Archive for the ‘Express գրառումներ’ Category

Ինչպես ստեղծել theme Google Chrome-ի համար

Express գրառումներ | Հեղինակ Hrant
Mar 10 2011

Google Chrome ThemesGoogle Chrome բրաուզերը թողարկվեց 2.5 տարի առաջ ու կտրուկ արագացրեց բրաուզերների զարգացման տեմպերը: Միանգամից փոխվեցին բրաուզերի արագության ու հարմարավետության չափանիշները, բոլոր բրաուզեր արտադրող ֆիրմաները սկսեցին նորանոր ֆունկցիաներ ավելացնել իրենց ծրագրերում` մրցակցությանը դիմանալու համար:

Այդպիսի նորություններից էր բրաուզերի արտաքին տեսքը փոխելու հարմար մեխանիզմի ստեղծումը: Այսինքն, անել այնպես, որ ցանկացած օգտագործող, չլինելով ծրագրավորող ու չիմանալով բրաուզերի աշխատանքի մանրամասները, կարողանա հեշտությամբ փոխել բրաուզերի տեսքը, այլ կերպ ասած` ստեղծել theme:

Chrome-ում, սկսած 3րդ վերսիայից (ի դեպ, երեկ թողարկվեց արդեն 10րդ վերսիան!), կարող եք ներբեռնել բրաուզերի նոր theme-եր: Այդ theme-երը իրենցից ներկայացնում են .crx ֆայլեր` առաջին հայացքից անհասկանալի, բայց իրականում շատ պարզ կառուցվածք ունեցող:

Տեխնիկական մանրամասներ

.crx ֆայլը իրենից ներկայացնում է սովորական zip archive, որոշակի լրացուցիչ ինֆորմացիայով: Ֆայլի սկզբում մի քանի բայթ այդ metadata-ն է, այնուհետև` zip-ի պարունակությունը: Ունենալով zip-ը, դժվար չէ ստանալ համապատասխան .crx-ը: Theme-ին համապատասխանող zip-ում կա մի ֆոլդեր images անունով, որտեղ տեղակայվում են theme-ի բոլոր նկարները: Կա նաև մի ֆայլ` manifest.json անվամբ, որտեղ JSON ֆորմատով գրվում է theme-ի անունը, նկարագրությունը և բոլոր բնութագրիչները. բրաուզերի որ մասում որ նկարը պետք է լինի, ինչը ինչ գույնով պետք է ներկվի և այլն: Ավելի մանրամասն բոլոր բնութագրիչների մասին կարող եք կարդալ code.google.com-ում: Read the rest of this entry »

վաղը 8:30 դասի…

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Feb 06 2011

Դե ինչ, այսօր ձմեռային արձակուրդների վերջին օրն է, վաղը սկսվում են դասերը: Հուսով եմ որ ձեզանից ոչ մեկը լիկվիդ չունի, իսկ նրանց, ովքեր ունեն,  ցանկանում եմ որ շուտ ազատվեն այդ պոչերից:guns_tb: Այս շաբաթ-կիրակին կիրառականցիների մեծ մասը հանգստանում էր ծաղկաձորում, հիմա երևի բոլորը տանը հոգնած պարկած են կամ էլ քնած:sleep_tb: հեսա մի քանի ժամից բոլորն էլ կգնան քնելու, առավոտյան 8:30 դասի… :wallbash_tb:

