Author Archive

Օգտագործեք լավ ինտերնետ

Express գրառումներ | Հեղինակ admin
Jan 09 2011

Հայաստանում շատերն են սիրում բողոքել ինտերնետից:Մարդկանց մեջ մի զանգված կա,ովքեր բողոքում են բջջային և ինտերնետ կապից: Կան նաև այնպիսիները,որոնք բողոքում են օպերատորի կողմից ներկայացվող <<կեղծ>> հաշիվներից(իսկ ավելի կոնկրետ նրանք պնդում են,որ օպերատորը ներկայացրել է, իրենց օգտագործածից ավել գումար):Այս բողոքներն հիմնականում ուղված են <<ԱՐՄԵՆԹԵԼ ՓԲԸ>> -ի կողմից մատուցվող ֆիքսված ցանցի դեմ: Այդպիսի մեծ հաշիվներ գալիս են բաժանորդների մեղքով,քանի որ <<ԱՐՄԵՆԹԵԼ ՓԲԸ>>-ն նախապես զգուշացնում է`այն բաժանորդները ովքեր օգտվում են BeeLline Dial-Up ծառայությունից,նախապես ակտիվացնել ծառայությունը,որր թույլ չի տալիս անիմաստ զանգերի հոսքը դեպի արտերկիր:Իսկ ահա բաժանորդները չհետևելով այս ցուցումներին հայտնվում էին անախորժ պատմության մեջ: Փառք Աստծո 2010-ը հայաստանում եղավ տեղեկատվական ոլորտի առաջընթացի տարի:2010-ի ընթացքում հայաստանում մանրածախ ինտերնետի գները նվազեցին 4 անգամ,իսկ ինտերնետի բաժանորդների թիվը շատացել է մի քանի անգամ:Իսկ հիմա անդրադառնամ ինտերնետ կապի որակին:Հայաստանում ինտերնետի որակը գտնվում է միջին մակարդակի վրա,սակայն բաժանորդներ չեն զլանում բողոքել կապից`այո կարելի է բողոքել բայց ոչ անիմաստ տեղը: Շատեր առանց բոլոր նյուանսները հաշվի առնելու բաժանորդագրվում են <<VivaCell-MTS>>-ի կամ <<orenge>>-ի կողմից մատուցվող ինտերնետ ծառայությանը:Նրանց կողմից առաջարկող ինտերնետը հենված է բջջային կապի`իսկ ավելի կոնկրետ 3G(HSUPA) տեխնոլոգիայի վրա:Վերնշվածների առաջարկները բաժանորդներին գցում են մոլորության մեջ:Նշված ծառայությունը առաջարկում է մինչև 7.2ՄԲ/Վ արագություն:Սակայն ինտերնետի արագությունը կախված է ցանցի ծանրաբեռնվածությունից, իսկ հատկացված գիգաբայթերը սպառելուց հետո ինտերնետը միանգամից մի քանի անգամ դանդաղում է, այն մարդիկ ովքեր ակտիվ ինտերնետ կյանք են վարում(նայում են օնլայն կինոներ, վիդեոներ ու ծրագրեր են ներբեռնում…) այդ մի քանի գեգաբայթը շատ արագ վերջանում է և այն բաժանորդները ,ովքեր չեն հասցրել հետ վերադարձնել մոդեմները 16 օրվա ընթացքում,ստիպված են լինում մի ամբողջ տարի տառապել <<էտ անտեր ինտեռնետի ձեռը>>:  Իմ կարծիքով ավելի ճիշտ է ընտրել հաստատուն ու անսահմանափակ ինտերնետ, ինչպիսին առաջարկում են Hi-Line, Icon, Ucom….

Բացի այս ամենից պետք չէ ամեն ինչ բարդել ինտերնետ տրամադրող ընկերության վրա… մաքրեք ձեր համակարգիչը վիրուսներից, մաքրեք բրաուզերի cache-ը անջատեք ավելորդ տրաֆիկ օգտագործող ծրագրերը ու կտեսնեք, որ ինտերնետը մտնելը դարձել է ավելի հաճելի Wink

հեղինակ Հայկ Գրիգորյան

ԵՊՀ Բազկամարտի առաջնություն

ԻԿՄ նորություններ, Միջոցառումներ | Հեղինակ admin
Nov 26 2009

Armwrestling

Հարգելի ԵՊՀ-ականներ նոյեմբերի 29-ին անցկացվում է բազկամարտի առաջնություն:Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս մրցույթին կարող են գալ և գրանցվել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ՈՒ.Խ.-ում մինչև նոյեմբերի 28-ը: Կշեռքը կլինի նոյեմբերի 29-ին: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ 1-ին տեղ զբաղեցնողները կկազմեն ԵՊՀ-ի թիմը, որը կմասնակցի միջբուհական առաջնոթյանը, որտեղ հաղթողներին կտրվեն գումարային պարգևատրումներ` 1-ին տեղ - 1000000դրամ, 2-րդ տեղ - 500000դրամ, 3-րդ տեղ - 300000դրամ:
Քաշային կարգերը հետևյալն են`60կգ , 70 կգ, 80կգ, 90կգ, 100կգ, 100+ կգ: Մրցույթը տեղի է ունենալու աջ ձեռքով:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 099 602 999 հեռախոսահամարով:

Orange-ը նարինջներ ընտրելու հնարավորություն է տվել :)

Express գրառումներ | Հեղինակ admin
Oct 21 2009

oranges-in-armeniaՈղջ Երևանը, համենայն դեպս, այն մարդիկ, որոնք ինտերնետի հնարավորություն ունեն կամ կարողանում են օգտվել, այսօր o55 նոր կոդերով հեռախոսահամներ է փնտրում www.orangearmenia.am կայքում. օն-լայն հայտի միջոցով Դուք կարող եք ռեզերվացնել Ձեր նախընտրած հեռախոսահամարը:

Այս պահին OrangeArmenia.am-ի սերվերը, ամենայն հավանականությամբ` ծանրաբեռնվածության պատճառով, Error-ներ է հեռարձակումFrown բայց փորձեք< մեկ-մեկ ստացվում էSmile www.ireport.am

Ողջույն բոլորին

ԻԿՄ նորություններ | Հեղինակ admin
Sep 22 2009

www.Kirarakan.infoՈղջույն բոլորին…
Այժմ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկաըի ֆակուլտետը ունի իր սեփական BLOG-ը… վերջապեեես!!! Big Smile
Այստեղ դուք կարող եք կիսվել ձեր մտքերով, ստանալ թարմ տեղեկություններ ֆակուլտետում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Կիմանաք թե որտեղ են անցկացվում IT միջոցառումները: կարող եք մասնակցել կազմակերպվող հետաքրքիր խաղերին և մրցույթներին, որտեղ ձեռք կբերեք բազում նոր ընկերներSmile Ինչպես նաև կիմանաք քննությունը հեշտ ստանալու գաղտնիքներըWink))

Մնացեք մեզ հետ, հետևեք նորություններին և գրեք comment-ներ!!!