Ինչու պետք է մաթեմատիկա սովորեմ համալսարանում, չէ որ ես պատմաբան եմ, ինձ մաթեմատիկա պետք չի- կասի պատմաբան ուսանողը: Ավագ սերնդի ներկայացուցիչները անընդհատ պնդում են ,որ զարգացած մարդ լինելու համար ամեն ինչից պետք է գաղափար ունենալ, սակայն փաստը ցույց է տալիս, որ պատմության ֆակուլտետում մաթեմի դասին ներկա են լինում 10 հոգի, իսկ զաչոտը ավտոմատ բոլորը ստանում են և նույն վիճակն է կիրառականում պատմության դասին: Կիրառականում սովորելու տարիներին անցել եմ հայոց պատմություն, կրոնագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն… և այլ առարկաներ, որոնցից հիշողությանս մեջ ոչինչ չի մնացել, որովհետև այդ առարկաները հետաքրքիր չէին անցնում: Սովորում էինք ամենահասարակ բաները, որոնք ստուգարքից մեկ ամիս հետո ամբողջովին մոռացվում էին: Համաձայն եմ որ ԵՊՀ ավարտած ուսանողը պետք է բազմակողմանի զարգացած լինի, պետք է բացի իր մասնագիտությունից գիտելիքներ ունենա նաև այլ ոլորտներից, բայց կարելի է այդ նույն առարկաները անցնել ավելի հետաքրքիր ձևով` օրինակներով և հետաքրքիր մանրամասներով, որ ուսանողների մոտ ավելի լավ տպավորվի: Միայն զուտ դատարկ փաստերով ու թվերով առարկան անհետաքրքիր ու մեռած է դառնում, իսկ դա համաձայնվեք ոչ մեկին պետք չէ: Բերեմ մի քանի հասարակ ու հետաքրքրիր փաստեր տարբեր առարկաներից.
• Հնարավոր է ուսանողը չհիշի պանկրեատիտ հիվանդության անունը, բայց հաստատ կհիշի, որ այդ հիվանդթության ժամանակ բերանից ացետոնի հոտ է գալիս :
• Հնարավոր է ուսանողը չհիշի ռուսերենի քերականության որոշ հատվածներ, բայց հաստատ կհիշի ,որ длинношеее միակ բառն է ռուսերենում, որ վերջում գրվում է 3 հատ е:
• Հնարավոր է ուսանողը չհիշի ականջի ներքին կառուցվածքը, բայց հաստատ կհիշի, որ ականջի մեջ է գտնվում մարդու հավասարակշռությունը պահող օրգանը ,և եթե հեռացվի ականջի մեջ գտնվող այդ օրգանը, մարդը բացի խլանալուց նաև չի կարող քայլել և անընդհատ կընկնի :
• Հոգեբանական շատ հիվանդությունների անուններ կմոռանաս, բայց որ զրուցակիցը խաբելուց նայում է ներքև ու աջ, հաստատ կհիշես:
• Հնարավոր է ուսանողը չհիշի ազատ անկման բանաձևը, բայց կհիշի որ եթե Հայաստանից փոս փորվի երկրագնդի միջով մինչև ամերիկա և այդ փոսի մեջ գնդակ նետվի, ապա այն անվերջ կտատանվի Ամերիկայից-Հայաստան ու Հայաստանից-Ամերիկա :
• Իսկ վերջում հետաքրքիր կապ մաթեմատիկայի և պատմության միջև
Նապոլեոնը ծնվել է 1760թ, Հիտլերը ծնվել է 1889թ. (տարբերությունը 129 տարի)
Նապոլեունը իշխանության եկավ 1804 թ, Հիտլերը իշխանության եկավ 1933թ (տարբերությունը 129 տարի)
Նապոլեոնը մտել է Վիեննա 1812թ, Հիտլերը մտել է Վիեննա 1941թ (տարբերությունը 129 տարի)
Նապոլեոնը պատերազմը պարտվել է 1816թ, Հիտլերը պատերազմը պարտվել է 1945թ (տարբերությունը 129 տարի)
P.S. գրվել է ՛՛երիտասարդ պատմաբան՛՛ թերթի համար