Շաբաթ օրը մենք անցկացրինք ԵՊՀ ծրագրավորման թիմային մրցույթը։ Մասնակցեցին ԵՊՀ 11 թիմեր, սլավոնական համալսարանից հրավիրված 4 թիմ։ Առաջադրված էր 8 խնդիր, որոնցից 2-ի տեքստը անգլերեն էր։ Առաջին տեղը գրավեց YSU 2 թիմը։ Թիմի կազմը Արամ Շատախցյան (իկմ 3-րդ կուրս), Վահագն Ասլանյան (մաթ. 1 կուրս) և ՎահեԳալստյան (ֆիզ. 1 կուրս)։ Բայց Վահեն հիվանդության պատճառով չի մասնակցել։ Երկրորդ տեղը գրավեց YSU 1 թիվը։ Կազմը (Արմեն Մնացականյան (իկմ 4-րդ կուրս), Կարապետ Կոստանդյան (իկմ 3-րդ կուրս), Մարտուն Կարապետյան (իկմ 2-րդ կուրս)։ Այս երկու թիմերը լուծեցին 7-ական խնդիր։ Առաջին տեղը գրաված թիմը դա ավելի արագ արեց։ Երրորդ տեղը 6 լուծած խնդիրներով գրավեց սլավոնական համալսարանի RAU 1 թիմը։ Չորրորդ և հինգերորդ տեղերը ևս սլավոնականի թիմերը զբաղեցրին։ Լավ արդյունք ցույց տվեցին ԵՊՀ չորս թիմեր, լուծելով 3 խնդիր։ Հատկապես ուզում եմ առանձնացնել այն ուսանողներին, ովքեր օլիմպիական խնդիրներով սկսել են զբաղվել անցած կիսամյակին, հաճախելով օլիմպիական խմբակի պարապմունքներին, և նոր են ծրագրավորման օլիմպիադաների մասնակցության փորձ ձեռք բերում։ Դրանք են իկմ 2-րդ կուրսեցիներ Տարանյան Արամը, Կարապետյան Աշոտը, Ասատրյան Մհերը, Խաչատրյան Դավիթը, 3-րդ կուրսեցիներ Խաչատրյան Ներսեսը, Չորոխյան Անդրանիկը և Բալոյան Արտյոմը։
Հոկտեմբերի 17-ին կայանալու է ACM ICPC ուսանողական ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի Հայաստանյան քառորդ եզրափակիչը։ Մեր համալսարանի թիմերը չափելու են իրեց ուժերը սլավոնականի և ճարտարագիտականի թիմերի հետ։ Ցանկանք, որ մեր օլիմպիականները չխախտեն ավանդույթը և գրավեն առաջին տեղերը այդ մրցույթում։