.odnoklassniki.ru կայքը այցելելու համար: Ընկերության ներկայացուցիչը մերժեց, որ այդ քայլը արվելու է հայ սպառողին ևս մի նոր ձևով փողազերցելու համար և հիմնավորեց, որ դա պայմանավորված է միջազգային շուկայի ժամանակակից տենդենցներով, ինտերնետի սերվերներով, HTTP port-երով և այլ մոգոնված պատճառներով:
Միջնակարգ կրթությամբ կանանց ասոցիացիան ողջունեց նախաձեռնությունը, քանի որ այն առավելագույնս կնպաստի ծննդաբերության աճին:
www.armcomedy.com

Մաթ. Անալիզ
Բ. Գրիգորյան
…ես գրում եմ, մատս ջնջում ա
…մատների արանքով կբացատրենք
…ստե չի երևում հա՞, եկեք երևացնենք
…x-ը եթե փոխվի, պարզ է, որ y-ը կփոխվի կամ չի փոխվի
…մնացածը բանավոր գրեք
…պարոն ընկեր դեկանատ
Գրիգորյան: – ձևակերպենք անալիտիկ ֆունկցիայի միակության թեորեմը
Ուսանող: – անալիտիկ ֆունկցիան միակն է
Դիսկրետ Մաթեմատիկա
Ռ. Տոնոյան
… N=4-ից հետո բնական է դիտարկել 13-ի դեպքը
…(40 րոպե մեզ ապացուցելուց հետո) – դա հանգիստ կարելի էր նույնիսկ ենթադրել
…այդ հեշտությունը տարբեր դեպքերում տարբեր բարդություն ունի
…բազմանդամը գիտեք ինչ բան է` x-ի ինչ որ աստիճան, գումարած x–ի ավելի փոքր աստիճան
Մաթ. Տրամաբանություն
Զասլավսկի
…եվ այսպիսի (0,1) խլդիբլդի թվեր
…ինչպես ասում էր իմ դասախոսը. “ինչքան զիբիլ կա` գցում ենք 0-ի ու 1-ի վրա”
…ես քիչ էր մնում խառնաշփոթվեի
…մինիմիզացիան հիմար է
Ծրագրավորում
Թվային Մեթոդներ
Յու. Հակոբյան
…գնահատենք այս մեծության փոքրությունը
…վեկտորատիպ օբյեկտ
…մի քիչ BOLD գրեմ
Դիֆերենցիալ Հավասարումներ
Գ. Կարապետյան
…ապացույցի սկիզբը շատ արժեքավոր է
…այս վերջին փաստից մենք կօգտվենք մյուս կիսամյակում
…ժամանակից կախված որոշում ենք արագությունը, ջերմաստիճանը և այլն
…ուժեղ հարված է կատարվում թեորեմի ապացույցին
…թեորեմի ապացույցի 75%-ը
…որտեղ f(x)–ը քվազիբազմանդամ է, այսինքն ունի n հատ գումարելիներ
…որտեղ կ-ն հավասար է 0-ի կամ ինչ որ թվի
…լուծումը կետի շնորհք է
…շատ կլասիկ, գեղեցիկ, անալիզի փաստ է
…ես հիշեցնեմ, որ լուծումը կետի շնորհք էր
…սոսնձումնեևը տեղի են ունենում բավականաչափ ողորկ
…համակարգը ունի միակ 0-ական լուծում (ուրիշ դեպքերում երևի ունի 3, նունիսկ 4 հատ 0-ական լուծում)
…Հակոբյանին խեղդում եմ, Շուքուրյանին խնդրում եմ….
Կարապետյան: – այսօր շատ էկզոտիկ բաներ ենք նայում
Ուսանող: – ես չգիտեի, որ գծայինը էկզոտիկ ա
Կարապետյան: – հիմա դուք կարող եք ալգորիթմը համեմատել նախորդի հետ…
Ուսանող: – և զարմանալ
Ուսանող: – Պրծնում ենք էլի..
Կարապետյան: – Չէ, արագ-արագ պրծնել չի կարելի
Դիֆերենցիալ Հավասարումներ գործնական
Ե. Հակոբյան
…այսօր դա ձեզ ո’չ տաքացնում է, ո’չ սառացնում
…նույնությունը չենք մաքրագրում, նույնությունը տեղի ունի
…օգտագործենք եռանկյունաչափական մեկը