Author Archive

Adobe CS5.5 Camp

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Sep 07 2011

Սեպտեմբերի 15-ին ժամը 13:00 - 19:00 Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի երկրորդ հարկի դահլիճում տեղի կունենա  Adobe CS5.5-ին նվիրված սեմինար: Կլինեն մրցույթներ, որոնց հաղթողները կստանան գրքեր ու ծրագային փաթեթներ Adobe-ից:

Agenda:
12:30 – 13:00 – Welcome: Registration.
13:00 – 13:30 – Introduction of new creative futures of CS5.5.
13:30 – 14:00 – Adobe CS5.5: Make an impact with all your images and designs for video, print, the web, and mobile devices with Adobe CS5.5 Extended software.
14:00 – 14:30 – Adobe Flash Builder 4.5 Create and author rich interactive content for virtually any screen with Flash Professional CS5.5 abd Flash catalyst 5.5.
14:30 – 15:00 – Break
15:00 – 15:30 – Dreamweaver CS 5.5 with expanded HTML5 and CSS3 capabilities and native application framework support. Creating Mobile application.
15:30 – 16:00 – Flash Professional CS5.5: what’s new in this edition. Enhanced performance and new features for designers and developers
16:00 – 16:30 – Photoshop CS 5.5 Extended: Touch Software Development Kit (SDK), Adobe Nav, Color Lava and Eazel—three iPad apps that implement the Photoshop SDK.
16:30 – 17:00 – Adobe InDesign CS5.5: new tools that make it simple to create and publish interactive magazine and newspaper content for tablet computers.
17:00 – 17:30 – Flash Catalyst 5.5: can be handed off directly to a developer for coding in Adobe Flash Builder 4.5 Design tool for creating applications. AIR:Adobe Integrated runtime:
17:30 – 17:45 – Break
17:45 – 18:15 – Creating AIR application with AdobeCS5 package:
18:15 – 19:00 – “Master of PS” Competition for PS artwork: Win Design Premium CS5
19:00 – 20:00 – Open Q and A

kirarakan.info-ն Արցախում

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Sep 07 2011

Սեպտեմբերի 2-4 Արցախում տեղի ունեցավ Բարքեմփ Արցախ 2011-ը:
Ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ շատ ընտիր էր, մեեեծ շնորհակալություն կազմակերպիչներին ու Արցախի Հանրապետությանը ֆինանասավորելու համար: Այնտեղ ներկայացրեցի կիրառականի բլոգի մասին պատմող պրեզենտացիա, պատմեցի ինչպես է ստեղծվել, ոնց է զարգացել ու ինչի համար է պետք:  Բարքեմփից հետո գնացինք Շուշիի թանգարանը, Ջդրդուզ, եղանք Ղազանչեցոց եկեղեցում, 3 ժամ մեքենայով գնացինք Դադիվանք ու 3 ժամ էլ հետ եկանք Grin, նկարվեցինք Գանձասարում ու տատիկի ու պապիկի արձանի մոտ, մասնակցեցինք Արցախի քսանամյակին,  երբեք չեմ մոռանա ժենգյալով հացը…
Մի խոսքով  շատ օգտակար, հաճելի ու տպավորություններով լի ճամփորդություն էր, շատ բան սովորեցի ու շատ բան տեսա Smile
P.S.  Հետո էլ ասում եք kirarakan.info-ից օգուտ չկա, ուզում էի ինչ որ մեկին հետս տանեի, որ կիրառականի մասին երկուսով պատմեինք, այն էլ մարդ չկար Razz

2 հետաքրքիր խնդիր

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Aug 20 2011

Խնդիր 1. ինչպես 6 լուցկուց պատրաստել 4 հավասարակողմ եռանկյուն:

Խնդիր 2.  Ինչ օրինաչափույամբ է ստեղծված այս թվային շարքը?

1

11

21

1211

111221

312211

13112221

Հուշում: Առաջին խնդիրը լուծելու համար պետք է մտածել ոչ սովորական ձևով, իսկ երկրորդ խնդիրը կարող է լուծել նույնիսկ առաջին դասարանի երեխան:

Barcamp Artsakh 2011

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Aug 20 2011

Ս/թ սեպտեմբերի 2-4` Արցախում տեղի կունենա‘’BarCamp 2011 Artsakh’’ երիտասարդական ինտերակտիվ “ոչ կոնֆերանս”-ը`

նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման կենտրոնն է`  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

“BarCamp 2011 Artsakh” միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի և նոր լրատվամիջոցների հեռանկարների ստեղծմամբ:

‘’BarCamp 2011 Artsakh’’-ը միասին կհավաքի տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր լրատվամիջոցների ոլորտի մասնագետների և ծրագրավորողների, համացանց օգտագործողների, բլոգերների, սոցիալական ցանցերի, հեռախոսային համացանց-կապի ստեղծման և ներմուծման, արագ և մատչելի համացանց-կապով և թվային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, լրագրողների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձանց և խմբերի, ովքեր նոր տեխնոլոգիաները և համացանցն օգտագործում են իրենց ամենօրյա աշխատանքում: Այն կնպաստի ԼՂՀ երիտասարդության շրջանում սոցիալական ցանցերից օգտվելու գաղափարի զարգացմանը և արտերկրի երիտասարդների հետ կապերի ստեղծմանը:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնանակցել Barcamp Artsakh 2011-ին, կարող են դիմել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն հետևյալ հասցեով՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 63։

Հեռախոսներ՝ +3747 97-19-55, բջջ.՝ .+374 97 30-47-13

Էլ. Փոստ՝ leonnkr@gmail.com

Կայք՝ www.artsakhtoday.com։

Հայտերն ընդունվում են օգոստոսի 13-ից մինչև 27-ը ներառյալ։ Հայտերի քննարկման ժամկետը՝ 3 օր։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք տրամադրել հակիրճ անձնական տեղեկատվություն, աշխատանքի վայրը, շնորհանդեսի ենթադրվող թեման։

Աղբյուր՝ http://artsakhtoday.com

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպում է Barcamp Artsakh 2011-ը։

Երկօրյա Chrome Hackaton. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում

Միջոցառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Aug 18 2011

2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackaton` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackaton-ին:

Ինչ է այն իրենից ներկայացնում

Chrome Hackaton-ի  մասնակիցները միևնույն սրահում փորձելու են Chrome դիտարկիչն  օգտագործողների կողմից առաջադրված ցանկություններից որոշներն իրագործել:

Առաջադրանքները լուծելու համար հարկավոր  է լինելու գրել հավելումներ (extensions) Chrome դիտարկիչի համար, կամ ստեղծել Chrome Web Apps ծրագրեր: Երկօրյա այս Hackaton-ը հանդիսանում է միջոցառումների շարքի առաջին ու կարևորագույն մասը: Hackaton-ի ընթացքում մասնակիցներին Google+ Hangout-ի միջոցով կօգնեն Google-ի աշխատակիցներ Ilmari Heikkinen-ը (Developer Programs Engineer) Մոսկվայից և Mike West-ը(Chrome Advocate) Սանկտ Պետերբուրգից:

Միջոցառման մյուս մասն իրենից ներկայացնելու է Hackaton-ի արդյունքում ստեղծված հավելումների և ծրագրերի օնլայն մրցույթ-քվեարկություն, որը շարունակվելու է օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում: Միջոցառման երրորդ մասում` հոկտեմբերի 9-ին, Մոսկվայի Գուգլյան գրասենյակում տեղի կունենա DemoFest միջոցառումը, որի ժամանակ կներկայացվեն օնլայն մրցույթի արդյունքերով որոշված լավագույն լուծումները:

Միջոցառման եզրափակումը կլինի հոկտեմբերի 10-ին` GDD 2011 Moscow ամենամյա միջոցառման ժամանակ, որտեղ առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող մասնակիցները կստանան Mac Book Air համակարգիչներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնողները` այլ արժեքավոր նվերներ:

Բոլոր ծրագրավորողներն իրենց հետ պետք է ունենան պորտատիվ համակարգիչ (նոթբուք կամ նեթբուք` ըստ ցանկության):

Ժամանակացույց.

Միջոցառումն ընթանալու է 4 փուլով.

  1. Chrome Hackathon `  Օգոստոսի 27-28
  2. Chrome Contest ` Օգոստոսի 29 – հոկտեմբերի 8 . մեկամսյա օնլայն-մրցույթ, ծրագրավորողները ավարտին են հասցնում իրենց հավելումներն ու ծրագրերը և պատրաստվում եզրափակչին:
  3. DemoFest (եզրափակիչ)` Հոկտեմբերի 9 . Կայանալու է Google-ի Մոսկվայի գրասենյակում:
  4. Հողթողների որոշում և մրացանակների հանձնում GDD 2011 Moscow-ի ժամանակ ` Հոկտեմբերի 10:

Chrome Hackathon-ի օրակարգ  (Օգոստոսի 27-28)

Օր առաջին

  • Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
  • Կոդինգի առաջին սեսիա —Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Ընդմիջում
  • Կոդինգի երկրորդ սեսիա – Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk

Օր երկրորդ

  • Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
  • Կոդինգի երրորդ սեսիա — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Ընդմիջում
  • Պատմություն Chrome Web Store-ի մասին — Alexey Shelestenko, Chrome Web Store, Product Marketing Manager — G+ Hangout միացում Մոսկվայից
  • DemoFest-ի նախապատրաստում — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Նախնական DemoFest — ստեղծված նախագծերի նախնական կարգավիճակի հրապարակում
  • Եզրափակում

Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմը

Gene Sokolov (Engineering Director)
Mike West (Chrome Advocate) 

Ilmari Heikkinen (Developer Programs Engineer)
Stepan Chop (Consumer Operations)

Հետաքրքրե՞ց, ուրեմն առաջ!
Hackaton-ին մասնակցելու համար մասնակիցները պետք է պարտադիր գրանցվեն ԱՅՍՏԵՂ:

Աղբյուր՝ http://www.ireport.am

Արձակուրդ եմ ուզու՜մ

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Aug 16 2011

Դե երևի նկատել եք որ էս վերջերս քիչ եմ գրում, տեղ տեղ ուրիշներից թխում եմ… ամոթ ինձ, հազա՜ր ամոթ Frown Բայց դե հենց ամառը գալիս է, մի տեսակ կիրառականի մասին մոռացվում է Grin Հետո ես արդեն ավարտել եմ, նոր մարդին են պետք, նոր հեղինակներ… որ գրեն, զարգացնեն ու լավ նայեն էս բլոգը Smile

Բայց երևի էս ցածր կուրսեցիներից բոլորը գոհ են իրանց մասնագիտությունից… ոչ մեկ չի փոշմանել, որ կիրառական է եկել, ոչ մեկ չի մտածում, որ կարել էր գնալ ռոմանո ընդունվել , ոչ մեկ չի ուզում մի բան հորինի, ստեղծագործի ու բլոգում գրի, սաղին դզումա Թեյլորի թեորեմները Wink Բայց դե դժվար տենց բան լինի Grin Նենց որ, եթե զգում եք, որ ստեղծագործելու կարիք ունեք ուրեմն ճիշտ տեղ եք ընկել  Wink

ՄԻ խոսքով ուզում եմ ասեմ, որ էս բլոգը չի կծում. կարաք գաք մեջը բան-ման գրեք, գնաք կուրսեցիներին պատմեք, իրանք էլ մտնեն կարդան Grin

Փորձարկում ենք Google+ ծառայությունների փաթեթը

IT նորություններ | Հեղինակ Davit Avetisyan
Jul 15 2011

Վերջապես այսօր ստացա Google+ ծառայությունների փաթեթի հրավեր: Բլոգում մի քանի օր առաջ դրա մասին գրել ենք: Եթե չեք կարդազել գրառումը, ասեմ, որ այն սոցիալական ցանց է, որը կապում է Google-ի հին ծառայությունները (GMail, Picasa, Chat և այլն) և առաջարկում է նորերը (դրանց մասին դեռ կխոսենք):

Առաջին անգամ Google+ի գլխավոր էջը տեսնելուց միանգամից մտածում ես, որ այն facebook-ի կլոնն է (կամ, չլինի facebook-ի ձևավորումը փոխել են…):
Capture
«Ընկերներին» կարելի է խմբավորել Circles (շրջանակներ) կոչվող օբյեկտներում: Հետագայում խմբային չատ, խմբային վիդեոչատ (սրա անունն էստեղ hangouts է) կազմակերպվում է հենց նույն շրջանակներում:
image
Facebook-ի «պատին» այստեղ փոխարինում են stream-ները (հոսք), ընդ որում ամեն շրջանակ ունի իր առանձին հոսքը: Նոր նկարներ, վիդեոներ, պատմություններ, հղումներ ավելացնելիս կարելի է նշել այն հոսքերը, որոնք կարող են տեսնել նորությունները: Սա բավականին հարմար է (օրինակ, երբ չես ուզում, որ աշխատանքի վայրում տեսնեն վերջին ընկերական խնջույքի նկարները (նույն բանը կարելի է անել նաև facebook-ում, բայց հրապարակման կարգավորումները այնտեղ գործում են անհատներին նշելու/հեռացնելու սկզբունքով)): ստանալ Հոսքերի գրառումների տակ մեկնաբանություններ թողնելու մեխանիզմը գրեթե նույնն է, ինչ facebook-ում:
Շատ ուրախացրեց Photos-ը: Նախ և առաջ, գրանցվելիս Google+ը թույլ է տալիս կապել G+ Photos-ը Picasa-ի հետ: Այսպիսով Picasa-յում տեղադրված բոլոր նկարները (իրենց հրապարակելու կարգավորումներով) հասանելի են G+ Photos-ում և հակառակը: Նկարները դիտելու ու կառավարելու գործընթացը շատ հարմարավետ է:
image
Facebook-ի Page-երին այստեղ փոխարինում են ավելի պարզեցված Sparks-ը: Սա պարզապես ձեր նախընտրած թեմայով տարբեր կայքերից պարբերաբար հոդվածներ է հավաքում և ներկայացնում է մեկ հոսքի ներքո, թույլ տալով ցանկության դեպքում կիսել (share) դուր եկած հոդվածը ընտրյալ շրջանակների հետ: Read the rest of this entry »

Անեկդոտներ Ծրագրավորողների Մասին

Կիրառական հումոր | Հեղինակ Davit Avetisyan
Jun 29 2011

-Ինչ ես դու սիրում բացի համակարգիչներից ու կանանցից?
-Աղջիկներ և հաշվիչներ:

*********************************

Ծրագրավորողը պատմում է ընկերոջը`
-Երեկ մտնում եմ տուն տեսնում եմ կինս սիրածի հետ անկողնում պառկած են ու մի տեսակ վրաս են նայում…Միանգամից հասկացա, որ մի բան էն չի, վազեցի կոմպի մոտ տենամ ինտերնետի պասվորդը փոխել են:
*********************************************************************
Հանդիպում են 2 ծրագրավորող`
-Լսել եմ ամուսնացել ես?
-Հա
-Բա կնոջդ անունը ինչ ա?
-Կարի…. չէ Անահ…մի խոսքով ICQ#9876543210!
*********************************************************************
Անգլերենի դասին ուսուցչուհին հարցնում է`
-Ով գիդի անգլերեն այբուբենը?
Ծրագրավորողի որդին`
-Ես
-Դե ասա
-Q, W, Е, R,Т, Y…
*********************************************************************
Նստած են 2 սիս. ադմին ու տխուր նայում են մոնիտորին, ներս է մտնում երրորդը`
-Ես խի եք սենց տխուր?
-Երեկ գարեջուր էինք խմում ու պասվորդներն էինք փոխում:
*********************************************************************
Ծրագրավորողը բժշկի մոտ`
-Բժիշկ օգնեք ինձ, ես օրեկան 18 ժամ անցկացնում եմ կոմպի դիմաց, արդեն չեմ դիմանում:
-Ոչինչ մենք Ձեզ կբուժենք!
-Ինչպես??
-Ալկոհոլով, ծխախոտով և աղջիկներով:
********************************************************************
Տեսնում է ծրագրավորողը գեղեցիկ աղջկա`
-Ուզում ես, ես քեզ պաղպաղակ հյուրասիրեմ?
-Չէ
-Իսկ կգաս կինո գնանք?
-Չէ
-Իսկ կգաս գնանք ռեստորան շամպայն խմենք?
-Չէ
“Ստանդարտ դրայվերները չնստեցին” – մտածեց ծրագրավորողը:
*********************************************************************
-Ինչու է համակարգիչը ծվծվում երբ միանգամից մի քանի ստեղ է սխմվում?
-Ստեղնաշարի վրա քնած ծրագրավորողներին արթնացնելու համար:
*********************************************************************
Նախանշան.
Եթե ծրագրավորողը մկնիկի կուրսորով (կներեք թարգմանությունը չգտա) մոնիտորի վրա նստած ճանճերին է քշում, ուրեմն քնելու ժամանակն է:
*********************************************************************

Ծրագրավորողը փողոցում տեսնում է աղջկա`

-Բարև Ձեզ, Դուք e-mail ունեք?
-Ոչ, ինչու?
-Ափսոս, կարող էինք ծանոթանալ

Հեղինակ՝ Շուշան Ներկարարյան

ԵՊՀ-ն սիրելու 30 պատճառ

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Jun 16 2011

Ֆեյսբուքյան այս հարցման միջոցով պարզել ենք, թե ինչ են սիրում ուսանողները ԵՊՀ-ում:

  1. Կենտրոնականի պուլպուլակից ջուր խմել
  2. Կենտրոնականի նստարանները
  3. Ընթերցասրահը
  4. մաթֆակի հայելին
  5. Դասերից հետո մաֆիան
  6. Մեր ֆիզկուլտի դասախոսներին
  7. Ընթերցասրահի վերևի հարկը
  8. Կենտրոնականի քարերը
  9. Ուսխորհուրդը
  10. Կուրսեցիներիս
  11. Միջազգայինի շենքն ու մթնոլորտը
  12. Բասկետբոլի առաջնությունը
  13. Բարձր առաստաղները
  14. Ուսանողական գիտական ընկերությունը
  15. գրադարանը
  16. ՄԵր ԵՊՀ-ի ամեն ինչն էլ սիրում եեեեմ!!
  17. Միջազգայինի բուֆետը
  18. Ներքևի ՛՛Շալե՛՛-ի այգին
  19. Ֆիզկուլտուրայի դահլիճը
  20. աստիճանները
  21. Պետական քննությունները
  22. Կյանքի դասերը
  23. Մեր համով ՛՛ընտանիքը՛՛
  24. Մշակույթի կենտրոնը
  25. ուսանողներին
  26. Այս տարվա տոնածառը
  27. Ընթերցասրահում զրուցելը
  28. Դեկանատի մոտի ժամացույցը
  29. Ռոմանոյի լսարանների բուրմունքը
  30. կյանքիկ տղաներին

Red Bull ձեր համակարգչին!

Express գրառումներ | Հեղինակ Davit Avetisyan
Jun 12 2011

Եթե ձեր համակարգիչը արդեն շաաա՜տ դանդաղ է աշխատում ու ամեն անգամ համակարգչի առաջ նստելիս, դուք ձեր հետ ծանր  իր եք վերցնում, որ խփեք էկրանին, ուրեմն  այս պոստը ձեզ օգնի Wink

Windows-ը ունի իր մեջ երկու շատ լավ գործիք, որոնցից մեկը մաքրում է համակարգչի մեջ կուտակված զիբիլները, իսկ մյուսը դասավորում է պետքական ֆայլերը: Հիմա հերթով կասեմ, թե ինչպես  աշխատացնել ծրագրերը:

1.  Համակարգչի մեջ կուտակված դարավոր զիբիլները ջնջելու համար գնում ենք Start-> Accesories->System Tools->Disk Cleanup

Ընտրում ենք այն դիսկ, որը պատրաստվում  ենք մաքրել: Այն  սովորաբար ( C: )  դիսկն է, որտեղ տեղադրված են ձեր ծրագրերը ու սեղմում OK:

Ծրագիրը կսկսի փնտրել ավելորդ ֆայլերը, այս գործընթացը  կարող է մի քիչ երկար տևել, հանգիստ սպասեք մինչև վերջանա: Այնուհետև կբացվի նոր պատուհան, որտեղ պետք է նշեք բոլոր ծիտիկները ու սեղմեք OK: Ուշադրություն դարձրեք, թե ինչքան զիբիլ պետք է ջնջվի, եթե մի քանի գիգաբայթ է, ուրեմն համոզված եղեք, որ ամեն ինչ վերջացնելուց հետո  ձեր համակարգիչը շատ լավ կսկսի աշխատել: Read the rest of this entry »