
Հոկտեմբերի 2-4 Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում տեղի է ունենալու 5-րդ ամենամյա DigiTec Expo 2009 ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 50 մասնակից-ընկերություն և մոտ11-12 հազար այցելու:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել կոնֆերանս, որի ընթացքում կքննարկվեն էլեկտրոնային կառավարմանը, նորաստեղծ (Start-up) ընկերությունների ֆորումին վերաբերող հարցեր, կանցկացվի նաև ռոբոտաշինության (Armrobotics) բաց առաջնություն:
Կքննարկվեն այնպիսի նախագծեր, ինչպիսիք են <<Համակարգիչ բոլորի համար>> նախագիծը, ինչպես նաև Հայաստանում ինտերնետ-ծառայությունների մատուցան աշխարհագրական ընդլայնմանը վերաբերող հարցեր և այլն:
Կանցկացվեն նաև ավանդական սեմինարներ տեխնոլոգիական նորությունների վերաբերյալ և խաղարկություններ:
Այս տարի DigiTec-ի շրջանակներում կգործի GameZone, որտեղ երիտասարդության ներկայացուցիչները կկարողանան ծանոթանալ վերջին խաղային որոշումների հետ, փորձարկել այն, մրցակցել միմյանց հետ:



Karen Ghandilyan on September 29, 2009, 11:00
Shat kuzei masnakcel, da hnaravor e???
haynar on September 24, 2009, 06:43
Եղավ, 2-3 նյութ կհավաքեմ իրար հետ կուղարկեմ:
Vard on September 23, 2009, 06:41
Նյութը կարող ես ուղարկել vard@kirarakan.info հասցեով: Միշտ ուրախ կլինենք ցանկացած առաջարկների համար:)
haynar on September 23, 2009, 03:19
Ես կուզենայի IT նորությունների բաժնում նյութեր տեղադրել, ո՞նց կարելի է դա կազմակերպել, կամ կարող եմ ձեզանից մեկին ուղարկել նյութը, ինքը տեղադրի: Տեսեք ոնց հարմար կգտնեք: