Archive for the ‘Միջոցառումներ’ Category

Adobe CS5.5 Camp

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Sep 07 2011

Սեպտեմբերի 15-ին ժամը 13:00 - 19:00 Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի երկրորդ հարկի դահլիճում տեղի կունենա  Adobe CS5.5-ին նվիրված սեմինար: Կլինեն մրցույթներ, որոնց հաղթողները կստանան գրքեր ու ծրագային փաթեթներ Adobe-ից:

Agenda:
12:30 – 13:00 – Welcome: Registration.
13:00 – 13:30 – Introduction of new creative futures of CS5.5.
13:30 – 14:00 – Adobe CS5.5: Make an impact with all your images and designs for video, print, the web, and mobile devices with Adobe CS5.5 Extended software.
14:00 – 14:30 – Adobe Flash Builder 4.5 Create and author rich interactive content for virtually any screen with Flash Professional CS5.5 abd Flash catalyst 5.5.
14:30 – 15:00 – Break
15:00 – 15:30 – Dreamweaver CS 5.5 with expanded HTML5 and CSS3 capabilities and native application framework support. Creating Mobile application.
15:30 – 16:00 – Flash Professional CS5.5: what’s new in this edition. Enhanced performance and new features for designers and developers
16:00 – 16:30 – Photoshop CS 5.5 Extended: Touch Software Development Kit (SDK), Adobe Nav, Color Lava and Eazel—three iPad apps that implement the Photoshop SDK.
16:30 – 17:00 – Adobe InDesign CS5.5: new tools that make it simple to create and publish interactive magazine and newspaper content for tablet computers.
17:00 – 17:30 – Flash Catalyst 5.5: can be handed off directly to a developer for coding in Adobe Flash Builder 4.5 Design tool for creating applications. AIR:Adobe Integrated runtime:
17:30 – 17:45 – Break
17:45 – 18:15 – Creating AIR application with AdobeCS5 package:
18:15 – 19:00 – “Master of PS” Competition for PS artwork: Win Design Premium CS5
19:00 – 20:00 – Open Q and A

kirarakan.info-ն Արցախում

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Sep 07 2011

Սեպտեմբերի 2-4 Արցախում տեղի ունեցավ Բարքեմփ Արցախ 2011-ը:
Ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ շատ ընտիր էր, մեեեծ շնորհակալություն կազմակերպիչներին ու Արցախի Հանրապետությանը ֆինանասավորելու համար: Այնտեղ ներկայացրեցի կիրառականի բլոգի մասին պատմող պրեզենտացիա, պատմեցի ինչպես է ստեղծվել, ոնց է զարգացել ու ինչի համար է պետք:  Բարքեմփից հետո գնացինք Շուշիի թանգարանը, Ջդրդուզ, եղանք Ղազանչեցոց եկեղեցում, 3 ժամ մեքենայով գնացինք Դադիվանք ու 3 ժամ էլ հետ եկանք Grin, նկարվեցինք Գանձասարում ու տատիկի ու պապիկի արձանի մոտ, մասնակցեցինք Արցախի քսանամյակին,  երբեք չեմ մոռանա ժենգյալով հացը…
Մի խոսքով  շատ օգտակար, հաճելի ու տպավորություններով լի ճամփորդություն էր, շատ բան սովորեցի ու շատ բան տեսա Smile
P.S.  Հետո էլ ասում եք kirarakan.info-ից օգուտ չկա, ուզում էի ինչ որ մեկին հետս տանեի, որ կիրառականի մասին երկուսով պատմեինք, այն էլ մարդ չկար Razz

Barcamp Artsakh 2011

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Aug 20 2011

Ս/թ սեպտեմբերի 2-4` Արցախում տեղի կունենա‘’BarCamp 2011 Artsakh’’ երիտասարդական ինտերակտիվ “ոչ կոնֆերանս”-ը`

նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման կենտրոնն է`  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

“BarCamp 2011 Artsakh” միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի և նոր լրատվամիջոցների հեռանկարների ստեղծմամբ:

‘’BarCamp 2011 Artsakh’’-ը միասին կհավաքի տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր լրատվամիջոցների ոլորտի մասնագետների և ծրագրավորողների, համացանց օգտագործողների, բլոգերների, սոցիալական ցանցերի, հեռախոսային համացանց-կապի ստեղծման և ներմուծման, արագ և մատչելի համացանց-կապով և թվային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, լրագրողների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձանց և խմբերի, ովքեր նոր տեխնոլոգիաները և համացանցն օգտագործում են իրենց ամենօրյա աշխատանքում: Այն կնպաստի ԼՂՀ երիտասարդության շրջանում սոցիալական ցանցերից օգտվելու գաղափարի զարգացմանը և արտերկրի երիտասարդների հետ կապերի ստեղծմանը:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնանակցել Barcamp Artsakh 2011-ին, կարող են դիմել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն հետևյալ հասցեով՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 63։

Հեռախոսներ՝ +3747 97-19-55, բջջ.՝ .+374 97 30-47-13

Էլ. Փոստ՝ leonnkr@gmail.com

Կայք՝ www.artsakhtoday.com։

Հայտերն ընդունվում են օգոստոսի 13-ից մինչև 27-ը ներառյալ։ Հայտերի քննարկման ժամկետը՝ 3 օր։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք տրամադրել հակիրճ անձնական տեղեկատվություն, աշխատանքի վայրը, շնորհանդեսի ենթադրվող թեման։

Աղբյուր՝ http://artsakhtoday.com

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպում է Barcamp Artsakh 2011-ը։

Երկօրյա Chrome Hackaton. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Aug 18 2011

2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackaton` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackaton-ին:

Ինչ է այն իրենից ներկայացնում

Chrome Hackaton-ի  մասնակիցները միևնույն սրահում փորձելու են Chrome դիտարկիչն  օգտագործողների կողմից առաջադրված ցանկություններից որոշներն իրագործել:

Առաջադրանքները լուծելու համար հարկավոր  է լինելու գրել հավելումներ (extensions) Chrome դիտարկիչի համար, կամ ստեղծել Chrome Web Apps ծրագրեր: Երկօրյա այս Hackaton-ը հանդիսանում է միջոցառումների շարքի առաջին ու կարևորագույն մասը: Hackaton-ի ընթացքում մասնակիցներին Google+ Hangout-ի միջոցով կօգնեն Google-ի աշխատակիցներ Ilmari Heikkinen-ը (Developer Programs Engineer) Մոսկվայից և Mike West-ը(Chrome Advocate) Սանկտ Պետերբուրգից:

Միջոցառման մյուս մասն իրենից ներկայացնելու է Hackaton-ի արդյունքում ստեղծված հավելումների և ծրագրերի օնլայն մրցույթ-քվեարկություն, որը շարունակվելու է օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում: Միջոցառման երրորդ մասում` հոկտեմբերի 9-ին, Մոսկվայի Գուգլյան գրասենյակում տեղի կունենա DemoFest միջոցառումը, որի ժամանակ կներկայացվեն օնլայն մրցույթի արդյունքերով որոշված լավագույն լուծումները:

Միջոցառման եզրափակումը կլինի հոկտեմբերի 10-ին` GDD 2011 Moscow ամենամյա միջոցառման ժամանակ, որտեղ առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող մասնակիցները կստանան Mac Book Air համակարգիչներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնողները` այլ արժեքավոր նվերներ:

Բոլոր ծրագրավորողներն իրենց հետ պետք է ունենան պորտատիվ համակարգիչ (նոթբուք կամ նեթբուք` ըստ ցանկության):

Ժամանակացույց.

Միջոցառումն ընթանալու է 4 փուլով.

  1. Chrome Hackathon `  Օգոստոսի 27-28
  2. Chrome Contest ` Օգոստոսի 29 – հոկտեմբերի 8 . մեկամսյա օնլայն-մրցույթ, ծրագրավորողները ավարտին են հասցնում իրենց հավելումներն ու ծրագրերը և պատրաստվում եզրափակչին:
  3. DemoFest (եզրափակիչ)` Հոկտեմբերի 9 . Կայանալու է Google-ի Մոսկվայի գրասենյակում:
  4. Հողթողների որոշում և մրացանակների հանձնում GDD 2011 Moscow-ի ժամանակ ` Հոկտեմբերի 10:

Chrome Hackathon-ի օրակարգ  (Օգոստոսի 27-28)

Օր առաջին

  • Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
  • Կոդինգի առաջին սեսիա —Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Ընդմիջում
  • Կոդինգի երկրորդ սեսիա – Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk

Օր երկրորդ

  • Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
  • Կոդինգի երրորդ սեսիա — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Ընդմիջում
  • Պատմություն Chrome Web Store-ի մասին — Alexey Shelestenko, Chrome Web Store, Product Marketing Manager — G+ Hangout միացում Մոսկվայից
  • DemoFest-ի նախապատրաստում — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Նախնական DemoFest — ստեղծված նախագծերի նախնական կարգավիճակի հրապարակում
  • Եզրափակում

Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմը

Gene Sokolov (Engineering Director)
Mike West (Chrome Advocate) 

Ilmari Heikkinen (Developer Programs Engineer)
Stepan Chop (Consumer Operations)

Հետաքրքրե՞ց, ուրեմն առաջ!
Hackaton-ին մասնակցելու համար մասնակիցները պետք է պարտադիր գրանցվեն ԱՅՍՏԵՂ:

Աղբյուր՝ http://www.ireport.am

BarcampEVN’11

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
May 23 2011

Գրառումս վերաբերվում է միայն ու միայն նրացն ովքեր չեն մասնակցել նախորդ բարքեմփներին: Որովհետև եթե նախորդ տարիներին մասնակցել եք, համոզված եմ որ ձեզ շատ է դուր եկել ու այս տարի էլ կմասնակցեք Wink

Ինչ է բարքեմփը? Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

Ում կհետաքրքրի բարքեմփը?? ԲարՔեմփի հիմնական թիրախ խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները։ Մի խոսքով բոլոր նրանք, ովքեր գոնե մի քիչ հետաքրքրվում են ինտերնետով ու նոր տեխնոլոգիաներով:

Որքան պետք է վճարեմ բարքեմփին մասնակցելու համար? Բարքեմփը բոլորովին անվճար է ու ցանկացաց մարդ կարող է գալ ու մասկացել քննարկումներին: Պարզապես պետք է գրանցվել այստեղ http://barcamp.am/hy/barcamp-evn11/join-us/

Երբ է լինելու? Հունիսի 4-5 ժամը 10:00-19:00

Որտեղ է լինելու? Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Բաղրամյան 40

Որտեղից ստանանք լրացուցիչ ինֆորմացիա բարքեմփի մասին?

<<Բլոգինգ>>. սեմինար ԻԿՄ-ում

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Mar 19 2011

Մարտի 17-ին ԻԿՄ ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր <բլոգինգ> թեմայով սեմինար: Սեմինարի ժամանակ ուսանողները ծանոթացան բլոգի տեսակներին, յուրահատկություններին, թե ինչպես կարելի է բլոգ ստեղծել, վարել և գրառումներ կատարել: Մատուցվող ինֆորմացիան ավելի պարզ պատկերացնելու համար սեմինավար Դավիթ Ավետիսյանի օգնությամբ ուսանողներից մեկի համար բլոգ բացվեց:

-Բլոգը կայքի մի տեսակ է, որտեղ մարդը գրում է իր կյանքի, իրեն հետաքրքրող թեմաների մասին, նկարներ, երգեր, վիդեոներ է տեղադրում,- ասաց Դավիթ Ավետիսյանը:

Իսկ սեմինավարներից Թերեզա Թոքմաջյանն անդրադարձավ tumblr.com-ի առանձնահատկություններին:

- Այս սեմինարը նախատեսված էր տարիքով ավելի փոքր՝ 1-ին և 2-րդ, կուրսերի ուսանողների համար: Քանի որ բլոգները հիմա շատ տարածված են, մենք որոշեցինք սեմինար կազմակերպել, որի ժամանակ կներկայացնենք, թե ինչ է բլոգը, որն էլ հնարավորություն կտա նրանց հեշտությամբ բլոգ բացել,-նշեց Ռուզան Հովհաննիսյանը:

Սեմինարի ընթանցքում ուսանողներին հարցաթերթիկներ բաժանվեցին, որտեղ ուսանողները գնահատեցին իրենց ստացած ինֆորմացիան և գրեցին իրենց առաջարկների, դիտողությունների մասին:
հեղինակ՝ Գոհարիկ Արամյան

Ինչպե՞ս ստեղծել բլոգ ունենալով միայն ինտերնետ

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Mar 09 2011

ԻԿՄ ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է ՛՛բլոգինգ՛՛ թեմայով սեմինար:Այն տեղի կունենա մարտի 17-ին,  ժամը 13:30,  կիրառականի 204 լսարանում:

Քննարկվելու են հետևյալ թեմաները
1. Ինչ է բլոգը
2. Բլոգների տեսակները
3. Որտեղ և Ինչպես գրանցել բլոգ
4. Wordpress, livejournal.com,tumblr.com
5. Ինչպես ավելացնել նոր գրառում բլոգում
6. Բլոգի առաջխաղացում որոնաղական համակարգերում
Լսարանում լինելու է անվճար wifi, կարող եք ձեր հետ վերցնել նոթբուքներ, որպեսզի տեղում փորձեք բլոգ գրանցել Wink

Սա էլ facebook-ում միջոցառման հասցեն, կարող եք գրանցվել… http://www.facebook.com/event.php?eid=200240296672638

 

 

Բանականությունը հաղթանակ է տանում: Շախ և մատ!

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Dec 07 2010

Դեկտեմբերի 2-ին Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում մեկնարկեց շախմատի ներֆակուլտետային առաջնությունը: Այս մրցաշարն արդեն ավանդույթ է դարձել ֆակուլտետում: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նարեկ Ղարիբյանի խոսքերով նմանօրինակ միջոցառումներն ու մրցույթները նպատակ ունեն ավելի հետաքրքրիր և բազմաբովանդակ դարձնել ուսանողների առօրյան: Մրցույթին մասնակցում էին առաջինից չորրորդ կուրսի ուսանողները: Նրանցից չորսն արդեն իսկ առաջին կարգ ունեցող շախմատիստներ են:
ՈՒսանողները խաղում էին շրջանային մրցակարգով: Չորս ենթախմբերում հաղթանակած ուսանողները մրցում էին նաև առանձին մրցափուլով` հասնելով վերջնական հաղթանակի: Առաջին խմբում սպիտակներով հաղթանակ տարավ Սարգիս Սուլյանը, որը նշեց, որ ֆակուլտետում բոլորն էլ լավ են խաղում:
Մրցաշարի հաղթողները կձևավորեն ԻԿՄ ֆակուլտետի շախմատի թիմը, որը հետագայում կմրցի մյուս ֆակուլտետների թիմերի հետ, հաջողության դեպքում կմասնակցեն նաև միջբուհական առաջնություններին: Հաղթող ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով:

Մրցարշավի արդյունքներ

1-ին տեղ` Հայկ Ավդալյան
2-րդ տեղ` Միքայել Մարկոսյան
3-րդ տեղ` Ջեմմա Մանվելյան
4-րդ տեղ` Սարգիս Սուլյան

Հ. Գ
Շախմատը ծագել է Հնդկաստանում ավելի քան երկու հազար տարի առաջ: Այն փորձում էր պատկերել հնդկական զորքի կազմը: Հետագայում արդեն խաղը տարածվել է Ասիայում, առավելապես Պարսկաստանում: Պարսկական ձեռագրերից մեկից պարզ է դառնում, որ պարսիկները շախմատը համարում էին բանականության խաղ և խաղի վարջում ասում .<<Բանականությունը հաղթանակ տարավ>>: Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետ նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։
Խաղի անունն առաջացել է պարսկերեն շահ – արքա և մատ – մահացավ բառերից: Սկզբնական շրջանում Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա, Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբները անվանեցին շատրանջ։ Հայերենում պահպանվել է ճատրակ ձևը, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում:

հեղինակ` Լուսինե Սարգսյան

Ավարտվեց “Эрудит квартет” (“Своя игра”) խաղը

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Nov 27 2010

Նոյեմբերի 22-ին ԻԿՄ ֆակուլտետում տեղի ունեցած “Эрудит квартет” (“Своя игра”) խաղի հաղթողները` Այվազյան Համբարձումը, Եսայան Տիգրանը, Ասուլյան Արսենը և ֆակուլտետում խաղը կազմակերպած` Գևորգյան Նորայրը, նոյեմբերի 23-ին մասնակցեցին նույն խաղի միջֆակուլտետային փուլին: Խաղն անցկացվում եր 3 փուլով` բաց, կիսաբաց և մութ: Մեր թիմը փայլեց իր խաղով բոլոր 3 փուլերին էլ և անցավ եզրափակիչ փուլ: Նոյեմբերի 24-ին էլ, եզրափակչում հավաքելով 55 միավոր, դարձավ 2-րդը, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք նրանց: Ապրեք տղաներ !!!

Շնորհավոր տոնդ ՈՒՍԱՆՈՂ!

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Nov 15 2010

Սիրելի կիրառականցիներ, նոյեմբերի 16-ին ԻԿՄ ֆակուլտետում տեղի կունենա միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային տոնին, որը նշվում է նոյեմբերի 17-ին: Այդ օրը երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի լավագույն երեք ուսանողները ԻԿՄ ուսանողական խորհրդի կողմից կպարգևատրվեն պատվոգրերով:

P.S. Ուսանողների միջազգային օրը հաստատվել է նոյեմբերի 17ը 1946թ-ին Պրահայում տեղի ունեցաց ուսանողների միջազգային կոնգրեսի ժամանակ` ի հիշատակ չեխ ուսանողների: Իհարկե այս տոնը ասոցացվում է ուրախ և հետաքրքիր ուսանողական կյանքի հետ, բայց արի ու տես, որ տոնի պատմությունը կապված է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեխոսլովակիայում տեղի ունեցաց մի շարք իրադարձությունների հետ: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին Չեխոսլովակիայի մի շարք ուսանողներ և դասախոսներ որոշեցին կազմակերպել իրենց երկրի անկախության օրը` ի դեմս երկիրը օկուպացրաց ֆաշիստների: Ֆաշիստները ցրեցին հավաքվածներին, արդյունքում սպանվեց վժշկական ֆակուլկտետի ուսանող Յան Օպլետալը: Նոյեմբերի 15-ին տեղի ունեցաց ՅԱն Օպլետալի թաղման արարողությունը կրկին վեռածվեց բողոքի ցույցի:Նոյեմբերի 17-ին վաղ առավոտյան ֆաշիստները շրջապատեցին ուսանողական հանրակացարանը: Ավելին քան 1200 ուսանողներ ձերբակալվեցին: Ուսանողական շարժի ավելի քան իննը ակտիվ ուսանողներ առանց դատի ենթարկվեցին մահապատժի:Հիտլերի հրամանով մինչև պատերազմի վերջ փակվեցին չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները: