Archive for the ‘Express գրառումներ’ Category
իսկ մեր ծրագրավորման գիտելիքները անցյալում ընդհանրապես պետք չէին գա ![]()
Բոլորս էլ գիտենք ուսանողական գիտական ընկերության մասին (ՈՒԳԸ): Ի տարբերություն ուսխորհուրդի, որը կազմակերպում է ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը, ՈՒԳԸ-ն կազմակերպում է ավելի գիտական և ճանաչողական միջոցառումներ (օրինակ. icon-ի տնօրենի այցը կիրառական, CQG ֆիրմայում պրակտիկայի անցման քննարկում CQG տնօրեն` Արսեն Աբրահամյանի հետ): Ուզում եմ պատմել ՈՒԳԸ կայքի մասին` www.sssysu.am, ավելի ճիշտ “իրադարձություններ” կոչվող բաժնի մասին, որը տեսնելու համար կարող եք սեղմել այստեղ:
Ֆակուլտետային ՈՒԳԸ-ների կողմից ամեն օր կազմակերպվում են բազում հետաքրքիր միջոցառումներ և հանդիպումներ, որոնց բոլորի մասին գրվում է այդ բաժնում: Այս կայքի միջոցով դուք նախապես կարող եք իմանալ համալսարանում տեղի ունեցող միջոցառումների մասին և մասնակցել դրանց: Անձամբ ես 2-3 օրը մեկ նայում եմ թե ինչ միջոցառումներ են լինելու շաբաթվա ընթացքում և պատրաստվում դրանց: Ուսխորհուրդի կայքը:
Ինձ այսօրվա դրությամբ մի քիչ անհանգստացնում ա այն վիճակը, որում գտնվում է մեր ֆակուլտետը: Դրա համար ուզում եմ մի քիչ կիսվել իմ 3 տարվա համալսարանական փորձով: Ասեմ ես եկա համալսարան ամեն ինչից անտեղյակ ու շատ էի սիրում դպրոցում մաթեմատիկա առարկան: Գալով համալսարան մի քիչ հիասթափություն ապրեցի մաթեմի պահով, ու սկսեցի շաաատ քիչ ուշադրություն դարձնել դրան, մտածելով որ այդ ամենը ծրագրավորման համար պետք չեն, սակայն ինչպես հիմա զգացի չարաչար սխալվել եմ ու ցավում եմ դրա համար: Ինչևէ ինչ եղել եղելա: Դրա համար ձեզ ուղղակի խորհուրդ կտամ առաջին եկրորդ ինչու չէ երրորդ և չորրորդ (չնայած չորրորդ կուրդս արդեն ուշա դրա մասին մտածելու համար եթե մինչև եդ չես մտածել
) Սա ինչ վերաբերվում էր այն արտահայտության «էէէ զզվանք թե ինչներիս ա էսքան մաթեմ պետք, որ մենք ենք անցնում», հավատացեք պետք ա
Որովհետև ծրագրավորողը էն չի, որ ծրագրավորման լեզու գիտի, կամայական լեզու կարելի ա մի քանի ամսում ամենաշատը, որ լավ աշխատես սովորես: Ծրագրավորողը էն ա ով ալգորիթմ գիտի ու փորձ ունի դրանք կիրառելու մեջ: Իսկ այդ փորձը ձեռք ա բերվում տարիների ընթացքում, իսկ արանց լավ մաթեմատիկական հիմքերի և մաթեմատիկական մտածելակերպի ալգորիթմ կառուցելը մեղմ ասած հեշտ գործ չի:
Հիմա ինչ վերաբերվում ա ծրագրավորմանը:
Չգիտեմ ինչի ա տենց համատարած բնույթ ստացել Web programming-ը ուր գնում ես էդ են քեզ հարցնում, Web գիտե՞ս: Ու նենց տպավորություն ա որ ուրիշ հետաքրքիր բան չկա Web-ից բացի
Ու արդեն էնքան Web ծրագրավորող կա, որ թող ու փախի: Կան շատ հետաքրքիր ոլորտներ ու լիքը լեզուներ որոնց մասնագետների պակաս կա Հայաստանում, իսկ եթե նույիսկ դրա կարիքը չկա Հայաստանում պետք չի դրանից վախենալ, (պաչեմ ինտերնետի ճակատը
): Օրինակ հեչ մարդ կա որ փորձել ա զբաղվել iPhone SDK-ով, Apple Mac OS միջավայրում ծրագրավորմամբ: Ու էլի սենց լիքը բաներ: ասածս ինչա փորձեք կողմնորոշվել այն ոլորտում որտեղ ձեզ լավ կզգաք և հետաքրքիր կլինի, և ինչու չէ լավ վարձատրվող կլինի, ու ինչքան շուտ անեք այդքան լավ: Ու ասեմ իմանաք մաթեմատիկական լավ հիմքերով ծրագրավորողների համար գործատուները կռվում են
Այսքանը, հուսով եմ ինչ-որ չափով օգնեցի բոլորին ![]()
Այս նկարները ԻԿՄ ֆակուլտետի պատերի նկարների մի մասն են ընդամենը: Անձամբ ես մեր տան պատերին նկարում եի 4 տարեկանում, հետո ինձ բացատրեցին, որ պետք է նկարել ու գրել միայն թղթի վրա… 
P.S. Ուզում եմ նշեմ, որ ֆակուլտետի սեղանները շատ լավ ու մաքուր վիճակում են և այս 2-3 տարվա ընթացքում ամբողջովին փոխարինվել են նորերով: Սիրելի ուսանողներ պետք չէ դրանք կեղտոտել ու փչացնել անտաղանդ “ստեղծագործություններով”:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը փետրվարի 25-ին 13:00-ին Երևանի Պետական Համալսարանում համալսարանի կարիերայի կենտրոնի հետ կանցկացնի Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ սեմինար հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ:
Վերջացան արձակուրդները։Կրկին վերադառնում ենք սովորական ուսանողական առօրյաին…կրկին դասեր և դրանց հետ կապված խնդիրներ…
Հենց միայն առավոտն արդեն իսկ սկսվում է մշտապես գոյություն ունեցող սուր պրոբլեմով։Ամեն առավոտ,երբ դուրս ես գալիս տանից ու գնում կանգառ,ստիպված ես լինում երկար սպասել երթուղային տաքսու,որը կհասցնի քեզ համալսարան։Սպասում ես և ստիպված տեղավորվում առաջին պատահած, առանց այդ էլ լիքը, երթուղային տաքսու մեջ։
Երբ կանգառում կանգնում է մեր կանգնեցրած երթուղային տաքսին,ուրախանում ենք…Ուրախ ենք նույնիսկ կանգնած գնալուն,միայն թե վերջում տեղ հասնենք։ Շատ հաճախ ուշանում ենք դասերից հենց տրանսպորտի պատճառով։Ստիպված ժամանակից շատ շուտ ենք դուրս գալիս տանից,որպեսզի կարողանանք հասնել համալսարան։Կարծես երկու տարբերակ գոյություն ունի միայն` կամ հասնել շատ շուտ,կամ ուշանալ։
Որքան լավ կլիներ,որ համալսարանը ունենար ավտոբուսներ,որոնք առավոտյան ուսանողներին կհասցնեին տեղ։Չէ,բնավ պարտադիր չէ,որ այդ ավտոբուսները անվճար լինեին…Միևնույն է վճարում ենք տրանսպորտի համար,իսկ դատարկ և հարմարավետ ավտոբուսների համար առավել ուրախությամբ կվճարեինք։
Համոզված եմ,որ ուսանողության ութսուն տոկոսը համամիտ կլինի իմ հետ,քանզի բոլորս էլ առնչվում ենք այս խնդրի հետ։Հուսով եմ,որ այս խնդրի իմ առաջարկած լուծումը իրականությունից հեռու անմիտ ցանկություն չէ,և որ մի օր այն կիրականանա…
Վայելեք…
P.S. Նոր բաժին մեր բլոգում, YouTube-ից վերցված հետաքրքիր վիդեոներ![]()