Բոլորին մաղթում եմ հաջող ու 5-ով լի ուսումնական տարի Wink

Օգտագործեք լավ ինտերնետ

Express գրառումներ | Հեղինակ admin
Jan 09 2011

Հայաստանում շատերն են սիրում բողոքել ինտերնետից:Մարդկանց մեջ մի զանգված կա,ովքեր բողոքում են բջջային և ինտերնետ կապից: Կան նաև այնպիսիները,որոնք բողոքում են օպերատորի կողմից ներկայացվող <<կեղծ>> հաշիվներից(իսկ ավելի կոնկրետ նրանք պնդում են,որ օպերատորը ներկայացրել է, իրենց օգտագործածից ավել գումար):Այս բողոքներն հիմնականում ուղված են <<ԱՐՄԵՆԹԵԼ ՓԲԸ>> -ի կողմից մատուցվող ֆիքսված ցանցի դեմ: Այդպիսի մեծ հաշիվներ գալիս են բաժանորդների մեղքով,քանի որ <<ԱՐՄԵՆԹԵԼ ՓԲԸ>>-ն նախապես զգուշացնում է`այն բաժանորդները ովքեր օգտվում են BeeLline Dial-Up ծառայությունից,նախապես ակտիվացնել ծառայությունը,որր թույլ չի տալիս անիմաստ զանգերի հոսքը դեպի արտերկիր:Իսկ ահա բաժանորդները չհետևելով այս ցուցումներին հայտնվում էին անախորժ պատմության մեջ: Փառք Աստծո 2010-ը հայաստանում եղավ տեղեկատվական ոլորտի առաջընթացի տարի:2010-ի ընթացքում հայաստանում մանրածախ ինտերնետի գները նվազեցին 4 անգամ,իսկ ինտերնետի բաժանորդների թիվը շատացել է մի քանի անգամ:Իսկ հիմա անդրադառնամ ինտերնետ կապի որակին:Հայաստանում ինտերնետի որակը գտնվում է միջին մակարդակի վրա,սակայն բաժանորդներ չեն զլանում բողոքել կապից`այո կարելի է բողոքել բայց ոչ անիմաստ տեղը: Շատեր առանց բոլոր նյուանսները հաշվի առնելու բաժանորդագրվում են <<VivaCell-MTS>>-ի կամ <<orenge>>-ի կողմից մատուցվող ինտերնետ ծառայությանը:Նրանց կողմից առաջարկող ինտերնետը հենված է բջջային կապի`իսկ ավելի կոնկրետ 3G(HSUPA) տեխնոլոգիայի վրա:Վերնշվածների առաջարկները բաժանորդներին գցում են մոլորության մեջ:Նշված ծառայությունը առաջարկում է մինչև 7.2ՄԲ/Վ արագություն:Սակայն ինտերնետի արագությունը կախված է ցանցի ծանրաբեռնվածությունից, իսկ հատկացված գիգաբայթերը սպառելուց հետո ինտերնետը միանգամից մի քանի անգամ դանդաղում է, այն մարդիկ ովքեր ակտիվ ինտերնետ կյանք են վարում(նայում են օնլայն կինոներ, վիդեոներ ու ծրագրեր են ներբեռնում…) այդ մի քանի գեգաբայթը շատ արագ վերջանում է և այն բաժանորդները ,ովքեր չեն հասցրել հետ վերադարձնել մոդեմները 16 օրվա ընթացքում,ստիպված են լինում մի ամբողջ տարի տառապել <<էտ անտեր ինտեռնետի ձեռը>>:  Իմ կարծիքով ավելի ճիշտ է ընտրել հաստատուն ու անսահմանափակ ինտերնետ, ինչպիսին առաջարկում են Hi-Line, Icon, Ucom….

Բացի այս ամենից պետք չէ ամեն ինչ բարդել ինտերնետ տրամադրող ընկերության վրա… մաքրեք ձեր համակարգիչը վիրուսներից, մաքրեք բրաուզերի cache-ը անջատեք ավելորդ տրաֆիկ օգտագործող ծրագրերը ու կտեսնեք, որ ինտերնետը մտնելը դարձել է ավելի հաճելի Wink

հեղինակ Հայկ Գրիգորյան

Շնորհավոր կիրառականցիներ

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Dec 31 2010

Սիրելի կիրառականցիներ շհնորհավորում եմ ձեր նոր տարին, ցանկանում եմ որ 2011 թվականը լինի հինգերի առատության տարի, որ ձեզ դաս տան միայն խելացի ու բարի դասախոսները, որ երբեք լիկվիդը ձեր դուռը չթակի :thumbdown_tb: Ու ի սրտե մաղթում եմ, որ ձեր ուսանողական կյանքը լինի էլ ավելի հետաքրքիր, ուրախ ու անակնկալներով լի:)

Տարին լինում է նենց, ոնց այն դիմավորում ես… դե ուրեմն եկեք այս գիշեր չքնենք ու մի լավ ուրախանանք:drunk_tb::clap_tb:

HAPPY NEW YEAR!!!

Express գրառումներ | Հեղինակ Karen Ghandilyan
Dec 31 2010

Ժամեր անց կղողանջեն զանգերը և բոլորս միասին կճանապարհենք 2010 թվականը և կդիմավորենք 2011: Ոտք ենք դնում 21-րդ դարի թ-րդ տասնամյակ: 2010 թվականում մեր ֆակուլտետում շատ բաներ տեղի ունեցավ: Փոխվեցին որոշ լսարանների նստարանները: Ճիշտ է ոչ երկար ժամանակ նստարանները մնացին առանց “գրաֆիտիների”, եթե իհարկե կարելի է այն այդպես անվանել: Ինչևէ չշեղվեմ թեմայից: Ճանապարհեցինք 4-րդ կուրսեցիներին, որոց թվում են այն մարդիկ են` ում շնորհիվ գոյություն ունի այս բլոգը: Դիմաորեցինք առաջին կուրսեցիներին և այլն:  Դե ինչ հարգելի Կիրառականցիներ և ոչ միայն վատ հիշողությունները թողնենք 2010 թվական և 2011 դիմավորենք բարձր տրամադրությամբ: Բոլորիս ցանկանում եմ նորանոր հաջողությունների,ուսման, գիտելիքի, սիրո, երջանկության տարի: Թող 2011 թվականին կատարվեն այն բոլոր երազանքները,որոնք չհասցրեցին կատարվել 2010-ին: Լիկվիդներից հեռու տարի լինի:

100-րդ գրառում: բլոգի պատմություն

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Nov 08 2010

Սա 100-րդ գրառումն է որ կատարվում է այս բլոգում: Անչափ ուրախ եմ որ հասանք այս մակարդակին, որ դեռ նոր էինք սկսել կասկածում էի որ կարող ենք բլոգը երկար պահել, բայց ինչպես տեսնում եք ստացվում է ու ստացվում է շատ լավ Smile Ուզում եմ պատմել բլոգի պատմությունը` ինչից է սկսվել և ուր է գնում: IT clubներից մեկի ժամանակ Neomedia ընկերության կողմից առաջարկ եղավ կիրառականի համար բլոգ սարքել: Ես, Վարդը Պապիկյան ու Վահեն Սարգսյան որոշեցինք որ  կվարենք բլոգը: Բլոգի կառոցվածքին և wordpress-ից օգտվել սովորել ենք Yum-Yum կաֆեում :thumbup_tb: հավաքվում էինք այնտեղ ու Պապիկյան Վարդանը մեզ երեքիս սովորացնում էր ինչը ոնց պետք է արվի : առաջին գրառումը ողջույնի խոսքն էր որը գրվեց սեպտեմբերի 22-ին:  Հետո գրեցինք դասախոսների բոցերը, որը կարդացել են 5250 անգամ, հենց բոցերից էլ բլոգը հայտնի դարձավ: Հետո գրվեցին բազմաթիվ հետաքրքիր պոստեր որոնց ցուցակը բլոգի աջ հատվածում է… մեր մասին 2 անգամ պատմվել է Լյունսե ռադիոհաղորդման շրջանակներում և նաև  Հ1-ի ինտերակտիվ հաղորդման մեջ: Հիմա ունենք 8 հեղինակ, որոնք պարբերաբար գրառումներ են կատարում բլոգում, հույսով եմ այս թիվը կշատանա, իսկ բլոգը կշարունակի ծաղկելSmile

5 կետ հաջողակ դառնալու համար

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 05 2010

Ինչ է պետք հաջողակ լինելու համար? Հարց, որ ամբողջ աշխարհը տալիս է և շատ քչերը ունեն դրա պատասխանը: Ամեն մարդ իր համար է փնտրում հաջողության հասնելու բանալին, բայց միշտ չէ, որ գտնում է: Պատճառն այն է, որ սովորաբար սխալ ծայրից են սկսում փնտրտուքները: Հարցը ընդհանրապես նրա մեջ չէ, թե ինչ քայլեր անես, որ լինես հաջողակ, հարցը մարդու մտածելակերպի մեջ է, և հաջողակ է այն մարդ ով ունի հաջողակ մտածելակերպ, և այդպիսի մտածելակերպով մարդիկ ամենուրեք են հաջողակ լինում, թե՛ անձնական կյանքում, թե՛ մնացած ոլոտներում: Այժմ փորձենք տալ 5 կետ հաջողակ լինելու համար:

  1. Ամենապարզ բանը, որ կարելի է մտածել, թե ինչ է պետք հաջողակ լինելու համար, դա հաջողակ լինելն է Smile : Այսինք, դու չպետք է մտածես, որ դու անհաջողակ մարդ ես, չպետք է բողոքես, որ քեզ ոչ մեկ շանս չի տվել քո ուժերը ցույց տալու համար, պետք չէ բողոքել կառավարությունից և մնացած ամեն ինչից, միայն թեկուզ այն բանի համար, որ դրանք դատարկ խոսակցություններ են, և իզուր ժամանակի ծախս: Դրա փոխարեն փորձիր քայլեր ձեռնարկել , պարզիր թե ինչն է, որ կանեիր մեծ հաճույքով, կապ չունի դա ինչ է:
  2. Եղիր նախաձեռնող: Այո պետք է մտածել, թե ինչ լավ կլիներ որ անեիր, բայց եթե դա մտքերից  չի անցնում գործնական ոլորտի, արդեն իսկ իզուր ժամանակի ծախսի է վերածվում:
  3. Կապ չունի, թե կողքինները ինչ են ասում, կապ չունի որ նրանք չեն հավատում, որ դու դա կարող ես անել: ԴՈւ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՍ, ՈՐ ԱՄԵՆ ԲԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՍ ՀԱՍՆԵԼ: Եթե սկսես հաշվի առնել ուրիշների “ոգևորիչ” խոսքերը, կգա կյանքում մի պահ, որ կհասկանաս, որ ողջ կյանքդ ապրել ես ուրիշների կարծիքի համար, և այժմ ոչ մի բան չունես, զուտ այն բանի պատճառով, որ հավատացել ես, որ չես կարող այդ ամենը անել:
  4. ԵՂԻՐ ՀԱՂԹՈՂ: Հաղթողը նա չէ, որ երբեք չի պարտվում,  հաղթողը նա է, ով երբեք չի հանձնվում:  Սա ահագին մտածելու տեղ է տալիս… Այսինքն պետք չէ կոտրվել այն բանից, որ ինչ-որ բան քո մոտ չի ստացվել, դու հաղթել ես, եթե մինչև վերջ չես հանձնվել: Փորձիր մեկ այլ բան, ես քեզ հավատացնում եմ, մի օր շատ կամ քիչ բաներ փորձելուց հետո, դու կգտնես քո հաջողությունը:
  5. Մի վախեցիր: Նկատի ունեմ ընդհանրապես: Մի նայիր թե կողքդ ինչ է կատարվում, մի նայիր, որ բոլորը փորձել են և չի ստացվել: Մի գուցե դու հենց այն մարդն ես ում մոտ դա պետք է ստացվի: Մի նայիր որ կողքդ ամեն ինչ փուլ է գալիս, ամենը քայլելով ընկնում են, եթե ուզես կարող ես կոտրվել, և անցնել մնացածի հոսքի մեջ: Բայց կարող ես ուժեղ լինել, և չնայած շուրջդ խավար ու ցուրտ լինի, դու կարող ես լույս լինել:

Այս պարզ 5 կետերի մեջ շաաաատ մտածելու տեղ կա: Եթե ունես որոշում հաջողակ լինելու, հուսով եմ սա քեզ կօգնի, և կլինես  հաջողակ մարդ: Իսկ եթե այս ամենը քեզ համար չինական այբուբեն է, այդ դեպքում էլ հոգ չէ Wink  Կգա ժամանակ կհասկանաս ինչ էր այստեղ գրված: Եթե կուզես մի տեղ պահիր այս 5 կետը: Ձեզ բոլորիդ հաջողություն:

Սիրով՝

Գագիկ Կյուրկչյան

Բլոնդինկան գրատախտակի մոտ!

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Sep 27 2010

Որոնողական հարցումներ :D

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Sep 12 2010

Այստեղ գրված են ամենահետաքրքիր որոնողական արդյունքները ինչի շնորհիվ հայտնվել են մեր բլուգում:

1.էլյա հովհաննիսյան հեռախոս :lol_tb:
2.մաթեմատիկայի մասին գիրք
3.շեքսպիրի սոնետները հայերեն
4.shorer erekoyan
5.տիգրան կարապետըան :thumbdown_tb:
6.ինծ է կմախքային ծառ
7.քյառթու :mad2_ee:
8.axjik odnoyum
9.ես քեզ սիրում եմ :wub_tb:
10.odnoklassniki.ru :flush_tb:
11.հումոր հեռախոս
12.երեվանի պետական համալսարանի դասախոսներ
13.mankatun
14.feliks xachatryan:wallbash_tb:
15.arajin kurseciner :blush_tb:
16.բրոունյան շարժում ռեֆերատ
17.տտ նորություններ
18.ռեֆերատներ սեր եւ ընկերություն
19.ինֆորմատիկայի դերը մարդու կյանքում
20.tonacar

Ինտերնետը “դավադիտա” արել!

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Jun 06 2010

Ինտերնետը “դավադիտա” արել?!

www.internetdostal.ru կայքը դարձրեք մեկնարկային էջ ու ամեն ինչ լավ կլինի:thumbup_tb: