Author Archive

Ուղղակի այլևս չէի կարող լռել!!!!

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Mar 22 2011

Ես այս տարի նկատել եմ, ահավոր շատացել են մեր ֆակուլտետի պատի վրայի «արվեստի ստեղծագործությունները», լսարան մտնելուց քեզ մանկական երկաթգծի թունելում ես զգում, ինչ ասես չես գտնի պատերին, սիրո խոստովանություններից մինչև քննության տոմսերի պատասխաններ և հուշագրեր: Դա հասել է այն մակարդակին, որ արդեն շատ մարդիկ փորձում են ինքնահաստատվել «արվեստի նոր տեսակով»: Ես այս տարվանից սկսած տեսնում եմ որ կիրառականի պատերին հայտնվում են ոմն JAX-ի «գլուխգործոցները»: Այս տարվանից են սկսել հայտնվել այդ գրությունները, ըստ երևույթին ինքը առաջին կուրս է: JAX եթե դու հիմա կարդում ես սա, խնդրում եմ կարդաս մինչև վերջ, հասկացիր ես չեմ դատապարտում քեզ, բայց ուզում եմ հասկանաս ինչ ես անում, ու իմ կարծիքով մեր ֆակուլտետի մեծամասնությունը իմ հետ համակարծիք է: Եթե մտածում ես, որ ըհըkirarakani.info բլոգն էլ է քեզ փիար անում, կարող ես տենց համարել: Ես մենակ մի բան գիտեմ, լավ է մարդու աչքը հելնի քանց թե անունը:

Ուղղակի այդ տղայի (հաստատ տղա է) ինիցիալները այնքան շատ են ամբողջ կիրառականում, որ անցնում են բոլոր տեսակի չափ ու սահմանները: Ու մեկը պետք է խոսեր, ու ես ել այն մարդկանցից չեմ, որ սկսում է միանգամից բողոքել, ես որոշեցի միանգամից անցնեմ գործի: Ստորև ներկայացնում եմ միայն մեկ լսարանում իմ կողմից նկարաց իրա ինիցիալները, որպեսզի մոտավորապես պատկերացնեք թե ինչ մասշտաբների ա հասնում այս երեվույթը:

 

Ես ուղղակի այժմ պաշտպանում եմ իմ ու մնացած ուսանողների իրավունքները: Ես չեմ ուզում մտնել լսարան ու ինձ զգալ ոնց որ մեր բակի դալանում նստած, ուզում եմ գամ մտնեմ նոր վերանորոգված մաքուր լսրաններ, այլ ոչ թե ստորագրությունների թղթի նմանվող սևացած ինչ-որ տեղ: Ուզում եմ հաճույք ստանամ գոնե էսթետիկական, որովհետև շատհաճախ դասը ընդհանրապես տրամադրող չէ, և կողմնակի անհարմարությունները միայն ուժեղացնում է այդ էֆֆեկտը: Ես ուղղակի կոչ եմ անում բոլոր մեր ֆակուլտետի ուսանողներին, ճանաչեք ձեր իրավունքները, իմացեք որ տենց ձեզ են վատ անում, ու մի լռեք երբ այսպիսի երևույթների եք հանդիպում, մտածելով թե ամոթ է ասեմ: Փաստորեն դուրս է գալիս այն աստիճան է դառել այս երևույթը, որ արդեն շաաատ հարմարա դա անելը, իսկ սաստելը անհարմար? Միթե կամքի ուժ չկա դա սաստելու: Ես սկսում եմ ինձանից, ու ասում եմ որ դեմ եմ այս երևույթին: Ու չեմ սիրում երբ որ մենք ինքներս չենք գնահատում նույնիսկ այն ինչ մեր համար է նախատեսված:

Այժմ դիմում եմ քեզ JAX (կներես որ տենց եմ դիմում, անունդ չգիտեմ, չնայած ոնց երևում քեզ տենց քեզ ավելի շատ է դուր գալիս Grin ) : Ուղղակի ուզում եմ ասեմ, որ ինքնահաստատվելու ուրիշ ճանապարհներ կան, գնա հատուկ նկարչության համար նախատեսված հաստատություններ, ու արա ինչ ուզում ես, բայց ուրիշի գույքը մի փչացրու, գնա երաժշտություն սովորի… մի խոսքով ինչ ուզում ես արա, միայն խնդրում եմ մի փչացրա համալսարանական գույքը, որը պատկանում է ամեն ուսանողին, այլ ոչ թե միայն քեզ, ու հետևաբար դու իրավունք չունես որոշելու դրա ճակատագիրը, առավել ևս փչացնելու այն: Խնդրում եմ վերջացնես մանկական պահվածքը ու անցնես արդեն հասուն կյանք, վերջի վերջո սովորում ես Երևանի պետական համալսարանում, որը Հայաստանի կրթության, հետևաբար ապագա զարգացման և կյանքի բարելավման կենտրոնն է, արժանացրու համալսարանը այն գնահատականին որին այն իրոք արժանի է: Եթե մտածում ես, որ տենց անմահացնում ես քեզ, շաաաատ ճիշտ ես մտածում, բայց ինչ անվան տակ? մի կներես բայց, անշնորհքի (որովհետև սա իրոք անշնորհքություն է), որ բան ու գործ չի ունեցել, սաղ պատերին իրա անուննա գրել, ու ով մտնում ա այդ լսարան դա է մտածելու քո մասին, եթե դու իրոք դա ես ուզում…. ինչ ասեմ ճաշակին ընկեր չկա, բայց մի արա դա ուրիշների հաշվին: Կամ թե մտածում ես հեսա ավարտեմ, պարծենալու բան կլինի… մի հետք թողած կլինեմ համալսարանում… այ ստեղ սխալվում ես, ավարտես սկի չես էլ հիշելու դրա մասին, իսկ քո թողած չար պտուղները պետք է մարսեն քեզանից հետո մնացած մարդիկ: Խնդրում եմ փոխիր մտածելակեպդ…որովհետև ինքդ քեզ ես վնասում, ոչ միայն ուրիշներին!

Այսքանը, հուսով եմ կփոխես միտքդ: Եվ ևս մեկ անգամ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԵՐԻՔ ՉԻ ԼՌԵՔ?????? Մի ասեք ոչ մեկ ոչ մի բան չի անում, մենակ բողոքելով չի, մի բան ել ինքնուրույն սկսեք, մի քիչ էլ ձեր շահից բարձր արժեքների մասին մտածեք!!! Ասում ես չի անում? հենց քեզանից սկսի! Wink

5 կետ հաջողակ դառնալու համար

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Nov 05 2010

Ինչ է պետք հաջողակ լինելու համար? Հարց, որ ամբողջ աշխարհը տալիս է և շատ քչերը ունեն դրա պատասխանը: Ամեն մարդ իր համար է փնտրում հաջողության հասնելու բանալին, բայց միշտ չէ, որ գտնում է: Պատճառն այն է, որ սովորաբար սխալ ծայրից են սկսում փնտրտուքները: Հարցը ընդհանրապես նրա մեջ չէ, թե ինչ քայլեր անես, որ լինես հաջողակ, հարցը մարդու մտածելակերպի մեջ է, և հաջողակ է այն մարդ ով ունի հաջողակ մտածելակերպ, և այդպիսի մտածելակերպով մարդիկ ամենուրեք են հաջողակ լինում, թե՛ անձնական կյանքում, թե՛ մնացած ոլոտներում: Այժմ փորձենք տալ 5 կետ հաջողակ լինելու համար:

  1. Ամենապարզ բանը, որ կարելի է մտածել, թե ինչ է պետք հաջողակ լինելու համար, դա հաջողակ լինելն է Smile : Այսինք, դու չպետք է մտածես, որ դու անհաջողակ մարդ ես, չպետք է բողոքես, որ քեզ ոչ մեկ շանս չի տվել քո ուժերը ցույց տալու համար, պետք չէ բողոքել կառավարությունից և մնացած ամեն ինչից, միայն թեկուզ այն բանի համար, որ դրանք դատարկ խոսակցություններ են, և իզուր ժամանակի ծախս: Դրա փոխարեն փորձիր քայլեր ձեռնարկել , պարզիր թե ինչն է, որ կանեիր մեծ հաճույքով, կապ չունի դա ինչ է:
  2. Եղիր նախաձեռնող: Այո պետք է մտածել, թե ինչ լավ կլիներ որ անեիր, բայց եթե դա մտքերից  չի անցնում գործնական ոլորտի, արդեն իսկ իզուր ժամանակի ծախսի է վերածվում:
  3. Կապ չունի, թե կողքինները ինչ են ասում, կապ չունի որ նրանք չեն հավատում, որ դու դա կարող ես անել: ԴՈւ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՍ, ՈՐ ԱՄԵՆ ԲԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՍ ՀԱՍՆԵԼ: Եթե սկսես հաշվի առնել ուրիշների “ոգևորիչ” խոսքերը, կգա կյանքում մի պահ, որ կհասկանաս, որ ողջ կյանքդ ապրել ես ուրիշների կարծիքի համար, և այժմ ոչ մի բան չունես, զուտ այն բանի պատճառով, որ հավատացել ես, որ չես կարող այդ ամենը անել:
  4. ԵՂԻՐ ՀԱՂԹՈՂ: Հաղթողը նա չէ, որ երբեք չի պարտվում,  հաղթողը նա է, ով երբեք չի հանձնվում:  Սա ահագին մտածելու տեղ է տալիս… Այսինքն պետք չէ կոտրվել այն բանից, որ ինչ-որ բան քո մոտ չի ստացվել, դու հաղթել ես, եթե մինչև վերջ չես հանձնվել: Փորձիր մեկ այլ բան, ես քեզ հավատացնում եմ, մի օր շատ կամ քիչ բաներ փորձելուց հետո, դու կգտնես քո հաջողությունը:
  5. Մի վախեցիր: Նկատի ունեմ ընդհանրապես: Մի նայիր թե կողքդ ինչ է կատարվում, մի նայիր, որ բոլորը փորձել են և չի ստացվել: Մի գուցե դու հենց այն մարդն ես ում մոտ դա պետք է ստացվի: Մի նայիր որ կողքդ ամեն ինչ փուլ է գալիս, ամենը քայլելով ընկնում են, եթե ուզես կարող ես կոտրվել, և անցնել մնացածի հոսքի մեջ: Բայց կարող ես ուժեղ լինել, և չնայած շուրջդ խավար ու ցուրտ լինի, դու կարող ես լույս լինել:

Այս պարզ 5 կետերի մեջ շաաաատ մտածելու տեղ կա: Եթե ունես որոշում հաջողակ լինելու, հուսով եմ սա քեզ կօգնի, և կլինես  հաջողակ մարդ: Իսկ եթե այս ամենը քեզ համար չինական այբուբեն է, այդ դեպքում էլ հոգ չէ Wink  Կգա ժամանակ կհասկանաս ինչ էր այստեղ գրված: Եթե կուզես մի տեղ պահիր այս 5 կետը: Ձեզ բոլորիդ հաջողություն:

Սիրով՝

Գագիկ Կյուրկչյան

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ!!!

Միջոցառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Apr 21 2010

Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 13:15-ից ԵՊՀ գլխավոր մասնաշենքին հարակից տարածքում տեղի կունենա ՀՀ պետական բուհերի ուսանողների պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքով մագիստրական և ասպիրանտական տեղերի զգալի չափով նվազեցման դեմ բողոքի ցույց և ՀՀ վարչապետին ուղղվելիք դիմումին միանալու ստորագրահավաք: Ապրիլի 22-ին՝ ժամը 13:15 ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՆԸՆԴՀԱՏ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈւՍՈԻՑՄԱՆ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՐԿՐԻ ԳԻՏԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ: Ցույցը արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից:

Խորհուրդ մաթանալիզ չսիրողներին!

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Mar 29 2010

Ինձ այսօրվա դրությամբ մի քիչ անհանգստացնում ա այն վիճակը, որում գտնվում է մեր ֆակուլտետը: Դրա համար ուզում եմ մի քիչ կիսվել իմ 3 տարվա համալսարանական փորձով: Ասեմ ես եկա համալսարան ամեն ինչից անտեղյակ ու շատ էի սիրում դպրոցում մաթեմատիկա առարկան: Գալով համալսարան մի քիչ հիասթափություն ապրեցի մաթեմի պահով, ու սկսեցի շաաատ քիչ ուշադրություն դարձնել դրան, մտածելով որ այդ ամենը ծրագրավորման համար պետք չեն, սակայն ինչպես հիմա զգացի չարաչար սխալվել եմ  ու ցավում եմ դրա համար: Ինչևէ ինչ եղել եղելա: Դրա համար ձեզ ուղղակի խորհուրդ կտամ առաջին եկրորդ ինչու չէ երրորդ և չորրորդ (չնայած չորրորդ կուրդս արդեն ուշա դրա մասին մտածելու համար եթե մինչև եդ չես մտածել Smile ) Սա ինչ վերաբերվում էր այն արտահայտության «էէէ զզվանք թե ինչներիս ա էսքան մաթեմ պետք, որ մենք ենք անցնում», հավատացեք պետք ա Wink Որովհետև ծրագրավորողը էն չի, որ ծրագրավորման լեզու գիտի, կամայական լեզու կարելի ա մի քանի ամսում ամենաշատը, որ լավ աշխատես սովորես: Ծրագրավորողը էն ա ով ալգորիթմ գիտի ու փորձ ունի դրանք կիրառելու մեջ: Իսկ այդ փորձը ձեռք ա բերվում տարիների ընթացքում, իսկ արանց լավ մաթեմատիկական հիմքերի և մաթեմատիկական մտածելակերպի ալգորիթմ կառուցելը մեղմ ասած հեշտ գործ չի:

Հիմա ինչ վերաբերվում ա ծրագրավորմանը:

Չգիտեմ ինչի ա տենց համատարած բնույթ  ստացել Web programming-ը ուր գնում ես էդ են քեզ հարցնում, Web գիտե՞ս: Ու նենց տպավորություն ա որ ուրիշ հետաքրքիր բան չկա Web-ից բացի Smile Ու արդեն էնքան Web ծրագրավորող կա, որ թող ու փախի: Կան շատ հետաքրքիր ոլորտներ ու լիքը լեզուներ որոնց մասնագետների պակաս կա Հայաստանում, իսկ եթե նույիսկ դրա կարիքը չկա Հայաստանում պետք չի դրանից վախենալ, (պաչեմ ինտերնետի ճակատը Smile ): Օրինակ հեչ մարդ կա որ փորձել ա զբաղվել iPhone SDK-ով, Apple Mac OS միջավայրում ծրագրավորմամբ: Ու էլի սենց լիքը բաներ: ասածս ինչա փորձեք կողմնորոշվել այն ոլորտում որտեղ ձեզ լավ կզգաք և հետաքրքիր կլինի, և ինչու չէ լավ վարձատրվող կլինի, ու ինչքան շուտ անեք այդքան լավ: Ու ասեմ իմանաք մաթեմատիկական լավ հիմքերով ծրագրավորողների համար գործատուները կռվում են Smile  Այսքանը, հուսով եմ ինչ-որ չափով օգնեցի բոլորին Wink

Ֆիզիկայի ապուշ պատասխաններ :) (Մաս 2)

Կիրառական հումոր | Հեղինակ Kyurkchyan Gagik
Mar 03 2010
  1. Լույսի արագությունը հավասար է մարմնային անկյան և ժամանակամիջոցի արտադրյալին: (Լավ ենթադրենք թե <<մարմնային անկյուն>> հասկացողություն կա, բայց ախր էդ անտեր լույսի արագությունը հաստատուն ա Smile )
  2. Հավաքող հայելիներով հավաքում են աստղերի լույսը և չափում նրանց հեռավորությունը:
  3. Լույսի ուղղագիծ տարածվելով  է բացատրվում այն որ պատի ետևում կանգնած երգչի ձայնը լսվում է բայց ինքը չի երևում: (Որ նայում ես վատ օրինակ չի, կյանքից ա Smile )
  4. Պատկերը հարթ հայելու մեջ պատկերվում է այնպես ինչպես պատկերը գոյություն ունի:
  5. Նյութի դիէլեկտրիկ թափանցելիությունը կապված է հիմնականում փորձի միջոցով: Վերցնենք մի S լույսի աղբյուր և այդ աղբյուրից բաց թողնենք լույս, մենք կտեսնենք , որ այդ փունջը անցնում է մի  S1 և  S2 հայելիների վրա, այդտեղից էլ իջնում է էկրանի վրա, էկրանի վրա էլ թափանցում է: Հենց այստեղից էլ դուրս է գալիս նյութի դիէլեկտրիկ թափանցումը:
  6. Վերցնենք պղնձե արջասպի լուծույթ, և նրա միջոցով բաց թողնենք սպիտակ լույսի ճառագայթներ, կտեսնենք, որ արջասպի լուծույթի հետ ոչ մի բան չի կատարվում: Իսկ բավական է մի փոքր ուլտրամանուշակագույն ճառագայթներ բաց տողնենք, և կտեսնենք որ որ պղնձե արջասպի լուծույթից սկսում է անջատվել պղինձ, բայց ոչ թե անընդհատ, այլ բաժիններով, այսինքն քվանտներով:
  7. Այն ճառագայթները, որոնք ունեն ուժագծեր կոչվում էն ալիքներ:
  8. Ծանրության ուժը դա այն ուժն է, որի հետևանքով բոլոր մարմինները ընդունում են ուղղահայաց դիրք: (Գոնե ասեր հորիզոնական…)
  9. Լույսի ճառագայթը ընկնելով հարթ հայելու վրա որոշ մասը անդրադառնում է, իսկ մյուս մասը հայելում ստեղծում է պատկերի ստվեր:
  10. Ձայն արտադրելու հետևանքով ձայնի խոռոչների արտադրած թրթիռները դրանք հենց ալիքի երևույթներն են որոնք շարժվում են սինուսոիդով: (Էս ուզում էր ասեր տեսեք ինչքան անկապ բառ գիտեմ Smile )
  11. Ձայնային ալիքները, դրանք այն ալիքներն են որոնք տարածման հետ միաժանակ արձակում են ձայներ:
  12. (Բռնվեք…. Smile ) Ալիքները հիմնականում լինում են տարբեր տեսակի…
  13. Դեֆորմացիաներ են համարվում զսպանակից կախված բեռը, կամուրջի վրայով քայլող զորքը: (Զգույշ եղեք հանկարծ զորքի հետ կամուրջի վրայով չքայլեք, թե չէ ձեզ դեֆորմացիա կասեն Smile )
  14. Բնության մեջ և կենցաղում կան շատ տիպի տատանումներ` ծովի ալիքները, ժամացույցի ճոճանակը, մխոցները, կափույրները` ավտոմեքենայի շարժիչներում, տղամարդիկ` անտարբեր կնոջ նկատմամբ:
  15. Ջերմունակությունը ջերմության այն ծավալն է, որն անհրաժեշտ է տալ միավոր զանգվածով մարմնին ջերմաստիճանը 12լիտր փոխելու համար:
  16. Մասնիկները ի պատիվ անգլիացի մեծ գիտնական Բրոունի 1905թ ից ի վեր մասնակցում են Բրոունյան շարժմանը: (Այդ շարժումը մինչ օրս էլ գործում է, մասնակցության համար կարող եք դիմել ջրածնի մոլեկուլին Smile )
  17. Հարմոնիկ են կոչվում այն տատանումները, որոնք առաջանում են հարմոն նվագելուց:
  18. Ձիաուժ կոչվում է այն ձիու ուժը, որի բարձրությունը 1 մետր է, քաշը 75կգ և պահվում է Փարիզի մոտ գտնվող Սևր քաղաքում: (Խեղճ ձի, էսքան տարի պահում են, խեղճը հլը 1 մետր բոյ ունի, ու ընդամենը 75կգ քաշ…սկի պոնիի ածանցյալ չի…)

Google-ը մարտահրավեր է նետել Twitter-ին և Facebook-ին

IT նորություններ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Feb 10 2010

GoogleBuzz

Google-ը վերջապես քայլ արեց դեպի social networking-ի աշխարհ մրցելու Twitter-ի և Facebook-ի հետ: Նրա նորարարությունը Google Buzz-ն է: Այն աշխատում է Gmail-ի ներսից, կարելի է մուտք գործել հեռախոսով, և այն ամենը ինչ անում է անում է այնքան լավ, որպեսզի կարողանա իր դիրքը հաստատել սոցիալական ցանցերի գիգանտների կողքին: Նրա հիմնական հատկություններն են`

  • Auto-Following
  • Rich Fast sharing Experience
  • Public, Private sharing
  • Inbox Integration
  • Just the good stuff

Հենց առաջին անգամ միացնելուց այն ավտոմատ կերպով follow կանի ձեր բոլոր կոնտակտներին: Ժամանակի ընթացում այն դառնում ավելի և ավելի լավ: Այն հարմարվում է ըստ ձեր նախասիրությունների: Այսինքն որոշ ժամանակ հետևելով հաճախակի այցելվող թեմաներին այն կմատուցի ձեզ հաճելի անակնկալ, և ցույց կտա այն ամենը ինչով որ դուք հետաքրքրված եք, և արդեն չի լինի այն աղբանոցը, որ տիրում է facebook-ում:

Ի տարբերություն մնացած ցանցերի կա հնարավորություն միանալու Flickr-ին և Twitter-ին: Հատուկ Buzz-ի համար կկազմվեն քարտեզներ և կախված ձեր գտնվելու մասից կբերվի ինֆորմացիա թե մարդիկ ինչ են գրում այդ տեղանքում: Այսինքն օրինակ դուք գտնվում եք խանութում, ապա կտեսնեք թե ինչ են մարդիկ խոսում այդ խանութում: Սա իրոք շատ մեծ նորարություն է: Ինձ օրինակ շատ պետք կգար տենց բան Smile Կան շատ բազմաթիվ կարծիքներ Google Buzz-ի ակտուալության հետ կապված, բայց չեմ սիրում քննադատել, այնպես որ ակտուլության հարցը թողնում եմ ձեզ վրա Smile

Ֆիզիկայի ապուշ պատասխանների հավաքածու:)

Կիրառական հումոր | Հեղինակ Kyurkchyan Gagik
Jan 25 2010

EinsteinԻնֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգը պատասխանատվություն չի կրում, այն ապուշությունների համար, որոնք այստեղ գրված են Smile

Խորհուրդ` նյութը կարդալ մեկ անգամ թե չե էս սաղ դեբիլությունները սկսում են մոտդ տպավորվել (աչքիս իմ մոտ արդեն տպավորվել ա Smile

  1. Հաղորդակից են կոչվում այն անոթները, որոնք իրենց միջով հոսանք են հաղորդում:
  2. Քանի որ վեկտորների հետ աշխաետլը շատ դժվար է, նրանց պրոյեկտում են x-երի առանցքի վրա, ծայրահեղ դեպքում y-ների առանցքի վրա:
  3. Վեկտորական են կոչվում այն մեծությունները որոնք բացի կշռից ունեն նաև ուղղություն:
    (փաստորեն մարդիկ վեկտորական մեծություններ են Smile )
  4. Տրված բաղադրիչ ուժերով արդյունարար ուժը գտնելը կոչվում է արագությունների գումարում:
  5. Պտտական է կոչվում այն շարժումը, որի ժամանակ ուղիղը, որ պատկանում է տվյալ մարմնին, շարժման ժամանակ հանդիսանում է գլխավոր օպտիկական առանցք:
    (Ուրեմն մարդ շրջանագծով շարժվելուց պետք ա անպայման ձեռը մի հատ փայտ ունենա, էդ հերիք չի, մի հատ էլ այդ փայտի վրա պետք ա մի հատ մեծ ոսպնյակ դրած լինի, որ էդ փայտը լինի գլխավոր օպտիկական առանցք Smile )
  6. Մեխանիկական աշխատանքը լինում է ֆիզիկական, մտավոր և այլն….
  7. Ջոուլը դա այն ուժի աշխատանքն է, որը միավոր ճանապարհի վրա կատարում է աշխատանքի մեկ միավոր:
  8. Յուրաքանչյուր ոք ծանոթ է ծանրության ուժին: Ձեռքի կամ ոտքի վրա ընկնող մարմինը վնասում է ձեռքը կամ ոտքը: Վայր ընկնող երեխան ստանում է վնասվածք:
  9. Դիէլեկտրիկները այն նյութերն որոնք մեկուսիչներով հոսաքն չեն հաղորդում: (փաստորեն նենց նյութեր կան, որ մեկուսիչներով հոսանք են հաղորդում Smile ) : Դիֆուզիայի ամենապարզ օրինակներից է պղնձարջասպի լուծույթը:
  10. Հագեցած գոլորշիները դրանք այն գոլորշիներն են, որոնք տարածության մեջ չեն երևում: Իսկ ոչ հագեցած գոլորշի դրանք այն գոլորշիներն են, որոնք երևում են շրջապատող միջավայրում, երբ մարմինը հասնում է իր հալման վերջին ջերմաստիճանին, այն ժամանակ առաջ է գալիս եռում:
  11. Այն գոլորշիները, որոնց ժամանակ տեղի է ունենում գոլշիացում կոչվում էն հագեցած գոլորշիներ:
  12. Հաստատուն ճնշման դեպքում գազի ծավալը հավասար է իրեն նախկին ծավալի 1/273-ին:
  13. Եթե ջուրը սեղմենք 4-ից մինչև 0 աստիճան, նա ոչ թե սեղմվում է այլ ընդարձակվում:
    (Ուզում ես ջուրը սեղմես, չէ ինքը ինադի ա ընկնում ու մեկա ընդարձակվում ա Smile )
  14. Բնության մեջ մենք հաճախ ենք հանդիպում խոնավությունների, բայց ամենից շատ հանդիպում ենք հարաբերական խոնավության:
  15. Իզոխոր պրոցես – հաստատուն ճնշման դեպքում ծավալը ուղիղ համեմատական է արտադրյալին:
  16. Մարդու կյանքում կարևոր նշանակություն ունի լույսը, գիշերը մարդու ակտիվ կյանքը դառնում է պասիվ: (Բայց ով ասեց որ պասիվ ա դառնում? Smile )
  17. Լուսային ալիքներ կոչվում են այն ալիքները, որոնց վրա շարժվող կետը ուղղահայաց է ալիքի երկարությանը:
  18. Հավասարակշռության դիրքից ամենամեծ հեռավորությունը կոչվում է հաճախականություն:
  19. Այն ալիքները որոնք առաջանում են պարանի շարժման ժամանակ կոչվում են երկայնական ալիքներ:
  20. Այն մեծությունը, որը շարժվում է S մակերևույթի և t ժամանակամիջոցի հարաբերությամբ կոչվում է լուսային հոսք:

P.S. ԲՈԼՈՐԸ   ԻՐԱԿԱՆ   ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ!:jittery_tb:

Համալսարանը վերացնելու 10 պատճառ…

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Jan 18 2010

Explosion

  1. Համալսարանը նպաստում է անքնությանը և դրա հետևանքով` ուղեղի թերզարգացմանը:
  2. Համալսարանի պատճառով տեղի են ունենում նյարդային համակարգի սուր խանգարումներ, ընդհուպ մինչև կատաղության նոպաներ և մասնակի անգործունակություն:
  3. Եթե նույնիսկ սովորում եք անվճար համակարգում, ապա օրական ծախսում եք 200 դրամ տրանսպորտի վրա + 300 ուտելիքի վրա, ստացվում է շաբաթական 5×500=2500 դրամ, ամսական` 4×2500=10,000 դրամ: Մի կուրսի ընթացքում հաճախում եք համալսարան միջինում 8 ամիս` 8×10,000=80,000: Ուսանողների կեսը վճարովի է, և տարեկան վճարում է 350,000 դրամ, այսինքն միջինում ուսանողը տարեկան վճարում է 175,000 դրամ, որին ավելացնելով 80,000-ը ստանում ենք 255,000: Սովորենք 4 տարի` կստացվի 4×255,000=1,020,000 ՀՀ դրամ կամ 14,570 հատ կարկանդակ + մի հատ 100 դրամանոց բուլկի:
  4. Դասախոսների նկատողություններն ու ուսուցանվող առարկաների մեջ օգտագործվող հոգեմետ անվանումները խորը հետք են թողնում երիտասարդ ուսանողի հոգեբանության մեջ, որը հետագայում խոչընդոտում է կայուն ընտանիքի ձևավորմանը և ազգի բարգավաճմանը:
  5. Հանգիստ և խաղաղասեր աշակերտները համալսարան ընդունվելով այլասերվում են: Այսինքն համալսարանում հիմա մեծանում են ահաբեկիչ-մանյակներ, որոնք տարիներ անց տեռորի են ենթարկում խաղաղ բնակչությանը, պահանջելով իրենց կորցրած տարիների հատուցումը:
  6. Համալսարանը խանգարում է ուսանողի ստեղծագործական ունակություններին, թույլ չտալով նրանց ի հայտ գալ: Փաստորեն մենք ամեն տարի կորցնում ենք բազում բանաստեղծներ, նկարիչներ, կոմպոզիտորներ:
  7. Համալսարանում սովորելու ընթացքում ուսանողի մոտ իսպառ վերանում է սովորելու և ընդհանրապես գիտական աշխատանքով զբաղվելու ցանկությունը:
  8. Առաջանում են մի շարք առողջական խնդիրներ` օստիոխոնդրոզ, ուղեղի բորբոքում, դասերի ժամանակ երկարատև քաղցածության հետևանքով` ստամոքսի քաղցկեղ, ինչպես նաև մեծանում է խոզի գրիպով վարակվելու հավանականությունը:
  9. Քանի որ դասի ժամանակ չի կարելի ֆակուլտետ մտնել, ուշացած ուսանողները ստիպված մինչև հաջորդ դասը աննպատակ թրև են գալիս, կռիվներ սարքում, ծխում, զբաղվում թմրամոլությամբ:
  10. Չստացած գնահատականների պատճառով սրվում են ուսանող-դասախոս հարաբերությունները, որը ինքնին նպաստում է ազգի ներքին պայքարին, ցույցերի և քաղաքական պատերազմների առաջացմանը, ինչպես նաև հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ:

Հեղինակ` Շատախցյան Արամ

HAPPY NEW YEAR կիրառականցիներ!!

Express գրառումներ | Հեղինակ Kyurkchyan Gagik
Dec 31 2009

snegovik-v-krasnom-1280Ահա և վերջացավ ևս մեկ տարի մեր ֆակուլտետում: Այս տարին նշանավորվեց նրանով, որ վերջապես ստեղծվեց մեր ֆակուլտետի բլոգը (նորեկների համար` այն կայքը որտեղ դուք այժմ գտնվում եք Smile ): Ոմանց համար նշանավորվեց հեշտ ստացված ստուգարքներով(ոմանց համար էլ չստացած): Բայց այս ամենը արդեն մի քանի ժամից կլինի անցյալում, այնպես որ թողնում ենք այս խոսակցությունները և անցնում ավանդական դարձած շնորհավորանքներին: Ու քանի որ համոզված ենք որ ավանդական շնոհավորանքներից արդեն բոլորդ էլ զզվել եք ուզեցինք շնոհավորանքների շարանը upgrade անել հատուկ ԻԿՄ-ականների համար`

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ: Ցանկանում ենք որ այս տարին լինի վիրուսներից և սպամերից ազատ տարի, որպեսզի ձեր կոմպը միշտ բարեհամբույր դիմավորի ձեզ Welcome-ով: Ցանկանում ենք որ այս տարի լինի 5-երի տարի, լինի լավ ու բարի դասախոսների տարի : Թող այս տարի թոշակը  ոչ թե վերացնեն, այլ կրկնապատկեն Smile Եվ ԹՈՂ ԱՅՍ ՏԱՐԻ ԼԻՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԻ 20 ԱՆԳԱՄ ԻՋԵՑՄԱՆ ՏԱՐԻ!!!

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ!!!

Ինտերնետի տեսությունը Հայաստանում:

Կիրառական հումոր | Հեղինակ Kyurkchyan Gagik
Dec 26 2009
Ինտերնետային տեսությունը Հայաստանում

Ինտերնետի տեսությունը Հայաստանում