Author Archive

Բանականությունը հաղթանակ է տանում: Շախ և մատ!

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Dec 07 2010

Դեկտեմբերի 2-ին Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում մեկնարկեց շախմատի ներֆակուլտետային առաջնությունը: Այս մրցաշարն արդեն ավանդույթ է դարձել ֆակուլտետում: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նարեկ Ղարիբյանի խոսքերով նմանօրինակ միջոցառումներն ու մրցույթները նպատակ ունեն ավելի հետաքրքրիր և բազմաբովանդակ դարձնել ուսանողների առօրյան: Մրցույթին մասնակցում էին առաջինից չորրորդ կուրսի ուսանողները: Նրանցից չորսն արդեն իսկ առաջին կարգ ունեցող շախմատիստներ են:
ՈՒսանողները խաղում էին շրջանային մրցակարգով: Չորս ենթախմբերում հաղթանակած ուսանողները մրցում էին նաև առանձին մրցափուլով` հասնելով վերջնական հաղթանակի: Առաջին խմբում սպիտակներով հաղթանակ տարավ Սարգիս Սուլյանը, որը նշեց, որ ֆակուլտետում բոլորն էլ լավ են խաղում:
Մրցաշարի հաղթողները կձևավորեն ԻԿՄ ֆակուլտետի շախմատի թիմը, որը հետագայում կմրցի մյուս ֆակուլտետների թիմերի հետ, հաջողության դեպքում կմասնակցեն նաև միջբուհական առաջնություններին: Հաղթող ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով:

Մրցարշավի արդյունքներ

1-ին տեղ` Հայկ Ավդալյան
2-րդ տեղ` Միքայել Մարկոսյան
3-րդ տեղ` Ջեմմա Մանվելյան
4-րդ տեղ` Սարգիս Սուլյան

Հ. Գ
Շախմատը ծագել է Հնդկաստանում ավելի քան երկու հազար տարի առաջ: Այն փորձում էր պատկերել հնդկական զորքի կազմը: Հետագայում արդեն խաղը տարածվել է Ասիայում, առավելապես Պարսկաստանում: Պարսկական ձեռագրերից մեկից պարզ է դառնում, որ պարսիկները շախմատը համարում էին բանականության խաղ և խաղի վարջում ասում .<<Բանականությունը հաղթանակ տարավ>>: Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետ նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։
Խաղի անունն առաջացել է պարսկերեն շահ – արքա և մատ – մահացավ բառերից: Սկզբնական շրջանում Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա, Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբները անվանեցին շատրանջ։ Հայերենում պահպանվել է ճատրակ ձևը, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում:

հեղինակ` Լուսինե Սարգսյան

Ավարտվեց “Эрудит квартет” (“Своя игра”) խաղը

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Nov 27 2010

Նոյեմբերի 22-ին ԻԿՄ ֆակուլտետում տեղի ունեցած “Эрудит квартет” (“Своя игра”) խաղի հաղթողները` Այվազյան Համբարձումը, Եսայան Տիգրանը, Ասուլյան Արսենը և ֆակուլտետում խաղը կազմակերպած` Գևորգյան Նորայրը, նոյեմբերի 23-ին մասնակցեցին նույն խաղի միջֆակուլտետային փուլին: Խաղն անցկացվում եր 3 փուլով` բաց, կիսաբաց և մութ: Մեր թիմը փայլեց իր խաղով բոլոր 3 փուլերին էլ և անցավ եզրափակիչ փուլ: Նոյեմբերի 24-ին էլ, եզրափակչում հավաքելով 55 միավոր, դարձավ 2-րդը, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք նրանց: Ապրեք տղաներ !!!

Շնորհավոր տոնդ ՈՒՍԱՆՈՂ!

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Nov 15 2010

Սիրելի կիրառականցիներ, նոյեմբերի 16-ին ԻԿՄ ֆակուլտետում տեղի կունենա միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային տոնին, որը նշվում է նոյեմբերի 17-ին: Այդ օրը երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի լավագույն երեք ուսանողները ԻԿՄ ուսանողական խորհրդի կողմից կպարգևատրվեն պատվոգրերով:

P.S. Ուսանողների միջազգային օրը հաստատվել է նոյեմբերի 17ը 1946թ-ին Պրահայում տեղի ունեցաց ուսանողների միջազգային կոնգրեսի ժամանակ` ի հիշատակ չեխ ուսանողների: Իհարկե այս տոնը ասոցացվում է ուրախ և հետաքրքիր ուսանողական կյանքի հետ, բայց արի ու տես, որ տոնի պատմությունը կապված է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեխոսլովակիայում տեղի ունեցաց մի շարք իրադարձությունների հետ: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին Չեխոսլովակիայի մի շարք ուսանողներ և դասախոսներ որոշեցին կազմակերպել իրենց երկրի անկախության օրը` ի դեմս երկիրը օկուպացրաց ֆաշիստների: Ֆաշիստները ցրեցին հավաքվածներին, արդյունքում սպանվեց վժշկական ֆակուլկտետի ուսանող Յան Օպլետալը: Նոյեմբերի 15-ին տեղի ունեցաց ՅԱն Օպլետալի թաղման արարողությունը կրկին վեռածվեց բողոքի ցույցի:Նոյեմբերի 17-ին վաղ առավոտյան ֆաշիստները շրջապատեցին ուսանողական հանրակացարանը: Ավելին քան 1200 ուսանողներ ձերբակալվեցին: Ուսանողական շարժի ավելի քան իննը ակտիվ ուսանողներ առանց դատի ենթարկվեցին մահապատժի:Հիտլերի հրամանով մինչև պատերազմի վերջ փակվեցին չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Երգ քննության մասին

Կիրառական հումոր | Հեղինակ Jemulik
Nov 04 2010

Հայտնի է որ քննությունների շրջանում ուսանողների ուղեղը սկսում է ավելի ակտիվ աշխատել… բայց պարզվում է որ աշխատում է ոչ միայն քննական առարկաների վրա:) Ահա մի ստեղծագործություն որը գրվել քննության նախորդ օրը:wallbash_tb:

Եկ այս գիշեր կրծենք բոլոր գրքերը
Թույլ տուր սկզբից կարդանք մենք լեկցիաները
Թող այս գիշեր լուծվեն համակարգերը
Ու մենք գտնենք բոլոր եքստրեմումները

Իմ աչքերից արցունք է մեղմ հոսում
Նստել եմ ես ու քունս է տանում
Քանի կռուշկա կոֆե պիտի խմեմ
Որ նստած տեղս հանկարծ ես չքնեմ

Իմ աչքերին տեսիլք է երևում
Որ դասախոսը չորսեր է նվիում
Ասա որքան, որքան պիտի մաքրենք
Ձեր տան պոլերը, որ տակից դուրս գանք մենք

Եկ այս գիշեր մաքրենք պատուհանները
Ջեմմա ինձ տուր կողքիդ այդ օճառները:
Թույլ տուր սկզբից լվանք մենք ամանները
Հետո մանրից կանցնենք պատուհանները

Ջեմմա թարգի հիմար-հիմար երգելը
Տրյապկեն վեկալ ու շուտ մաքրի պոլերը
Հետո մաքրի սարդի այն հին բները
Շուտ դեղ ցանի սատկեն տառականները

Լուչշե լուծենք բոլոր վարժությունները
Քան թե մաքրենք այս կեղտերը
Հիմա հաստատ կորան բոլոր հույսերը
4 ստանալու մեր անուրջները:

:clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb::clap_tb:

Կիրառականը բասկետբոլի ՉԵՄՊԻՈՆ!

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Mar 24 2010

Այսօր տեղի ունեցավ միջֆակւլտետային խաղերի բասկետբոլի եզրափակիչ փուլը: Եզրափակչին մրցելու էին ԻԿՄ-ն և երկրաբանականը: Նախքան խաղի կայանալը ողջ կիրառականը <<եռում էր>>: ԻԿՄ-ի թիմի բոլոր երկրպագուները համախմբվել էին և միահամուռ ուժերով պաստառներ էին պատրաստում` իրենց թիմի համար:Խաղադաշտում պայքարը բավականին թեժ էր:Առաջին խաղակեսի սկզբում մենք պարտվում էինք խոշոր հաշվով,խաղակեսի վերջում հաշիվը մեղմացրեցին մեր տղաները:Իսկ արդեն երկրորդ խաղակեսի հենց սկզբից մենք ունեինք առավելություն:Խաղավերջում երկու թիմերն էլ լարված պայքարի մեջ էին,մենք հաղթում էինք 31-25 հաշվով: Վերջին րոպեներին հակառակորդը կարողոցավ հաշիվը դարձնել 31-29, բայց նրան այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել այն:

Վերջում տեղի ունեցավ դիպլոմների և գավաթի շնորհում: Երրորդ տեղը գրավեց ֆիզիկայի ֆակուլտետը, երկրորդը` երկրաբանականը, իսկ առաջին պատվավոր տեղին արժանացավ մեր` ԻԿՄ-ի թիմը: Ուռաաաաաաաաաաա:drunk_tb:

1-ին կուրսեցիների այցը մանկատուն

Միջոցառումներ | Հեղինակ Jemulik
Mar 20 2010

ԻԿՄ-ի առաջին կուրսի ուսանողները այցելեցին <<Մարի Իզմիրլյանի անվան>> մանկատուն։Երեխաները շատ ուրախացան`տեսնելով մեզ։Նրանք առանց քաշվելու խաղում էին մեր հետ,նկարում,ցույց էին տալիս իրենց ննջասենյակներն ու պահարանները։Անշուշտ երեխաներին չէինք կարող դատարկաձեռն այցելել և որպեսզի մեր տարած նվերը արդյունավետ լինի,հարցրեցինք տնօրինությունից։Նրանց խնդրանքով երեխաների համար գնեցինք մայկաներ,իսկ մեր կողմից ավելացրեցինք տորթ ու կոմֆետներ։Տղաներից մեկը,փոքր-ինչ ուշ գալով,իր կողմից երեխաներին մեծ արջուկ նվիրեց։Նվերները փոքրիկներին շատ դուր եկան։
Այնտեղ մի աղջիկ կար,որին նոր էին վիրահատել և հնարավոր է,որ վիրահատությունից հետո նա կարողանա քայլել։Բոլոր երեխաները ուրախացել էին`լսելով այդ լուրը։Մի փոքրիկ աղջկա որդեգրել էին և պիտի շուտով տանեն։Նա այնքան ուրախ էր։
Մանկատնից հեռացանք ծանր տպավորություններով։Կրկին ու կրկին զարմանում էինք այդ փոքրիկների ծնողների վրա`ինչպես կարող էին այդ հրաշք երեխաներին լքել։Աշխարհում հազարավոր մարդիկ երազում են մայր կամ հայր լինել,բայց չեն կարող։Ոմանց կյանքը պարգևում է այդ երջանկությունը,իսկ նրանք չեն հասկանում ու գնահատում։
Ինչևէ`իրոք որ անարդար է կյանքը ։Բայց պետք չէ մոռանալ,որ մեր կյանքի,մեր ճակատագրի տերը ինքներս ենք։
Մի եղեք անտարբեր շրջապատի նկատմամբ։

“դատարկ” մառշուտկա

Express գրառումներ | Հեղինակ Jemulik
Feb 18 2010

մառշուտկաՎերջացան արձակուրդները։Կրկին վերադառնում ենք սովորական ուսանողական առօրյաին…կրկին դասեր և դրանց հետ կապված խնդիրներ…

Հենց միայն առավոտն արդեն իսկ սկսվում է մշտապես գոյություն ունեցող սուր պրոբլեմով։Ամեն առավոտ,երբ դուրս ես գալիս տանից ու գնում կանգառ,ստիպված ես լինում երկար սպասել երթուղային տաքսու,որը կհասցնի քեզ համալսարան։Սպասում ես և ստիպված տեղավորվում առաջին պատահած, առանց այդ էլ լիքը, երթուղային տաքսու մեջ։

Երբ կանգառում կանգնում է մեր կանգնեցրած երթուղային տաքսին,ուրախանում ենք…Ուրախ ենք նույնիսկ կանգնած գնալուն,միայն թե վերջում տեղ հասնենք։ Շատ հաճախ ուշանում ենք դասերից հենց տրանսպորտի պատճառով։Ստիպված ժամանակից շատ շուտ ենք դուրս գալիս տանից,որպեսզի կարողանանք հասնել համալսարան։Կարծես երկու տարբերակ գոյություն ունի միայն` կամ հասնել շատ շուտ,կամ ուշանալ։

Որքան լավ կլիներ,որ համալսարանը ունենար ավտոբուսներ,որոնք առավոտյան ուսանողներին կհասցնեին տեղ։Չէ,բնավ պարտադիր չէ,որ այդ ավտոբուսները անվճար լինեին…Միևնույն է վճարում ենք տրանսպորտի համար,իսկ դատարկ և հարմարավետ ավտոբուսների համար առավել ուրախությամբ կվճարեինք։

Համոզված եմ,որ ուսանողության ութսուն տոկոսը համամիտ կլինի իմ հետ,քանզի բոլորս էլ առնչվում ենք այս խնդրի հետ։Հուսով եմ,որ այս խնդրի իմ առաջարկած լուծումը իրականությունից հեռու անմիտ ցանկություն չէ,և որ մի օր այն կիրականանա…

Փուչիկներ:))))

ԻԿՄ նորություններ | Հեղինակ Jemulik
Feb 15 2010

Այսօր կիրառականում ՏՈՆ էր:
Մեր տղաները` հանձինս Դավիթի և Վահեի, որոշել էին ուրախացնել կիրառականի բոլոր աղջիկներին: Քանի որ երեկ սուրբ Վալենտինի տոնն էր, այսօր, այդ կապակցությամբ, նրանք շատ գունավոր սրտիկ փուչիկներ էին բերել ֆակուլտետ: Իրոք որ տոնական տրամադրություն էր իշխում կիրառականում: Երբ նայում էի գույնզգույն փուչիկներով կիրառականում ուրախ շրջող աղջիկներին, ուրախությունս վերածվում էր հրճվանքիSmile
Ապրեք տղերք!!!

DSC05133
DSC05130
DSC05158

DSC05136

Համալսարան… ես քեզ սիրում եմ!!!

Express գրառումներ | Հեղինակ Jemulik
Jan 27 2010

hamalsaranՀաստատ լսել կամ արտաբերել եք “չեմ սիրում դասերը”, “ատում եմ քննությունները” և շատ նմանատիպ խոսքեր… Միշտ պատճառներ եք գտնում ատելու դասերը,իսկ ես փնտրում և գտնում եմ պատճառներ,որոնք ինձ օգնում են սիրել այն։ Ինչքան էլ զվարճություններով և ուրախությամբ լի են լինում արձակուրդները,միևնույն է բոլորս էլ անհամբերությամբ ենք սպասում դասերի սկսվելուն։Այո,միգուցե ոչ հենց դաս սովորելու համար,այլ պարզապես մեր ընկերներին կրկին հանդիպելու…Բայց մի մոռացեք,որ ընկերների հետ ծանոթանալու,շփվելու և ընկերանալու հնարավորությունը հենց դասերն ու համալսարանն են մեզ ընձեռել։Ես նորեկ եմ համալսարանում,բայց արդեն իսկ ուրախ եմ այդ փաստի համար։Ուրախ եմ,որ կարոխ եմ մինչև ուշ երեկո ընկերներիս հետ նստել ընթերցասրահի ընդարձակ սրահում ու նրանց օգնությամբ դասերս սովերել…Ուրախ եմ քննության օրերին գիշերները գրքերով թափթփված սենյակում ընկերներիս հետ անքուն անցկացնելու համար։ Սիրում եմ,երբ դասերը ավարտելուց հետո ուսանողներով հավաքվում ենք մի`մաֆիայի սեղանի շուրջ։Սիրում եմ դասամիջոցին վազել բուֆետ ու երկեր ազատ սեղան փնտրել…Վստահ եմ,որ այն երիտասարդները,որոնք աշխույժ և հետաքրքիր ուսանողութըուն են անցկացնում չեն կարող չսիրել համալսարանը… Կներեք,բայց պիտի քննադատական խոսքս ասեմ մեր ուսանողության որոշ մասի հասցեին…Չեմ ընդունում,որ երիտասարդ ուսանողը բացի դասի գնալուց,դաս սովորելուց ու դասերից հետո տուն վազելուց ոչինչ չգիտի։Պետք չէ այդչափ տարվել դասերով… Քաղեք կյանքից այն ինչ կարող եք…Եթե չեք ուզում կամ ձեր մոտ չի ստացվում կազմակերպել հետաքրքիր հավաքույթներ,ապա գոնե մասնակցեք դրանց… Մի սահմանափակվեք միայնակ ապրելով ձեր երևակայական աշխարհում։ Տրամադրվածությունից շատ բան է կախված։Մի տրամադրեք ձեզ դասերի և քննությունների դեմ…փորձեք հաճույքով դիմավորել նրանց։ Ես սիրում եմ համալսարանը,սիրում եմ իմ ֆակուլտետը,դասախոսներիս և ձեռք բերասծ ընկերներիս։

Գույներ = Տրամադրություն

Express գրառումներ | Հեղինակ Jemulik
Jan 21 2010

s320x240Զարմանալի է,թե ինչու մենք`հայերս,նախընտրում ենք կրել սև հագուստ։
Եթե փոքր ինչ ուշադիր նայեք ձեզ շրջապատողներին,ապա հատուկենտ մարդկանց կգտնեք,որոնք փոքրիշատե պայծառ են հագնվում։Իսկ մնացածը իրենց գտնում են մութ ու գորշ գույների մեջ։
Գաղտնիք չէ,որ բոլոր ուրախ տոների ժամանակ հանդիսության սրահները զարդարում ենք տարբեր գույներով,ստեղծում ենք հետաքրքիր գունային գամաներ,փորձում ենք ուրախ տեսք տալ անկենդան պատերին ու անշունչ առարկաներին…Այս ամենը`ուրախուտյունը և տոնական տրամադրությունը ,մենք կարող ենք փոխադրել առօրյա`գույների ու ժպիտի միջոցով։
Կյանքը այնքան էլ բարեհաճ չէ մշտապես տխուր և գործնական մարդկանց նկատմամբ։Այն ժպտում է նրանց,ովքեր ժպտում ենք իրեն։Փորձեք լինել ավելի կեսուրախ,հագեք ավելի վառ,պայծառ ու ուրախ գույներ։Չէ՞ որ գույները իրենք են կերտում տրամադրությունը։
Անկախ բոլոր դժվարություններին և ի դեմս նրանց`մի ընկճվեք։Եղեք ուրախ ու կյանքին նայեք մեկ այլ տեսանկյունից։Փորձեք ամենինչում գտնել լավը,դրականը…
Ծանոթ մարդկանց հանդիպելիս,անկախ շփման աստիճանից,բարևեք ժպտալով և ոչ թե քթի տակ կիսատ-պռատ մի բարև շշնջացեք ու անցեք.առավոտյան ձեր ուսումնական հաստատության կամ աշխատանքային հիմարկի դուռը բացելու պահից սկսած ժպտալով բարևեք ձեր ծանոթներին ու մտերիմներին։Դրանից կբարձրանա և ձեր,և ձեզ շրջապատողների տրամադրությունը։Եղեք ուրախ ու կզգաք,թե ինչպես է փոխվում նաև շրջապատը։Վարակեք բոլորին ձեր ծիծսղով և մշտական ժպիտով,թույլ տվեք,որ կյանքը ձեր առջև ներկայանա իր ցայտուն ու վառ գույներով…
Ինքներդ ստեղծեք ձեր տրամադրությունը։