
ծրագրավորման օլիմպիադա
Ուրախալի է , որ մեծացել է մասնակիցների քանակը նախորդ տարիների համեմատ:Սա ավանդական մրցույթ է, որն անց է կացվում 2003 թվից սկսած:Ժյուրիի նախագահն ընկ. Տոնոյանն է:
Հաջորդ մրցույթը լինելու է թիմային: Հոկտեմբերի 3-ին, սկիզբը 9:30:
Ուսանողներն իրենք պիտի թիմեր կազմեն, թիմում` 3 ուսանող. 1 թիմին տրվելու է 1 համակարգիչ, կլինի 6-8 խնդիր:
Նպատակը` ձևավորել համալսարանի թիմերը` միջազգային ACM ICPC օլիմպիադային մասնակցելու համար:
ACM ICPC -ի Հայաստանյան քարորդ եզրափակիչը անց է կացվելու հոկտեմբերի 17-ին, նորից մեզ մոտ, IV հարկում: Յուրաքանչյուր համալսարանից լավագույն 3 թիմերը իրավունք են ստանալու նոյեմբերի 11-ին Բաթումիում մասնակցել acm icpc կիսաեզրափակիչին և պայքարել եզրափակիչ տեղերի համար: