Ինտերնետի կյանքը Հայաստանում սկսվել է շատ վաղուց, դեռ 2000 թվականի սկզբներից, բայց այն վիճակը, որում գտնվում էր ինտերնետը Հայաստանում, ինչպես բոլորին հայտնի է, կարելի է բնութագրել միայն մի կերպ` զուտ բարդ գոյատևում, որի միակ նպատակն էր` ինտերնետ բառի իմաստի պահպանումը Հայաստանում: Այդ ամենը նման էր Օլիմպիական խաղերի անցկացմանը միայն մի հոգու համար, պարզ է այս դեպքում հաղթողը նույնպես մեկն է… որին բոլորդ էլ քաջ ճանաչում եք…
Վիճակը սկսեց ինչ-որ ընթացք ստանալ, երբ Հայաստան եկավ Orange-ը: Էստաֆետան սկսվեց նրանից: Ատրճանակի կրակոց…և BOOOM!!, Orange-ը առաջարկում է 7.2ՄԲիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Օրեր շարունակ հերթեր…Բայց ահա հիասթափություն…Orange-ը ներկայացնող մարզիկը ցուցաբերեց սահմանափակ հնարավորություններ,…և միանգամից էստաֆետան փոխանցեց VivaCell-ին: Այս դեպքում արդեն Orange-ի դառը փորձը ճաշակած մարդիկ շատ հույսեր չէին կապում VivaCell-ի հետ: Ճիշտ էլ անում էին, VivaCell-ը դուրս մնաց էստաֆետայից իրական արագության topping-ի համար
Այնուհետև էստաֆետան փոխանցվում է բոլոր ընկերություններին Հայաստանում, իրենց բազմազան ակցիաներով: Սկսվեցին կրկնակի գների իջեցում….Ինչը չի վերաբերվում BeeLine-ին…Երևի մտածում են իրանց վարած մեղմ ասած ապուշ քաղաքականության արդյունքերը կկոմպենսացվեն իրանց սարքած Էրոտիկ գովազդներով ![]()
Եվ վերջապես Էստաֆետայի վերջին մասնակիցը և միաժամանակ հաղթողը` UCOM! : Այո, այո…նա շարունակում է DigitecExpo-ին իր կատարած սխրագործությունը: Եվ իմ կարծիքով հենց այս ընկերության վարած հիասքանչ քաղաքականության շնորհիվ Հայաստանը մոտ ժամանակներում թևակոխելու է նոր դարաշրջան(գերազանց ինտերնետի հետ մեկտեղ իհարկե
): Եվ ինչպես միշտ բոլոր հաղթողների դեպքում, այս դեպքում ևս ներկայացնենք չեմպիոնի ցուցաբերած արդյունքները: Ստորև բերված բոլոր արագությունները սիմետրիկ են(upload speed = download speed):
8000 դրամ 256Kbit/sec
12000 դրամ 512Kbit/sec
20000 դրամ 1024Kbit/sec
37000դրամ 2048Kbit/sec
9000դրամ 256Kbit/sec + 2GB գերարագ ինտերնետ 10Mbit/sec արագությամբ:
11000 դրամ 256/Kbit/sec + 4GB գերարագ ինտրենետ 10Mbit/sec արագությամբ:
Եվ ի տարբերություն մնացած ընկերությունների, որոնք առաջարկում են նման տեսակի տարիֆներ, այս տարիֆային պլանները թույլ են տալիս ցանկացած ժամանակ ձեր ինտերնետի արագությունը հասցնել 10Mbit/sec արագության, ապա վերադառնալ ցածր արագության, և այսպես ամեն անգամ, երբ ձեզ պետք գա գերարագ ինտերնետ։
vaaayy?es inch lav paymannera? ed internet@ eli flashkayova??? isk iranc asac aragutyun@ apahovum en texyak eq?
դժվար ա համեմատել UCOM-ը Արմենթելի կամ Վիվայի հետ, որովհետև վերջինները ամեն տեղ “հասանելի” են, իսկ UCOM-ը շատ տեղերում չկա!
Դա լուծելի պրոբլեմ է: Առաջիկա կես տարվա մեջ ամբողջ Երևանում կլինի: Իսկ այն բանից հետո, երբ բացվեն Թուրքիայի սահմանները, UCOM-ի տնորենը խոստացել է, որ գիծ է բերելու թուրքիայից, ինչը աննախադեպ գների իջեցում է խոստանում, եթե իհարկե մրցակցային հանձնաժողովը դրան չխոչնդոտի:
Մի բան է ինտերնետ ապահովվել 100 հոգու, ուրիշ բան է 50000 բաժանորդի…
2 Gagik Kyurkchyan Թուրքիայից գիծ մենք ունենք եթե տեղյակ չեք ապա հետաքրքրվեք:
UCOM նույնպես խոստացել է IPTV, ուղակի ծիծաղելի կլինի երբ ասենք մեկ շենքում օգտվոների քանակը անցնի տասնյակը, խեղճ բաժանորդներ…
Լավ օպտիմիստական էր գրված.. դեմ չեմ օպտիմիզմին, լավ ա, որ կա էդ օպտիմիզմը.. բայց իրոք մեր մոտ ամեն ինչ մենակ ցուցադրականի համար ա արվում, ասում են ուրիշ բան, ունենում ենք լրիվ ուրիշ բան, դրա համար հիմա բոլորիս մեջ արդեն նստած ա 200-ից 10.000%-անոց կասկածը ու երբեմն նաև` միլիոն տոկոսանոց համոզվածությունը, որ հերթական խաբեությունն ա կամ էլ դե նենց էլի, ասում են մենակ վերնագիրը, իսկ քոնթենթը լրիվ ուրիշ բան ա
Մնում ա ժամանակի վրա հույս դնել, տեսնել ով ինչ “լավ” բան կառաջարկի էս մի տարվա մեջ:
Նախ ասեմ, որ ես տանն օգտագործում եմ 512 down/256up արագությամբ ինտերնետ, որի համար վճարում եմ ամսեկան 10.000 դրամ: Այս պայմաններում, ինձ թվում ա 12.000-ը` 512 սիմետրիկ կանալի համար ոչ թե էժան ա, այլ ՏԵՆՑ ԷԼ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ:
Ինչ վերաերում ա ՄԻՆՉԵՎ 10ՄԲիթ արագությանը, էսպիսի մի բան հիշեցի: Երբ Դիջիթեք-ի ժամանակ ես ՅՈՒՔՈՄ-ի աշխատակցին հարցրի. “Ասենք 10Մբիթ արագություն կտա՞ք”, գիտեք ինչ պատասխանե՞ց. “ԿՏԱ’ՆՔ, ԲԱՅՑ ԷՆՔԱՆ ԹԱՆԿ, ՈՐ ԴԺՎԱՐ ԹԵ ՈՒԶԵՍ”:
Ինձ թվում ա դեռ շատ երկար ժամանակ Հայաստանում 10Մբիթ արագությամբ ինտերնետ չենք ունենա: Մի քիչ լավ չի մեր վիճակը:
Էսքանն էլ պոեզիայից: Կներեք, եթե հուսախաբ արեցի… :clap_tb: