Սեպտեմբերի 2-4 Արցախում տեղի ունեցավ Բարքեմփ Արցախ 2011-ը:
Ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ շատ ընտիր էր, մեեեծ շնորհակալություն կազմակերպիչներին ու Արցախի Հանրապետությանը ֆինանասավորելու համար: Այնտեղ ներկայացրեցի կիրառականի բլոգի մասին պատմող պրեզենտացիա, պատմեցի ինչպես է ստեղծվել, ոնց է զարգացել ու ինչի համար է պետք: Բարքեմփից հետո գնացինք Շուշիի թանգարանը, Ջդրդուզ, եղանք Ղազանչեցոց եկեղեցում, 3 ժամ մեքենայով գնացինք Դադիվանք ու 3 ժամ էլ հետ եկանք
, նկարվեցինք Գանձասարում ու տատիկի ու պապիկի արձանի մոտ, մասնակցեցինք Արցախի քսանամյակին, երբեք չեմ մոռանա ժենգյալով հացը…
Մի խոսքով շատ օգտակար, հաճելի ու տպավորություններով լի ճամփորդություն էր, շատ բան սովորեցի ու շատ բան տեսա ![]()
P.S. Հետո էլ ասում եք kirarakan.info-ից օգուտ չկա, ուզում էի ինչ որ մեկին հետս տանեի, որ կիրառականի մասին երկուսով պատմեինք, այն էլ մարդ չկար ![]()
kirarakan.info-ն Արցախում
Հեղինակ՝ Davit Avetisyan
Sep
07
2011
Հաջորդ գրառումը: Adobe CS5.5 Camp
Նախորդ գրառումը: 2 հետաքրքիր խնդիր



Dav ba indz aseir @nkerakcei qez)