Author Archive

8000 դրամ- ոչ թե 128, այլ 256Kbit/sec

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Dec 01 2009

Ինտերնետի կյանքը Հայաստանում սկսվել է շատ վաղուց, դեռ 2000 թվականի սկզբներից, բայց այն վիճակը, որում գտնվում էր ինտերնետը Հայաստանում, ինչպես բոլորին հայտնի է, կարելի է բնութագրել միայն մի կերպ` զուտ բարդ գոյատևում, որի միակ նպատակն էր` ինտերնետ բառի իմաստի պահպանումը Հայաստանում: Այդ ամենը նման էր Օլիմպիական խաղերի անցկացմանը միայն մի հոգու համար, պարզ է այս դեպքում հաղթողը նույնպես մեկն է… որին բոլորդ էլ քաջ ճանաչում եք…

Վիճակը սկսեց ինչ-որ ընթացք ստանալ, երբ Հայաստան եկավ Orange-ը: Էստաֆետան սկսվեց նրանից: Ատրճանակի կրակոց…և BOOOM!!, Orange-ը առաջարկում է 7.2ՄԲիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Օրեր շարունակ հերթեր…Բայց ահա հիասթափություն…Orange-ը ներկայացնող մարզիկը ցուցաբերեց սահմանափակ հնարավորություններ,…և միանգամից էստաֆետան փոխանցեց VivaCell-ին: Այս դեպքում արդեն Orange-ի դառը փորձը ճաշակած մարդիկ շատ հույսեր չէին կապում VivaCell-ի հետ: Ճիշտ էլ անում էին, VivaCell-ը դուրս մնաց էստաֆետայից իրական արագության topping-ի համար Smile Այնուհետև էստաֆետան փոխանցվում է բոլոր ընկերություններին Հայաստանում, իրենց բազմազան ակցիաներով: Սկսվեցին կրկնակի գների իջեցում….Ինչը չի վերաբերվում BeeLine-ին…Երևի մտածում են իրանց վարած մեղմ ասած ապուշ քաղաքականության արդյունքերը կկոմպենսացվեն իրանց սարքած Էրոտիկ գովազդներով Smile

Եվ վերջապես Էստաֆետայի վերջին մասնակիցը և միաժամանակ հաղթողը` UCOM! : Այո, այո…նա շարունակում է DigitecExpo-ին իր կատարած սխրագործությունը: Եվ իմ կարծիքով հենց այս ընկերության վարած հիասքանչ քաղաքականության շնորհիվ Հայաստանը մոտ ժամանակներում թևակոխելու է նոր դարաշրջան(գերազանց ինտերնետի հետ մեկտեղ իհարկե Smile ): Եվ ինչպես միշտ բոլոր հաղթողների դեպքում, այս դեպքում ևս ներկայացնենք չեմպիոնի ցուցաբերած արդյունքները: Ստորև բերված բոլոր արագությունները սիմետրիկ են(upload speed = download speed):

8000 դրամ 256Kbit/sec
12000 դրամ 512Kbit/sec
20000 դրամ 1024Kbit/sec
37000դրամ 2048Kbit/sec

9000դրամ 256Kbit/sec + 2GB գերարագ ինտերնետ 10Mbit/sec արագությամբ:
11000
դրամ 256/Kbit/sec + 4GB գերարագ ինտրենետ 10Mbit/sec արագությամբ:
Եվ ի տարբերություն մնացած ընկերությունների, որոնք առաջարկում են նման տեսակի տարիֆներ, այս տարիֆային պլանները թույլ են տալիս ցանկացած ժամանակ ձեր ինտերնետի արագությունը հասցնել 10Mbit/sec արագության, ապա վերադառնալ ցածր արագության, և այսպես ամեն անգամ, երբ ձեզ պետք գա գերարագ ինտերնետ։

Սխալների Տեսություն :)

Կիրառական հումոր | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 30 2009

Աքսիոմ: Կամայական ծրագրում կա սխալ:

Համեմատականության օրենք: Ծրագրի մեջ սխալների քանակը ուղիղ համեմատական է ծրագրի կարևորությանը:

Հետևանք: Սխալներ չեն պարունակում միայն ամենաանպետք ծրագրերը:

Սխալների տեսության հիմնական օրենքը: Մարդը սխալների վրա սովորում է:

Հետևանք 1: Այն ծրագրավորողը, ով գրել վերջացրել է ծրագիրը, դառնում է գիտնական:

Հետևանք 2: Ծրագրավորողի գիտնական դառնալու արագությունը ուղիղ համեմատական է նրա կողմից արվող սխալների քանակին:

Հետևանք 3: Պրոֆեսիոնալ գիտնական-ծրագրավորողը երբեք չի գրում ճիշտ ծրագրեր:
Դիտողություն. Հենց այդ պատճառով էլ գիտնական է:

Սկսնակ ծրագրավորողներին ցուցում:

1. Եթե դուք առաջին անգամից կարողացաք գրել ծրագիր, որի մեջ կոմպիլյատորը չի գտել և ոչ մի սխալ, ապա հաղորդեք այդ սիստեմային ծրագրավորողին(նա կուղղի կոմպիլյատորի սխալները):

2. Երբեք մի ուղղեք գտնված սխալները, քանզի դա իր հերթին կբերի անհայտ քանակությամբ չգտնված սխալների. Ավելի լավա նկարագրեք դրանք user-manual-ում որպես ծրագրի առանձնահատկություններ:

Սխալների խումբ

1. Սխալները կարող են հաջորդել մեկը մյուսին:

2. Երկու համարժեք սխալների տեղափոխությունից արդյունքը չի փոխվում (համարժեք սխալների կոմմուտատիվություն)

3. Մի քանի հաջորդական սխալները կարելի է միավորել մի ավելի մեծ սխալի մեջ:

4. Նույն սխալները անպայման չի անել մի քանի անգամ, կարելի է մի անգամ անել սխալը, և մնացած անգամները կանչել այդ սխալը ծրագրի կամայական կետում ըստ անհրաժեշտության:

5. Սխալները կարող են ձևավորել ցիկլեր. Ամենակայունները անվերջ ցիկլերն են:

6. Սխալները կարող են կանչել մեկը մյուսին և իրենք իրենց (ռեկուրսիվ սխալներ):

7. Սխալները կարելի է տեղադրել մեկը մյուսի մեջ ինչքան ցանկանաք: Երկու միատեսակ ներդրված սխալները կոչվում են զույգ սխալ, և սխալ չեն համարվում:

Զույգության հատկություն: Եթե գրված ծրագիրը ճիշտ է աշխատել, ապա ծրագրի կատարման ժամանակ տեղի են ունեցել զույգ թվով սխալներ (կամ էլ ծրագրավորողը չի հասկացել թե ինչ ա իրանից ուզում խնդիրը)

Սխալների փոխազդեցությունը OS –ի հետ

Աքսիոմ: Կատարման ժամանակ սխալները ունեն ամենամեծ նախապատվությունը:

Հետևանք 1: OS-ի դիմումները սխալին սխալի կողմից կարող են բանի տեղ չդրվել:

Հետևանք 2: Սխալների դիմումները OS-ին բանի տեղ չդրվել չեն կարող:

Հետևանք 3: Աշխատանքի ժամանակ սխալները կարող են օգտվել OS-ի ֆայլային համակարգից և հենց OS-ի սխալներից:

Հետևանք 4: Նոր օպերացիոն համակարգերում, պայմանավորված բազմախնդիր մեխանիզմի ներմուծմամբ, մի հաշվիչ մեքենայի վրա կարող են իրականացվել մի քանի սխալներ միաժամանակ:

Եվ վերջում

Սահմանում: Տեստավորումը տեստի մեջ սխալները գտնելու պրոցեսն է: Լավ տեստը պետք է պարունակի որոշ քանակությամբ սխալներ, որոնք կկոմպենսացնեն վերջիններիս անբավարարությունը տեստավորվող ծրագրի մեջ:

Ծրագրավորողի Օրակարգը!

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 24 2009

7:00 Բացեցինք աչքերը, նայեցինք ժամացույցին, թքեցինք ժամացույցի վրա (մտովի), որոշեցինք մի կես ժամ էլ քնել և փակեցինք աչքերը:

7:30 Բացեցինք աչքերը, նայեցինք ժամացույցին, որոշեցինք մի կես ժամ էլ քնել, փակեցինք աչքերը:

7:52 Բացեցինք աչքերը, մի լավ դժգոհեցինք, թե ում ա պետք այսքան շուտ գործի գնալ, մտածեցինք կյանքի իմաստի մասին, մի անգամ էլ մտածեցինք, ու աչքի տակով նայեցինք շորերին(էլի մի լավ դժգոհեցինք):

7:58 Տեղերից դուրս թռանք, թափով թրաշվեցինք (էս մեկը աղջիկներին չի վերաբերվում… ավելի ճիշտ ոչ բոլորին :), լվացվեցինք, նախաճաշի տնազի պես մի բան կերանք, կոշիկները մաքրեցինք, գտանք վերնաշապիկը (ահագին ման գալուց հետո), հագնվեցինք մինչև մետրո 500մ կռոս:

8:20 Մետրոյում մի քիչ քնեցինք, գիրք կարդացինք, հասկացանք որ էդ գրքից բան չհասկացանք:

09:20 Գործից ինչպես միշտ ուշացանք, միացրեցինք կոմպը, գնացինք ծխելու:

09:30 Փորձեցինք կոմպի դեմը խաղացողներին հեռացնել:

09:40 Փորձեցինք կոմպի դեմը խաղացողներին հեռացնել:

09:50 Փորձեցինք կոմպի դեմը խաղացողներին հեռացնել:

10:00 Փորձեցինք կոմպի դեմը խաղացողներին հեռացնել:

10:10 Փորձեցինք կոմպի դեմը խաղացողներին հեռացնել:

10:20 Փորձեցինք կոմպի դեմը խաղացողներին հեռացնել:

10:30 Փորձեցինք կոմպի դեմը խաղացողներին հեռացնել:

10:40 Վերջապես հեռացրեցինք, գերհոգնածությունից որոշեցինք էլի ծխել:

10:50 Մի լավ գոռգոռացինք խաղացողների վրա ու նստեցինք աշխատելու:

11:00 Հիշեցինք, թե ինչումն է կայանում աշխատանքը:

11:01 Սովածացանք, գնացինք բուֆետ:

11:32 Հետ եկանք բուֆետից, խաղացողներին դնգստեցինք, նստեցինք աշխատելու:

11:39 Եկավ հաշվախահը, խնդրեց պատմել հաշվապահական ծրագրի մասին:

12:30 Էդ դմբոյին վերջը մի բան հասկացրեցինք կամ էլ չէ, գնացինք ծխելու:

12:40 Ձեր կողքը առաջին պատահած հաստ գրքով տվեցինք խաղացողի գլխին:

13:20 Գրեցինք երկու տող կոդ, սկսեցինք debug անել, չստացվեց, գնացինք ծխելու:

13:30 Շարունակեցինք debug անել գրված երկու տողը

15:03 Գրեցինք ևս 120 տող

15:22 debug արեցինք դրանք

15:23 Գնացինք ծխելու:

15:33 Ծխեցինք, գնացինք աշխատելու:

15:50 Էդ անասուն երկաթի կտորը էլի կախեց…քանդեցինք, կոնտռոլեռները բզբզեցինք, չագուչով մի հատ գլխին տվեցինք… էլի աշխատեց:

16:20 Սովածացանք, գնացինք հաց ուտելու:

17:00 1-03, խաղացողներից մեկին տարան…, նստեցինք ծրագիր գրելու

17:08 Հասկացանք գլուխը չի աշխատում:

17:10 Հասկացանք գլուխը ընդհանրապես չի աշխատում:

17:14 Նայեցինք ժամին, հոգոց հանեցինք (երբ ա էս անտեր 46 րոպեն անցնելու)

17:59 Հավաքվեցինք, անջատեցինք կոմպը, ուղղեցինք փողկապը, հագանք վերարկուն:

18:00 Գնացինք տուն:

18:08 Մետրոյում քնեցինք, ոչ ոքին տեղ չզիջեցինք (խոզ ենք չէ)

19:00 Հասանք տուն, հաց կերանք, նոր message-ներին պատասխանեցինք, կատվի վրա լավ գոռգոռացինք(մեկի վրա պտի չէ գոռգոռայինք), հանգստացանք:

22:00 Գնացինք երկրորդ անգամ հաց ուտելու:

23:44 Նոր նամակներ մի տոննա….

00:00 User-ների հետ չատ արեցինք, մի լավ կռիվ արեցինք, ու էլի ծրագրավորող հալով մեզ էդ user-ները սխալ հանեցին Frown

03:56 Ժամին նայեցինք (no comment)

7:00 Բացեցինք աչքերը, նայեցինք ժամացույցին, թքեցինք ժամացույցի վրա (մտովի), որոշեցինք……

Nintendo Wii-ն նորից առաջատար:

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 15 2009

Console Wars

Console Wars

Nintendo Wii-ն նորից դարձավ աշխարհի ամենավաճառվող խաղային կցորդը: Հոկտեմբերին այս խաղային կցորդը վաճառվել է 300.000 հատով ավել քան նախորդ ամիսներին կազմելով 507 000 օրինակ: Ինչ վերաբերվում է Playstation 3-ին, այս կցորդը երկրորդ տեղում է 321 000 օրինակով: Այս ցուցանիշին Sony ընկերությունը հասել է իր նոր կցորդով Slim PS3 անվամբ, որի գինը կազմում է 300$, ինչը անհամեմատ ցածր է քան իր նախնիի գինը, և ցածր գնի հետ համատեղ առաջարկվում են ավելի լավ տեխնիկական տվյալներ և կոմպակտություն: Առաջին եռյակը, ինչպես կարելի է կանխատեսել, եզրափակում է Microsoft Xbox 360 խաղային կցորդը(251 000 օրինակ): Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք ոչ միայն կցորդների վաճառքը, այլև համադրող սարքերի և խաղերի վաճառքը Microsoft ընկերությունը փոքր ինչ զիջում է Sony ընկերությանը, կազմելով ընդհանուր շուկայի 26%-ը Microsoft-ի 27% ցուցանիշի հանդեպ:

Hallod-ը թողարկել է PMP 720p կետայնությամբ

Express գրառումներ, IT նորություններ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 15 2009
Hallod F43

Hallod F43

Hallod ընկերությունը պաշտոնապես սկսել է իր նորագույն մեդիա նվագարկիչի (Portable Media Player – PMP) վաճառքը Ճապոնիայում F43 անվանումով: Ինչպես նշվում է այս մոդելի հիմնական առանձնահատկությունը կայանում է իր էկրանի մեջ: Այն օժտված է 4,3 դույմ տրամագծով էկրանով, որն ունի 1280×720 կետայնություն (HD 720p), որը ապահովելու է պատկերի գերազանց որակ: Այդ պատճառով Hallod F43-ը կարող է շատ հետ թողնել ուրիշ նմանատիպ մոդելների, ինչպիսիք են Archos 5-ը կամ ViewSonic VPD400ը, քանի որ վերջիններս կարող են ապահովել ընդամենը 480p կետայնություն:

Պաշտոնական տվյալներով Hallod F43-ը օժտված է հետևյալ տեխնիկական տվյալներով. 8ԳԲ ներքին հիշողություն, microSD մուտք լրացուցիչ հիշողության համար: Այս սարքը կարող է աշխատել առանց հոսանք ստանալու 4 և 10 ժամ, համապատասխանաբար վիդեո կամ աուդիո նվագարկելու դեպքում: Ինչպես PMP-ների մեծամասնությունը այս մեկը նույնպես համադրելի է համրյա թե բոլոր մեդիա ձևաչափերի հետ` MPEG4, FLV, RMVB, DivX-WVGA և այն: Ցավոք այս նվագարկիչը չունի HDMI ելք: Այդուհանդերձ այն շատ մատչելի էմ ընդամենը 188$:

Dell Adamo XPS – Գեղեցկությունը գնահատողների համար! :)

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 06 2009
Dell Adamo XPS

Dell Adamo XPS

Dell-ը պաշտոնապես ներկայացրեց իր ամենաբարակ laptop-ը` Dell Adamo XPS-ը: Այս մոդելի շնորհանդեսը կայացել է անցաց երեկո: Իրականում դա լոկ ֆորմալ արարողություն էր, քանի որ նոր Adamo-ի մասին տվյալները ներխուժել էին ցանց իր պաշտոնական շնորհանդեսից շատ ավելի վաղ (կարելի է ենթադրել որ այդ ամենի մեջ Dell-ի մատը խառն է եղել Smile ): Ներկա պահին այս հրաշքը աշխարհի ամենաբարակ մոբիլ համակարգն է, այդ պատճառով այն կարող է կիլոմետրերով հետ թողնել իր մրցակիցներին, այդ թվում (որքան ել իմ համար ցավոտ է Smile ) Apple ընկերության MacBook Air մոդելը: Համաձայն պաշտոնական տվյալներին Adamo-ի հաստությունը կազմում է ընդամենը 0,4 դույմ(1 սմ), իսկ քաշը 1,49կգ(լավ է գոնե այս ցուցանիշով նա ետ է մնում MacBook Air-ից, որի քաշը 1,29 կգ է, և շատ մարդկանց համար ավելի կարևոր է քաշը այլ ոչ թե հաստությունը):

Տեսնենք թե ինչ է իրենից ներկայացնում Adamo-ն ներսից. հոսանք խնայող Intel Core 2 Duo 1.44Ghz պրոցեսոր, SSD կուտակիչ 128Գբ ծավալով, 13,4 դույմ տրամագծով HD(Hi Definition) դիսփլեյ, և նախատեղադրված Windows 7 օպերացիոն համակարգ(Այս տվյալներով կրկին ետ է մնում MacBook Air-ից): Ինչ վերաբերվում է դիզայնին. պարզ երևում է որ ցախսվել է բավականին ժամանակ այս հրաշքի պատրաստման համար: Երբ այն բացված է նրա ստեղնաշարը ոչ թե դրվում է հորիզոնական սեղանի վրա, այլ որոշակի անկյան տակ, որը շատ լավացնում է օդափոխությունը, և ավելի հարմար է տեքստ մուտքագրելը: Եվ նշենք որ Adamo-ի մարմինը պատրաստված է ալյումինից և ունի շատ լավ ջերմահաղորդականություն, ինչը նորից նպաստում է օդափոխությանը:

Adamo-ի մասայական վաճառքը կսկսվի արդեն այս ամիս: Համակարգը պետք է ասել, որ մատչելի չէ: Նրա գինը ԱՄՆ-ում կազմելու է 1799$: Չնայած պետք չի զարմանալ, քանի որ Adamo-ն պատկանում է hi-end դասին, և այս մոդելը առաջին հերթին ուղղված է դեպի հարուստ մարդիկ, ովքեր շատ բարձր են գնահատում իրենց իմիջը:

Orange-ը Հայաստանում է:

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 05 2009
orange11Վերջապես Orange-ը պաշտոնապես Հայաստանում է: Արդեն իսկ բազմաթիվ նորություններ, հիասքանչ մատչելի գներ: Ու այս ամենը դեռ սկսվում է: Իմ կարծիքով մրցակցության արդյունքը կլինի այն, որ Հայաստանը վերջապես կունենա այսքան բաղձալի որակյալ և մատչելի հեռախոսակապ և ինտերնետ:

Այժմ մի փոքր նորութնունների և գնային քաղաքականության մասին:

ԻՆՏԵՐՆԵՏ

Orange-ը առաջարկում է 3G անսահմանափակ ինտերնետ, ինչը նշանակում է որ ձեր ինտերնետը միշտ ձեզ հետ է: Միշտ ասելով նկատի ունեմ Հայաստանի ցանկացած վայր: Այս ծածկույթը կապահովվի մինչև նոյեմբեր ամսվա վերջ: Առաջարկվում են հետևյալ սակագները` 9000 դրամ, որի մեջ ներառվում է 3GB տրաֆիկով գերարագ ինտերնետ` 7.2Mbit/sec, և 20 անվճար SMS: 11.000 դրամի մեջ ներառվում է 6GB տրաֆիկով գերարագ ինտերնետ և 50 SMS, 20.000-ի մեջ ներառվում է 15GB և 100SMS: Գերարագ տրաֆիկը ավարտելուց հետո կունենանք անսահմանափակ ինտերնետ 128kbit/sec արագությամբ:

ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊ

Նախ ասեմ, որ ցավոք առաջին երկու օրվա մեջ հնարավոր չի լինի գնել Orange-ի քարտ(չնայած այսքան սպասել ենք մի փոքր էլ կսպասենք Smile ): Առաջարկվում են բազմաթիվ սակագնային պլաններ, համարյա նույնը ինչ-որ մյուս օպերատորները, միայն ակնհայտ առավելություններով: Ես նշեմ առավելությունները: Ի տարբերություն մյուս օպերատորների, որոնք էժանացրել են ինտերնետի գինը միայն odnoklassniki-ի համար, Orange-ը լինելով մի փոքր ոչ հայկական մտածելակերպով ընկերություն մատչելի է դարձրել նաև մուտքը Facebook.com vkontakte.ru hayland.am կայքեր: Իսկ ընդհանուր 1MB-ի գինը 40 դրամ է, որը անհամեմատ մատչելի է: Orange-ի ցանցում զանգերի արժեքը ամենշատը 5 դրամ է: Իսկ եթե համարը գրանցեք մինչև դեկտեմբերի 15-ը կստանաք 300 րոպե անվճար խոսելաժամանակ Orange ցանցում: SMS-ները բոլոր ուղություններով 15 դրամ: Որոշ սակագնային պլաններում ցանցի ներսում տեսազանգերը լրիվ անվճար են: Ավելի մանրամսն տեղեկութնունների համար կարող եք այցելել Orange-ի մասնաճյուղերից մեկը(ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Ահավոր հերթեր ենJ), իսկ կայքը ես ել չեմ հասկանում ինչի դեռ պատրաստ չիSmile

Հատուկ աղջիկների համար… ինչու չէ նաև տղաների;)

IT նորություններ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Oct 20 2009
Nail Clock

Nail Clock

Սա նոր մատնահարդարման տեսակ չէ! Սա ամենասովորական(եթե կարելի է այդպես ասել Smile ), ժամացույց է, միայն թե  սարքավորված մարդու բութ մատի համար: Timex ընկերությունը Core77 ընկերության հետ համատեղ անցակացրեց դիզայնեռական նախատիպերի  համաշխարհային  մրցույթ: Սա մասնակիցներից մեկի` TX ընկերության հրաշքն է, TX54 անունով: Այն իր մեջ ներառում  է ժամացույց և օրացույց: Նույնիսկ հնարավոր է պայծառությունը կարգավորել, պարզապես մեկ-երկու անգամ հպվելով ձեր բութ մատի եղունգին Smile

Opera mini 5-ը ավելի հարմար է…

IT նորություններ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Oct 14 2009

Opera Mini 5

Opera Mini 5

Նորվեգական Opera ընկերության Browser-ի սիրահարները դեռ չէին հասցրել նշել նոր Opera 10 Browser-ի ելքը շուկա, արդեն այդ ընկերության մասնագետները նոր նվեր են մատուցում Opera-ի սիրահարներին Opera 5 Mini Browser-ի նախնական (Beta) տարբերակը:

Բջջային հեռախոսները արդեն շատ վաղուց, բացի իրենց բուն նպատակից, ծառայում են մարդկանց բազում ուրիշ ֆուկցիաներով` սկսած ձայնային նվագարկիչից մինչև Internet Surfing-ի հզոր միջոց: Համաձայն Opera ընկերության տվյալների, միայն այդ ընկերության Browser-ներից օգտվում է մոտավորապես 30մլն. մարդ, և այս թիվը արագորեն աճում է:

Առաջին Opera Mini-ն ստեղծվել է 2005 թվականին և 4 տարվա ընթացքում հասել է ադեն իսկ 5-րդ տարբերակին: Նրա աշխատանքի սկզբունքը հետևյալն է.
աբողջ հաշվարկները կատարվում են
Opera ընկերության սերվերներում, որոնք վերամշակում են Opera Mini-ի ուղարկած տվյալները` HTML էջերը, և արդեն

<<ծամած>> և փոքրացված վիճակում հետ են ուղարկում օգտագործողին, արագ և հեշտ ուսումնասիրելու համար: Որոշ էջերը կարող են փոքրացվել մինչև 90%, ինչը շատ է խնայում օգտագործողի դրամապանակի պարունակությունը: Ուստի հենց Opera Mini-ն իրենից ներկայացնում է ընդամենը հետաքրքիր ինտերֆեյս և որոշ լրացուցիչ ֆունկցիաների համախումբ` օրինակ ֆայլերի բեռնում: Այսինքն Opera Mini-ի կատարելագործումները ընդամենը ինտերֆեյսի կատարելագործումներ են, որը պայմանավորված է հեռախոսների նոր հնարավորություններով:

Վերջերս մասսայականացել է մեծ էկրանով և հիմնականում TouchScreen-ով օժտված հեռախոսների օգտագործումը: Հենց սա էլ արտացոլվել է նոր Opera 5-ում:

Առաջինը ինչ զարնում է աչքին դա Opera-ի նոր գեղեցիկ ինտերֆեյսն է, կարմիր – սև – կապույտ գունային գամմայով, որը երևի թե հետագայում հնարավոր լինի փոփոխել (իմ կարծիքով դրա կարիքը չի զգացվի Wink ): Քանի որ հեռախոսների էկրանները մեծացել են,

Opera Mini QWERTY Keyboard

Opera Mini QWERTY Keyboard

ուստի նոր Opera-ի ինտերֆեյսը ավելի մոտիկ է իր մեծ եղբորը: Հայտնվել է սովորական հասցեների տողը, որի կողքը հարմարավետորեն տեղավորվել է Google Search-ը: Ավելացվել է նոր վիրտուալ QWERTY ստեղնաշար(սակայն սրանից օգտվելու համար անհրաժեշտ է դիպուկահարի տեսողություն և ձեռքի կայունություն Smile, ամեն դեպքում ստիլուսով իմ կարծիքով հարմար կլինի), սակայն պահպանողական մարդկանց համար կարելի է անցնել Opera Mini-ի սիմվոլների մուտքագրման հին համակարգին:

Տակի մասում ավելացել է լիարժեք Toolbar` Back, Forward, Reload, Settings և ուշադրություն, Tabs ստեղներով: Tab-երը ամենահրաշալի նորարարությունն են Opera Mini-ում: Սրա միջոցով դարձել է շատ հարմար մեկ էջից մյուսին անցնելը: Եվ Mini-ում Tab-երի իմպլեմենտացիան լիովին համընկնում է իր մեծ եղբոր տարբերակի հետ: Սրա հետ զուգահեռ սկզբնական էջում ոչ թե սովորական Link-եր են, այլ լիակատար արագ մուտքի համակարգ, որը նույնպես աշխատում է լրիվ նույն ձև ինչ որ մեծ եղբոր մոտ:

Opera Mini Startpage

Opera Mini Startpage

Եվս մի նորարարություն, ավելացել է երկար սպասված գաղտնաբառերի մենեջեր(սակայն զգուշացում հեռախոս կորցնելը արդեն քիչ ավելի վտանգավոր է այս հնարավորությունից օգտվելու դեպքւմWink ):

Մնացաց կողմերից նոր Opera-ն չի փոխվել և մնացել է նույքան հարմար օգտագործման մեջ ինչ մինչ այս էր:

Մնում է սպասենք լիարժեք տարբերակի թողարկմանը, քանի որ այս տարբերակը որոշ հեռախոսների վրա կարող է չաշխատել:

Mitsubishi և Sharp ընկերությունների գլուխգործոցը!

IT նորություններ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Oct 13 2009
Mitsubishi 155" OLED TV

Mitsubishi 155" OLED TV

Կենցաղային տեխնիկա արտադրող ճապոնական ընկերությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ նրանք շարունակում են մնալ առաջատար դիսփլեյների արտադրության մեջ: Ինչպես հաղորդում է Mainichi Daily News-ը, Mistsubishi Electric ընկերությունը Sharp ընկերության հետ համատեղ առաջին անգամ հանրությանն են ներկայացրել հսկայական OLED(Organic light-emitting diode) TV 155″(մոտավորապես 4 մետր) անկյունագծով էկրանով: Նշենք որ ի տարբերություն  Sony և Samsung ընկերությունների օրգանական լուսադիոդների հիմքի վրա արտադրած դիսփլեյների, Mistsubishi ընկերության ստեղծած նախատիպը կազմված է ոչ թե մեկ մոնոլիտ բլոկից, այլ 720 օրգանական լուսադիոդների բլոկներից: Ամեն մի բլոկի մակերեսը կազմում է 10սմ քառակուսի, բայց դրանց չափսերը կարելի է փոփոխել անհրաժեշտության դեպքում: Եթե հավատանք ճապոնացիներին, այս հսկայի պայծառությունը 10 անգամ գերազանցում է սովորական LCD TV-ների համապատասխան ցուցանիշը: Հայտարարված է, որ այս հսկան իր տեղը պետք է գտնի բացօթյա հանրային վայրերում, սակայն հայտնի չէ, թե ինչպես եղանակային պայմանները կանդրադառնան լուսադիոդների կյանքի տևողության վրա: